Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/376

Այս էջը սրբագրված չէ

ՓՈՔՐԱԳՈՒՅՆ ՔԱՌԱԿՈՒՍԻՆԵՐԻ ՄԵ– ԹՈԴ, սխաչների տեսության մեթոդնե– րից, որով անհարո մեծությունը գնահա– ւոում են պատահական սխալներ պարու– նակող չափումների հիման վրա։ Կիրառ– վում է նաև տրված ֆունկցիան այլ (ավելի պարզ) ֆունկցիաներով մոտավոր ներ– կայացման համար։ Փ․ ք․ մ–ի էությունն այն է, որ ւ ֆիզիկական մեծության ճշգրիտ (անհայտ) արժեքը դիտումների արդյունքներից ստացված X մոտավոր արժեքով փոխարինելիս «կորուստը» հա– մեմատական է սխալի քառակուսուն՝ (X–|ււ)2-ն։ Դիցուք, ր անհայտ մեծու– թյան արժեքը գնահատելու համար ար– վել են ո անկախ դիտումներ, որոնք տվել են Yi, • • • ,Уп արդյունքները, այսինքն՝ Yi=|i+6i, որտեղ 6ւ–երը պատահական սխալներն են։ Ըստ Փ․ ք․ մ–ի, որպես ւ մեծության գնահատական վերցվում է այն Х-ը, որի համար s<x)=Slr=1Pi(yt–x)։! արտահայտությունը փոքրագույնն է (այս– տեղ Pi–k/D6j, ՕՑյ–ն 6i սխալի դիս– ւցերսիան է, իսկ к >0 գործակիցը կարե– լի է ընտրել ցանկացած ձևով)։ Փ․ք․ մ․ առաջարկել են Կ․Գաուսը (1794– 1795) և Ա․ Լեժանդրը (1805–06)։ Սկզբնա– պես Փ․ ք․ մ․ օգտագործվել է աստղագի– տական և գեոդեզիական դիտումների արդյունքների մշակման համար։ Այժմ Փ․ ք․ մ․ մաթ․ վիճակագրության կարեոր բաժիններից է և լայնորեն օգտագործվում է գիտության և տեխնիկայի զանազան բնագավառների վիճակագրական հաշ– վարկների համար։

ՓՈՔՐԱՇԵՆ, գյուղ ՀՍՍՀ Ախուրյանի շրջանում, Շիրակի լեռնաշղթայի հվ․ լան– ջին, շրջկենտրոնից 17 կմ հս–արմ․։ Փ–ով է անցնում Լենինական–Ղուկասյան ավ– Փոքրաշեն տոճանապարհը։ Երինջների աճեցման միջտնտեսային ձեռնարկությունն զբաղ– վում է նաև կերային կուլտուրաների մշա– կությամբ։ Ունի ակումբ–գրադարան։ Բնա– կիչների նախնիները եկել են Բասենից, 1830-ին։

ՓՈՔՐԱՍԻԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ,Փոքր Ասիա թերակղզում, Թուրքիայում։ Գե– րակշռում են 800–1500 մ բարձրություն– ները։ Ներքին մասը զբաղեցնում է Անա– տոչական սարահարթը,՝․ Հս–ում Պոնտա– կան, հվ–ում՝ Տավրոսի լեռներն են։ Բարձ– րությունը մինչե 3916 մ է (էրջիաս հրա– բուխ)։ Արլ–ում Փ․ բ․ աստիճանաբար անց– նում է Հայկական Լեռնաշխարհին՝․ Ներ– քին շրջաններում գերակշռում են կիսա– անապատներն ու տափաստանները, լեռ– ների արտաքին լանջերին՝ անտառներն ու միջերկրածովյան թփուտները։

ՓՌՅՈՒԳԵՐԵՆ, փռյուգացիների (տես Փը– ռյուգիա) լեզուն։ Որոշ մասնագետներ Փ․ համարում են հայերենին ազգակից լե– զու, մյուսները մերձեցնում են հուն, լե– զուներին։ Փ․ վկայված է Փոքր Ասիայի երկու ժամանակաշրջանների արձանա– գրություններով և հուն, ու հռոմ․ հեղի– նակների երկերի մեկնություններով։ Հին փռյուգ․ տեքստերը (78 արձանագրու– թյուն) գրված են պաշտամունքային հու– շարձանների և կավե առարկաների վրա, վերաբերում են մ․ թ․ ա․ VIII – V դդ․, նոր փռյուգ․ տեքստերը (100-ից ավելի)4 մ․ թ․ II –III դդ․։ Գրկ․ Дьяконов И․ М․, Предыстория армянского народа, Е․, 1968։ Нер ознак В․ П․, К изучению фригийского языка։ проблемы и результаты, в сб․։ Древний Вос– ток, в․ 2, Е․, 1976․

