Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/375

Այս էջը սրբագրված չէ

մեծ մոլորակների համեմատ փոքր չա– փեր ու զանգվածներ ունեցող մոլորակա– նման մարմիններ։ Փ․ մ–ի ճնշող մեծամաս– նության ուղեծրերը գտնվում են Մարսի և Ցուպիտերի ուղեծրերի միջև։ Ելնելով այդ երկու մոլորակների միջև եղած հեռա– վորությունից, ենթադրվում էր, որ Մարսի և Ցուպիտերի միջև պետք է լինի մեկ այլ մոլորակ։ 1801-ին հայտնաբերված առա– ջին փոքր մոլորակը՝ Ցերերան, որի ուղե– ծիրը գտնվում էր Մարսի և Ցուպիտերի ուղեծրերի միջև, հենց այդ «պակասող» մոլորակը համարվեց։ Սակայն շուտով հայտնաբերվեցին մի շարք նոր Փ․ մ․ (Պալլաս, Ցունոնա, Վեստա), որոնց գո– յությամբ հերքվեց նախկինում արված են– թադրությունը։ Արդի դիտակներով դիտ– վող Փ․ մ–ի ընդհանուր թիվը կազմում է Որոշ փոքր մոլորակների հիմնական պարա– մետրերը CJ а օ Р Հ ■Sc․ о А Ժ а 3 Անվանումը IS с с » Ь ю ей gS з р W С․ V 3 Ю c/)Q 1 Ց երերա 7‘"․ 9 1003 2 Պալլաս 8․5 608 3 Ցունոնա 9․8 247 4 Վեստա 6․8 538 7 Իրիս 9․4 209 8 Ֆլորա 9․8 151 9 Մետիս 10․4 151 12 Վիկտորիա 10․8 126 52 Եվրոպա 11․7 289 53 Կալիպսո 13․1 97 911 Ագամեմնոն 15․7 155 780 Արմենիա 14․3 51 791 Անի 14․6 46 1905 Համբարձումյան 16․3 9 94 Ավրորա 12․9 188 216 Կլեոպատրա 11․7 128 2046 Լենինգրադ 16․3 20 1566 Իկարուս 12․3 1․4 173 Ինո 12․2 142 85 Իո 12․1 147 1900 Կատյուշա 15․7 И 2144 Մարիետա 16․1 19 2173 Մարեսե 16․7 17 В (а, о)* –աստղային մեծություններով ար– տահայտված պայծառությունը այն պայմա– նի դեպքում, երբ մոլորակր դիմակայու– թյան մեջ է և Արեգակից գտնվում է а, իսկ Երկրից՝ (а–1) աստղագիտական միա– վոր հեռավորության վրա։ 40000, իսկ դրանց ընդհանուր զանգվածը՝ Երկրի զանգվածի մոտավորապես 1/1000 մասը։ Արեգակի շուրջը Փ․ մ–ի շարժումը կատարվում է մեծ մոլորակների շարժման ուղղությամբ՝ համաձայն Կեւցչերի օրենք– ների։ Դրանց ուղեծրերի հարթություննե– րի միջին թեքությունը խավարածրի հար– թության նկատմամբ 9,5° է, իսկ ուղեծրե– րի մեծ կիսաառանցքները գտնվում են 2,3–3,3 ա․ մ․ միջակայքում։ Արեգակի շուրջը Փ․ մ–ի պտտման պարբերությունը հիմնականում կազմում է 3,5–6 տարի։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում ամենափոքր ուղեծրով (մեծ կիսաառանց– քը՝ а= 1,07777 ա․ մ․) Իկարուս փոքր մոլորակը, որը պարբերաբար մոտենում է Երկրին (մոտ 6–7 մլն կմ)։ Իկարուսը ռադիոլոկացիայով դիտված (1968) առա– ջին մոլորակն էր։ Փ․ մ–ի շարժման ուսում– նասիրությունը մեծ նշանակություն ունի աստղաչափության մի շարք խնդի՛րների լուծման համար։ Փ․ մ–ի շարժման խոտո– րումների վերլուծությունը հնարավորու– թյուն է տալիս որոշելու մեծ մոլորակների զանգվածները։ 1772-ին ժ․ Լագրանժը ցույց է տվել, որ Ցուպիտերի ուղեծրի վրա պետք է լինեն երկու կետեր, որտեղ (կամ որոնց մոտա– կայքում) Փ․ մ․ կարող են մնալ շատ երկար ժամանակ։ Այդ երկու կետերը (լիբրա– ցիայի կետեր) Ցուպիտերի և Արեգակի հետ կազմում են հավասարակողմ եռան– կյուններ։ Եվ միայն 1906–08-ին հայտնա– բերվեց՛ին չորս այդպիսի Փ․ մ․, որոնք Արեգակի շուրջը պտտվում են Ցուպիտերի ուղեծրով և պարբերությամբ (մոտ 12 տա– րի)։ Ամենամեծ Փ․ մ–ի տրամագծերը ըն– դամենը մի քանի հարյուր կմ հն։ Մնացած հայտնի Փ․ մ–ի տրամագծերը զգալիորեն ավելի փոքր են (1–2 կմ)։ Այն Փ․ մ․, որոնց համար հաշվարկված են ճշգրիտ ուղեծրերը, ստանում են անվանում և հաստատուն համար (տես աղյուսակ)։ Հա– մարակալված բոլոր Փ․ մ–ի մասին տեղե– կություններն ամեն տարի հրապարակ– վում են «էֆեմերիդի մալիխ պլանետ» («Эфемериды малых планет») հատուկ միջազգային հանդեսում, որը 1947-ից հրապարակում է ԱԱՀՄ ԴԱ տեսական աստղագիտության ինստ–ը (Լենինգրադ)։ 1984-ի դրությամբ «էփեմերիդները» տե– ղեկություն են պարունակում ավելի քան 2000 Փ․ մ–ի մասին։ Փ․ մ․, հավանաբար, առաջացել են Արեգակնային համակարգի հետ միաժամանակ՝ այն նույն նյութից, որից բաղկացած են մեծ մոլորակները։ Ա․ Քաււօղւյան ՓՈՔՐ ՇՈՒՆ (լատ․ Canis Minor), հասա– րակածային համաստեղություն։ Գտնը– վում է Երկվորյակներ, Միաեղջյուր, Հիդ– րա և Խեցգետին համաստեղությունների միջև։ Այստեղ է գտնվում երկնքի ամենա– պայծառ աստղերից մեկը՝ Պրոցիոնը։ ՍՍՀՄ միջին լայնություններում Փ․ շ․ երևում է աշնանը, ձմռանը և գարնան սկզբներին։ ՓՈՔՐ ՊԱՄԱՃ, հայաբնակ գյուղ Վրաց․ ՍՍՀ Ախալցխայի շրջանում, շրջկենտրո– նից 9 կմ հվ․։ Վալե երկաթուղային կայա– րանից 5 կմ արլ․։ Միավորված է Պամաճի (Մեծ Պամաճ, Փոքր Պամաճ, Օրալ) կար– տոֆիլաբուծական սովետական տնտե– սության հետ։ Զբաղվում են կարտոֆիլի մշակությամբ, այգեգործությամբ, բան– ջարաբուծությամբ։ Ունի հայկ․ միջնա– կարգ դպրոց, ակումբ, բուժկայան։ Բնա– կիչների նախնիները գաղթել են էրզրումի նահանգից, 1830-ին։ ՓՈՔՐ ՍԱՄՍԱՐ, հայաբնակ գյուղ Վրաց․ ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, Սամսար լեռան ստորոտին, շրջկենտրոնից 25 կմ հս–արլ․։ Միավորված է Իխտիլայի անաս– նապահական սովետական տնտեսության հետ։ Զբաղվում են նաև կերային կուլտու– րաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ։ Բնակիչների նախնիները եկել են էրզրումի նահան– գից, 1830-ին։ ՓՈՔՐ ՍԱՐԻԱՐ, գյուղ ՀՍՍՀ Ղուկասյա– նի շրջանում, Չիչկան գետի վերին հո– Փոքր Սարիար սանքում, շրջկենտրոնից 21 կմ հվ–արլ․։ Անասնապահական սովետական տնտե– սությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, տեղամասային հիվանդանոց։ Պահպան– վել է 1860-ին կառուցված եկեղեցին։ Բնա– կիչների նախնիները եկել են Բասեն գա– վառից, 1850-ին։ ՓՈՔՐ ՍԵՊԱՍԱՐ, գյուղ ՀՍՍՀ Ղուկաս– յանի շրջանում, Ախուրյան գետի ափին, շրջկենտրոնից 2 կմ արմ․։ Խոշոր եղջերա– վոր անասունների արու մատղաշի բտման միջտնտեսային ձեռնարկությունն զբաղ– Փոքր Սեպասար վում է նաև կերային կուլտուրաների մշա– կությամբ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան։ Գյուղի շրջակայքում պահպանվել են կիկլոպյան ամրոց (մ․ թ․ ա․ 1 հազարամյակ), գերեզմանոց (XVII-XVIII դդ․), եկեղեցի։ ՓՈՔՐ ՍՅՈՒՆԻՔ, տես Արցախ։

