Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/373

Այս էջը սրբագրված չէ

էությամբ, արլ․ լանջերին, գորշ հողերի վրա՝ հաճարենու, բոխու, կաղնու և այլ ծառատեսակներ։ Փամբակի լեռնաշղթա– փ արմ․ կեսում, Արեգունի լեռնաշղթայի հվ․ լանջերին ու կատարային մասերում գերակշռում են լեռնամարգագետնային և լեռնամարգագետնատափաստանային հո– ղերը, ալպյան մարգագետնային հացազ– գի և տարախոտահացազգի բույսերի խըմ– բակցությամբ, մնացած մասերում, գորշ անտառային հողերի վրա՝ հաճարենու և կաղնու խմբակցությունները։ Սեանի լեռ– նաշղթայի արմ․ լանջերին, ինչպես նաե կատարային մասում, տարածված են լեռ– նային գորշ կիսաանապատային, մասամբ լեռնային մա րգագետնատա փա ստանա– յին հողերը, արլ․ և հս–արլ․ լանջերին՝ լեռնային սեահողերն ու գորշ անտառա– յին հողերը հաճարենու անտառներով և ենթալպյան բարձրախոտային նոսր ան– տառային (հաճարենու, կաղնու, կեչու) խմբակցություններով։ Մռավի լեռնաշըղ– թայում տիրապետում են լեռնաանտառա– յին, մերձբաշային զոնայում՝ լեռնամար– գագետնային և մա րգագետնատա փաս տա– նային լանդշաֆտները։ Փ․ Կ–ի հվ–արլ․ մասի (Ղարաբաղի լեռնաշղթան) ստորին գոտին ծածկված է ՝ֆրիգանային–շիբլյա– կային բուսականությամբ և չոր տափաս– տաններով։ Միջին բարձրության լեռնա– յին գոտին մեծ մասամբ անտառածածկ է (կաղնի, հաճարենի, բոխի), 2300 г/–ից բարձր ենթալպյան ու ալպյան մարգա– գետիններ են։ Փ․ Կ–ի կենդանական աշխարհը հարուստ չէ․ հանդիպում են բեզոարյան այծ, քա– րայծ, այծյամ, արջ, լուսան, անտառային կզաքիս, ենոտ, գայլ, աղվես, նապաս– տակ, դաշտամկներ, բազմաթիվ թռչուն– ներ։ Գրկ․ Լ ի ս ի ց յ ա ն Ս․ Դ․, ՀԽՍՀ ֆիզիկա– կան աշխարհագրություն․ դեմոգրաֆիայով, Ե․, 1940։ Հայկական ՍՍՀ ֆիզիկական աշխար– հագրություն, Ե․, 1971։ Պաֆֆենհոլց Կ․ Ն․, Հայաստանի և Փոքր Կովկասի նրան կից թասերի գեոլոգիական ակնարկը, Ե․, 1946։ Асланян А․ Т․, Региональная геология Армении, Е․, 1958; Геология Армянской ССР, т․ 1, Геоморфология, Е․, 1962; 3 о г- р а б я н JI․ Н․, Орография Армянского на– горья, Е․, 1979․ Ղ․ Մուրադյան ՓՈՔՐ ՀԱՏՔ (հուն․ Д pixpa կամ ёхёра Apnevia, լատ․ Armenia Minor), Հայաս– տանի արմ․ (անդրեփրատյան) փոքր տա– րածքի և նրանում ձևավորված թագավո– րության անվանումը, ի տարբերություն Մեծ Հւսյքի։ Փ․ Հ–ի թագավորությունն սկզբնապես ընդգրկել է Եփրատ գետի վերին, ճորոխ գետի վերին և միջին, Գայլ (այժմ՝ Կելկիտ) և Ալիս (այժմ՝ Կզըլ– Իրմակ) գետերի վերին հոսանքների շըր– ջանները։ Հետագայում Փ․ Հ–ի տարած– քը ենթարկվել է էական փոփոխություննե– րի․ տարբեր ժամանակներում նրա մեջ են գտնվել Սև ծովի հվ–արլ․ ափերը՝ Փառ– նակիա և Տրապիզոն քաղաքներով, մինչև Արգեոս (այժմ՝ էրջիաս) լեռը և Կիլիկյան Տավրոսի լեռնաշղթան ընկած հողերը։ Փ․ Հ–ի հս–ում ձգվում է Պոնտական (Արե– վելապոնտական) լեռնաշղթան, որի արլ․ հատվածները հայկ․ սկզբնաղբյուրներում հայտնի