Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/387

Այս էջը սրբագրված չէ

թյունները վերաբերում են մ․ թ․ ա․ XIY– XIII դդ․։ Ուրարտու պետության Ք՜ներն արդեն ստրկատիր․ բնույթի վարչաանա․ կենտրոններ էին՝ ընդհանուր պլանավոր– մամբ, վերնախավին և աշխատավոր բնակ– չությանը պատկանող թաղամասերով, պահեստներով, մառաններով ու արհես– տանոցներով։ Երվանդունիների օրոք (մ․ թ․ ա․ VI – II դդ․) գոյատեող մի քանի հին Ք–ների կողքին առաջանում են նո– րերը (Երվանդաշատ, Երվանդակերտ, Ար– շամաշատ, Արկաթիակերտ են)։ Ք–ներն առավել աճեցին ու զարգացան հատկա– պես հայկ․ միավորված պետության ամ– րապնդման ժամանակաշրջանում (մ․ թ․ ա․ II – I դդ․)- Նորակառույց Արւոաշւաոը (մ․ թ․ ա․ II դ․) դարձավ Մեծ Հայքի թա– գավորության խոշոր կենտրոնը։ Ենթա– դրվում է, որ նույն ժամանակաշրջանին են վերաբերում Զարեհավան անունով՝ երեք, Զարիշատ անունով՝ երկու, Արտա– շեսյան և Արտավազդական կոչվող Ք–նե– րը։ Տիգրան Բ Մեծի օրոք (մ․ թ․ ա․ 95– 56) հիմնվեցին Տիգրանակերտը և այլ Ք–ներ, բարգավաճեց Վարդգեսավանը (մ․ թ․ ա․ II դ․ վերանվանվեց վաղարշա– պատ)։ Հիշյալ շրջանի հայկ․ Ք–ները հել– լենիստ․ բնույթի կենտրոններ էին, որոնց բնակչությունը զբաղվում էր հիմնակա– նում երկրագործությամբ, արհեստագոր– ծությամբ և առևտրով։ Վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում հին Ք–ներից շատե– րը կործանվեցին կամ անշքացան, իսկ մնացածները (Վան, Արտաշատ, Տիգրա– նակերա, Նախճավան, Կարին են) դար– ձան ֆեոդալ, ռազմավարչ․ կենտրոններ։ Այս ժամանակաշրջանում առաջացած միակ խոշոր քաղաքը Դվինն էր (IV դ․), որը V–X դդ․ դարձավ ինչպես վարչաքաղ․, այնպես էլ՝ արհեստագործության և տա– րանցիկ առետրի նշանավոր կենտրոն։ Արաբ, տիրապետության առաջին շրջա– նում տարանցիկ ճանապարհների փակ– ման, առետրի նվազման, հարկային դա– ժան քաղաքականության հետևանքով հայկ․ Ք–ները քայքայվել են կամ վերած– վել արաբ․ ռազմ, հենակետերի։ IX– XI դդ․, կապված Բագրատունյաց թագա– վորության առաջացման, ֆեոդալ, հասա– րակության զարգացման և արտադրող, ուժերի աճի հետ, Հայաստանում առաջա– ցել են զարգացած ֆեոդալ․ Ք–ներ։ Ար– հեստագործությունն աստիճանաբար ան– ջատվել է երկրագործությունից, որը խթա– նել է քաղաքային բնակչության աճը և Ք–ների զարգացումը։ X դ․ կարեոր նշա– նակություն է ձեռք բերել Բագրատունի– ների թագավորության մայրաքաղաք Անին, որը դարձել է արհեստագործու– թյան, առետրի և մշակութային կյանքի ամենախոշոր կենտրոնը Հայաստանում։ IX–XI դդ․ նշանավոր Ք–ներից էին Կարսը, Վաղարշակերտը, Վանը, Մուշը, Կարինը, Արծնը, Մանազկերտը, Արճեշը, Բաղեշը են։ Դրանց կողքին կային նաև մի շարք գյուղաքաղաքներ (Մրեն, Տեկոր, Շիրա– կավան, Արգինա, Թալին, Արուճ, Կողբ, Կաղզվան, Վաղարշապատ, Կապան, Սիս– վան, Ոստան, Բալու, Խարբերդ, Խլաթ են)։ XI – XIV դդ․ քաղաքաշինությունը ծա– վալվել է Կիւիկյան ՝Հայաստանում։ Առևտ– րաարհեստավորական և