Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/346

Այս էջը սրբագրված չէ

որևէ հատվածի (ծայրանդամներ, արտա– քին սեռական օրգաններ, հազվադեպ՝ դեմք, վերին վերջույթներ) չափերի կա– յուն մեծացումը՝ պայմանավորված մաշ– կի և ենթամաշկի առաջընթաց գերաճ– մամբ։ Առաջանում է երկարատև ավշային կանգի հետևանքով, որին նպաստում են ավշային ուղիների հաճախակի կրկնվող կամ քրոնիկական բորբոքումները (սո– վորութային կարմիր քամի, տուբերկու– լոզ, սիֆիլիս, քաղցկեղ, քրոնիկական թրոմբոֆլեբիտ, սրունքի խոցեր)։ Արևա– դարձային երկրներում Փ–ի պատճառն ավշային անոթների ախտահարումն է օղակավոր որդերով (ֆիլարիաներ), որոնց փոխանցողները մլակներն են։ Քո– րի որոշ ձևերը, որոնք ուղեկցվում են մաշ– կի հաստացմամբ ու պնդացմամբ, ան– վանում են «հույների Փ․» (առաջին ան– գամ նկարագրել են Հին Հունաստանի բժիշկները)։ Առավել հաճախ ախտահար– վում են ստորին ծայրանդամները։ Հի– վանդությունն սկսվում է ոտնաթաթի թիկ– նային մասի այտուցով, որը կարող է անհետանալ ծայրանդամին բարձր դիրք տալիս։ Սակայն առաջընթաց ձևի ժամա– նակ այտուցը մշտապես պահպանվում է, տարածվում ամբողջ ծայրանդամի վրա, որի մաշկածածկույթները հաստանալով առաջացնում են խոշոր ծալքեր, և ծայր– անդամը նմանվում է փղի ոտքի (այստե– ղից էլ՝ հիվանդության անվանումը)։ P ու ժ ու մ ը․ պատճառների վերացում, տեղային հակաբորբոքային դեղամիջոց– ներ, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրներ, ծանր դեպքերում՝ վիրահատություն։ Հի– վանդների դիսպանսերացում։ Փ–ով կարող են հիվանդանալ նաև որոշ կենդանիներ (ձիեր, խոզեր)։ է․ Դանիեչյան ♦ՂԵՐ (Elephant idae), կնճիթավորների կարգի խոշոր կաթնասուն կենդանիների ըՆտաՆիք։ Մարմնի բարձրությունը մինչև 3,5 մ է։ վերջավորությունները սյունաձև են, առջևինները՝ 5, ետինները 5 կամ 4 մատներով։ Ցուրաքանչյուր մատ ունի եղունգանման սմբակ։ Վերին շրթունքը և քիթը սերտաճել են՝ առաջացնելով երկար շարժուն կնճիթ, որի վերջում տեղավոր– ված են քթանցքերը և մատնանման ելուստ– ները։ Կնճիթը ծառայում է որպես շոշա– փելիքի, հոտառության և բռնելու օրգան։ Ատամները 4 են, երկուական ատամ ամեն ծնոտին։ Վերին ծնոտի ուժեղ զարգացած կտրիչները (այսպես կոչված ժանիքներ) աճում են ամբողջ կյանքի ընթացքում և հասնում երբեմն շատ մեծ չափերի (մինչև 3 մ և 100 կգ)։ Մաշկը հաստ է (մինչև 3 սմ), համարյա մերկ՝ ծածկված նոսր, կոպիտ մազերով։ Ւփտ մազածածկոց են ունե– ցել միայն մամոնտները։ Ապրում են 70– 80 տարի։ Սեռահասուն են դառնում 