են Խաղտյաց լեռներ և Պարխար– յան լեռներ անվանումներով։ Դրանց նշա– նավոր լեռնագագաթներն են Քաջքարը (3937 г/, այժմ՝ Կաչկար) և Վերջնբակը (3701 г/, այժմ՝ Վերչեմբեկ)։ Սկիդիեսի լեռնաբազուկով Պոնտական լեռնաշղթան կապվում է Անտիտավրոսին։ Սկիդիեսից արլ․ Սուրբ Գրիգորի կամ Անահտական (այժմ՝ Քեշիշդաղ կամ Սիպկոր) լեռնա– շղթան է՝ Սուրբ Գրիգոր կամ Աթոռ Անահ– տա գլխ․ լեռնագագաթով։ Եփրատի և ճո– րոխի ջրբաժանն են կազմում Կապույտ (այժմ՝ Կոփդաղ) լեռները։ Փ․ Հ–ի հվ–արմ․ կողմով ձգվում են Անտիտավրոսի լեռնե– րի երկու ճյուղավորումները (այժմ կոչ– վում են Թախթալը և Բինբողա լեռնաշըղ– թաներ)։ Փ․ Հ–ում առաջացած հռոմ․ Առա– ջին Հայք և Երկրորդ Հայք նահանգները (պրովինցիաները), ըստ «Աշխարհա– ցոյց»-ի, բաժանվել են Զիգոն Բասիլիկոն լեռներով։ Փ․ Հ–ի հվ–արլ–ում ձգվում են Բարձր Հայքի լեռները՝ Մնձուրի (Մուզուր) և Գայլախազուտ (Պախր) լեռնաբազուկ– ներով։ Փ․ Հ–ից սկիզբ են առնում Ալիս, Իրիս (Եշիլ–Իրմակ), Գայլ, Եփրատ, ճո– րոխ, Մեղ (Մելաս, այժմ՝ Թոխմասու), Կառամինոն (այժմ՝ Թուզլուչայ), Պյուռա– մոս (այժմ՝ Զեյհան), Սարոս (այժմ՝ Սեյ– հան) և այլ գետերը։ Փ․ Հ․ ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ։ Փ․ Հ․ եղել է հայ ժողովրդի ձևավոր– ման հնագույն շրջաններից։ Մ․ թ․ ա․ IX–VI դդ․ Փ․ Հ–ի արլ․ շրջանները միա– վորվել են Ուրարտուին։ Մ․ թ․ ա․ VI դ․ սկզբին Փ․ Հ․ մտել է Երվանդունինե– րի թագավորության մեջ։ Մ․ թ․ ա․ VI դ․ վերջից ընկել է Աքեմենյան Պարսկաստա– նի գերիշխանության ներքո։ Հավանաբար Աքեմենյան տիրապետության վերջին շրջանում (մ․ թ․ ա․ IV դ․ կես) Երվանդու– նիների միասնական թագավորությունը բաժանվել է երկու մասի, և ձևավորվել է Փ․ Հ․։ Ալեքսանդր Մակեդոնացու արշա– վանքների ժամանակ Փ․ Հ–ի կառավարիչ Միթրաուստեսը (Միհրվահիշտ) մասնակ– ցել է Գավգամելայի ճակատամարտին (մ․ թ․ ա․ 331) և Աքեմենյան պետության անկումից հետո իրեն հռչակել է անկախ թագավոր։ 322-ին Նեոպտողեմայոսը փոր– ձել է Փ․ Հ․ միացնել Հունա–մակեդոնա– կան տիրակալությանը, սակայն չի հասել արդյունքի։ Որոշ ժամանակ անց Կապա– դովկիայի կուսակալ Եվմենեսը նվաճել է Փ․ Հ․։ Մ․ թ․ ա․ III դ․ Փ․ Հ․ վերականգնել է անկախությունը և իր սահմանները հս–ում ընդարձակել մինչև Փառնակիա և Տրապիզոն քաղաքները։ Մ․ թ․ ա․ III դ․ կեսերից ուժեղացած Պոնտական թագա– վորությունն աստիճանաբար տիրել է Սև ծովի հվ–արլ․ ափերը, գրավել Կոտիորա, Փառնակիա, Կերասունտ և Տրապիզոն քաղաքները։ Մ․ թ․ ա․ III դ․ վերջին Սելևկ– յանները գրավել են Փ․ Հ–ի թագավորու– թյունը և ստեղծել առանձին սատրապու– թյուն, որի սատրապ է նշանակվել մի հայ մեծատոհմիկի և սելևկյան թագավոր Ան– տիոքոս III-ի քրոջ որդի Միհրդատը։ Սելևկյանների օգնությամբ ուժեղացած Կատաոնների իշխանությունն իրեն է են– թարկել Փ․ Հ–ի Անտիտավրոսի շրջանը և Եկեղյաց գավառը։ Փ․ Հ–ի տարածքում կազմավորված մոսինոյկների և խալյուբ– ների