ՓՌՅՈՒԳԻԱ (հուն․ ФриуСа), հնագույն մարզ Փոքր Ասիայի հս–արմ–ում։ Բնակեց– ված էր փռյուգիացիների հնդեվրոպ․ ցե– ղերով, որոնք մ․ թ․ ա․ II հազարամյակում վերաբնակվել էին Մակեդոնիայից կամ Թրակիայից։ Մ․ թ․ ա․ XIII դ․ փռյուգիա– ցիներն օգնել են Տրոյային հույների դեմ պատերազմում, իսկ Տրոյայի անկումից հետո իրենց տիրապետությունն են հաս– տատել Տրովադայում։ Կարեոր դեր են խաղացել խեթական պետության կործան– ման (մ․ թ․ ա․ մոտ XII դ․) մեջ, որի տա– րածքի զգալի մասն անցել է Փ–ի տիրապե– տության տակ։ Մ․ թ․ ա․ X–VIII դդ․ Փ․ թագավորություն էր՝ Գորդիոն (թագա– վոր Գորդիասի անունով) մայրաքաղա– քով։ Մ․ թ․ ա․ IX դ․ տիրապետություն է հաստատել Եգեյան ծովում։ Մ․ թ․ ա․ VIII դ․ վերջից Փ–ի հս․ և հս–արմ․ մասե– րում բնակվել են բութանացիների և մի– սիացիների ցեղերը։ Արլ–ում հաճախակի են դարձել ընդհարումներն Ասորեստա– նի հետ։ Մ․ թ․ ա․ VII դ․ 70-ական թթ․ Փ–ի տարածքի զգալի մասը զավթել են կի– մերները։ Մ․ թ․ ա․ VI դ․ Փ․ ընկել է Լիդիա– յի գերիշխանության տակ՝ պահպանելով որոշակի ինքնավարություն։ Մ․ թ․ ա․ 546-ին Փ․ զավթել է պարսից արքա Կյու– րոս II Մեծը, մ․ թ․ ա․ IV դ․՝ Ալեքսանդր Մակեդոնացին, որի մահից հետո երկպա– ռակտչական պայքար է սկսվել նրա հետ– նորդների միջե Փ–ի տարբեր մասերին իշխելու համար։ Մ․ թ․ ա․ 275-ին Փ–ի՝ Սանգարիոս (այժմ՝ Սաքարյա) գետից արլ․ գտնվող տարածքը նվաճել են գա– ղատները, արմ․ մասին տիրել է Պերգա– մոնը։ Մ․ թ․ ա․ 133-ին Փ–ի՝ Սանգարիոս գետից արմ․ գտնվող մասը մտել է հռոմ․ Ասիա պրովինցիայի, արլ․ մասն ընդգըրկ– վել է մ․ թ․ ա․ 25-ին ստեղծված հռոմ․ Գաղատիա պրովինցիայի կազմի մեջ։ Գրկ․ H a տ p e 1 տ E․, The Highlands of Phrygia․ Sites and Monuments, v․ 1–2, Prin– ceton (N․ Y․), 1973․

