Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/35

Այս էջը սրբագրված է

պիտալ շինարարություն կատարելու, բեռներ տեղափոխելու, կապն իրականացնելու և բնակչությանը ծառայություններ մատուցելու ժողտնտեսության ճյուղերի ամբողջական կարողությունը։ Տ․ պ․ որոշվում է աշխատանքային ռեսուրսների թվով և մասնագիտական պատրաստականության աստիճանով, արդյունաբերության և շինարարության արտադր․ կարողությունների ծավալով, գյուղատնտեսության արտադր․ հնարավորություններով, տրանսպորտային մայրուղիների երկարությամբ և միջոցների առկայությամբ, ոչ արտադր․ ոլորտի ճյուղերի զարգացման աստիճանով, գիտության և տեխնիկայի ձեռք բերած մակարդակով, հետախուզված օգտակար հանածոների ռեսուրսներով, պայմանավորված է երկրի ազգային հարստության չափերով։ Տ․ պ․ սոցիալ․ կատեգորիա է։ Կ ա պ ի տ ա լ ի զ մ ի պայմաններում այն աշխատավորների շահագործումն ուժեղացնելու, բարձր շահույթ ստանալու, մոնոպոլիաների ազդեցությունն ուժեղացնելու, տնտեսապես թույլ երկրներին տնտ․ և քաղ․ կախվածության մեջ գցելու, սոցիալիստ, համագործակցության երկրների նկատմամբ տնտ․ և ռազմ. ճնշում գործադրելու գործոն է։ Տ․ պ-ի մակարդակը հաշվարկվում է փաստացի թողարկվող արտադրանքով՝ հաշվի առնելով արտադր․ կարողությունների լրիվ օգտագործումը։

Սոցիալիզմի ժամանակ Տ․ պ․ ծառայում է սոցիալիստ, երկրների տնտ․ անկախության և պաշտպանունակության ապահովմանը, ժողովրդի նյութական ու կուլտուրական մակարդակի բարձրացմանը և որոշվում է արտադրվող արտադրանքի բացարձակ չափերով ու դրա կառուցվածքով։

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԵՖՈՐՄ, տնտ․ մեխանիզմի՝ տնտեսության կառավարման ձևերի, մեթոդների, լծակների ու մարմինների (ինստների, հիմնարկների) վերափոխում, վերակառուցում, որ կատարվում է տվյալ հասարակականտնտ․ ֆորմացիայի շրջանակներում։ Տ․ ռ․ կարող է տարածվել երկրի ամբողջ տնտ․ մեխանիզմի վրա, ընդգրկել տնտ․ կյանքի առանձին ոլորտները կամ երկրի ժողտնտեսության ճյուղը, օրինակ, արդյունաբերության, գյուղատնտեսության կառավարման կազմակերպման, դրամական, հարկային ռեֆորմներ են։ Դրանք սովորաբար ուղեկցվում են իրավական համապատասխան նորմատիվային ակտի (օրենք, որոշում) ընդունմամբ։ Կապիտալիզմի պայմաններում Տ․ ռ-ները կրում են երկակի և հակասական բնույթ, արտացոլում այդ տնտեսակարգին բնորոշ հակամարտ հակասությունները։ Այնպիսի ռեֆորմներ, ինչպես աշխատավարձի, աշխատօրվա տևողության, աշխատավորների սոցիալ․ ապահովության առաջադիմական փոփոխությունները (ԱՄՆ–ում, Անգլիայում, Ֆրանսիայում և այլուր) ունեն հարկադրական բնույթ և կապիտալի դեմ բանվոր դասակարգի պայքարի, Հոկտեմբերյան սոցիալիստ. մեծ հեղափոխության, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ սոցիալիզմի համաշխարհային սիստեմի առաջացման ու զարգացման արձագանքն են։ Դրանց մեծ մասը, սակայն, կրում են հակացիկլային, պետ․մոնոպոլ, ուղղվածություն և նպատակ ունեն ուժեղացնել կապիտ․ էկոնոմիկայի պետ․ կարգավորումը, փրկել կապիտալիզմը և բազմապատկել ֆինանս, օլիգարխիայի շահույթը (30-ական թթ․ ԱՄՆ–ի պրեզիդենտ Ռուզվելտի տնտ․ միջոցառումները երկիրը տնտ․ խորը ճգնաժամից դուրս բերելու համար, 60-ական թթ․ կեսերին տնտեսության կառուցվածքի, այսպես կոչված, գլոբալ պլանավորումը, արագացված ամորտիզացիան ԳՖՀ-ում ևն)։

Սոցիալիզմի պայմաններում Տ․ ռ-ների նպատակն է տնտեսության պլանային կառավարման սոցիալիստ, տնտ․ մեխա նիզմի ստեղծումն ու կատարելագործումը։ Դրանք իրականացվում են ելնելով սոցիալիզմի ու կոմունիզմի կառուցման, ժողովրդի բարեկեցության բարձրացման շահերից։ Այդ խնդիրներին համապատասխան ՍՍՀՄ–ում, օրինակ անցման շրջանում, իրագործվեցին պարենմասնատրումը պարենհարկով փոխարինելու (1921), տրեստները և խոշոր արդ․ ձեռնարկությունները տնտհաշվարկի փոխադրելու (1921–22), հարկային համակարգի փոփոխման (1921–23), դրամական (1922– 1924), իսկ առաջին հնգամյակի տարիներին՝ արդյունաբերության կառավարման (1929) և գյուղատնտ․ արտադրանքի մթերումների համակարգի (1927–30) վերակառուցման, վարկային (1930–32) ևն ռեֆորմներ։ Զարգացած սոցիալիզմին բնորոշ տնտ․ մեխանիզմի ստեղծմանն էր ուղղված ՍՄԿԿ ԿԿ 1965-ի Մարտյան և Սեպտեմբերյան պլենումների որոշումներին համապատասխան իրականացված Տ․ ռ․։ Դրա շնորհիվ անցում կատարվեց տնտեսավարման նոր համակարգի, որը հիմնվում է կենտրոնացված պլանավորման կատարելագործման, կառավարման տնտ․ մեթոդների առավել լայն օգտագործման, ձեռնարկությունների և տնտ․ կազ մակերպությունների օպերատիվ-տնտ․ ինքնուրույնության ընդլայնման, արտադրության արդյունավետության բարձրացման մեջ աշխատավորների պատասխանատվության և նյութական շահագրգըռվածության ուժեղացման վրա։ Այդ խնդրի իրագործման կարևոր փուլ էր ՍՄԿԿ ԿԿ և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1979-ի հուլիսի 12-ի «Պլանավորումը բարելավելու և արտադրության արդյունավետության ու արտադրանքի որակի բարձրացման վրա տնտեսական մեխանիզմի ներգործությունն ուժեղացնելու մասին» որոշումը։

