Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/378

Այս էջը սրբագրված չէ

Հայուհյաց որբախնամ ընկերությունը (գործել է մինչև 1907-ը) ևն։ Ստեղծվել են և հայ ազգ․ կուսակցությունների Փ–ի մաս– նաճյուղեր։ Փ–ում տարբեր տարիներին գործել կամ գործում են ՀԲԸՄ (1909-ից), SO Կ–ի, ՀՕՄ–ի և այլ համագաղութային կազմակերպությունների մասնաճյուղեր։ Փ–ի հայ համայնքը հայրենակցական շարժման հնագույն կենտրոններից է։ 1890-ական թվականներից սկսել են գոր– ծել հայրենակցական մի շարք միություն– ների մասնաճյուղեր, իսկ մի քանիսի էլ հիմնաղրավայրն է Փ․ (Բալու–Պաղին գյուղի ուսումնասիրաց և վերաշինաց միու– թյան, իյարբերղի կրթասիրաց միության, Բալու–Հալավ գյուղի ուսումնասիրաց և Քղիի Խուփս գյուղի հայրենակցականի ևն)։ Առաջին հայկ․ եկեղեցին՝ Ս․ Սահակ և Ս․ Մեսրոպ, հիմնվել է 1914-ին, 1940-ին՝ Ս․ Վարդանանց եկեղեցին, որոնց կից՝ նաև մեկօրյա դպրոցներ։ Փ–ի հայ բողո– քական եկեղեցին կազմակերպվել է 1889-ին, հայ կաթոլիկները ունեցել են այցելու հովիվներ։ Տարբեր տարիներին Փ–ում գործել են հայկ․ թատերախմբեր․ 1907-ին կազմվել է թատերախումբ, որը 1912-ից կրել է «Հնչակ» անունը, երկար տարիներ գործել է «Ազատամարտ» թա– տերախումբը։ Փ–ի կենտրոնական հրապարակներից մեկում կանգնեցվել է Մեծ եղեռնի նահա– տակներին նվիրված հուշարձան։ Տես նաև Ամերիկայի Միացյաչ Նահանգներ, Հա– յերը Ա Մ Ն–ու մ մասը։ Գ․ Գույումշյան

ՓՐՓՐԱԲԵՏՈՆ, տես Բջջավոր բետոն։

ՓՐՓՐԱԳԻՊՍ, արհեստական ջերմամե– կուսիչ քարանյութ, որը կազմված է կա– պակցանյութից (գիպսից), որոշ հավելա– նյութերից և համաչափ բաշխված օդային բջիջներից։ Վերջինները գոյանում են հատուկ տեխ․ փրփուրի միջոցով։ Փ–ի միջին խտությունը 500–700 կգ/մ3 է, ամ– րությունը՝ 0,6–1,8 Մպա, ջերմահաղոր– դականության գործակիցը՝ 0,115–0,23 վտ/(մ․ К)։ Փ․ պնդանում է բնական պայ– մաններում։ Կիրառվում է որպես շենքե– րի վերնածածկերի և պատերի ջերմամե– կուսիչ նյութ։ Տես նաև Բջջավոր բեւոոն։

ՓՐՓՐԱՄԱ9-ՆԵՋԻՏ, մագնեզիումային կապակցանյութով բջջավոր բետոնի տե– սակ։ Ստացվում է թրծած և մանրացված կաուստիկ մագնեզիտից կամ դոլոմիտից՝ մանրացված թրծակավի կամ ավազի հա– վելումով, որոնք շաղախվում են մագնե– զիումի քլորիդի կամ սուլֆատի լուծույ– թով։ Ծակոտկենությունն ստացվում է հատուկ տեխ․ փրփուրի միջոցով։ Փ–ի միջին խտությունը 400–450 կգ/մ3 է, ամ– րությունը՝ 1,0–1,4 Մպա, ջերմահաղոր– դականության գործակիցը՝ 0,14–0,16 վտ/(մ․ K)։ Բնական պայմաններում դան– դաղ է պնդանում։

ՓՐՓՐԱՊԱԿԻ, ծակոտկեն նյութ (միջին խտությունը՝ 130–800 կգ/մ3), որն ստաց– վում է նուրբ մանրացված ապակե փոշու և փրփրարարի (կոքս, կավիճ, դոլոմիտ) եռակալումով։ Ունի բարձր ջերմա– և ձայնամեկուսիչ հատկություններ, հեշտու– թյամբ սոսնձվում է և ենթարկվում մեխա– նիկական մշակման։ Օգտագործվում է ստորգետնյա խողովակաշարերի, վա– գոն–սառնարանների ջերմամեկուսացման, որպես լողուն նյութ՝ փրկարար հարմա– րանքների և կամրջանավերի համար։ Բաց ծակոտիներով Փ–ից պատրաստում են թթուների և հիմքերի զտիչներ։

