Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/382

Այս էջը սրբագրված չէ

վում է Փարիզի ազգ․ մատենադարանում։


ՔԱԼԱՆԹԱՐ Ալեքսանդր Հայրապետի (20․9․1855, Վերին Ագուլիս –20․10․ 1913, Թիֆլիս), հայ անասնաբույծ, խըմ– բագիր, հասարակական–քաղ․ և գրական գործիչ։ Անդրկովկասում անասնաբուծ․ գիտության հիմնադիր։ 1875-ին ավարտել է Բաքվի ռեալական գիմնազիան, 1879-ին՝ Մոսկվայի Պետրովյան գյուղատնտ․ ակա դեմիան (այժմ՝ Կ․ Ա․ Տիմիրյազեի անվ․ գյուղատնտ․ ակադեմիա)։ 1882–83-ին ուսումնասիրել է անասնապահության, մասնավորապես՝ կաթնատնտեսության զարգացումն Անգլիայում, Գերմանիա– յում, Շվեյցարիայում, Շվեդիայում և Դա– նիայում։ Եղել է Ռուսաստանում անաս նապահության հետազոտման հանձնա ժողովի անդամ, ուսումնասիրել անաս նապահության վիճակը 19 նահանգներում։ 1888–ից Թիֆլիսում շարունակել է գիտ․ գործունեությունը, գործնականում նպաս տել Կովկասի կաթնատնտեսության զար գացմանը, կատարելագործել կաթնա տնտես․ մեքենաներն ու գործիքները (սեր զատ, խնոցի, պանրի մամլիչ են)։ Ք–ի մոտ 140 գյուղատնտ․ աշխատությունները վե րաբերում են անասնապահության տար բեր ճյուղերի [«Անասնապահության վի ճակը Կովկասում», 1893 (ռուս)], ծխա խոտագործությանը, շերամապահությանը են։ Հիմնադրել և ղեկավարել է Կովկասի հայկ․ գյուղատնտ․ ընկերությունը, ընտըր– վել Կովկասի կայսեր, գյուղատնտ․ ըն կերության պատվավոր անդամ, խմբա գրել «Կավկազսկոյե սելսկոյե խոզյայստ– վո» թերթը։ Ք․ ծավալել է հասարակական– քաղ․ և հրապարակախոս, աշխույժ գոր ծունեություն, կարդացել հրապարակա յին դասախոսություններ, հոդվածներ տպագրել պարբերական մամուլում։ 1893-ից մինչև կյանքի վերջը եղել է <ւՄը– շւսկ» թերթի խմբագիրը, երբեմն4 նաև հրատարակիչը (սկզբում շարունակել է Գ․ Արծրունու բուրժուա–դեմոկրատ․ ավանդույթները, իսկ հետագայում գրավել է լիբերալ դիրք և դարձել կադետ, կու սակցության անդամ)։ 1905–07–ի ռուս, բուրժուա–դեմոկրատական հեղափոխու թյան տարիներին պաշտպանել է կադետ, կուսակցության ծրագիրը։ Ք․ զբաղվել է նաև գրական ստեղծագործությամբ․ «Նա– մալյան», «Վրձին» գրական անուններով տպագրել է պատմվածքներ («Պատրիկ– յանի նամակները», 1891, 1893, «Մանրա նկարներ», հ․ 1–2, 1904), ակնարկներ, ֆելիետոններ, որոնցում արտացոլված են ժամանակի հայ հասարակական կյանքը, գյուղում կատարվող տնտ․ տեղաշարժե րը, երիտասարդության ձգտումները ևն։ Թողել է հարուստ գրականազ’ л․ և թա– տերագիտ․ ժառանգություն։ Պայքարել է ռեալիստ, գրականության և թատրոնի համար, արտահայտվել բարբառներով հարստացված գրական հայերենի օգտին։ Երկար տարիներ գլխավորել է Թիֆւիսի հայ հրատարակչական ընկերությունը։ Թարգմանել է Մարկ Տվենի, Ֆրանց Հոֆ– մանի և ուրիշ հեղինակների ստեղծագոր ծություններ։ Գ․ Սարգսյան


