Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/367

Այս էջը սրբագրված չէ

բ որա ա որ և բնական գիտափորձ, դիտում– ներ), հոգեբանության որոշ բնագավառ– ներում կիրառվում են նաև ֆիզիոլոգիա– յից, սոցիոլոգիայից և այլ գիտություննե– րից փոխառնված մեթոդներ։ Փորձառա– կան ուսումնասիրության են ենթարկվում ոչ միայն մարդիկ, այլե կենդանիները։ Գիտափորձերն օգտագործվում են ընկա– լումների, հիշողության, մտածողության, մարդկանց անհատական տարբերություն– ների հոգեկան և այլ երևույթներ ուսում– նասիրելիս։ Փ․ հ–յան նվաճումները լայ– նորեն կիրառվում են մանկավարժության, տիեզերագնացության և այլ բնագավառ– ներում։

ՓՈՐՁԱՌԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ, XIX դ․ վերջի և XX դ․ սկզբի բուրժ․ ման– կավարժ․ հոսանք, որը փորձում էր իր բոլոր դրույթները հիմնավորել հոգեբա– նական և մանկավարժ, փորձառական տվյալներով։ Այդ ուղղության ներկայա– ցուցիչներն էին գերմ․ հոգեբաններ և մանկավարժներ Վ․ Լայը, է․ Մյոյմանը, ամեր․ հոգեբան և մանկավարժ Ս․ Հոլլը։ Փ․ մ–յան ուշադրության կենտրոնում էր ոչ այնքան երեխաների ուսուցման խըն– դիրը, որքան նրանց ուսումնասիրությու– նը։ Նվազ տեղ է հատկացվել կրթության և դաստիարակության նպատակներին ու խնդիրներին։ Փ․ մ–յան ներկայացուցիչ– ները, կիրառելով տեստերի մեթոդը, ջա– նում էին ապացուցել, որ տարբեր դասա– կարգերի երեխաներ ունեն տարբեր աս– տիճանի օժտվածություն։ Իր հետագա զարգացման ընթացքում Փ․ մ․ ձուլվել է պեդոլոգիային։

ՓՈՐՁԱՐԿԱՅԻՆ ՋՐԱՎԱԶԱՆ, արհեստա– կան ջրավազան, որը սարքավորված է նավերի մոդելների, դրանց շարժասար– քերի, հիդրոտեխ․ և նավահանգստային կառույցների փորձարկման համար։ Նավի նավագնացային հատկությունները որո– շելու, ինչպես նաև դրա կոնստրուկցիայի առանձին տարրերի և ամբողջ իրանի վրա արտաքին բեռնվածքներն ուսումնասիրե– լու նպատակով Փ․ ջ․ հանդերձավորում են ծովային ալեկոծությունը նմանակող հա– տուկ հարմարանքներով՝ ալենմանակիչ– ներով։

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, հետազոտություն, որը կատարում է փորձագետը (փորձա– գիտական հանձնաժողովը)՝ հատուկ գի– տելիքներ պահանջող որևէ հարց լուծե– լիս։ Տարածված են նախագծային–շինա– րարական, տեխնիկատնտ․, ապրանքա– գիտ․, արտոնագրագիտ․, բժշկա–աշխա– տանքային, դատական Փ–ները (տես Դա– տական փորձաքննություն)։ Փ–յան արդ– յունքները ձևակերպվում են եզրակացու– թյան ձևով։

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ, փորձաքննություն, որը նշանակվում է դատաքննչական պրակտիկայում առաջա– ցած բժշկ․ և կենսբ․ հատուկ հարցերի (մահվան պատճառ, մարմնական վնաս– վածքների բնույթ, առողջության վիճակ, տարիք, խմածության աստիճան, անձի նույնություն են) պատասխանն ստանա– լու համար։ ՍՍՀՄ–ում Փ․ դ․ կատարելու մասին որոշումը կայացնում են դատա– րանը, դատախազը կամ քննիչը, իսկ կա– տարում են դատաբժշկ․ փորձաքննության բյուրոների փորձագետ բժիշկները։ Փոր– ձագետ բժշկի բացակայության դեպքում Փ․ դ․,կարող է ւանձնարարվել այլ բժշկի։ Բարդ Փ․ դ․ կա ասրում է հանձնաժողովը, որի կազմում ւնդգրկվում են մի քանի փորձագետներ և այլ մասնագիտություն– ների բժիշկներ։ Փորձաքննության արդ– յունքները ձևակերպվում են եզրակացու– թյամբ (ակտով)։ Փ․ դ–յան տեսական խըն– դիրներն ուսումնասիրում է դատական բժշկագիտությունը։ Ա․ Թորոսյան

