խանի միջև։ Անտիկլինալային ծալք է։ Տա– րածվում է արլ–հս–արլ–ից արմ–հվ–արմ․։ Երկարությունը մոտ 30 կմ է, բարձրու– թյունը՝ մինչև 777 մ։ Կազմված է կրաքա– րերից և մերգելներից։ Զարգացած են կարսաասուֆոզիոն ռելիեֆը և ստորգետ– նյա էրոզիոն ձևերը։ Լանջերին օշինդրի և օշինդրա–աղուաաբույսերի անապատ է։ ՓՈՔՐ ԳՈՆԴՈՒՐԱ, հայաբնակ գյուղ Վրաց․ ՍՍՀ Բոգդանովկայի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ հս–արմ․։ Միավոր– ված է Մեծ Գոնդուրայի սովետական տըն– տեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյու– ղում պահպանվել է եկեղեցի (XIX դ․)։ Բնակիչների նախնիները եկել են էրզրու– մի նահանգից (1830)։ ՓՈՔՐ ԴԱՂԵԹ, հայաբնակ գյուղ Վրաց․ ՍՍՀ Թեթրիծղարոյի շրջանում, շրջկենտ– րոնից 3 կմ հվ–արլ․։ Բնակիչներն զբաղ– վում են անասնապահությամբ և այգե– գործությամբ։ Հիմնադրվել է XIX դ․ սկըզ– բին։ Բնակիչները եկել են Մեծ Դաղեթ (այժմ՝ Դաղեթ–1սաչեն) գյուղից։ Պահպան– վել է եկեղեցի (XIX դ․)։ ՓՈՔՐ ԴՈՒՌՆՈԻԿ, Դուռն ի կ, հայա– բնակ գյուղ Վրաց․ ՄՍՀ Թեթրիծղարոյի շրջանում, շրջկենտրոնից 20 կմ հս–արլ․, Թբիլիսի–Թեթրիծղարո խճուղու աջ կող– մում։ Միավորված է Մեծ Դուռնուկի կաթ– նաանասնապահական սովետական տըն– տեսության հետ։ Ունի տարրական դպրոց, գրադարան, ակումբ։ Գյուղը հիմնադըր– վել է XVIII դ․ վերջերին։ Բնակիչները եկել են Վրաստանի Դարբազ և Մեծ Դուռնուկ գյուղերից։ ՓՈՔՐ ԶԱԲ, գետ Իրանում և Իրաքում, Տիգրիսի ձախ վտակը։ Երկարությունը 456 կմ է, ավազանը՝ 19,4 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Քրդստանի լեռնաշղթայից։ Զրի միջին ծախսը ստորին հոսանքում 219 մ3/վրկ է, հորդացումների ժամանակ՝ մինչև 3–3,5 հզ․ մ3/վրկ։ Ջրերն օգտա– գործվում են ոռոգման համար։ ՓՈՔՐ ԹԱՏՐՈՆ պետական ակա– դեմիական․ ռուսական դրամատի– կական հնագույն թատրոն Մոսկվայում։ «Փ․ թ․» անունով պաշտոնապես բացվել է 1824-ի հոկտ․ 14(26)-ին, սակայն մըշ– տական դրամատիկական թատերախմբի ձևավորումն սկսվել է XVIII դ․ 50-ական թթ․։ 1757-ին, Մոսկվայի համալսարանին կից ստեղծվել է թատրոն (1759-ից՝ հան– րային), որն անվանվել է Համալսարանա– կան։ 1760-ին կոչվել է Մոսկվայի ռու– սաստանյան թատրոն, որի հիման վրա, 1780-ին կազմակերպվել է «Պետրովկայի թատրոնը>>, գործել է անտրեպրենյորՄ․Մե– դոքսի կառուցած շենքում (այժմյան Մեծ թատրոնի տեղում, նախկին Պետրովսկի հրապարակում)։ 1806-ին թատերախումբը ընդգրկվել է արքունական թատրոնների համակարգում։ Փ․ թ․ մեծ դեր է խաղացել ռուս, մշակույթի զարգացման գործում, նպաստել ռեալիզմի և հեղափոխ․ ռոման– տիզմի հաստատմանը ռուս, բեմում։ Փ․ թ–ի գաղափարական ուղղվածության ձևավոր– ման վրա ներգործել են վ․ Բելինսկու, Ա․ Գերցենի, Ն․ Չեռնիշևսկու, Ն․ Դոբրո– լյուբովի