Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/354

Այս էջը սրբագրված չէ

Փ–ների ւոեսությունները։ Բոլոր տեսակի Փ–ներն էլ առաջանում են այն դեպքում, երբ մասնիկները փոխանակում են համա– պատասխան դաշտերի քվանտներ։ Արդի փորձարարական տվյալների հա– մաձայն, բնության մեջ գոյություն ունե– ցող Փ–ների ամբողջ բազմազանությունը հանգում է չորս հիմնարար Փ–ների՝ գրա– վիտացիոն Փ–ներ (տես Տիեզերական ձգո– ղություն), թույչ փոխազդեցություններ, էլեկտրամագնիսական Փ–ներ U ուժեղ փոխազդեցություններ։ Բացառված չէ, որ ուժով ու բնույթով խիստ տարբեր այս չորս Փ–ների հիմքում ընկած է բնության մի միասնական հիմնարար Փ․։ 1961 – 1981-ին ստեղծվել և փորձերով հաստատ– վել է լեպտոնների և քվարկների թույլ և էլեկտրամագնիսական Փ–ների (այսպես կոչված էլեկտրաթույլ Փ․) միասնական տեսությունը (տես Դաշտի միասնական տեսություն)։ Այդ հաջողությունը խթանել է էլեկտրաթույլ Փ․ ուժեղ Փ–ների (տես Փոխազդեցությունների մեծ միասնացում) և գրավիտացիոն Փ–ների հետ միավորե– լու ուղղությամբ տարվող աշխատանքնե– րը։ Ս․ Մաւոինյան

ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԾ ՄԻԱՍ–

ՆԱՑՈՒՄ, տեսություն (կամ տեսական մոդել), որը միավորում է տարրական մասնիկների բոլոր փոխազդեցություն– ները, բացի գրավիտացիոն փոխազդեցու– թյունից։ Այդ տեսության հիմքում ընկած են ուժեղ փոխազդեցությունների տեսու– թյունը՝ քվանտային քրոմադինամիկան և էլեկտրամագնիսական ու թույլ փոխազ– դեցությունների միասնական տեսությու– նը (տես Դաշտի միասնական տեսության)։ Փ․ մ․ մ․ թույլ է տալիս միասնական տե– սանկյունից դիտարկել քվարկներն ու ւեպ– տոնները։ Ըստ Փ․ մ․ մ–ման տեսության, գերբարձր (^ 1015 Գէվ) էներգիաների դեպքում ուժեղ, էլեկտրամագնիսական Ա թույլ փոխազդեցությունները դառնում են հավասարազոր։ Դա նշանակում է, որ այդպիսի էներգիաների դեպքում քվարկ– ներն ու լեպտոնները միմյանցից չեն տար– բերվում և կարող են փոխարկվել մեկը մյուսին, այսինքն՝ խախտվում են բարիո– նային և լեպտոնային լիցքերի պահպան– ման օրենքները։ Սակայն ժամանակակից արագացուցիչների համար մատչելի էներ– գիաների տիրույթում (1 – 100 Գէվ) այդ լիցքերը մեծ ճշտությամբ պահպանվում են։ Բարիոնային լիցքի պահպանման օրենքի խախտումը դրսևորվում է պրոտո– նի տրոհման հնարավորության մեջ․ սա Փ․ մ․ մ–ման կարևորագույն կանխատեսում– ներից է, որն սպասում է փորձարարական հաստատման (առայժմ փորձերից հայտ– նի է միայն պրոտոնի կյանքի տևողու– թյան ներքին սահմանը՝ xP >6,5 * 1031 տարի)։ Փ․ մ․ մ–ման մյուս խոշոր նվա– ճումը էլեկտրամագնիսական և թույլ փո– խազդեցությունների միասնական տեսու– թյան կարևոր պարամետրի՝ այսպես կոչ– ված Վայնբերգի անկյան ճիշտ կանխատե– սումն է։ Փ․ մ․ մ․ ունի նաև մի շարք այլ կարևոր հետևանքներ, որոնք կապված են քվարկների և լեպտոնների զանգված– ների միջև եղած առնչությունների, տիե– զերաբանական պրոբլեմների հետ ևն։ Փ․ մ․ մ–ման զարգացումն ընթանում է այնպիսի տեսությունների աւեղծման ուղ– ղությամբ, որոնց նպատակն է թույլ, էլեկտրամագնիսական և ուժեղ փոխազ– դեցությունների հետ միավորել նաև գրա– վիտացիոն փոխազդեցությունը։ Նման տե– սություններում կարևոր դեր է կատարում մի նոր տեսակի սիմետրիս՝ գերսիմետ– րիան, որը հնարավորություն է տալիս միավորել տարբեր սպինով մասնիկները՝ բոզոններն ու ֆերմիոնները։ Ասատրյան

ՓՈԽԱԿԵՐՊԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, տրամաբանական գիտությո ն, որը մշա– կում է ուսմունք (կանոնների համակարգ) մտքի բացահայտ ձևերի (կառուցվածքնե– րի) հիման վրա համապատասխան ոչ– բացահայտ ձևեր (կառուցվածքներ) հայտ– նաբերելու մասին։ Այդ խնդիրը կարևոր է ինչպես բուն տրամաբան ււկան գիտու– թյան, լեզվի տրամաբանական տեսու– թյան զարգացման, այնպես էլ գիտու– թյան ստույգ լեզվի մշակման, հարա– կից մի շարք գիտությունն ւրի հրատապ հարցերի լուծման համար։ Մտքի բացա– հայտ ձևը մտքի այն ձևն է, որն անմիջա– կանորեն արտահայտված է լեզվական տվյալ միավորով, սռանց որևէ փոխա– կերպման, իսկ ոչ–բացահայտն անմիջա– կանորեն արտահայտված չ; դիտարկվող լեզվական միավորով, բայց հնարավոր է այն բացահայտել (բխեցնել; մտքի տվյալ բացահայտ ձևն արտահայտող լեզվական միավորից, առաջին հերթին, համապա– տասխան ենթատեքստերի և համատեքս– տերի միջոցով։ Համապատասխանաբար տարբերակվում են մտքի էնթատեքստա– յին և համատեքստային ձևերը։ Մտքի ենթատեքստային ձևը բխեցվում է մտքի բացահայտ ձևն արտահայտող լեզվական միավորից՝ հետազոտողի ւքեկնաբանման միջոցով, իսկ մտքի հաւ՜ատեքստային ձևը հայտնաբերվում է համապատասխան բացահայտ ձևի լեցվական միջավայրի օգնությամբ։ Մտքի ձևերի փոխակերպա– կան վերլուծության շնորհիվ հաջողվել է հաղթահարել ձևական տրամաբանության պատմության մեջ հայտնի մի շարք դըժ– վարություններ․ դրական և ժխտական հասկացությունների փոխհարաբերության էության, հասկացության բս ժանման որոշ տարատեսակների օրինականության, դա– տողության բացահայտ ձևերի և գոյության դատողության փոխհարաբերության, ժըխ– տական դատողության և ժխտված պրե– դիկատ ունեցող դատողության փոխհարա– բերության, դատողության վանակի որոշ– ման չափանիշի, դատողությունում տեր– մինների բաշխվածության, տրամաբանա– կան շաղկապների լեզվական արտահայտ– չամիջոցների, առանձնացնող դատողու– թյունների բացահայտ և ոչ–բացահայտ ձևերի, հարցական նախադասության և դատողության փոխհարաբերության, ան– միջական մտահանգումների տեսության, հարաբերության մտահանգման բնույթի, սիլլոգիզմի տեսության հարցերը ևն։ Փ․ տ–յան հեղինակն է ՀՍՍՀ ԳԱ ակա– դեմիկոս Դ․ Ա․ Բրուտյան[ւ։ Գրկ․ Б р у т я н Г․ А․, Трансформацион– ная логика, Е․, 1983․ Ռ․ Ջիջյան