իշխանությունն ընդգրկել է ճորոխի հովիտը, Դերջանն (հուն․՝ Դերքսենե) ու Կարինը (հուն․՝ Կարենիտիս)։ Դրանից հետո Փ․ Հ–ի սատրապությունն ամփոփ– վել է Գայլ գետի և Ալիսի ավազանում։ Մ․ թ․ ա․ 190-ին Մագնեսիայի ճակատա– մարտում Անտիոքոս III-ի՝ Հռոմից կրած պարտությունից հետո Փ․ Հ․ վերականգնել է անկախությունը, սակայն շուտով են– թարկվել Պոնտական թագավորությանը։ Մ․ թ․ ա․ 183-ին Պոնտոսի թագավոր Փառ– նակը և Փ․ Հ–ի կառավարիչ Միհրդատը դաշնակցելով՝ ներխուժել են Գաղատիա և Կապադովկիա, սակայն պարտվել են և հաշտություն կնքել աննպաստ պայման– ներով։ Հավանաբար այդ ժամանակ Մեծ Հայքի և Ծոփքի թագավորություններն ընդարձակել են իրենց տարածքը, մոսի– նոյկներից ու խալյուբներից գրավել են Դերջանը և Կարինը, կատաոններից՝ Եկեղյաց գավառը և Անտիտավրոսի շրջա– նը։ Մեծ Հայքի թագավոր Աբաաշես Ա, որ հավանաբար ծրագրել էր միավորել Փ․ Հ․, նպաստել է նրա քաղ․ անկախու– թյան վերականգնմանը և սահմանների ընդարձակմանը։ Փ․ Հ–ին են միացվել Տևրիկի շրջանը, ճորոխի հովիտը, ինչ– պես նաև Սև ծովի հվ–արյ․ առափնյակը։ Մ․ թ․ ա․ II դ․ վերջին Փ․ Հ–ի թագավոր Անտիպատրոսը որդեգրել է Պոնտոսից փախած Միհրդաա VI Եվպատորին և նրան ժառանգել (մ․ թ․ ա․ 112) իր թագա– վորությունը։ Միհրդատ VI Փ․ Հ–ում հիմ– նել և նորոգել է 75 ամրոց (Հյուդարա, Բասգոյդարիզա, Աինորիա ևն), որոնցում պահվել են նրա գանձերի մեծ մասը։ Միհրդատյան երրորդ պատերազմի ժա– մանակ (մ․ թ․ ա․ 73–71) հռոմ․ զորավար Լուկուլլոսի զորքերը ռազմակալել և ավե– րել են Փ․ Հ․։ Մ․ թ․ ա․ 68-ին հայկ․ զորքե– րով Միհրդատ VI ազատագրել է այն։ Սակայն մ․ թ․ ա․ 66-ին հռոմ․ զորավար Գնեոս Պոմպեոսը նվաճել է Պոնտական թագավորությունը և Փ․ Հ–ով հանդերձ միացրել Հռոմին։ Հայ–հռոմ․ հաշտության պայմանագրով (մ․ թ․ ա․ 66) Փ․ Հ–ին պատ– կանող ճորոխի ավազանը՝ Սպեր և Ար– սեաց Փոր գավառներով, միացվել է Մեծ Հայքի թագավորությանը։ Փ․ Հ․, որոշ ընդհատումներով, մինչև 72-ը գոյատևել է որպես Հռոմի վասալ թագավորություն։ Մեծ Հայքի թագավոր Զենոն–Արաաշեսը Փ․ Հ․ վերամիավորել է իր թագավորու– թյանը, սակայն նրա մահից հետո դարձ– յալ վերականգնվել է Փ․ Հ–ի վասալ թա– գավորությունը։ 37-ին Փ․ Հ–ի թագավոր Կոտիսը ստացել է նաև Մեծ Հայքի թա– գավորությունը՝ երկրորդ անգամ վերա– միավորելով Հայաստանի երկու մասերը։ 72-ին Վեսպասիանոս կայսրը Փ․ Հ–ի թագավորությունը վերածել է հռոմ․ պրո– վինցիայի և մտցրել Կապադովկիայի մեջ, իսկ Մելիտենե և Սատաղ քաղաքները դարձել են հռոմ․ լեգիոնների բանակատե– ղի։ Պտղոմեոսի «Աշխարհագրության» հա– մաձայն, II դ․ Կաաադովկիայի մեջ մըտ– նող Փ․ Հ․ ունեցել է 5 մարզ կամ ստրա– տեգիա (Օրբալիսենե, Այթուլանե, Այրե– տիկե, Օրսենե և Օրբիսենե)։ Հիշատակ– վում են Աիներա, Ազիրիս, Դալանա, Սիս– մարա, Զիմարա, Դասկուսա, Սատաղ (Սատալա), Դոմանա, Տապուրա, Նիկո– պոլիս, Խորսաբիա, Խարաքս, Դագոնա, Սելեոբերեա, Կալտիորիսա, Անալերլա,