ՔԱԼԱՆԹԱՐ (Լորիս–Քալանթար) Աշխարհբեկ Աղալոյի [11․2․1884, գ․ Արդվի (այժմ՝ ՀՍՍՀ Թումանյանի շրջանում) – Ալ․ Հ․ Քալանթար Ա․ Ա, Քալանթար 2․7․1942], հայագետ, հնագետ, պատմա բան։ 1903-ին ավարտել է Թիֆլիսի Ներ– սիսյան դպրոցը, 1906-ին՝ երրորդ արա կան գիմնազիան, 1911-ին՝ Պետերբուրգի համալսարանի արլ․ լեզուների ֆակ–ը (հայ–վրաց․ բանասիրության և պատմու թյան բաժին)՝ աշակերտելով Ն․ Մառին և ականավոր այլ արևելագետների։ Ուսա նող․ տարիներից մասնակցել է Անիի պե ղումներին և վիմագիր արձանագրություն ների հավաքմանը։ 1917-ին, ստիպված հեռանալով Անիից, փրկել է քաղաքի հնագիտ․ հավաքածուների այն մասը, որն այժմ պահվում է Հայաստանի պատմու թյան պետ․ թանգարանում։ 1917-ին Ն․ Ադոնցի հետ գործուղվել է Վան՝ քա ղաքում և շրջակայքում սեպաձև արձա նագրություններ ուսումնասիրելու և նո րերը հայտնաբերելու համար (փրկել է գիտ․ կարևոր նշանակություն ունեցող նյութեր)։ 1920-ին, երբ Անիում աշխատե լու կարճատև հնարավորություն է ստեղծ վել, Ք–ի գլխավորած արշավախումբը չա փագրել և լուսանկարել է Անիի, Տեկորի շատ հուշարձաններ, ընդօրինակել վի մագիր արձանագրություններ։ * 1921 – 1937-ին Ք․ Երևանի համալսարանում դա– սավանդել է հնագիտություն, հայոց պատ մություն (հին դարաշրջան) և Հին Արևել քի պատմություն։ 1922-ից համալսարա նում տնօրինել է հնագիտ․ աշխատանոցը։ 1929-ին նրան շնորհվել է պրոֆեսորի կո չում։ Հնությունների պահպանության կո միտեի հիմնադրումից (1923) ի վեր Ք․ եղել է դրա մշտական անդամը, գիտ․ քարտու ղարը, զգալի աշխատանք կատարել Հա յաստանի նյութական մշակույթի հուշար ձանների պահպանման, ուսումնասիրման, ինչպես նաև հնագիտ․ բազմաթիվ գիտար շավների կազմակերպման գործում։ Աշխատությունները վերաբերում են Հա յաստանի պատմահնագիտ․ բազմաթիվ հարցերի (հին քարի դարաշրջանից մինչև միջնադար ներառյա[), արվեստի և ճարտ–յան հուշարձանների, վիմագիր ար ձանագրությունների, ժայռապատկերնե րի լուսաբանմանը․ 1923-ին հրատարակել է «Հնագիտություն, մասն 1, նախապատ մական հնագիտություն» ուս․ ձեռնարկը։ «Քարե դարը Հայաստանում» աշխատու թյունը («Նորք», N» 5–6, 1925) ամփո փում է Արագածի լանջերին Ք–ի կատա րած հետազոտությունների արդյունքնե րը։ 1931-ին Ք․ գլխավորել է հին Վաղար– շապատի (մասնավորապես՝ Զվարթնոցի ու Հռիփսիմեի մերձակայքի) հնագիտ․ պեղումները, որոնց արդյունքները նա հրատարակել է «Հին Վաղարշապատի Ավ․ Հ․ Քալանթար Լ․ Ա․ Քալանթար պեղումները» գրքում (1935)։ Ք–ի «Հայ վիմագիր արձանագրություններ․ Վանս– տան (Իմիրզեկ)», «Երևանի կաթողիկեն» և մի շարք այլ աշխատություններ անտիպ են (դրանց մի մասը պահպանվում է ՀՍՍՀ ԳԱ հնագիտ․ և ազգագրության ինստ–ի արխիվում)։ Երկ․ Երկու սեպագիր արձանագրություն Ռուսա Ա–ի, Սարդուրի որդու, Ե․, 1927։ Հա յաստանի հնությունների պահպանության կո միտե, Ե․, 1931 ։ Մի հնագույն ջրաբաշխական սիստեմ Խորհրդային Հայաստանում, Տեղե կագիր ՀՍԽՀ պատմության և գրականության ինստ»-ի, գիրք 2, 1937։ Открытие дохалдского поселения близ Ленинакана, «Проблемы ис тории докапиталистического общества», 1934, № 9-10․ Գրկ․ Ա ռ ա ք և լ յ ա ն P․ Ն․, Աշխարհբեկ Քալանթար, «ՊՐՀ», 1984, № 3։ 9*․ Կարախանյան


ՔԱԼԱՆԹԱՐ Ավետիս Հայրապետի (1․9․ 1859, Ներքին Ագուլիս –28․11․1937, Երե– վան), կաթնատնտեսության և անասնա բուծության բնագավառի հայ սովետական գիտնական, պրոֆեսոր (1930), աշխատան քի հերոս (1934)։ Ավարտել է Մոսկվայի Պետրովյան (այժմ՝ Կ․ Ա․ Տիմիրյազեի անվ․) գյուղատնտ․ ակադեմիան (1882)։ 1911-ին Ք․ Վոլոգդայում կազմակերսյել է կաթնատնտեսության գծով Ռուսաստա նում առաջին բարձրագույն գյուղատնտ․ ուս․ հաստատությունը, իսկ 1920-ին Պետ րովյան ակադեմիայում՝ կաթնատնտե սության ամբիոն և կաթնափորձարարա կան լաբորատորիա։ 1930-ից Երևանի անասնաբուծ․–անասնաբուժ․ ինստ–ի կաթ նատնտեսության ամբիոնի վարիչն էր։ Գիտ․ աշխատանքները վերաբերում են կենդանիների կաթի բաղադրության, ցե ղերի բարելավման, կաթնատնտեսության կազմակերպման, պանրի պատրաստման (հատկապես ոչխարի կաթից) հարցերին։ Նրա կատարած ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփված են «Ռուսա կան անասնապահության ապագան» (1927) աշխատության մեջ։ Պետրովյան ակադեմիայի որոշմամբ 1912-ին Ք․ պար գևատրվել է ոսկե մեդալով (10 տարին մեկ շնորհվում էր Ռուսաստանի գյուղա տնտեսությանը մատուցած բացառիկ ծա ռայությունների համար)։ Ք–ի անվամբ են կոչվել Կալուգայի նա հանգի Լիխվինյան գյուղատնտ․ դպրոցը, Չուվաշիայի Վառնատյան գյուղատնտ․ տեխնիկումը, անասնաբույծների ընկ․ Դո նի միությունը, իսկ այժմ՝ Երևանի անաս– նաբուծ․–անասնաբուժ․ ինստ–ի կաթնա տնտեսության ամբիոնը և Ստեփանա– վանի անասնաբուծ․–անասնաբուժ․ սով