Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/363

Այս էջը սրբագրված չէ

գի օրենսգետ Սմբատիկի U այլ իրավա– գետների հետ, Վասիլ 1–ի հանձնարարու– թյամբ մեծ աշխատանք է տարել բյուգ․ դատավարական համակարգը կանոնա– վորելու ուղղությամբ։ Փ․ կարևոր տեղ է հատկացրել հայ–բյուգ․ հարաբերություններին։ Պահպանվել են նրա նամակները Հայոց կաթողիկոս Զա– քարիա Ա Զագեցուն՝ եկեղեցիների միու– թյան հարցի վերաբերյալ, ինչպես նաև Զաքարիայի պատասխանները։ Նամակա– գրություն է ունեցել Տարոնի հայ իշխան– ների և պավլիկյանների սպարապետ Խրի– սոխիրի հետ։ Փ․ Վասիլ I-ի «Արշակունի» ծագման մասին կեղծիքի հեղինակն է։ Հ․ Բարթիկյան,

ՓՈՐԱԳՐԻՉ ՀԱՍՏՈՑ, ըստ գծագրի, ձևա– նմուշի կամ մոդելի՝ մեխանիկական փո– րագրում կատարող մեքենա։ Կիրառում են ցածրաքանդակներից և այլ ուռուցիկ գեղարվեստական բնօրինակներից պատ– կերները փափուկ մետաղի (օրինակ, պղնձի), քարի կամ փայտի վրա փոխա– դրելու համար։ Մետաղամշակման մեջ Փ․ հ․ են անվանում ոչ մեծ չափերի պատ– ճենահան ֆրեզիչ հաստոցը՝ փորագրիչ հարմարանքով, որը կրում է դետալների վրա դրոշմներ, մակագրություններ, թվա– նշաններ փորագրող կտրող գործիք (ֆրեզ կամ փորագրիչ)։

ՓՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ, 1․ պինդ նյութերի՝ մետաղի, քարի, փայտի, ապակու, լի– նոլեումի ևնի մակերեսի վրա հատիչնե– րով և հատուկ այլ գործիքներով պատկե– րի, զարդապատկերի, մակագրության ևնի փորագրումը (մետաղի և ապակու վրա փորագրելիս կիրառվում է նաև թթունե– րով խածատումը)։ Փորագրված գծանկարը լինում է ուռուցիկ (ռելիեֆ) կամ խոր։ Փ․ կիրառվում է փորագրանկարների համար տպաձևեր, դաջովի գործվածքների և պաս– տառների տպամեքենաների գլաններ պատրաստելիս, արձանիկներ հարդարե– լիս, վիմական արձանագրություններ (տես Վիմագրություն) կազմելիս, կահ–կարասի, զենք, ոսկերչական կերտվածքներ զար– դարելիս (հաճախ զուգակցելով դրվագու– մը, ոսկեզօծումը, սևադը, արծնը)։ Ոսկրի Փ․ (հայտնի է հին քարի դարից) և մետաղի Փ․ լայնորեն տարածված են ժող․ արվես– տում։ 2․ Փայտից, մետաղից, լինոլեումից և այլ պինդ նյութերից տպաձևի («տախ– տակի») վրա փորագրված գծանկարի տպածոն թղթի (կամ նման նյութի) վրա՝ փորագրանկար (գրավյուր, < < ֆրանս․ gravure)։ 3․ Գրաֆիկայի տե– սակ՝ փորագրարվեստ, որ ներ– առնում է Փ–յան բազմազան միջոցներով տպաձևերի («տախտակների») մշակումը և դրանցից տպածոներ՝ փորագրանկար– ներ ստանալը։ Նայած թե տպելիս տպա– ձևի որ մասերն են պատվում ներկով՝ տարբերակում են ուռուցիկ և խոր Փ․։ Երբեմն Փ․ է համարվում վիմագրությունը («հարթ Փ․»), որի ստեղծումը փորագրման հետ կապված չէ։ Փ․ օգտվում է գրաֆիկա– կան արվեստներին ներհատուկ գեղար– վեստական արտահայտչամիջոցներից և կիրառվում գրաֆիկային բնորոշ նպա– տակներով՝ գրքերի և այլ տպագիր հրա– տարակությունների