ՓՅՈՒՆԻԿՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, փյոէ– նիկեցիների գրկ․ (աես Փյունիկիա)․ ազ գակից է ուգարիաական գրկ–յանը և միա սին կազմում են քանանական (տես Բա նան) գրկ․։ Որպես այբուբենային գրի տարածող, ինչպես նաև մշակույթների միջնորդ փյունիկեցիները մ․ թ․ ա․ II և I հազարամյակների սահմանագծում եզա կի դեր են կատարել միջերկրածովյան գրկ–ների պատմության մեջ՝ կարևոր ազ դակ լինելով հին հուն, գրկ–յան կազմա վորման համար, սակայն Փ․ գ–յան տեքս տերը գրեթե ամբողջությամբ կորսված են։ Մ․ թ․ ա․ II –I հազարամյակների տապա նագրեր ու ընծայագրեր են պահպանվել Փյունիկիայի և նրա գաղութների տարած քում։ Փ․ գ–յան դիցաբանական սյուժենե– րը (սիրո և պտղաբերության աստվածու հի Աստարտայի, «տիրակալ» Վաալի մա սին ևն) հայտնի են հելլեն գիտնականնե րի վերապատումների շնորհիվ․ Ադոնիսի տառապանքների և հարության առաս պելն օգտագործել է Օվիդիուսը «Կեր պարանափոխություններ» պոեմում։ Գրկ․ Тураев Б․ А․, Остатки финикий ской литературы, СПБ, 1903․
ՓՆՋՐԿԱ, գյուղ Արմ․ Հայաստանում,
էրզրումի վիլայեթի Բաբերդ գավառում։
1909-ին ուներ 15 տուն հայ բնակիչ։ Զբաղ
վում էին հացահատիկի մշակությամբ, այ
գեգործությամբ, անասնապահությամբ,
արհեստներով։ Բնակիչները բռնությամբ
տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի
ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի
ճանապարհին։
ՓՆՏՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, որոնման
համակարգ, ավտոմատ կառավար
ման համակարգ, որում կառավարման
ներգործությունները որոնման մեթոդով
ավտոմատորեն փոփոխվում են այնպես,
որ իրականացվի օբյեկտի լավագույն կա
ռավարում, ընդ որում օբյեկտի բնութա
գրերը կամ արտաքին միջավայրի խոտո
րումները նախապես հայտնի չեն։ Ավտո
մատ որոնման սկզբունքն ընկած է ինքնա–
հարմարվող համակարգերի և էքստրեմալ
կարգավորիչով կառավարման համակար
գերի գործողության հիմքում։ Փ․ հ․ կի
րառում են, օրինակ, ինքնաթիռի ավտո
մատ կառավարման (ինքնաղեկասարք),
օպտիմալ անցումային պրոցեսների ստաց
ման, ինչպես նաև Կարգավորելի պարա
մետրի կայունացման համար։
ՓՇԱԹԵՓՈՒԿ (Acantholepis), բարդա
ծաղկավորների ընտանիքի միամյա խո–
տաբույսերի ցեղ․ ունի մեկ տեսակ՝ Փ․
արևելյան։ Հանդիպում է Առաջավոր
և Միջին Ասիայի անապատներում և
կիսաանապատներում։ ՀՍՍՀ–ում Փ․
աճում է Արարատյան գոգավորության
քարքարոտ, ավազային և գիպսային անա
պատներում՝ Զովաշեն, Ձորաղբյուր և