ՓՍԱՆՔ, Բսանք, Փսանաց գա– վառ, գավառակ Արեմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Սասուն գավա– ռում։ Սահմանակից էր հս–ից՝ Տալվորիկ և Ծովասար, արմ–ից՝ Ւփանք, հվ–ից և արլ–ից՝ Հազզո–Խաբլջոզ (Խարզան) գա– վառակներին։ Փ–ի տարածքով հոսում են Ծովասարի լանջերից սկզբնավորվող Մասնո–ջրի բազմաթիվ վտակներ։ Սանե– րից նշանավոր է Կըռնաղբերիկը։ Ըստ ժող․ ստուգաբանության, գավառակը Փ․ (Բսանք) է կոչվել հարուստ բուսականու– թյուն ունենալու պատճառով։ Երկար ժա– մանակ Փ․ եղել է կիսանկախ լեռնային համայնք, որը կառավարել են հայ իշ– խանները։ Կենտրոնն էր Գոմք գյուղին մերձակա Գոմուց կամ Մատին Առաքելո Ս․ Պետրոսի վանքը (ճկույթվանք)։ Այն հաճախ դարձել է զանազան հրոսակների դեմ ինքնապաշտպանական մարտերի կենտրոն։ 1890-ական թթ․ Փ–ի հայերը մասնակցել են Սասանում ծավալված ազ– գային–ազատագր․ շարժմանը (աչքի են ընկել հատկապես ԻՎւձորիկ, Միջգյուղ և Փսանք գյուղերի բնակիչները)։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Փ․ ուներ մոտ 3,5 հզ․ հայ բնակիչ։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Փ–ի հայերը մաս– նակցել են Սասունի ինքնապաշտպանա– կան հերոսամարտին։ Նրանցից շատերը փրկվել են և ապաստանել են Արլ․ Հա– յաստանում։ Փ–ի հայաբնակ գյուղերը (1915-ի դրու– թյամբ)․ Գոմք, Դալհոր, Թաթան (Թաթանք), Թաջ– բադրիկ (Դաշպատրիկ), Թարուք, Խնձո– րիկ, Կոռնկես (Կորնգես), Կրեգոր (Մըզ– րեն), Զորընթափ, Մարսթու, Միջգյուղ (Մըջգեղ), Մկթինք, Նորգյուղ, Պելավ, Պելոյենք (Բլոյենք), Ջոջենք, Ջրթնիկ, Վանից–թաղ, Փշուտ, Փսանք (Բսանք), Քաշքշենք, Քաջառինք (Քաջռինք), Քիս– թաղ։ Գ․ Բադաւյան

ՓՍԻԱԹ (հուն․ “фСаФое – հյուսվածք), ճիլ խոտից, շամբուտի եղեգնից, արմավենու տերեներից հյուսված ծածկույթ։ Փռում են սենյակի հատակին, թախտերի, նըս– տարանների վրա՝ իբրե կապերտ։ Տա– րածված է աշխարհի բազմաթիվ երկրնե– րում։ Հայաստանում այժմ գրեթե չի գոր– ծածվում։

ՓՍԻԱԾԱՂԻԿ (Herniaria), մեխակազգի– ների ընտանիքի բույսերի ցեղ։ Միամյա կամ բազմամյա խոտաբույսեր են, տա– րածված ցողուններով, ամբողջական տե– րևներով և մանր ծաղիկներով։ Հայտնի է մոտ 30 տեսակ՝ Եվրոպայում, Հս․ և Հվ․ Աֆրիկայում և Ա)ւմ․ Եվրոպայում։ ՍՍՀՄ–ում՝ 5–6՝ ՍՍՀՄ եվրոպական մա– սում, Կովկասում, Միջին Ասիայում, Արմ․ Աիբիրում։ ՀԱԱՀ–ում աճում է 4 տեսակ՝ Ստեփանավանի, Արթիկի, Մեղրու, Աեա– նի, Ազիզբեկովի շրջաններում։ Տարած– ված է մ և ր կ Փ․ (H․ glabra), որն աճում է ավազոտ տեղերում, չոր մարգագետիննե– րում, խամ հողերում։ Վերգետնյա մասերն օգտագործվում են ժող․ բժշկության մեջ որպես միզամուղ, կապող դեղամիջոց։

ՓՍԻՈՒՄ, բարդ ռեֆլեքսային գործողու– թյուն, որի ժամանակ ստամոքսի պարու– նակությունը, կամքից անկախ, բերանով դուրս է շպրտվում։ Պայմանավորված է երկարավուն ուղեղում գտնվող Փ–ման կենտրոնի դրդմամբ։ Փ–ման դեպքում ստամոքսաելքը կծկվում է, ստամոքսա– մուտքը՝ բացվում։ Աղիքների և ստամոք– սի հակագալարակծկանքային շարժում– ների հետեանքով սնունդը ստամոքսից տեղաշարժվում է կերակրափող և դուրս շպրտվում ստոծանու ու որովայնի առակա– յին պատի մկանների ցնցումային հրող կծկումների շնորհիվ։ Փ․ առաջանում է