պատկերազարդում– ներ, տպատառեր, ալբոմներ, հաստոցա– յին թերթեր (էււոամւցներ), ւուբոկներ, թռուցիկներ, մատենանիշեր ևն ստեղծելու համար։ Փ–յամբ կարելի է մեծ թվով նույն– արժեք տպածոներ ստանալ։ Ուռու– ցիկ Փ–ում «տախտակի»՝ գծանկարից ազատ բոլոր ւ ՛ասերը խորացվում են 2–5 մմ։ Այդպիյով գծանկարը դառնում է ֆոնից բարձր՝ Լյազմելով հարթ մակերե– սով ռելիեֆ, որւ վրա ներկը քսվում է խծուծներով կաւ ներկագլանիկով, ապա մամլակով կամ ձեռքով հավասարաչափ սեղմվում թուղթլւ, արտատպվում պատկե– րը։ Ուռուցիկ Փ–յան տարատեսակներ են փայտագրությունը, չին ոփորա գրությու– նը, ինչպես և մինչև XV դ․ վերջը կիրառ– վող մետաղի վրա ռելիեֆ Փ․։ Խ ո ր Փ–յան մեջ գծանկարը մեխանիկական կամ քիմ․ (թթվով խածատւսմ) միջոցներով խորաց– վում է մետաղ,ա (պղնձից, լատունից, ցինկից, երկաթից, պողպատից) թիթեղի վրա․ ներկը խծուծներով լցվում է խորաց– ված տեղերը և խոնավ թղթով ծածկված «տախտակը» մա /լելով անցկացվում տպա– գրական հաստոցի գլանների միջով։ Խոր Փ–յան տարատեսակներն են՝ հ ա տ ի չ ա– փորագրությունը (մետաղի մա– կերեսին շտիխէլով գծերի փորագրում), օֆորտը, «չոր ասեղը», աքվատինտան, կ և տ ա փ ո ր ս գ ր ու թ յ ու ն ը [պ ու ն– ս ո ն ո վ (ֆրանս․ poingon – ոչ մեծ մեխ հիշեցնող պողպատյա գործիք, որին մուր– ճով խփելով «տախտակի» վրա կետեր են առաջացնում) կսսմ էլ ասեղով, ռուլետով (ֆրանս․ roulette – ոլորակ – փայ– տե բռնակով բութակի վրա ամրացված սուր ծրատներով պողպատյա անվակ) «տախտակի» վրա քսված լաքը ըստ գծա– նկարի ծակռտելով և ապա թթվով խածա– տելով ստացված կետերի համակցությու– նը], լ ա վ ի ս ը (ֆրանս․ lavis – թթվի մեջ թաթախված վրձնով ուղղակի «տախ– տակի» վրա նկարելը), վմեցցո–տինտոն>, «մատիտանկարի եղ ան ակով» Փ․ (կետափորագրության տարատեսակ) և փափուկ լաքը (յուղոտ լաքով պատված «տախտակին» դրված թղթի վրա մատիտով նկարելը, լաքը կպչում է թղթի գծանկարված տեղերին և պոկ– վում թղթի հետ՝ խածատման համար մերկացնելով «փախտակի» այդ մասերը)։ Ինչպես ուռուցիկ, այնպես էլ խոր Փ․ կա– րող է լինել գունավոր, ներկերը խծուծ– ներով քսում են նույն «տախտակի» տար– բեր մասերին, կամ այլ եղանակով՝ յուրա– քանչյուր գույն քսվում է միայն այդ գույնի համար փորագրված մեկ այլ «տախտակի» համապատասխան մասին, իսկ պատկերը ստացվում է մեկ թերթի վրա բոլոր «տախ– տակների» տպհւմից։ Փորագրարվե ւտի ծագումը կապված է այն արհեստների հետ, որոնցում կիրառ– վել է Փ․ (ոսկերչություն, քանդակազար– դում)։ Փ–յան մասին Չինաստանում հի– շատակվում է VI –VII դդ․։ Առաջին փայ– տագրությունները Եվրոպայում ստեղծվել են XIV–XV դդ․ սահմանագծում։ Հատի– չափորագրությունը ծագել է 1440-ական թթ․։ XV դ․ գերմ․ անանուն վարպետ– ները և Մ․ Շոնգաուերը կիրառել են նուրբ զուգահեռ նրբագծեր, Իտալիա– յում Ա․ Պոլլայոլոն և Ա․ Մանտենյան զուգահեռ և խաչաձևվող նրբագծերով ձգտել