Զրվեժ գյուղերի շրջակայքում։ Փ․ 5–25 սմ
երկարությամբ, սպիտակաթավ ցողունով
էֆեմեր, կարճակյաց բույս է։ Տերևներն
ամբողջական են, գծային, նշտարաձև,
երկարությունը՝ մինչև 8 սմ։ Ընդհանուր
ծածկոցի թերթերը կարճ նշտարաձև են,
խիտ թաղիքային թավով՝ եզրին բարակ
փշիկներով։ Սերմիկները փուփուլավոր են,
հակաձվաձև, փայլուն՝ 3,5 մմ երկարու
թյամբ։
ՓՇԱՁԿՆԵՐ (Gasterosteidae), փշաձկնա–
նմանների կարգի ձկների ընտանիք։
Հայտնի է 5 ւեռ, 12 տեսակ, ՍՍՀՄ ջրե
րում՝ 3 տեսակ։ Մանր ձկներ են, մարմնի
երկարությունը 3–8 (հազվադեպ՝ 20) սմ
է, քաշը՝ մինչև 5 գ։ Տարածված են Եվրա–
սիայի, Տս․ Ամերիկայի և Հս․ Աֆրիկայի
ծովային, քսղցրահամ և աղի ջրերում։
Բնորոշ են մեջքին, լողակից առաջ գտնը–
վող 3–16 փշերը, փորային լողակում՝
մեկ, մեծ փուշը (այստեղից՝ Փ․ անվա
նումը)։ Բազմացման շրջանում արուները
բույսերի ցողուններից, մնացորդներից,
ավազից և տիղմից բույն են պատրաս
տում և լորձով ամրացնում։ Բնում 2–3
էգեր դնում են մինչև 1000 ձկնկիթ։ Արուն
պահպանում է ձկնկիթը, ապա թրթուր
ները։ Փ․ սնվում են մանր խեցգետնակեր–
պերով, միջւււտների թրթուրներով, այլ
ձկների ձկնկիթով ու թրթուրներով, որով
վնաս են հասցնում ձկնատնտեսությանը։
Արդյունագործական նշանակությունը մեծ
չէ․ եռափուշ փշաձկից (Gasterosteus acu-
leatus) մեծ քանակությամբ ձկան յուղ են
ստանում։
ՓՇԱՄՈՐԹՆ ԷՐ (Echinodermata), անող
նաշարավոր կենդանիների տիպ․ բացար
ձակապես ծովային, գլխավորապես հա
տակային, ազատ շարժվող կամ նստակ
յաց կենդանիներ են։ Փ–ի տիպը կիսա–
քորդավորների և քորդավորների հետ
մտնում է երկրորդաբերանայինների են–
թաբաժնի մկջ։ ժամանակակից Փ–ի մար
մինը ճառագայթաձև համաչափ է, երկա
րությունը մի քանի i/ /–ից մինչև 5 մ է,
աստղաձև, սրտաձև, գնդաձև, պարկա
նման, ծաղկանման ևն։ Բաժանվում է մի
քանի ճառագայթների (հաճախ 5) և միջ–
ճառագայթների։ ճառագայթաձև համա
չափությունն արտահայտվում է նաև ներ
քին օրգանների դասավորության մեջ։
Փ․ բաժանասեռ են։ Բազմանում են սե
ռական, որոշ տեսակներ՝ նաև անսեռ
եղանակով։ Զվի բեղմնավորումն ու թըր–
թուրի զարգացումը կատարվում է ջրում։
Փ․ ընդունակ են վերականգնելու կորցը–
րած ճառագայթը կամ մարմնի մի մասը։
Շատ Փ․ գիշատիչներ են, որոշ տեսակ
ներ՝ բուսակերներ։ Բրածո ձևերը եղել
են երկկողմ համաչափ, որոշ տեսակներ
ունեցել են խռիկային ճեղքեր։ ճառագայ
թաձև համաչափությունն առաջացել է սա
կավաշարժ կենսակերպի անցնելու հե
տևանքով։ Հայտնի է ժամանակակից Փ–ի