պաշտպանական խոշոր կենտրոններ էին Տարսոնը, Ադա– նան, Մսիսը (Մամեստիա), Այասը, Կո– ռիկոսը են։ Գրկ․ Ա ռ ui ք և լ յ ա ն Բ․Ն․, Քաղաքները և արհեստները Հայաստանում IX–XIII դդ․, հ․ 1, Ե․, 1958։ Մանանդյան Հ․ Հ․, Քաղաքները Հայաստանում 10–11-րդ դա– րերում, Երկ․, հ․ 2, Ե․, 1960։Ն ու յ ն ի, О тор– говле и городах Армении в связи с мировой торговлей древних времен, Е․, 1954; Тихо-՛ миров М․ Н․, Древнерусские города, 2 изд․, М․, 1956; Стоклицка я-Т ереш- к о в и ч В․ В․, Основные проблемы истории средневекового города X–XV вв․, М․, 1960; Античный город․ LC6․ ст․], М․, 1963․

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ, բարձրագույն պաշտոնա– տար անձ ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և բուրժ․ մի շարք այլ երկըր– ների մունիցիպաչիտետներում։ Որպես կանոն, Ք–ին ընտրում է մունիցիպալիտե– տը, երբեմն՝ անմիջականորեն բնակչու– թյունը, կամ նշանակում և հաստատում է կենտր․ կառավարությունը։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ուսումնասիրում է քաղ․ ուժերի տարած– քային դասավորություններն ու հարաբե– րակցությունները յուրաքանչյուր երկրի ներսում, առանձին երկրների ու մի խումբ երկրների միջև (կապված նրանց սոցիալ– տնտ․ կառուցվածքի հետ), երկրների և պետությունների տարածքային հարցերը, նրանց պետ․ սահմանները, պատմ․ մար– զերը, վարչական կառուցվածքը։ Ռուսաստանում «Ք․ ա․» տերմինն ա– ռաջինն օգտագործել է Վ․ Ն․ Տատիշչեը, ապա՝ և Մ․ Վ․ Լոմոնոսովը։ ՍՍՀՄ–ում և մյուս սոցիալիստ, երկրներում Ք․ ա․ ուսումնասիրում է աշխարհի և առանձին երկրների քաղ․ քարտեզները։ Սովետական Ք․ ա–յան զարգացման համար հիմնարար նշանակություն են ունեցել Կ․ Մարքսի և Ֆ․ էնգելսի, Վ․ Ի․ Լենինի աշխատությունները, ՍՄԿԿ հա– մագումարների, կոնֆերանսների և պլե– նումների որոշումները, որոնք տվել են համաշխարհային էկոնոմիկայի և սոցիալ– քաղ․ զարգացման վերլուծությունը։ Ք․ ա–յան զարգացման գործում զգալի ներ– դրում են կատարել սովետական աշխար– հագրագետները (Ն․ Ն․ Բարանսկի, Ի․ Ա․ Վիտվեր, Ի․ Մ․ Մաերգոյզ և ուրիշներ)։ Հայ իրականության մեջ Ք․ ա–յան հարցերը տեղ են գտել դեռևս միջնադարյան հայ պատմիչների առանձին երկերում, բայց դրանք ըստ էության գիտականորեն լու– սաբանվել են հայ մարքսիստների աշ– խատություններում ։ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ, տես Ապաստանի իրավունք։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, քաղա– քականության մասին ուսմունքների ամ– բողջություն, որոնք դասակարգերի, կու– սակցությունների, ազգերի քաղ․ կուրսի մշակման տեսական հիմքն են։ Քաղաքա– կանության էության, նպատակների և խնդիրների մասին լենինյան դրույթնե– րին համաձայն, Ք․ գ․ ուսումնասիրում են հասարակության քաղ․ համակարգը, դրա մասերի (պետություն, կուսակցություն քաղաքական, հասարակական կազմակեր– պություններ ևն) դերը և