ՓՐՓՐԱՊԼԱՍՏՆԵՐ, բջջավոր կառուցված– քով գազալցված պւաստմսասաներ։ Ունեն պնդացած փրփուրի կառուցվածք։ Բաղկա– ցած են փակ կամ հաղորդակցվող գազա– լցված բջիջներից։ Վերջիններս երբեմն անվանում են ծակոտապլաստ– ն և ր։ Ըստ Փ–ի հիմքը կագմող պոլի– մերի տեսակի ու մակրոկառուցվածքի ձևի, դրանց հատկությունները փոփոխ– վում են լայն տիրույթում, խտությունը՝ 1,0-ից մինչև 960 կգ/մ3, աշխատանքային ջերմաստիճանը՝ –70-ից մինչև + 150°C, ձգման ամրույծյունը՝ 0,010-ից մինչև 98 Մն/մ2։ Տարբերում են էլաստիկ, կոշտ և կիսակոշտ Փ․։ Հատուկ խումբ են կազ– մում, այսպես կոչված, ինտեգրալ Փ․, որոնց մակերևույթը ծածկված է միաձույլ կեղևով։ Փ․ ստանալու համար պատրաս– տում են պոլիմերային (օլիգոմերային) հիմքով խառնուրդ, որին ավելացնում են փրվւրեցնող նյութ (օրինակ, պինդ գա– զագոյացուցիչներ, դյուրաեռ հեղուկներ կամ իներտ գազեր) և ստացված խառ– նուրդը տաքացնում մինչև պոլիմերի ապա– կիացման ջերմաստիճանից մի քանի աս– տիճան բարձր ջերմաստիճաններ։ Այդ ջերմաստիճաններում գազագոյացուցիչը քայքայվում կամ գոլորշիանում է և փըր– փըրեցնում պոլիմերային հիմքը։ Փրփրեց– ված զանգվածը ձևավորվում է կաղապար– ներում՝ պնդացմամբ կամ սառեցմամբ։ Արտադրվում են 0,02–2 մմ (երբեմն նաև 3–5 մմ) չափերի ծակոտիներով Փ․։ Մեծ կիրառություն ունեն պոլիուրեթանների, պոլիստիրոլի, պոլիվինիլքլորիդի, պոլի– օլեֆինների, ֆենոլպլաստների, ամինա– պլաստների, էպօքսիդների հիմքով Փ․։ Փ․ լայնորեն կիրառվում են ինքնաթի– ռաշինության ու նավաշինության, տրանս– պորտային և քիմ․ մեքենաշինության մեջ, շենքերի ու տեխ․ կառույցների շինարա– րությունում, իսկ որոշ տեսակներ՝ նաև ռադիո– և էլեկտրատեխնիկայում։ Գրկ․ Берлин А․ А․, Шутов Ф․ А․, Химия и технология газонаполненных вы- сокополимеров, М․, 1980․ <,․ Այվազյան

ՓՐՓՐԱՔԱՐ, բջջավոր ապակի, որն ստաց– վում է ջերմամշակման ժամանակ մանրաց– ված ապակենման ապարների (պեռլիտ, տուֆ, պեմզա ևն) և նատրիումի հիդրօք– սիդի խառնուրդի փքումով։ Փ․ օգտագործ– վում է որպես ջերմա– և ձայնամեկուսիչ, ձայնակլանիչ ու դեկորատիվ նյութ, թեթև բետոնի լցիչ։ Փ–ի միջին խտությունը 140– 400 կգ/մ3 է, ամրությունը՝ 1,8–8,0 Մպա, ջերմահաղորդականության գործակիցը՝ 0,041–0,09 վտ/(մ․ К), ձայնակլանման գործակիցը 0,4–0,77 (400–1500 հց հա– ճախականության դեպքում)։ Փ–ի տեխնո– լոգիան մշակվել է Քարի և սիլիկատների ԳՀԻ–ում (Երևան)։