17– 20 տարեկանում։ Հղիությունը 22–24 ամիս է։ Նորածին փիղը կշռում է մոտ 90 կգ։ Սնվում են ճյուղերով, տերևներով, խոտաբույսերով։ Ապրում են հոտերով (մի քանի տասնյակ անհատ)։ Հեշտու– թյամբ ընտելանում են։ ժանիքները (փղոսկր) օգտագործվում են զարդեր և տեխ․ առարկաներ պատրաստելու հա– մար, որի պատճառով անցյալում Փ․ ան– խնա ոչնչացվել են։ Այժմ պահպանվում են։ ժամանակակից Փ․ պատկանում են 2 սեռի՝ ասիական (Elephas) և աֆրիկական (Lo^odonta)։ Առաջին սեռին պատկանում է մեկ տեսակ՝ ասիական փիղը (E․ asiaticus)։ Արուների զանգվածը հաս– նում է մինչև 5 տ–ի։ Գանգի ճակատային մասը թեթևակի գոգավոր է, Ականջները՝ փոքր, կնճիթի ծայրին կա Սեկ մատնա– նման ելուստ։ էգերը երբեմն ժանիքներ չունեն։ Տարածված են Հվ–Արլ․ Ասիայի անտառներում։ Աֆրիկական Փ–ի սեռն ընդգրկում է 2 տեսակ, սավպննային (Լ․ africana) ևանտառային(Լ․ cyc- lotis) Փ․։ Աավաննային Փ–ւ արուների զանգվածը հասնում է մինչև 7,5 гл-ի, ան– տառային Փ․ ավելի փոքր են։ Գանգի ճա– կատային մասն ուռուցիկ է, ականջները՝ մեծ, կնճիթի ծայրին կա 2 մատնանման ելուստ։ Երկու սեռի ժանիքները լավ զար– գացած են։ Տարածված են Աֆրիկայի տա– փաստաններում և անտառներում։ Փղեր․ /․ ասիա– կան, 2․ աֆրիկա– կան սավաննային Փ–ի նախահայրենիքն, ըստ երևույթին, եղել է Աֆրիկան, որտեղից միջին պլիոցե– նում թափանցել են Եվրասիա և տարած– վել ամբողջ երկրագնդով մեկ, բացի Ավաոբալիայից Ա Անաարկաիդայից։ Հայտնի են բազմաթիվ բրածո տեսակներ։ ՀԱԱՀ տարածքի (Շիրակ, Արարատյան դաշտ, Դեբեդի ավազան) չհրրորդական նստվածքներից նույնպես հայտնաբեր– վել են փղի (E․ trogontherii) բրածո մնա– ցորդներ։

ՓՂՇՏԱՑԻՆ և Г (եբր․՝ պելիշտիմ), հնա– գույն ժողովուրդ Միջերկրսկանի արլ․ ծովեզերքում, Քանան երկրամասի հվ– արմ–ում։ Աստվածաշնչում պահպանված պատմ․ տեղեկությունների համաձայն՝ Փ․ մ․ թ․ ա․ XIII դ․ գաղթել են Կափթորից (Կրետե կղզուց, ըստ այլ տեղեկություն– ների՝ Կապադովկիայից)։ Մ․ թ․ ա․ XII դ․, գրավելով Քանանի մի շարք քաղաքներ, ստեղծել են հինգ քաղաք–ի;»խանություն– ների (Գազա, Ասկաղոն, Ազովտոս, Գեթ և Ակկարոն) միություն (հուն․՝ պենտա– պոլիս)։ Ծանոթ լինելով և ւկաթի մշա– կությանը, արտադրելով երկաթե զենքեր ու կառքեր՝ տեղաբնիկների նկատմամբ հասել են ռազմ, գերակշռության, մինչև մ․ թ․ ա․ X դ․ իրենց գերիշխանությունը հաստատել գրեթե ամբողջ Քանանում, որն այնուհետև նրանց անունով կոչվել է Պաղեստին (եբր․՝ Պելեշետ)։ Փ․ աստի– ճանաբար ընդունել են քանանացիների կրոնը և լեզուն (Փ–ի