Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/368

Այս էջը սրբագրված չէ

ճած։ Ընդերքային պարկի առջևի մասը պարփակված է մաշկային ծալքով՝ թիկ– նոցով։ Թիկնոցի խոռոչում տեղավորված է թիկնոցային օրգանների համալիրը, որը պարզ ձևերի մոտ կազմված է աղիքից, 2 խռիկներից (քտենիդներ), 2 գեղձիկնե– րից, 2 օսֆրադիումներից (քիմ․ զգացո– ղության օրգաններ), 2 նախասրտերից կազմված սրտից և 2 երիկամից։ Ցամաքա– յին Փ․ շնչում են թիկնոցի խոռոչի հաշվին առաջացած թոքերով։ Նյարդային համա– կարգը սովորաբար ցրված հանգուցային տիպի է։ Կլանում կա քերիչ, հաճախ նաև ծնոտներ։ Բաժանասեռ են կամ հերմա– ֆրոդիտ։ Սեռական անցքը գլխի մոտ է։ Ծովային ձևերի զարգացման ընթացքում առաջանում էվելիգեր թրթուրը։ Փ–ի մեծամասնությունը բուսակեր են կամ սնվում են դետրիտով։ Ապրում են օվկիա– նոսներում, ծովերում, քաղցրահամ ջրե– րում, ցամաքում։ Օգտագործվում են Փ–ի մարգարիտը, խեցին, որոշ տեսակներ՝ որպես սնունդ։ Հայտնի է Փ–ի շուրջ 40 հզ․ (մոտ կեսը բրածո, ՍՍՀՄ–ում՝ շուրջ 1500) տեսակ։ Ջ․ Գրիգորյան ՓՈր», ձիաքարշ և տրակտորաքարշ գյու– ղատնտ․ մեքենա՝ խոտի փոցխման և լասավորման համար։ Ըսա աշխատանքի սկզբունքի լինում են կողային և ընդլայ– նական, ըստ աշխատանքային օրգանների՝ զսպանակավոր ատամներով և անվա– մատնավոր Փ–եր։ Ընդլայնական Փ․ խոտը հավաքում, լասավորում է ագրե– գատի շարժմանն ուղղահայաց ուղղու– թյամբ։ ՍՍՀՄ–ում առավել տարածված են լայն ընդգրկման (14 մ) Փ–երը։ Կtո– դային Փ–երը խոտը լասավորում են, լասերը քրքրում, շրջում։ ՓՈրՓՇՎԻԼԻ Մորիս Թովմայի (ծն․ 11․6․ 1930, Թիֆլիս), վրացի բանաստեղծ։ ՍՄԿԿ անդամ 1962-ից։ Ավարտել է Թբիլիսիի համալսարանի բանասիր․ ֆակ–ը (1954)։ 1982-ից «Նակադուլի» մանկապատանե– կան հրատարակչության դիրեկտորն է։ Հրատարակվել են Փ–ի «Բալենիները անձ– րևի տակ» (1957), «Սիրտը փնտրում է սիրտ» (1960, հայ․ հրտ․ 1968), «Երջան– կության ծիածանը» (1976), «Բացվի՛ր, երկինք» (1976, հայ․ հրտ․, 1980) և այլ ժող–ներ։ Դրել է նաև մանուկների համար։ Նրա բազմաթիվ գործեր վերածվել են երգի։ Մ․ Թ․ Փոցխիշվիլի Փ․ նշանակալից ավանդ ունի հայ գրկ–յան լավագույն նմուշները վրացի ըն– թերցողին ներկայացնելու գործում։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել Հ․ Շի– րազի («Աստղերը Սևանում», 1959, Շ․ Նիշ– նիանիձեի հետ) և Վ․ Տերյանի («Սիրա– ծաղիկ», 1983) ժողովածուները։ Թարգմա– նել է նաև Հ․ Թումանյանք ․, Ա․ Իսահակ– յանի, Ե․ Չարենցի, Հ․ Սահյանի, Վ․ Դավ– թյանի և այլ բանաստեղծնտրի գործերից։ Արժանացել է Հ․ Թումանյանի անվ․ գրա– կան մրցանակի (1982)։ ՝Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, Ալբերտ Շվայ– ցերի անվ․ խաղաղության միշազգ․ մե– դալով։ Հ․ Հովևաթան