ՓՈՔՐՍ ԳՈՒՅՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՍԿԸՔ–

ԲՈՒՆՔ, մեխանիկայի վարիացիոն սկըզ– բունքներից, ըստ որի ֆիզիկական համա– կարգի որոշակի դասի՝ միմյանց հետ հա– մեմատվող հնարավոր շարժումներից իրա– կանացվում է այն, որի դեպքում գ ո ր– ծ ո ղ ու թ յ ու ն ը (համակարգի շարժ– ման կարևոր բնութագրերից, ունի էներ– գիայի և ժամանակի արտադրյալի չա– փայնություն) ստանում է փոքրագույն (ավելի ճիշտ՝ էքստրեմալ) արժեք։ Սո– վորաբար կիրառվում է Համիլտոն–Օստ– րոգրադսկու (Ցտ=0, որտեղ Ց–ն թերի վարիացիայի սիմվոլն է) կամ Մոպերտ– յուի–Լագրանժի (AW=0, որտեղ Д-ն լրիվ վարիացիայի սիմվոլն է) տեսքով։ Փ․ գ․ ս–ից օգտվում են մեխանիկական համակարգի շարժման հավասարումներ կազմելու և այդ շարժումների ընդհանուր հատկություններն ուսումնասիրելու հա– մար։ Հասկացությունների համապատաս– խան ընդհանրացման դեպքում Փ․ գ․ ս․ կիրառվում է հոծ միջավայրերի մեխանի– կայում, էլեկտրադինամիկայում, քվան– տային մեխանիկայում։