ՓՈԽԱԿԵՐՊԻՉ չափիչ, չափումների միջոց, որը չափվող ֆիզիկ, մեծությունը փոխակերպում է հետագա փոխանցման, մշակման կամ գրանցման համար հար– մար ձև ունեցող ազդանշանի։ Ազդանշանը չափիչ Փ–ի ելքում, ի տարբերություն չափիչ սարքի, դիտողի կողմից անմիջականորեն չի ընկալվում։ Փ–ները լինում են ա ռ ա ջ– նային, որոնց մատուցվում է չափվող մեծությունը (օրինակ, ջերմատարրը ջեր– մաէլեկտրական ջերմաչափի շղթայում, ծախսաչափի նեղացնող հարմարանքը), միջանկյալ, որոնք չափիչ շղթայում գտնվում են առաջնայինից հետո, փ ո– խ ա ն ց ո ղ, որոնք նախատեսված են չափվող ինֆորմացիայի ազդանշանի հե– ռափոխանցման համար, մասշտաբա– յին, որոնք մեծությունը փոփոխում են տրված հարաբերությամբ (հոսանքի չա– փիչ տրանսֆորմատոր, լարման բաժանա– րար)։ «Չափիչ Փ․» տերմինը ըստ ՀՊՍՏ 16263-70-ի հանձնարարվում է օգտա– գործել գրկ–յան մեջ հաճախ հանդիպող «տվիչ» տերմինի փոխարեն։

ՓՈԽԱԿԵՐՊԻՉ ԵՆԹԱԿԱՅԱՆ, ենթակա– յան էչեկտրական, որը նախատեսված է էլեկտրական հոսանքի՝ հիմնականում ըստ հաճախականության և փուլերի թվի փոխակերպման համար՝ գլխավորապես վենտիլային փոխակերպիչների օգնու– թյամբ։ էչեկտրակայանների արտադրած եռաֆազ հոսանքը Փ․ ե–ում փոխակերպ– վում է հաստատ ու ն հոսանքի, (էլեկտրոլիզի հզոր տեղակայանքների հաստոցների և գլոցման հաստոնների կարգավորվող էլեկտրահաղորդակների և այլ հարմարանքների սնման համար), արդ․ հաճախականության համեմատ ավե– լի ցածր կամ ավելի բարձր հաճախակա– նության փոփոխական հոսան– ք ի (փոփոխական հոսանքի կարգավոր– վող էլեկտրահաղորդակների, ինդուկցիոն տաքացման տեղակայանքների, ինդուկ– ցիոն վառարանների սնման համար) կամ մ ի ա ֆ ա զ–փ ովւոխական հո– սանքի (աղեղային էլեկտրական հզոր վառարանների, միաֆազ հոսանքի կոն– տակտային ցանցերի սնման համար)։ Հզոր Փ․ ե–ների կազմի մեջ մտնում են փոփոխական հոսանքի բաշխիչ հարմա– րանքները, փոխակերպիչ հարմարանքնե– րով մեքենայական սրահը, ուղղված (փո– խակերպված) հոսանքի բաշխիչ հարմա– րանքը, հովացման և օդափոխման հա– մակարգերը, ինչպես նաև օժանդակ սար– քավորումը։ Տես նաև Փոխակերպիչ տեխ– նիկա, Փոխակերպիչ հաճախականության։

ՓՈՒԱԿԵՐՊԻՁ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, հաճա– խականության փոխակեր– պիչ էլեկտրական, էլեկտրական լարման (հոսանքի) հաճախականությունը փոփոխելու հարմարանք։ Կիրառվում է կարգավորվող էլեկտրահաղորդակի և մագնիսական ուժեղացուցիչների սնման համակարգերում, տարբեր հաճախակա– նության փովւոխական հոսանքի երկու կամ ավելի համակարգերի համաձայնեցման համար ևն։ Հաճախականության փոխա– կերպիչները լինում են ստատիկ (ՓՍ), էլեկտրամեքենայական (ՓՀՄ) և հակա– կցված։ Տարբերում են էլեկտրամագնի– սական (ՓՀԷ) և վենտիլային (ՓՀՎ) ստա– տիկ փոխակերպիչներ։ Առավել տարած–