Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/349

Այս էջը սրբագրված չէ

իր հոր մարմինը տեղափոխում է Եգիպ տոս, որտեղ նրան այրում են արևի քըր– մերը։ 2․ Ըստ Հոմերոսի՝ Եվրոպայի հայրը, իսկ ըստ հետագա հեղինակների՝ եղբայ րը։ Առևանգված Եվրոպային որոնելիս, հոգնած Փ․ իբր հանգրվանել է մի երկ րում, այն անվանել Փյունիկե (Փյունի– կիա) և հիմնել Սիղոն քաղաքը։ 3․ Թեսա– լացի ծերունի, որն Աքիլլեսին ուսուցանել է պերճախոսություն և ռազմ, գործ, նրան ուղեկցել Տրոյա։ Այժմ Փ․ անունն այլաբանորեն գործած վում է որպես հավերժության, վերածնու թյան խորհրդանիշ։


«ՓՅՈՒՆԻԿ», գրական–գեղարվեստական ամսաթերթ։ Ամերիկահայ հրատարակ չական ընկերության պարբերական։ Լույս է տեսել 1918–20-ին, Բոստոնում։ Խմբա գրական կազմ․ Շ․ Նաթալի, Ն․ Տեստեկ– յուլ, Ե․ Երվանղ–Մելեքյան։ Դրական բաժ նում ներկայացրել է Կ․ Սիտալի, Վահե Հայկի, Կ․ Զարյանի, Արսեն Երկաթի, Համաստեղի, Ս․ Ծոցիկյանի, Զ․ Եսայա– նի, Սահակ Մեսրոպի և ուրիշների ստեղ ծագործությունները, օտար գրականու թյան նմուշներ (Ի․ Տուրգենևից, Զ․ Բայ– րոնից, Հ․ Հայնեից, Մ․ Մետեռլինկից, Օ․ Ուայլղից, Ռ․ Թագորից)։


«ՓՅՈՒՆԻԿ», ազգ․, գրական և քաղ․ շա բաթական հանդես։ Լույս է տեսել 1899– 1903, 1909-ին․ Կահիրեում (1899-1900), Ալեքսանդրիայում (1901–03), Կ․ Պոլսում (1909)։ Խմբագիր՝ Ս․ Բյուրաա։ Առաջ նորդվել է համախմբման և հայրենիքի վերածնության գաղափարներով, ազգ․- քաղ․ հարցերում դրսևորել չավւավոր դիրք որոշում։ Բողոքել է գաղթօջախներում և Արմ․ Հայաստանում սոցիալ․ և ազգ․ հա– րըստահարությունների դեմ։ Նշավակել է հռոմեադավանների և բողոքականների նկրտումները, մատնանշել նրանց առ կայությունից բխող վտանգը հայ իրակա նությանը։ «Փ․» բացասաբար է վերաբեր վել եվրոպ․ տերությունների որդեգրած քաղաքականությանը Հայկ․ հարցում, թուրք–գերմ․ մերձեցման սոցիալ․–քաղ․ պատճառները բացատրել է Մերձավոր և Միջին Արևելքում ամրանալու Գերմա նիայի ձգտումներով։ Մերկացրել է երիտ– թուրքերի շովինիստական գործելակերպը։


«ՓՅՈՒՆԻԿ», գրական, գեղարվեստական, տեղեկագրական տարեգիրք։ Լույս է տե սել 1958–61-ին, Ադիս Աբեբայում (Եթով պիա)։ Խմբագիրներ՝ Կ․ Մանվելյան, Ն․ Նալբանդյան, Ա․ Օրբերյան։ Նպաստել է եթովպահայ գաղութի ազգ․ ինքնության ապահովմանը, կապ հանդիսացել նրա և մայր հայրենիքի միջև։ Ծանոթացրել է Եթովպիայի պատմությանն ու հասարա– կական–քաղ․ կյանքին, տեղեկություններ հաղորդել հայ համայնքի հասարակա կան անցուդարձի, կրթական հաստատու թյունների գործունեության մասին։ Տա րեգիրքը կանոնավորապես անդրադար ձել է Սովետական Հայաստանի տնտեսու թյան ու մշակույթի իրադարձություննե րին։ Ա․ Խառատ յան


«ՓՅՈՒՆԻԿ», գրական, հասարակական, քաղ․ շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1979– 1983-ին, Թեհրանում։ Հանդես է եկել իրանական հեղափոխությանը սպառնա– ցող ուժերի, միջազգային իմպերիալիզմի դավերի դեմ, մերկացրել Սովետական Միության ազգ․ քաղաքականության բուրժ․ նենգափոխումները, ծանոթացրել ՍՍՀՄ քաղ․ կառուցվածքին և միութենա կան հանրապետությունների իրավունք ներին։ «Կռունկ խաբրիկ մը չունես» խո րագրով պատմել է Սովետական Հայաս տանի առօրյայի մասին։