ՓՈՑՒՈՎ, գետ Հայկ․ լեռնաշխարհում, Կուրի ձախ վտակը։ Երկարությունը մոտ 63 կմ է։ Սկիզբ է առնում Արսիանի լեռ– նաշղթայից, մոտ 3000 մ բ սրձրությունից։

ՓՈՓՈԻԱԿԱՆ ԱՍՏԴԵՐ, աստղեր, որոնց տեսանելի պայծառությունը փոփոխվում է ժամանակի ընթացքում։ Հօսյտնի Փ․ ա–ի թիվն այժմ անցնում է 3(000-ից (1986)։ Ցուրաքանչյուր համաստեղության սահ– մաններում Փ․ ա․ նշանակում են լատինա– կան տառերով՝ R-ից մին^ե Z (օրինակ, T Ցուլի կամ RR Քնարի) կամ էլ աստղի համարի և համաստեղության անվանման հետ գրվող V տառով (օյինակ, V 1057 Կարապի)։ Ըստ պայծառության փոփոխություննե– րի պատճառի տարբերում են խավարուն և ֆիզիկ․ Փ․ ա․։ խավս ր ու ն Փ․ ա․ սեղմ կրկնակի աաողեր են, որոնց պայ– ծառության փոփոխությունները թվացող են և առաջանում են բաղսդրիչ աստղերի պարբերական խավարումների հետևան– քով։ Ֆիզիկական Փ․ ա–ի պայծա– ռությունը փովւոխվում է դւանց մթնոլոր– տում կամ ավելի խոր շերտերում տեղի ունեցող ֆիզիկ, երևույթների հետևանքով։ Տարբերում են պարբերական (բաբախող) և պայթումային (էրուպտիվ) Փ․ ա․։ Պ ա ր– բերական Փ․ ա–ի պայծառությունը փոփոխվում է պարբերաբար, իսկ պայթու– մային Փ․ ա–ինը՝ անկանոն կերպով՝ անընդհատ կամ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող բռնկումների ձևով։ Պար– բերական Փ․ ա–ից են․ ցեֆեիդները (Ց Ցեֆեոսի տիպի), որոնց պայծառությունը Փոփոխվում է 1–2 աստղային մեծության չափով (պարբերությունը՝ 1–45 օր), RR Քնարի տիպի աստղերը, որոնց պայծա– ռությունը փոփոխվում է 0,․5–1,5 աստղա– յին մեծության չափով (պսրբերությունը՝ 1,2 օրից ոչ ավելի), երկա ւպարբերական փոփոխականները (0 Կետի տիպի), որոնց պայծառությունը փոփոխվոմ է մինչև 10 աստղային մեծության չափով (պարբե– րությունը՝ 80–700 օր) ևն։ Պ ա յ թ ու– մ ա յ ի ն Փ․ ա–ից են նոի, գերնոր, նո– րանման, RW Կառավարի տիպի (կամ T Ցուլի տիպի), բռնկվող (UV Կետի տի– պի) և այլ աստղեր։ Փ․ ա–ի ուսումնասիրությունը կարևոր է աստղերի ֆիզիկայի և էվոլյուցիայի խըն– դիրների լուծման համար։ Աստղասփյուռ– ների հայտնագործումից հւտո հաստատ– վեց, որ ֆիզիկ, անկայունությունը, որի հետևանքով ի հայտ է գսլիս աստղերի պայծառության փոփոխությունը, օրինա– չափ փուլ է աստղերի էվոլյուցիայում։ Պարզվեց, որ անկանոն Փ․ ա–ի մեծ մասը, որոնց համար բնորոշ է ֆքզիկ․ անկայու– նությունը, գտնվում են էվոլյուցիայի վաղ փուլում։ Օրինակ, T Ցուլի տիպի աստղե– րը և դրանց նմանվող օբյեկտները (Ֆուոր– ներ, Հերբիգ–Արոյի օբյեկտներ ևն) կազ– մում են T-աստղասփյուռների բնորոշ բնակչություն, այսինքն՝ ներկայացնում են աստղերի էվոլյուցիայի վաղ փուլեր։ T Ցուլի տիպի աստղերի պայծառությունը փոփոխվում է անկանոն ձևով՝ գրեթե