ՓՐՓՐՈՒԿ (Eleginus navaga), ձողաձուկ– ազգիների ընտանիքի ծովային ձուկ մարմ– նի երկարությունը հասնում է մինչև 47 սմ, քաշը՝ 700 գ։ Ունի մեջքային 3, պոչային 2 լողակներ։ Հանդիպում է Սպիտակ ծո– վից մինչև Օբի ծովախորշը, մտնում է գետաբերանները։ Սնվում է հիմնականում բազմախոզան որդերով, խեցգետնիկնե– րով, մասամբ մատղաշ ձկներով։ Սեռա– հասուն է դառնում կյանքի 2–4-րդ տա– րում։ Ձվադրում է ձմռանը՝ դեկտեմբերից մինչև փետրվար։ Այդ շրջանում էլ Փ–ին որսում են սառած վիճակում։ Արդյունա– գործական օբյեկտ է։

ՓՐՓՈՒՐ, բջջավոր կառուցվածք ունեցող դիսպերսային համակարգ, բաղկացած է հեղուկի բարակ թաղանթներով իրարից բաժանված գազի կամ գոլորշու բշտիկնե– րից։ Բշտիկների մեծությունը, սովորա– բար, մմ–ի տասնորդական մասերից մինչև մի քանի սմ է։ Գազի՝ դիսպերսա– յին ֆազի, ծավալը Փ–ում կարող է գերազանցել հեղուկի՝ դիսպերսա– յին միջավայրի, ծավալին։ Փ–ի և նրա պարունակած հեղուկի ծավալների հարաբերությունը կոչվում է Փ–ի բազմա– պատիկություն։ Փ․ բնութագրող մեծու– թյուն է նրա կայունությունը։ Վերջինս որոշում են չափելով այն ժամանակը, որի ընթացքում Փ–ի ծավալը (կամ նրա շերտի բարձրությունը) փոքրանում է եր– կու անգամ (50%–ով)։ Բարձրադիսպերս և կայուն Փ–ներ են առաջացնում հեղուկում փրփրագոյացնող նյութերը կամ Փ–ի կայունացուցիչներ պարունակող հա– մակարգերը։ Այդպիսիք են մակերևութա– յին ակտիվ նյութերը, որոնք դյուրացնում են փրփրագոյացումը, փոքրացնում հե– ղուկի հոսունությունը թաղանթում և ար– գելակում բշտիկների միացումը իրար (կոալեսցենցում)։ Փ․ ստացվում է, երբ հեղուկով անցկացվում են գազի բշտիկ– ներ կամ նրա ծավալում գազ է առաջա– նում։ Ածխաթթու գազի կայուն և առատ Փ–ները օգտագործվում են հրդեհները մարելու համար (տես Կրակմարիչներ)։ Հեղուկ և կիսահեղուկ նյութերի փրփրա– ցումը կարևոր նշանակություն ունի սննդի (հաց, խմորեղեն, կրեմներ ևն) և շինա– նյութերի (փրփրապակի, փրփրապլաստ ևն) արտադրության համար։ Ս․ Գրիգորյան ՓՈՒԹ (< ռուս, пуд), զանգվածի և կշռի միավոր, որը կիրառվել է Ռուսաստանում մինչև Չափերի մետրական համակարգի մուծումը։ Առաջին անգամ հիշատակվել է XII դ․ փաստաթղթերում։ 1 Փ․ (զանգվածի միավոր)=40 ֆունտ= 16,3805 կգ, 1 Փ․ (կշռի միավոր)=40 ֆունտ= 16,3805 կԳ= = 160,638 ն։ Հին ռուս, համակարգի այլ միավորների հետ ՍՍՀՄ–ում 1924-ին հան– վել է գործածությունից, բայց երբեմն դեռ հանդիպում է գյուղատնտ․ արտադրանքին (գլխավորապես հացահատիկին) վերա– բերող նյութերում։

ՓՈՒԹԿՈՒՎԱՆՔ, Սարիվանք, հայկ․ ճարտ․ հուշարձանախումբ Վասպուրակա– նում, Արտոս լեռնաշղթայի Եղերով լե– ռան արլ․ լանջին։ XIV–XV դդ․ եղել է գրչության նշանավոր կենտրոն, այստեղ գործել է դպրոց։ Կոպիտ մշակված բա– զալտից շինված համալիրը լավ է պահ– պանվել։ Վանքի Ս․ Գևորգ եկեղեցին զույգ որմնասյուներով թաղածածկ դահ– լիճ է։ Արմ–ից նրան կից է 1601-ին կառուց– ված ժամատունը, որի գմբեթը հենվում է քառակուսի կտրվածքով երկու մույթերի և արմ․ պատին կից որմնասյուների միջև