Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/366

Այս էջը սրբագրված չէ

տարկումը որոշակի, նախապես ընտրված պայմաններում՝ նրա հատկությունների ուսումնասիրման և օրինաչափություննե– րի ձևակերպման (կամ փորձարկման) հա– մար․ այս իմաստով «Փ․»-ի համանիշն է «գիտափորձ» («էքսպերիմենտ») տերմինը։ Հ․ Գևորգյան «ՓՈՐՁ», ազգ․, գրական եռամսյա (1879-ից՝ ամսագիր)։ Լույս է տեսել 1876– 1881-ին, Թիֆլիսում։ Խմբագիր՝ Ա․ Հով– հաննիսյան, աշխատակցել են Ս․ Պաչա– սանյանը, Ա․ Երիցյանը և ուրիշներ։ Ունե– ցել է հայ գրկ–յան և թարգմանություննե– րի, գրաքննադատության և մատենագի– տության, պատմության, ուսումնաման– կավարժ․, ներքին տեսության բաժիններ։ Ա^Ի է ըևկել կառուցվածքի կատարելու– թյամբ և բովանդակության հարստու– թյամբ։ Լուսաբանել է ռուս–թուրք․ պատե– րազմի ընթացքը, առանձնահատուկ ուշա– դրություն նվիրել Արմ․ Հայաստանի իրա– դարձություններին, գավառահայության սոցիալ–տնտ․ վիճակին, քննարկել անց– կացվելիք բարենորոգումների հետ կապ– ված հարցեր։ Քաղ․ հրապարակախոսու– թյան լավագույն նմուշներ են Հ․ Պարոնյանի «Հոսհոսի ձեռա– տետրը» շարքի երգիծական ակ– նարկները։ Պար– բերականը զգա– լի տեղ է հատ– կացրել կրթա– կան– լուսավորա– կան խնդիրնե– րին, ժամանա– կի մանկավարժ, մտքի նվաճում– ների տարածմա– նը, լուսաբանել XIX դ․ 70–80–աևան թթ․ Արմ․ Հայաս– տանում կազմակերպված կրթ․ զանազան ընկերությունների, մասնավորապես Միացյաչ ընկերություն հայոց–ի գործու– նեությունը։ Դիտաբանասիր․ տարբեր հարցերի շուրջ «Փ․»-ում հրատարակվել են Դ․ Քաջբերունու, Մ․ էմինի, Ք․ Պատ– կանյանի, Վ․ Րաստամյանի և այլ գիտնա– կանների ծավալուն ուսումնասիրություն– ները։ Նշանակալի է հանդեսի ավանդը հայ նոր գրկ–յան զարգացման ասպարե– զում, <Հյուսիսափայ> և «Կռունկ հայոց աշխարհին» պարբերականներից հետո։ Այստեղ են տպագրվել Պ․ Պռոշյանի «Հացի խնդիր», «Կռվածաղիկ», «Շահեն» վեպերը, Րաֆֆու ուղեգրությունները, Ռ․ Պատկան– յանի «Ազատ երգեր»-ը և ուղեգրական գրառումները, Գ․ Աունդուկյանի «Խաթա– բալա» կատակերգությունը, այլ հեղինակ– ների գործեր։ Մ․ Մխիթարյան

ՓՈՐՁԱԳԵՏ, 1․ գիտության, տեխնիկայի, արվեստի կամ այլ բնագավառի մասնա– գետ, որին պետ․ մարմինը, հասարակա– կան կազմակերպությունը հրավիրում են հատուկ գիտելիքներ պահանջող որևէ հարց լուծելիս։ 2․ Իրավունքում՝ գիտակ անձ, որին դատաքննչական, պետ․ կամ հասարակական մարմինները հրավիրում են փորձաքննություն կատարելու։

ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՎԻՐԱ–

ԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՀԱՅԿԱ– ԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ գիտահետա– զոտական համամիութենա– կ Ш ն ՍՍՀՄ £ԳԱ, 1979-ից՝ վ ի ր Ш բ ՈԼ– ժության համ ս։ մի ու թեն ա– կան գիտական կենտրոնի երեանյան մասնաճյուղ ՍՍՀՄ ՐԴԱ, կազմակերպվել է 1974-ին, սրտա– բանության և սրտային վիրաբուժության ինստ–ի (այժմ՝ Լ․ Ա․ Հովհաննիսյանի անվ․ սրտաբանության իււստ․) սրտային վիրաբուժ․ բաժնի բւսզայէւ վրա։ Հիմնա– դրման օրից դիրեկտորն է Ալ․ Միքայեչ– յանը։ Ունի 11 բաժին, որոնք ընդգրկում են ավելի քան 30 բաժանմունքներ ու լաբորատորիաներ։ Խնդիրներն են՝ վի– րաբուժ․ պրոբլեմների բնագավառում տե– սական, փորձառական, կլինիկական հե– տազոտությունների կազմակերպումն ու անցկացումը՝ հատկապեւ վերականգնո– ղական վիրաբուժ․, անե յթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի, գերճնշումային թթվածնաբուժության (հիպերբարիկ օք– սիգենացում) ասպարեզում։ Մշակվում են նաև վիրաբուժ․ հիվանդո թյունների ախ– տորոշման, բուժման ու կանխարգելման նոր մեթոդներ և ներդրվււմ գործնական բժշկության մեջ։ ՀՍՍՀ–eւմ միակ բժշկ․ կենտրոնն Է, ուր կատարվում են սրտի և արյան խոշոր անոթների վիրահատու– թյուններ, արհեստական երիկամի օգ– նությամբ կիրառում են հեմոդիալիզը երիկամների սուր և քրոնիկական անբա– վարարության բուժման նպատակով, ինչ– պես նաև վիրահատություններ կատարում միկրովիրաբուժ․ տեխնիկայով։ Մասնա– ճյուղի գիտական հեաա մոտությունները նվիրված են վերակառուցողական վիրա– հատությունների ժամանակ օրգանների ֆունկցիոնալ վիճակի, արյունամատակա– րարման և նյութափոխանակության հար– ցերին նւ կատարվում են ՍՍՀՄ Պեա․ կո– միտեի կողմից հաստատված երկու հիմ– նական ուղղություններով, 1․ սիրտ–անո– թային և շնչառական հաւ՚ակարգերի հի– վանդությունների բուժման վիրաբուժ․ մե– թոդների մշակում և կաւոարելագործում, 2․ ընդհանուր և օրգանային արյան շրջա– նառության, ներքին օրգւսնների հյուս– վածքային փոխանակությս ն խանգարման և փոխհատուցման պրոցեսների ուսում– նասիրությունը վիրահատությունից առաջ, վիրահատության ընթացքւ ւմ և ետվիրա– հատական շրջանում, ինչս ես նաև վերա– կանգնման պրոցեսները՝ հաշվի առնելով միջինլեռնային, բարձրլեռնային պայման– ների ազդեցությունն օրգանիզմի վրա։

ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍ–

ՏԻՏՈՒՏ ՀՍՍՀ ԳԱ ստեղծվել Է 1966-ին, ՀՍՍՀ ԴԱ կենդանաբանության ինստ–ի փորձառական կենսաբանության լաբորատորիայի (կազմակերպված 1962- ին) հիմքի վրա։ Ինստ–ի կազմում գոր– ծում են ութ լաբորատորիաներ (մոլե– կուլային ֆերմենտաբանության, նուկ– լեինաթթուների, կենսբ․ թաղանթների, մոլեկուլա–բջջային իմունաբանության, սաղմնաբանության և բնաբանության, ներբջջային և ենթաբջջայի՚ւ կառուցվածք– ների կենսաֆիզիկայի, օրգանաառանձ– նահատուկ սպիտակուցնեւփ, մոլեկուլա– յին գենետիկայի և կենսատեխնոլոգիա– յի) և երեք հետազոտական խմբեր (բջջի վերականգնողական համակարգերի, պեպ– տիդների և սպիտակուցների կենսադեգ– րադացիայի, օլիգոմեր և կարգավորիչ ֆերմենտների ֆիզքիմիայի)։ ՓԿԻ–ում ուսումնասիրվում են բջջի գոր– ծունեության մոլեկուլային մեխանիզմնե– րը։ ինստ–ում կատարվող ֆիզիկաքիմ․ կենսաբանության և կենսատեխնոլոգիա– յի բնագավառի հետազոտություններն ընդգրկում են կենսաբանության հետևյալ բաժինները՝ պրո– և Էուկարիոտ օրգա– նիզմների նուկլեինաթթուների և քրոմա– տինի կառուցվածքը և ֆունկցիաները (գե– նային ինժեներիայի և կենսաֆիզիկայի մեթոդների կիրառմամբ), մոլեկուլային ֆերմենտաբանություն՝ նուկլեինաթթու– ների փոխանակության ֆերմենտների տրանսֆորմացիան և մոդիֆիկացիան, ֆերմենտների ակտիվ կենտրոնի կառուց– վածքի ուսումնասիրությունը, սպիտակուց– ների և պոլիպեպտիդների կենսասինթեզը և կենսադեգրադացիան, իմունագոյաց– ման մոլեկուլային հիմունքները, կենսբ․ թաղանթների կառուցվածքը, ֆունկցիա– ները ևն։ ՓԿԻ–ում մշակվում են նաև կիրառական բնույթի մի շարք պրոբլեմներ՝ կապված բժշկության, գյուղատնտեսության, ման– րէաբանական և մսի ու կաթի արդյունաբե– րության գործնական խնդիրների հետ։ Ինստ–ը պարբերաբար հրատարակում է «Աշխատություններ» (1970-ից)։ 9*․ Փանոսյան

ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, գի– տափորձի վրա հիմնված հոգեբանության բնագավառ կամ բաժին։ Գիտափորձի օգ– տագործումը նպաստել է XIX դ․ 2-րդ կեսին փիլիսոփայությունից հոգեբանու– թյան, որպես ինքնուրույն գիտության, առանձնանալուն։ Հոգեբանական առաջին գիաավարձերը դեռևս ХГХ դ․ կատարել են ֆիզիոլոգները և ֆիզիկոսները։ է․ 4ե– բերը 1834-ին առաջինը փորձառական եղանակով ուսումնասիրել է զգայություն– ների շեմը։ Փ․ հ–յան հիմնադիրն է Վ․ Վունդտը, որը 1879-ին Լայպցիգում ստեղ– ծել է առաջին հոգեբանական լաբորատո– րիան, կատարել փորձառական հետազո– տություններ՝ հենվելով փորձարկվողների ինքնադիտումների վրա։ 1886-ին Կաղա– նում Վ․ Մ․ Բեիսոերևը հիմնել է Ռուսաս– տանում առաջին հոգեբանական լաբորա– տորիան։ Փ․ հ–յան բնագավառում կարևոր ներդրում ունեն Ն․ Ն․ Լանգեն, Ա․ Ֆ․ Լա– զուրսկին և ուրիշներ։ 1889-ին Փարիզում ստեղծվել է ֆիզիոլոգիական հոգեբանու– թյան լաբորատորիա, որը հետագայում գլխավորել է Ա․ Բինեն։ XIX դ․ 80-ական թվականներից սկսած հոգեբանական լա– բորատորիաներ են ստեղծվել աշխարհի շատ երկրներում, առաջինը՝ ԱՄՆ–ում (է․ Տիտչեներ) և Անգլիայում։ Հայաստա– նում առաջին հոգեբանական լաբորա– տորիան ստեղծվել է 1958-ին։ ժամանա– կակից հոգեբանության նվաճումները պայ– մանավորված են Փ․ հ–յան զարգացմամբ։ Ներկայումս փորձառական մեթոդը լայն կիրառություն է ստացել, զարգանում է անձի և սոցիալ․ Փ․ հ․։ Կատարելագործ– վում են փորձառական մեթոդները (լա–