Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/358

Այս էջը սրբագրված չէ

նալ տարբեր արժեքներ, առավելագույնը Մերկուրիի համար մոտ 28° է, Վեներայի համար՝ մոտ 48°։ Ստորին մոլորակների համար տարբերում են Արեգակի հետ վերին (Վ3) և ստորին (Վւ) մ ի ա ց ու մ– ն և ր, երբ Արեգակը գտնվում է մոլորակի և Երկրի միջե (վերին միացում), կամ էլ մոլորակն է գտնվում Երկրի ու Արեգակի միջև (ներքին միացում)։ Վերին մոլորակ– ների համար նույնպես տարբերում են Արեգակի հետ միացումներ, երբ Արե– գակը գտնվում է Երկրի և մոլորակի միջև։ Մոլորակների փոխդասավորու– թյուն Այն դիրքը, երբ մոլորակն Արեգակից հե– ռացած է 90°-ով դեպի արլ․ կամ արմ․, կոչվում է արլ․ կամ արմ․ ք ա ռ ա կ ու– ս ա ց ու մ։ Վերին մոլորակի այն դիրքը, որի դեպքում Երկիրը գտնվում է Արեգա– կի և մոլորակի միջե (Մւ), կոչվում է դ ի– մակայություն։ Մեծ դիմակայու– թյուն է կոչվում այն դասավորությունը, երբ մոլորակը գտնվում է իր ուղեծրի արևամերձ կետի մոտակայքում։ Մարսի վերին մեծ դիմակայությունը, երբ այն Երկրից հեռու էր ընդամենը 55 մլն կմ, դիտվել է 1971-ին։ Հաջորդը կլինի 1988-ին։ Է․ խաչիկ յան

ՓՈԽԵՐԴ, երգ, որը վերարտադրվում է երկդաս երգեցիկ խմբով, տուն առ տոլն՝ փոխեփոխ կատարմամբ։ Տես նաև մն– ւոիֆոն, Աւեւու։ Ն․ Թէսհմիզյան․

ՓՈԽՀԱՂՈՐԴԱԿ, արանսմիսիա, հարմարանք, որը ծառայում է մեխանի– կական էներգիան շարժիչից մեքենայի գործադիր օրգաններին կամ աշխատան– քային այլ մեքենաներին (հաստոցներին, աղացներին են) փոխանցելու համար։ Պտույտը Փ–ից (փոխհաղորդիչ լիսեռից) աշխատանքային մեքենաներին է հաղորդ– վում, սովորաբար, շարժափոկերով (են– թահաղորդակ)։ Արդի տեխնիկայում Փ․ ասելով հասկանում են շարժիչի լիսեռից դեպի մեքենայի աշխատանքային օրգան– ները փոխանցող հարմարանքների ամբող– ջություն։ Այսպես, օրինակ, ավտոմոբի– լում կամ տրակտորում մեխանիկական Փ–ի կագմի մեջ մտնում են ուժային փո– խանցումը, կցորդումը, կարդանային փո– խանցումը, դիֆերենցիաչ մեխանիզմը են։ Ջերմաքարշերում, նավերում, բեռնատար ավտոմոբիլներում, տրակտորներում օգ– տագործում են նաև հիդրոմեխանիկական, հիդրոծավալային և էլեկտրամեխանիկա– կան Փ–ներ։