են ձևերի ծավալայնության, քան– դակայնության։ Ա․ Դյուրերը ավարտին է հասցրել Վերածննդի վարպետների որո– նումները։ XVI դ․ սկզբին Իտալիայում ծնունդ է առել հատիչափորագրությամբ վերատպությունը, որով վերատպվել են երփնագրեր (Մ․ Ռայմոնդի), դրան հակա– դրվել են ավելի հուզական, գեղանկար– չական օֆորտը (Ա․ Դյուրերը, Ա․ Ալտդոր– ֆերը Դերմանիայում, Ու․ Գրաֆը Շվեյ– ցարիայում, Պարմիջանինոն իտալիայում) և «կյարոսկուրոն» (փորագրանկարները տպվում են մոտիկ նրբերանգի ներկերով պատված փայտե մի քանի «տախտակնե– րով»)։ XVII դ․ տարածված էին հատիչա– փորագրությամբ վերատպությունը (Ֆլան– դրիայում՝ Պ․ Սաուտմանը) և օֆորտը (ֆրանսիացի ժ․ Կալլո, Կ․ Լոռեն, իտա– լացի Զ․ P․ Կաստիլիոնե, ֆլամանդացի Ա․ վան Դեյք)։ Գեղանկարչությանը չէր զի– ջում օֆորտի հոլանդական դպրոցը (Պ․ Պոտտերի անիմալիստական, Ա․ վան Օս– տադեի ժանրային, Ա․ վան էվերդինգենի, Հ․ Սեգեթսի, 6ա․ Ռյոյսդալի բնանկարա– յին օֆորտները), որի պսակը դարձավ Ռեմբրանդի ստեղծագործությունը։tXVII դ․ Փ․ մետաղի վրա տարածվել է Ռու– սաստանում։tXVII դ․ վերջից զարգա– ցել է ռուս, լուբոկը։ XVIII դ․ Փ․ բնորոշ– վում է վերատպության տեխնիկաների առատությամբ, հատիչով Փ․ (Ֆ․ Բուշեն Ֆրանսիայում և ուրիշներ), մեցցո–տինտո (անգլիացի վարպետներ Ջ․ Ռ․ Սմիթի, Վ․ Գրինի դիմանկարային, Ռ․ Իռլոմի բնանկարային Փ–ները), կետափորագրու– թյուն (Ֆ․ Րարտոլոցցին Անգլիայում), աքվատինտա (ժ․ Բ․ Լեպրենսը Ֆրան– սիայում), լավիս (ժ․ Շ․ Ֆրանսուան Ֆրանսիայում), մատիտանկարի եղանա– կով Փ․ (ժ․ Դեմարտոն, Լ․ Մ․ Բոննեն Ֆրանսիայում)․ գունավոր աքվատինտա– յի փայլուն վարպետներ էին ֆրանսիացի Ֆ․ ժանինեն, Շ․ Մ․ Դեկուրտին և, հատկա– պես, Լ․ Ֆ․ Դեբյուկուրը։ Հեղինակային օֆորտը առանձնանում էր գծերի մեղմու– թյամբ, հոսունությամբ, լույսի խաղի նըր– բությամբ (Ա․ Վատտոն, Օ․ Ֆրագոնարը, Գ․ դը Սենտ–Օբենը Ֆրանսիայում, Զ․ Բ․ Տիեպոլոն, Ա․ Կանալեատոն Իտալիա– յում)։ Օֆորտով և հատիչով են կատար– ված Ու․ Հոգարտի (Անգլիա) երգիծական թերթերը, Ջ․ P․ Պիրանեզիի (Իտալիա) ճարտ․ հոյակապ կոմպոզիցիաները։ XVIII դ․ – XIX դ․ սկզբին Ռուսաստանում Փ–յան գրեթե բոլոր տեխնիկաներով տար– բեր ժանրերում ստեղծագործել են բազ– մաթիվ վարպետներ։tXVII – XVIII դդ․ ծածկել է ճապոն․ փայտագրությունը (Հիսիկավա Մորոնոբու, Օկումուրա Մա– սանոբու, Սուձուկի Հարունոբու, Կիտա– գավա Ուտամարո, Տյոսյուսայ Սյառակու, XIX դ․ 1-ին կեսին՝ Կացյուսիկա Հոկու– սայ, Անդո Հիրոսիգե)։ XIX դ․ սահմանա– գծին Ֆ․ Գոյան (Իսպանիա) աքվատին– տա–օֆորտների իր նկարաշարերում բա– ցահայտել է Փ–յան նոր ուղիներ՝ միավո– րելով քաղ․ երգիծանքն ու գրեթե փաստա– կան ճշգրտությունը սուբյեկտիվ արտա– հայտչականության, ողբերգական գրո– տեսկի ու անզուսպ երևակայության հետ։ Կենսական համոզչականության ու ֆան– տաստիկայի զուգորդումը ներհատուկ է