գեղագիտական հայացքները։ Թատրոնի դերասանական արվեստում միշտ զուգակցվել են խոր կենսական ռեա– լիզմը, որի հիմնադիրն էր Մ․ Շչեպկինը, և կրքոտ հեղափոխ․ ռոմանտիզմը, որի խոշոր ներկայացուցիչը դարձավ Պ․ Մո– չւաովը։ 1853-ից Փ․ թ–ի հիմնական դրա– մատուրգն էր Ս․ Օստրովսկին, որի պիես– ների մեծ մասը բեմադրվել են այստեղ (թատրոնը հա Շարվում է «Օստրովսկու տուն»)։ Այդ դրււմատուրգիայի հիման վրա է ձևավորվել յադովսկիների դերասա– նական ընտանիքի արվեստը։tXIX դ․ կեսին այդ բեմում հանդես են եկել նշանավոր դեւասաններ Ս․ Շումսկին, ի․ Սամարինը ւ Վ․ ժիվոկինին, XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին՝ Մ․ Երմո– լովան, Գ․ Յեդոտովան, Ա․ Լենսկին, Ա․ Ցուժին–Սո մբատովը, Կ․ Ռիբա– կովը, Ե․ Լեշէ ովսկայան, Ա․ Յաբլոչկի– նան, Ա․ Օստաէևը, Վ․ Մասսալիտինո– վան, Վ․ Ռիժովան, Ե․ Տուրչանինովան և ուրիշներ։ Մովետական իշխանության հենց առաջին սարիներից Փ․ թ–ի արվես– տը մոտեցել է հեղափոխ․ արդիականու– թյանը։ 1919-ին թատրոնը կոչվել է ակա– դեմիական։ Բհմադրվել են Գորկու «Ծե– րուկ» (1919), Լունաչարսկու «Օլիվեր Կրոմվել» (19 21) ևն։ Հեղափոխության հուժկու արձագանքն էր Տրենյովի «Լյու– բով Ցարովայա» (1926) նորարարական Տեսարան ՏրԾնյովխ «Լյուբով «արոզայա» պիեսի ներկայացումից (1926) ներկայացումը։ Ռոմաշովի «Հրե կամուրջ» (1929), Լեոնովի «Սկուաարևսկի» (1934), Գուսևի «Փառք» (1936), Կոռնեյչուկի «Ուկ– րաինայի տափաստաններում» (1941) սո– վետական և Գորկու «Թշնամիներ» (1933), «Բարբարոսնեյր» (1941), Ա․ Օստրովսկու «Կատաղի փոյղեր» (1937), «Գայլեր և ոչ– խարներ» (1941), Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (1938), Շեքսպիրի «Օթելլո» դասական պիեսների ներկայացումները հավաստել են թատրոնի զարգացման նոր փուլը՝ հարստացված սոցիալիստ, ռեա– լիզմի մեթոդով։ 1937-ին, Տրենյովի «Նևա– յի ափին» ներկայացման մեջ՜ առաջին ան– գամ կերտվել է Վ․ Ի․ Լենինի կերպարը։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) տարիներին Փ․ թ–ում ստեղծվել են մի շարք հայրենասիրական ներկայացում– ներ՝ Կոռնեյչուկի «Ռազմաճակատ» (1942), Լեոնովի «Արշավանք» (1943) ևն։ 1930– 1950-ական թթ․ առավել արդյունավետ են գործել ռեժիւփրներ՝ Կ․ Խոխլովը, Ի․ Սու– դակովը, Կ․ Զուբովը, Լ․ Վոլկովը, Ա․ Դի– կին, դերասաններ՝ Պ․ Սադովսկին, Ն․ Ռիբնիկովը, Մ․ Կլիմովը, Ի․ Իլյինսկին, Մ․ Բլյումենտալ–Տամարինան, Վ․ Պաշեն– նայան, Մ․ Ցարյովը, Ե․ Շաարովան, Դ․ Զերկալովան, Ե․ Գոգոլևան, Մ․ ժա– րովը, Ն․ Աննենկովը, Բ․ Բաբոչկինը և ուրիշներ։ Թատրոնը շարունակել է բե– մադրել Ա․ Օստրովսկու պիեսները, խա– ղացանկը հարստացնելով նաև ռուս և համաշխարհային դասական հեղինակնե– րի ստեղծագործություններով։ Բեմադրու– թյուններից