շուրջ 6000 տեսակ՝ տարածված գլխավո
րապես տաք, աղի ծովերում։
Փ–ի տիպն ունի 2 ենթատիպ՝ Pelma-
tozoa, որն ընդգրկում է 4 բրածո և 1 ժա
մանակակից դաս՝ ծովաշուշաններ, և
Eleutherozoa, որն ընդգրկում է 1 բրածո և
ժամանակակից 4 դաս՝ ծովաստղեր, օֆի–
ուրներ կամ օձապոչեր, ծովոզնիներ և
հոլոթուրիաներ կամ ծովագլաններ։ Որոշ
ծովագլաններ (տրեպանգ, կուկումարիա),
ինչպես նաև ծովոզնու ձկնկիթը, օգտա
գործվում են սննդում։ Ջ․ Գբիգոբյան
Պատկերազարդումը տես 320-րդ էջից
հետո՝ ներդերում։
ՓՇԱՊԻ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գուլ–
րիփշի շրջանում, շրջկենտրոնից 5 կմ
արլ․։ Բնակչությունը՝ հայեր, վրացիներ,
աբխազներ։ Կոլտնտեսությունն զբաղվում
է ծխախոտի, եգիպտացորենի, թեյի, բան
ջարաբոստանային և ցիտրուսային կուլ
տուրաների մշակությամբ, այգեգործու
թյամբ, անասնապահությամբ, շերամա
պահությամբ։ Ունի ութամյա դպրոց,
ակումբ–կինո։ Հայերը եկել են շրջակա
գյուղերից, 1930-ին։
ՓՇԱՎԱՆՏ, Փշավանք, Փշավան,
գյուղ Արմ․ Հայաստանում, Վանի վիլա
յեթի Դյավաշ (հին Ռշտունիք) գավառում,
Նարեկա վանքի մոտ, ձորահովտում։
1850-ական թթ․ ուներ 25 տուն, XX դ․
սկզբին՝ 50 տուն, առաջին համաշխարհա
յին պատերազմի նախօրեին՝ 60 տուն
հայ բնակիչ։ Գյուղում կար եկեղեցի (Ս․
Հովհաննես)՝ կից նախակրթարանով։ Փ․
1895-ի համիդյան ջարդերի ժամանակ
կողոպտվել և ավերվել է, 1915-ին, Մեծ
եղեռնի ժամանակ՝ ամայացել։ Բնակիչնե
րի մի մասը կարողացել է խուսափել
թուրք, կոտորածներից և ապաստանել
Արլ․ Հայաստանում։
ՓՇԱՏԱՎԱՆ, գյուղ ՀՍՍՀ Հոկտեմբերյա
նի շրջանում, Արաքս գետի ձախ ափին,
շրջկենտրոնից 12 կմ հվ․։ Կոլտնտեսու
թյունն զբաղվում է այգեգործությամբ,
պտղաբուծությամբ, բանջարաբոստանա–
Փշաւոավան
յին, կերային կուլտուրաների մշակու
թյամբ, անասնապահությամբ։ Ունի միջ
նակարգ դպրոց, մշակույթի տուն, գրա
դարան, կապի բաժանմունք, կենցաղ
սպասարկման տաղավար, կինո, մանկա
պարտեզ, բուժկայան։ Հիմնադրվել է
1855-ին։
ՓՇԱՏԵՆԻ (Elaeagnus), փշատազգիների
ընտանիքի տերևաթափ կամ մշտադալար
ծառեր կամ թփեր։ Մշակովի բոլոր սոր
տերն առաջացել են Փ․ արևելյան
Փշատենի նե
ղատերև․ /․ ծաղ
կած ճյուղը, 2․
ճյուղը պտուղնե
րով, 3․ ծաղիկը,
4, պտղի երկայ
նական կտրված
քը, 5․ կորիզը
(E․ orientalis) տեսակից։ Հայտնի է 50
տեսակից ավելի։ Տարածված է Ասիայում,
Հվ․ Եվրոպայում, Հս․ Ամերիկա յում և
Ավստրալիայում։ ՍՍՀՄ–ում՝ 5 տեսակ,
որոնք վայրի ձևով աճում են Կովկասում
և Միջին Ասիայում։ Ծառի բարձրությունը