ՓՅՈՒՆԻԿԵՐԵՆ, փյունիկեցիների լեզուն։ Պատկանում է սեմական լեզվաընտանիքի քանանական ենթախմբին։ Խոսվել է մ․ թ․ ա․ II –I հազարամյակում և մ․ թ․ I հազարամյակի սկզբում, Փյունիկիայում և միջերկրածովյան ափերի փյունիկա– բնակ վայրերում (Կիպրոս, Սիցիլիա, Սար– դինիա, Մասսալիա, Իսպանիա, Հս․ Աֆ– րիկա)։ Հս․ Աֆրիկայում ուշ Փ․ (պունե– րենը) պահպանվել է մինչև արաբ, նվա ճումների դարաշրջանը (VIII դ․), բուն Փյունիկիայում՝ մինչև II դ․։ Արձանա գրություններով ներկայանում է մ․ թ․ ա․ II հազարամյակից մինչև մ․ թ․ IV դ․։ Փ–ի ձևաբանությունը, ինչպես նաև բառա պաշարը մոտ է իվրիւոերենին։ Գրությու նից դատելով՝ 29 համասեմական բաղա ձայններից պահպանել է 22-ը։ Հին սե մական մյուս լեզուներից ամենամեծ տար բերությունը ձայնավորական համակար գի մեջ է։ Փ․ օգտագործել է Աստվածա– շնչի կեղծ հիերոգլիֆային գիրը, ավելի ուշ՝ փյունիկ րևն գիրը՛– Գրկ․ Шифман И․ Ш․» Финикийский язык, М․, 1963; Дьяконов И․ М․, Языки Древней Передней Азии, М․, 1967․

ՓՅՈՒՆԻԿԵՑԻՆԵՐ, հնագույն սեմական ցեղեր, պատկանել են արևմտասեմական ցեղերի քանանական ճյուղին։


ՓՅՈՒՆԻԿԻԱ, Փյունիկե, հնագույն պետություն Միջերկրական ծովի արլ․ ափին (այժմյան Լիբանանի և Սիրիայի առափնյա շերտը)։ Փ–ում բնակվել են փյունիկեցիներ, որոնք, ըստ ավանդու թյան, այդտեղ են եկել էրիթրեական ծովի (Կարմիր ծովը և մասամբ Հնդկ․ օվկիա նոսը) ափերից։ Փյունիկեցի մի շարք հին հեղինակներ փյունիկեցիներին համարել են Փ–ի բնիկներ։ Հավանական է, մ․ թ․ ա․ V–IV հազարամյակներում փյունիկեցի ները Միջերկւական ծովի ափին հիմնել են բնակավայրեր, որոնք աստիճանաբար դարձել են առևտրաարհեստավորական և նավահանգստային կենտրոններ՝ Սիդոն, Տյուրոս, Բիբ(ոս ևն։ Մ․ թ․ ա․ II հազա րամյակում Փ․ գյուղատնտ․ տարածքներ (ուր ապրում էր բնակչության ճնշող մե ծամասնությունը) ունեցող քաղաք–պե– տությունների համախմբություն էր։ Փ․ իր աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ գործուն մասնակցություն է ունե ցել Միջագետքի և Նեղոսի հովտի հետ ցա մաքային աուտրին, տիրել է Միջերկրա կանի ծովային ուղիներին։ Փյունիկեցի ները հնագու|յն ժամանակներից արդյու նահանել են ծիրանի ներկ և պատրաստել ծիրանագույն բուրդ, մեծ տարածում են ստացել մետաղի ձուլումն ու դրվագումը, ապակու արտադրությունը, նավաշինու թյունը։ Մ․ թ․ ա․ II հազարամյակի սկզբին գտնվել է եգիպտ․ փարավոնների գերիշ խանության տակ, ինչը, սակայն, Փ–ի քաղաք–պեսս ւթյունների թագավորներին չի խանգարել դիվանագիտ․ հարաբերու թյուններ պահպանել Հս․ Միջագետքի պե տությունների հետ։ Մ․ թ․ ա․ XIII դ․ վեր ջին –XII դ․ սկզբին Փ–ի քաղաքներն ազատագրվել են եգիպտ․ լծից։ Մ․ թ․ ա․ X դ․ Տյուրոսի թագավոր Ախիրամը Փ–ի տարածքում կազմել է Տյուրոս–Սիդոնի միացյալ թագավորությունը, դարձել Փ–ի ամբողջ ծովափի հեգեմոնը։ Նրա օրոք Իսրայել–Հուդայի թագավորության հետ հաստատվել է ռազմաքաղ․ սերտ դա շինք։ Տյուրոսն աստիճանաբար կորցրել է իր ազդեցությունը, և մ․ թ․ ա․ X դ․ վեր ջին Փ–ի քաղաքները դարձել են ինքնու րույն։ Մ․ թ․ ա․ II հազարամյակի վերջին– I հազարամյակի սկզբին Փ–ի պատմության «Կոթողների տաճարը» (մ․ թ․ ա․ մոտ 1900) Pիբլnunւմ Աստվածուհու արձանիկ քԱգարիթից, բրոնզ (մ․ թ․ ա․ II հազարամյակ, Լուվր, Փարիզ) մեջ նշանակալից երևույթ էր Միջերկրակա նի կենտր․ և արմ․ ափերի գաղութաբնակե ցումը։ Փյունիկեցի առևտրականներն ու ծովահեններն այդտեղ թափանցել են, ըստ երևույթին, դեռևս մ․ թ․ ա․ II հազարամ յակի կեսին։ Փ․ գաղութներ է հիմնել Հվ․ Իսպանիայում, Սիկիլիայում, Սարդինիա– յում, Հս․ Աֆրիկայում։ Մ․ թ․ ա․ IX– VII դդ․ այդ գաղութները ձեռք են բերել քաղ․ ինքնուրույնություն և աստիճանա բար մտել են փյունիկյան նախկին գա–