ՓՈԽՀԱՏՎՈՂ ԿԱՄԱՐՆԵՐ, հայկ․ ճարտ–յանը բնորոշ կառուցվածքային հը– նարք, տարածության մեջ երկու կամ ավե– լի թվով փոխադարձաբար հատվող կա– մարներ, որոնցով ստեղծվում է ծածկի համար հենարան ծառայող կոշտ և կա– Փոխհատվող կամարների (համապատասխանաբար՝ 2, 4, 6) համակարգով իրականացված ծածկեր․ 1․ Անւի Առաքելոց եկեղեցու հարավային գավիթը (XII դ․), 2․ Տաղպատի վանքի սեղանատունը (XIII ղ․)․ 3․ Ւ»որակերտի եկեղեցու (XIII դ․) գմբեթը յուն համակարգ։ Փ․ կ–ի մասին հայանի վաղագույն հիշատակությունը (X դ․) պատ– կանում է Անանուն Արծրունու!։ (Թովմա Ա ր ծ ր ու ն ի և Ա ն ա ն ու ն, Պատմու– թյուն Արծրունյաց աան, Ъ․, 1Э78, էշ 298) և վերաբերում է Աղթամար կղզում Գագիկ Արծրունի թագավորի X դ․ սկգ փն կառուց– ված պալատի ծածկին։ Փ․ կ–ի համակարգն իր կառուցվածքային–ճարտարւսպետա–կան կատարելությամբ X–XI դդ․ Հայաստա– նում արդեն առկա էր։ Կիրառվում են քա– ռակուսի հատակագծով կամ միջանկյալ ազատ կանգնած զույգ հենարանների օգ– նությամբ դրան բերված շին ււթյունները ծածկելու համար։ Դասակարգվում են ըստ միմյանց հետ հատվող կամարների քանակի։ Երկու կամարանոց տարբերա– կում փոխհատումը կատարվում է մեկ կետում, կամարներն ունենում են անկյու– նագծային (Հոռոմայրի գալիթ, Անիի Առաքելոց եկեղեցու հվ․ գավիթ) կամ պա– տերին ուղղահայաց (Հոռոմւսի դամբա– րան) դասավորություն, կիրառվում են ոչ մեծ մակերեսներով շինությունները ծած– կելու համար։ Չորս կամարանոց տարբե– րակում, շինության յուրաքանչյուր կող– մում, գերազանցապես որմնամույթերի կամ որմնասյուների վրա իենվող եր– կուական կամարներ խաչաձևվում են իրար հետ՝ ծածկը բաժանելով ինն] մասի։ Այդ ուշագրավ տարբերակը լայն կիրառու– թյուն է ունեցել միջնադարյան գավիթ– ներում (Հաղպատ, Գանձասար, Մշկա– վանք, իյորակերտ), գրատներում (Հաղ– պատ, Գոշավանք), սեղանատներում (Հաղպատ, Հաղարածին), եկեղեցիներում (Գեղարդի վիմափոր, Զորացիրի Ս․ էջ– միածին) ևն։ Ծածկի կենար, քառակուսի մասն ունենում է երդիկ, անցումը հիմքի քառակուսուց երդիկի շրջագծին կատար– վում է Փ․ կ–ի համակարգի կրկնակի կի– րառումով (Հաղպատի, Մշկավանքի գա– վիթներ), հազարաշեն ծածկի սկզբունքով (Առաքելոց վանքի գավիթ, Գոշավանքի գրատուն–զանգակատուն), շթաքարերի օգնությամբ (Հաղարծինի սեղանատուն) ևն։ Վեց կամարանոց տարբերակում կա– մարները, զույգ–զույգ միանալով կրունկի մասում, կազմում են վեցաթև աստղ, իսկ միջին մասում՝ հավասարակողմ վեցան– կյունի (Խորակերտի եկեղեցի, Մակա– րավանքի, Խորանաշատի, Նեղուցի գա– վիթներ)։ Փ․ կ–ի հնարքը կիրառվել է նաև սովետահայ ճարտ–յան մեջ՝ Հաղթա– նակի մոնումենտ Երևանում, Մարդարա– պատի հուշահամալիրի սեղանատուն (ճարտ․ Ռ․ Իսրայելյան), ՀՍՍՀ ԳԱ նա– խագահության նիստերի դահլիճ (ճարտ․ Ս․ Սաֆարյան) ևն։ Գրկ․ Թորամանյան Թ․, Նյութեր հայ– կական ճարտարապետության պատմության, [հ․] 2, Ե․, 1948։ Րալտրուշայտիս Ց․, Հատվող կամարների պրոբլեմը և Հայաստա– նը, տես Հայկական ճարտարապետության պատմության հարցեր, Ե․, 1973։ Հար ու– թ յ ու ն յ ա ն Վ․ Մ․, Միջնադարյան Հայաս– տանի մոնումենտալ աշխարհիկ ճարտարա– պետության ձեստեղծումների ժողովրդական ակունքները, «Պ£Հ», 1976, МЬ4։ М н а ц а- канян С․ X․, Архитектура армянских притворов, Е․, 1952․ 9*․ Շախկյան

ՓՈԽՃՆՇՈՒՄ, ռեպրեսալիա (մի– ջազգային իրավունքում), իրավական պաշտպանության միջոց, որով որևէ պե– տություն այլ պետության հակաօրինա– կան գործողությունների դեմ ձեռնարկում է պատասխան գործողություններ՝ նպա– տակ ունենալով ստիպել նրան հատուցե– լու պաաճառած վնասը կամ զերծ մնալու նման գործողություններից հետագայում։ Փ․ պեաք է հաջորդի վնասների հատուց– ման վերաբերյալ ներկայացված պահան– ջին և թույլատրվում է միայն այն դեպ– քում, երբ հակառակ կողմը հրաժարվում է հատուցել վնասը։ Ըստ որում, պատաս– խան սանկցիան իր ծավալով չպետք է գերազանցի հակաօրինական գործողու– թյունները։ Արգելվում է նաև զինված ուժերի գործադրումը, հակաօրինական գործողություններ ձեռնարկած պետու– թյան տերիտորիայի, բաց ծովում նրա նավերի զավթումը ևն։ ՄԱԿ–ի Գլխ․ասամբ– լեայի նստաշրջանում միջազգային իրա– վունքի սկզբունքների մասին ընդունված դեկլարացիայում (1970) ամրապնդված է այն դրույթը, որ պետությունները պարտա– վոր են զերծ մնալ ուժի գործադրմամբ զու– գորդված Փ–ից։ ՓՈ ԽՄԻ ԱՐԺԵ А ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒ–

ԹՅՈՒՆ, փոխմիարժեք արտա– պատկեր ու մ, բ ի և կ ց ի ա (< բի․․․ և լատ․ jacere – նետել, տարածել), եր– կու բազմությունների տարրերի միջև այն– պիսի համապատասխանություն, որի դեպ– քում մի բազմության յուրաքանչյուր տար– րին համապատասխանում է մյուս բազ– մության մեկ որոշակի տարր և ընդհակա– ռակը։ Փ․ հ․ ֆունկցիայի (արտապատկեր– ման) այն մասնավոր դեպքն է, երբ ֆունկ–