ան– ընդհատ։ Դրանք, սովորաբար, պատկա– նում են աստղերի ուշ սպեկտրային տիպե– րին։ Այդ աստղերի սպեկտրներում դիտ– վում են պայծառ գծեր, որոնք վկայում են դրանց շուրջը գազային թաղանթների գո– յության մասին։ Այդ թաղանթները, որ– տեղ և առաջանում են պայծառ սպեկտրա– յին գծերը, T Ցուլի տիպի աստղերի մա– կերևույթներից նյութի արտահոսքի հե– տևանք են։ Աստղերի էվոլյուցիայի T Ցու– լի փուլին հաջորդում է բռնկվող աստղերի փուլը։ Այդ փուլում աստղի կարևորագույն հատկությունը ժամանակ առ ժամանակ բռնկվելու ունակությունն է։ Բռնկման ժա– մանակ աստղի ճառագայթման հզորու– թյունը (պայծառությունը) անակնկալ կեր– պով և շատ արագ աճում է, այնուհետև դանդաղ վերադառնում նախկին մակար– դակին։ Բռնկվող աստղերի սպեկտրնե– րում դիտվում են թույլ պայծառ գծեր, որոնք ուժեղանում են բռնկումների պա– հերին։ T Ցուլի տիպի և բռնկվող աստղե– րի էվոլյուցիոն փուլերը վերադրվում են ժամանակի առումով, այդ շրջանում T Ցու– լի տիպի աստղը միաժամանակ ցուցաբե– րում է բռնկվող աստղի հատկություններ։ T Ցուլի տիպի և բռնկվող աստղերի ուսումնասիրությունը կարևոր է նաև դը– րանցում տեղի ունեցող և անկայունու– թյունը պայմանավորող երևույթների բը– նույթն ուսումնասիրելու համար։ T Ցուլի տիպի և բռնկվող աստղերի վերաբերյալ շատ արդյունքներ ստացվել են Բյուրա– կանի աստղադիտարանում։ Փ․ ա–ի ուսումնասիրությունը նպաստում է Տիեզերքի և Գաչակտիկայի կառուցված– քի բացահայտմանը։ Օրինակ, ցեֆեիդնե– րի պայծառությունը փոփոխվում է խիստ պարբերական ձևով։ Ասաղի պայծառու– թյան Փոփոխության պարբերությունն աճում է լուսատվության հետ։ Ելնելով այդ օրինաչափությունից՝ որոշում են այն աստղային համակարգերի հեռավորու– թյունները, որտեղ դիտվում են ցեֆեիդ– ներ, հետևաբար նաև այդ համակարգե– րի բաշխումը Գալակտիկայում կամ տա– րածության մեջ։ Գրկ - Թումանյան Բ․ Ե․, Միրզո– յան Լ․ Վ․, Աստղագիտություն, Ե․, 1978։ Միրզոյան Լ․ Վ․, Բռնկվող աստղեր, Ե․, 1973։ Мирзоян Л․ В․, Нестационар- ность и эволюция звезд, Е․, 1981․ Լ․ Միրզոյան

ՓՈՓՈՒԱԿԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՄԵԾՈՒ–

ԹՅՈՒՆՆԵՐ, մեծություններ, որոնք դի– տարկվող խնդրում ընդունում են զանա– զան արժեքներ (փոփոխական) կամ պահ– պանում են միևնույն արժեքը (հաստա– տուն)։ Օրինակ, փակ անոթում տաքաց– վող գազի ջերմաստիճանը և ճնշումը փո– փոխական մեծություններ են, իսկ ծավալը՝ հաստատուն։ Փոփոխական մեծության գա– ղափարը ծագել է XVII դ․ բնագիտության զարգացման պահանջներից, որն առաջին պլան մղեց շարժման, պրոցեսների և ոչ թե կայուն վիճակների, ուսումնասիրու– թյունը։ Այս մոտեցումը պահանջում է ուսումնասիրության սկզբունքորեն նոր