են՝ Լ․ Տոլստոյի «Խավարի իշխանությունը» (1956), Չեխովի «Իվա– նով» (1960), Գորկու «Հովեկներ» (1964), Վիշնևսկու «Լավատեսական ողբերգու– թյուն» (1967), Դրուցեի «Մեր ջահելության թռչունները» (1972), Ա․ Տոլստոյի «Ֆեո– դոր Իոհաննովիչ արքան» (1973)։ Թատրո– նի գործունեությանը տարբեր տարիներ մեծապես նպաստել են գեղարվեստական ղեկավարներ Ա․ Ցուժին–Սումբատովը, Ի․ Սուդակովը, Պ․ Սադովսկին, Կ․ Զուբո– վը, Բ․ Ռավենսկիխը, Ե․ Սիմոնովը, Մ․ Ցարյովը։ Թատրոնն ունի մասնաճյուղ։ 1937-ին Փ․ թ․ պարգևատրվել է Լենինի, 1974-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։ Թատրոնին կից գործում է թատեր․ դպրոց, որն սկզբնավորվել է 1809-ին կազմակերպված Մոսկվայի թա– տեր․ ուսումնարանից (1938-ից՝ Շչեպկինի անվ․ թատեր․ ուսումնարան)։ 1929-ին թատրոնի շենքի առջև կանգնեցվել է Ա․ Օստրովսկու հուշարձանը (բրոնզ, գրա– նիտ, քանդակագործ՝ Ն․ Անդրեև, ճարտ․ ի․ Մաշկով)։ Փ․ թ–ում են ստեղծագործում (1981)՝ ՍՍՀՄ ժող․ արտիսներ Ն․ Աննեն– կովը, է․ Բիստրիցկայան, Ե․ Գոգոլևան, Ի․ Իլյինսկին, Ի․ Լյուբեզնովը, Վ․ Խոխ– րյակովը, Ռ․ Նիֆոնտովան, Ն․ Ռիժովը, Ե․ Սամոյլովը, Մ․ Ցարյովը, ՌՍՖՍՀ ժող․ արտիստներ՝ Բ․ Գորբունովը, Տ․ Երեմեե– վան, Ցու․ Կայուրովը, Ցու․ Սոլոմինը, Բ․ Տելեգինը և ուրիշներ։ Փ․ թ–ի հետ հայերի առնչությունները սկսվել են նրա գործունեության հենց առաջին տասնամյակներից։ Այստեղ է աշխատել Ա․ Դավիդովը (Կարապետյան), որը 1883-ին, Մոսկվայում Պ․ Ադամյանին ծանոթացնել է Ա․ Օստրովսկու հետ։ Ադաւքյանի արվեստով հիացել են Ֆեդո– տովան և Երմոլովան։ Ա․ Օստրովսկու և Ֆեդոտովայի ծանոթն է եղել Գ․ Սուն– դուկյանը, որի դուստրը՝ Թ․ Սունդուկյանը, մինչև կյանքի վերջը աշխատել է այդ թատրոնում, նախ իբրև դերասանուհի, ապա՝ հուշարար։ 1908-ին Ա․ Ցուժին–Սում– բատովը ընտրվել է Թիֆլիսի հայոց դրա– մատիկական ընկերության պատվավոր անդամ։ Հայ թատեր․ գործիչների և Փ․ թ–ի միջև առավել սերտ կապեր են հաստատ– վել սովետական իշխանության տարինե– րին։ 1941-ից Երևանի Սունղուկյանի անվ․ թատրոնի հյուրախաղերը միշտ անց են կացվում Փ․ թ–ում։ 1928-ին Փ․ թ–ի խմբի հետ Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո») է խա– ղացել Վ․ Փափազյանը։ Հ․ Ղափլանյանը այդ թատրոնում բեմադրել է Ս․ Դանգու– լովի «ճանաչում», Լ․ Ուկրաինկայի «Քարե տիրակալը», է․ Ռոստանի «Սիրանո դը Բերժերակ» պիեսները։ Բ․ Ռավենսկիխը Երևանի դրամատիկական թատրոնում բե– մադրել է Շոուի «․Շոկոլադ ուտող զինվո– րը»։ Փ․ թ–ում բեմադրվել է Գ․ Սարգսյա․ նի «Գլխապտույտ» պիեսը։ Փ․ թ․ հյուրա– խաղերով հանդես է եկել Երևանում (1970f 1982, 1984)։tfi․ Հովակիմրսն
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/371
Այս էջը սրբագրված չէ