հարաբերակցու– թյունը, պետության դասակարգային բո– վանդակությունը, էությունը, կառուցված– քի ձևերը, պետ․ քաղաքականության մշակ– ման և իրականացման եղանակները, կա– ռավարման ձևերը և մեթոդները, պետ․ գործերին տարբեր դասակարգերի և խա– վերի մասնակցության բնույթը և չափը, մարդկանց քաղ․ գիտակցությունը և դրա դաստիարակումը, հասարակական–քաղ․ հարաբերությունների կարգավորումը, ան– ձի դրությունը, դեմոկրատիայի հարցերը, պետության արտաքին քաղաքականու– թյունը, միջազգ․ տարբեր շարժումների և միավորումների գործունեությունը, մի– ջազգ․ հարաբերությունները, համաշխար– հային ասպարեզում քաղ․ և գաղափարա– խոսական պայքարը։ Ք․ գ․ սկզբնավորվել են Պլատոնի, Արիստոտելի և հին հուն, մյուս մտածողների ուսմունքներում, նը– րանք փորձել են համակարգել և դասա– կարգել պետ․ կառուցվածքի իրենց հայտ– նի ձևերը։ Անտիկ դարաշրջանի տեսաբան– ները դրել են արդի Ք․ գ–ի հասկացական ապարատի հիմքերը։ Քաղ․ տեսության զարգացման գործում մեծ է Ն․ Մաքիավե– լիի, ժ․ Մոնտեսքյոյի, Ժ․-Ժ․ Ռուսոյի, Ֆ․ Բեկոնի, Զ․ Լոկի, Ի․ Կանտի, Դ․ Հեգելի ավանդը։ Նրանց ներդրումն է համարվում բնական իրավունքի, ազատության, հա– վասարության, եղբայրության լոզունգ– ների, ժող․ սուվերենության և օրինակա– նության ըմբռնման հիմնավորումը, «հա– վերժական խաղաղության» գաղափարի մշակումը են։ Քաղ․ մտքի զարգացման հաջորդ փուլը կապված է սոցիալիզմի գա– ղափարի հետ։ Քաղ․ ինստիտուտների բնույթի, պետ․ իշխանության կառուցված– քի ձևերի և հասարակության ու մարդու, քաղաքացու և պետության միջե հարաբե– րությունների արդարացի սկզբունքների ըմբռնման հարցում մեծ է ուտոպիական սոցիաչիզմի ներկայացուցիչների, ինչ– պես և ռուս հեղափոխ․ դեմոկրատների դերը։ Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը ճանաչողու– թյան դիալեկտիկամատերիալիստական մեթոդի հիման վրա հանրագումարի բե– րեցին, համակարգեցին և նորովի վերա– իմաստավորեցին քաղաքականության մա– սին գիտելիքները։ Քաղ․ հարաբերություն– ները նրանք դիտում էին ոչ թե մեկուսաց– ված, այլ հասարակական՝ տնտ․, սոցիալ․ և գաղափարախոսս!կան հարաբերություն– ների ամբողջության հետ կապի մեջ։ Այդ– պիսի մոտեցումը թույլ տվեց բացահայտել պետության, հասարակության քաղ․ հա– մակարգի դասակարգային էությունը, ցույց տալ արտադրաեղանակի և դասա– կարգային տիրապետության կառուցված– քի փոփոխություններից կախված պետու– թյան տիպերի հերթափոխման օրինաչա– փությունները ևն։ Մարքսիզմի հիմնա– դիրները քաղաքականության մասին ուս– մունքը վերածեցին գիտության։ Վ․ Ի․ Լենինը, զարգացնելով քաղաքականու– թյան, պետության մասին իր նախորդնե– րի գաղափարները, ստեղծեց սոցիալիստ, պետության մի ամբողջական տեսություն, հիմնավորեց այդ պետության ներքին և արտաքին քաղաքականության խնդիրնե– րը, կառուցման դեմոկրատական ձևերն ու սկզբունքները։ Լենինյան ուսմունքը, որը զարգացրել ու հարստացրել են ՍՄԿԿ և եղբայրական կոմունիստ, և բանվ․ կու–