Տ․ ռ-ներ (ագրարային, դրամական, հարկային, վարկային են) անցկացվում են նաև սոցիալիստ. մյուս երկրներում։ Դրանք իրագործվում են հաշվի առնելով ՍՍՀՄ փորձը և իրենց պատմ․ ու ազգ․ առանձնահատկությունները։

Գրկ․ Արդյունաբերության կառավարումը բարելավելու, պլանավորումը կաւոարելագործելու և արդյունաբերական արտադրության տնտեսական խթանումն ուժեղացնելու մասին ՍՄԿՊ Կենտկոմի պլենումի որոշումները` ընդունված 1965 թ․ սեպտեմբերի 29-ին, Ե․, 1965։ Տնտեսական մեխանիզմի հետագա կատարելագործման և կուսակցական ու պետական մարմինների խնդիրների մասին։ ՍՄԿԿ Կենտկոմի 1979 թվականի հուլիսի 12-ի որոշումը։ Պլանավորումը բարելավելու և արտադրության արդյունավետության ու աշխատանքի որակի բարձրացման վրա տնտեսական մեխանիզմի ներգործությունն ուժեղացնելու մասին։ ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1979 թվականի հուլիսի 12-ի որոշումը, Ե․, 1980։

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՌՈՄԱՆՏԻԶՄ, մանրբուրժ․ ուղղություն քաղաքատնտեսության մեջ, որն իդեալականացնում է մանր ապրանքային արտադրությունը և սահմանափակվում կապիտալիզմի «սենտիմենտալ» քննադատությամբ՝ բարոյական դատապարտմամբ։ Առաջացել է XIX դ․ 1-ին կեսին, հիմնադիրն է ժ․ Սիսմոնդին։ Դարավերջին նրա հայացքները ժառանգել են ռուս լիբերալ նարոդնիկներ Վ․ Պ․ Վորոնցովը, Ն․ Ֆ․ Դանիելսոնը և ուրիշներ։ Տեսության հիմքում «․․․անորոշ ենթադրությունն է այն մասին, որ կապիտալիստական հասարակարգի ընդերքում զարգացող արտադրողական ուժերին, հարստության ստեղծման նյութական ու սոցիալական պայմաններին պետք է համապատասխանեն այդ հարստության յուրացման նոր ձևեր, որ բուրժուական ձևերը անցողիկ են ու հակասություններով լի» (Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 26, ч․ 3, с․ 52)։ Տ․ ռ-ի մեթոդաբանությանը բնորոշ են սուբյեկտիվիզմը, բաշխման հարաբերությունների (որոնց առաջնային նշանակություն է տրվում) անջատումն արտադրությունից։ Տեսության կողմնակիցները պնդում էին, որ կապիտալիզմի ժամանակ արտադրությունն անխուսափելիորեն առաջ է անցնում սպառումից, մանր արտադրողների սնանկացման ու կապիտալիզմին ներհատուկ անարդար բաշխման հետևանքով ներքին շուկան նեղանում է։ Նրանք համակարծիք էին Սմիթի դոգմային, չէին ըմբռնում կապիտ․ կուտակման էությունը և մերժում էին արտադրող. սպառման գոյությունը։ Տնտ․ ճգնաժամերի պատճառը համարում էին կապիտալիզմի պայմաններում առանց արտաքին շուկաների առկայության հավելյալ արժեքի իրացման անհնարինությունը։ Տ․ ռ-ի տեսաբանները հասարակական զարգացման օբյեկտիվ օրինաչափությունների գիտ․ վերլուծությունը նենգափոխում էին դրանց բարոյական գնահատմամբ՝ մանրբուրժ․ բարոյականության տեսանկյունով։ Հասարակության տնտեսակարգում արմատավորված շահերի հակասությունը դիտում էին որպես այնպիսի երևույթներ, որոնք կարելի է փոխել՝ չդիպչելով կապիտալիզմի տնտ․ հիմքերին։ Նրանց կարծիքով իդեալականը գյուղացիներից, տնայնագործներից, արհեստավորներից կազմված հասարակությունն է։ Տ․ ռ–ի հետադիմական բնույթը և տնտ․ ռոմանտիկների տեսական զինանոցի սնանկությունը բացահայտել է Վ․ Ի․ Լենինը իր «Տնտեսական ռոմանտիզմի բնութագրման շուրջը» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 2) աշխատության մեջ։

Գրկ․ Մ ա ր ք ս Կ․ և Է ն գ ե լ ս Ֆ․, Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, Ե․, 1973։ Аникин А․ В-, Юность науки, 3 изд․, М․, 1979․ Ն․ Թովմասյան