նախնական լեզվի մասին դեռևս չկան հավաւտի վկայու– թյուններ), ձուլվել նրանց։ Փ–ի հետագա առաջխաղացումը մ․ թ․ ա․ X դ․ սկզբին կանխել է Դավիթ թագավորը։ Փ–ի և հրեա– ների դարավոր հակամարտություններն արտացոլվել են Աստվածաշնչում, առաս– պելական հերոսների (իսրայելացի Սա– մեգար, Սամսոն, փղշտացի Գողիաթ) մա– սին ասքերում։ Մ․ թ․ ա․ VIII դ․ 2-րդ կե– սից Փ–ին հնազանդեցրել է Ասորեստանը, մ․ թ․ ա․ VII դ․ վերջից՝ Նոր Բաբելոնիան, մ․ թ․ ա․ VI դ․ վերջից՝ Աքեմենյան Իրանը։ Հունա–մակեդոնական տիրակալության պայմաններում Փ․ աստիճանաբար հել– լենացվել են (մ․ թ․ I դարից այլևս չեն հիշ– վում իբրև ինքնուրույն ժողովուրդ)։

ՓՂՈՍԿՐԻ ԱՓ (1985-ի հոկտեմբերից՝ Կոտ դ’Իվուար), Կոտ դ’Ի վ ու ա ր Հ ա ն– րապետություն (ֆրանս․ Republi- que de Cote d’Ivoire), պետություն Արմ․ Աֆրիկայում, Գվինեական ծոցի ափին։ Մահմանակից է Լիբերիային, Գվինեային, Մալիին, Բուրկինա Ֆասոյին (նախկին Վերին Վոլտային), Գանային։ Տարածու– թյունը 322,5 հզ․ կմ2 Է, բն․՝ 9 մլն (1984)։ Մայրաքաղաքը՝ Ցամուսուկրո (120 հզ․)։ Վարչականորեն բաժանվում է 26 դեպար– տամենտի։ Պետական կարգը։ Փ․ Ա․ հանրապետու– թյուն Է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1960-ից։ Պետության և կառա– վարության գլուխը պրեզիդենտն Է։ Նա նաև զինված ուժերի գլխ․ հրամանատարն Է։ Օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Ազգ․ ժողովն Է։ Ընտրական իրավունքից օգտվում են 21 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։ Դեպարտամենտներում կան սահմանա– փակ իրավունքներով ինքնավարության ընտրովի մարմիններ՝ գլխ․ խորհուրդներ, խոշոր քաղաքներում՝ քաղաքային խոր– հուրդներ։ Բնությունը։ Փ․ Ա․ գտնվում է հասարա– կածային և մերձհասարակածային գո– տիներում։ Մակերևույթն առավելապես հարթավայրային Է, հս–ում՝ սարավան– դային։ Առավելագույն բարձրությունը 1340 մ է (Դրուպլե լեռ)։ Գվինեական ծոցի ափերը թույլ են կտրտված, արմ–ում զա– ռիթափ են, ժայռոտ, արլ–ում՝ զառիկող, ավազային, ծովալճակներով։ Ամենամեծ ծովալճակը՝ Էբրիեն, նավարկելի ջրանց– քով կապված է ծովին։ Փ․ Ա–ի տարածքը գրեթե ամբողջությամբ գտնվում է Աֆ– րիկական պլատֆորմի սահմաններում։ Կան ալմաստի, մանգանի, ոսկու, բոքսիտ– ների, երկաթի, անագի, կոլումբիտի հան– քավայրեր։ Կլիման մերձհասարակածա– յին է, հվ–ում՝ հասարակածային։ Ամսա– կան միջին ջերմաստիճանը հս–ում 25– 30°C է, հվ–ում՝ 27–28°C, տարեկան տե– ղումները՝ համապատասխանաբար 1100– 1800 մմ և 1300–2300 մմ։ Գլխ․ գետերն են