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒ–

ԺԱԿԱՆ, հոգեկան կասկածելի լիարժե– քություն ունեցող անձանց հոգեբուժ․ քննությունը, նշանակում են դատարանն ու քննչական մարմինները։ ՄՍՀՄ–ում Փ․ դ–ի նշանաէման, անցկացման և արդ– յունքների գնահատման կարգը սահման– վում է քրեական, քրեական դատավարու– թյան, քաղաքացիական և քաղաքացիա– կան դատավարության օրենսդրությամբ։ Դատահոգեբուժ․ փորձագետների գործու– նեությունը կարգավորվում է առողջապա– հության մար/ինների հրահանգներով։ Քրեական դատավարությունում փորձա– քննության կսոող են ենթարկվել մեղա– դրյալները, Մուժողները, քաղաքացիա– կան դատավարության կողմերը և դատա– պարտյալները (ուղղիչ–աշխատանքային մարմինների հանձնարարությամբ)։ Մե– ղադրյալների փորձաքննությամբ նպա– տակ է հետապնդվում լուծելու անձի մեղ– սունակության հարցը։ Փորձաքննության մարմինները լուծում են ինչպես անմեղ– սունակ ճանաչված մեղադրյալների, այն– պես էլ այն անձանց (մեղադրյալ, դատա– պարտյալ) օրենքով նախատեսված բուժ, միջոցառումների հարցը, որոնք հիվան– դացել են հանցագործություն կատարե– լուց հետո։ Տուժողին և վկային փորձա– քննության ենթարկելիս նպատակ է դըր– վում լուծելու 1 գործի համար նշանակու– թյուն ունեցող իրադրությունը ճիշտ ընկա– լելու և ճիշտ ցուցմունք տալու նրանց ունակությունը։ Քաղաքացիական դատա– վարությունում փորձաքննություն նշա– նակվում է հայցվորի կամ պատասխանո– ղի նկատմամբ՝ նրանց գործունեությունը պարզելու հավար։ Փ․ դ–ի արդյունքները ձևակերպվում են եզրակացությամբ։

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ, դատական փորձաքննության տեսակ, նշա– նակվում է քրեական գործի քննության ընթացքում քրեագիտ․ գիտելիքներ պա– հանջող հարցերի պատասխանն ստանալու համար։ Փ․ ք–ի օբյեկտներ կարող են լի– նել բազմապիսի իրեղեն ապացույցներ և այլ նյութեր՝ մարդու ձեռքերի ու ոտքե– րի, ջարդող գործիքների, տրանսպոր– տային միջոցների, կենդանիների հետ– քեր, ձեռագրեր (տես Ձեռագրաբանու– թյուն), մեքենագիր և տպագիր փաստա– թղթեր, գնդակներ, պարկուճներ (տես Ձգաբանություն) ևն։ Փ․ ք–ի հիմնական խնդիրն է uil հատական որոշակի օբյեկ– տի (մարդու, տրանսպորտային միջոցի, հրազենի, գրամեքենայի, կնիքի և այլն) նույնության սահմանումը”՝ դրա թողած հետքերով (արտացոլվածքներով)։ Փ․ ք–ի խնդիրներից են նաև օբյեկտների խմբա– յին պատկանելության (սեռը, տեսակը են) որոշումը (օրինակ, ի՞նչ մակնիշի ավտոմեքենա է թողել անվադողերի հետ– քերը են), ինչպես նաև քննվող գործի այլ հանգամանքների պարզաբանումը (օրի– նակ, կրակոցի հեռավորությունը, փաստա– թղթերի կեղծման եղանակը են)։ Ավանդական տեսակներն են դատա– հետքաբանական, դա տաձգաբ անակաՆ, փաստաթղթերի տեխնիկաքրեագիտ․, դա– տադիմանկարային փորձաքննություննե– րը։ Փ․ ք–ի ոլորտը շարունակ ընդլայնվում է։ Փ․ ք–ի շարքն են դասվում տարբեր նյու– թերի և իրերի (լաքաներկերի, քսանյու– թերի են) հետազոտումները՝ դասակարգ– ման և նույնացման խնդիրներ լուծելու նպատակով (օրինակ, պատկանու՞մ են արդյոք դեպքի վայրում հայտնաբերված լաքաներկի մասնիկները կոնկրետ ավտո– մեքենայի որոշակի մասին)։ Փ․ ք․ կատար– վում է ֆիզիկաքիմ․ զանազան մեթոդնե– րի կիրառմամբ, որն իրականացվում է բարդ սարքերի և տեխ․ միջոցների օգ– նությամբ։ Վ․ Սահակյան

ՓՈՐՈՏԱՆԻՆԵՐ (Gastropoda), փափկա– մոըթնեըի տիպի անողնաշարավոր կեն– դանիների դաս։ Մարմինը բաժանվում է գլխի, ընդերքային պարկի և ոտքի։ Գլխի վրա կան 1–2 զույգ շոշափուկներ և 1 զույգ աչք։ Ընդերքային պարկը և խեցին զսպանակաձե ոլորված են դեպի աջ (հազ– վադեպ՝ դեպի ձախ), որի հետևանքով մարմինը անհամաչափ է։ Խեցին ձևով խիստ բազմազան է և կազմված է 3 շեր– տից, արտաքին՝ եղջրային, միջին՝ հախ– ճապակենման և ներքին՝ սադափային։ Որոշ Փ–ի խեցին ներքին է կամ լրիվ ետա– Փորոտանիներ․ 1․ Glaucus marginatus, 2․ Janthina fragilis, 3․ Arion empiricomm, 4․ Murex brandaris, 5․ Creseis virgula, 6․ Monetaria moneta, 7․ Cepaea nemoralis, 8․ Murex inflatus, 9․ Vermetus lumbricalis, 10․ Helix pomatia, 11․ Aeolis papillosa, 12․ Planorbarius corneus, 13․ Fissurell maxsima, 14․ Purpura lapillus, 15․ Lymnea stagnalis, 16․ Conus imperialis, 17․ Aplysia depilans