Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/388

Այս էջը սրբագրված չէ

սակցությունները, քաղաքականության ոլորտի հետ կապված սոցիալ․ երևույթնե– րի գիտ․ վերլուծության տեսական հիմքն է։ ՍՍՀՄ–ում քաղ․ երևույթների հետազո– տությունն իրենց տեսանկյունից իրակա– նացնում են նախ և առաջ պատմական մատերիաչիզմը, գիաական կոմունիզմը, սոցիպոգիան, պետության և իրավունքի տեսությունը, միջազգ․ հարաբերություն– ների տեսությունը և հասարակագիտ․ այլ գիտակարգեր։ Բուրժ․ քաղ․ ըմբոնումները սկզբնավորվել են XIX դ․ 2-րդ կեսին, պոզիտիվիզմի հիման վրա (Հ․ Սպեն– սեր, 0․ Կոնտ, Մ․ Վեբեր)։ Իբրև արմ․ հասարակագիտության ինքնուրույն ճյուղ վերջնականապես ձևավորվել է 1940– 1950-ական թթ․։ Բուրժ․ քաղաքականագի– տության վճռորոշ միտումը կապիտ․ կար– գերի, բուրժ․ պետականության և քաղ․ համակարգի ջատագովությունն է։ 1949-ին ստեղծվել է Քաղ․ գիտություն– ների միջազգ․ ասոցիացիա (ՔԳՄԱ), որի կոլեկտիվ անդամն է Քաղ․ գիտություննե– րի սովետական ասոցիացիան (ստեղծ– վել է 1960-ին)։ 1979-ին Մոսկվայում կա– յացել է ՔԳՄԱ–ի XI համաշխարհային կոնգրեսը։ Գ․ Շւսհնազարով

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱ–

ԲԻՆԵՏՆԵՐ, ստեղծվել են 1956-ին՝ ՍՄԿԿ քաղաքային, շրջանային կոմիտեների, խոշոր սկզբնական կուսկազմակերպու– թյունների կուսակցական գրադարանների հիման վրա։ Կոչված են պրոպագանդիստ– ներին, զեկուցողներին, ագիտկոլեկտիվ– ների ղեկավարներին, ինչպես նաև մարքս– լենինյան տեսությունն ուսումնասիրող կոմունիստներին և անկուսակցականնե– րին ցույց տալու տեսական և մեթոդական օգնություն։ Ք․ լ․ կ–ում կազմակերպվում են սեմինարներ, դասախոսություններ, զե– կուցումներ և այլ միջոցառումներ։ Տես նաև Քաղաքական ւուսավոոության տուն։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ, ՍՄԿԿ պրոպագանդիստական կադրերին տեսական և մեթոդական օգնություն ցույց տվող կենտրոն։ Ք․ լ․ տ–երը ստեղծվել են 1956-ին կուսակցության քաղկոմների վե– րակառուցված կուսգրադարանների հի– ման վրա։ Իրենց աշխատանքները կատա– րում են կուսակցական կոմիտեների ղե– կավարությամբ։ Ք․ լ․ տ–երում պրոպա– գանդիստները, դասախոսները, զեկուցող– ները, ագիտկոլեկտիվների ղեկավարները ստանում են մեթոդական օգնություն։ Նը– րանց համար անց են կացվում սեմինար– ներ, դասախոսություններ, կոնֆերանս– ներ, կոնսուլտացիաներ։ Ք․ լ․ տ–երի մեծ մասում կան ՍՄԿԿ պատմության, փիլ–յան, քաղաքատնտեսության, միջազգ․ հարցե– րի և այլ կաբինետներ։ Ք․ լ․ տ–երի գրա– դարանները մեծ աշխատանք են կատա– րում պրոպագանդիստներին հասարակա– կան գիտությունների գծով լույս տեսնող նոր գրքերին ծանոթացնելու գործում։ Ք․ լ․ տ–երի հիմնական պարտականությունը պրոպագանդիստների հետ տարվող աշ– խատանքի ձևերի ու մեթոդների մշտական կատարելագործումն է։ ՍՄԿԿ քաղկոմնե– րին, շրջկոմներին, խոշոր կուսակցական կազմակերպություններին կից գործում են նաև Քաղաքական ւուսավորության կա– բինետներ։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ

ՍՏԵՓԱՆ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԿԿ Կենտկոմի, կուսակցական պրոպա– գանդայի և քաղ․ ագիտացիայի մեթոդա– կան կենտրոն (Երևանում)։ Մտեղծվել է 1978-ին, ՀԿԿ ԿԿ–ի և Երևանի քաղաքային կոմիտեի Ս․ Շահումյանի անվ․ քաղլուս– տան վերակագմավորմամբ։ Վերջինս գոր– ծել է ՍՄԿԿ ԿԿ–ի 1956-ի որոշմամբ՝ կու– սակցության քաղաքային կոմիտեների կուսակցական գրադարանները քաղլուս– տների վերափոխելուց հետո։ Ք․ լ․ տ․ աշ– խատանք է կատարում պրոպագանդիստ– ների, ագիտկոլեկտիվների ղեկավարնե– րի, քաղինֆորմատորների տեսական ու մեթոդական պատրաստականության, պրոֆեսիոնալ վարպետության բարձրաց– ման ուղղությամբ՝ նրանց համար կազմա– կերպելով հանրապետական տարբերակ– ված դասընթացներ, սեմինարներ, տե– սական ու գիտագործնական կոնֆերանս– ներ, կոնսուլտացիաներ։ Մշակում է մարքս–լենինյան կրթության մասսայական քաղ․ աշխատանքի ընդհանուր մեթոդի– կայի հարցեր, թեմաների ուսումնասիր– ման, ուսուցման ներգործության բարձ– րացման մեթոդներ, իրականացնում է վե– րահսկողություն կուսակցական ուսուց– ման, աշխատավորության տնտեսագիտ․ կրթության ու կոմերիտական քաղ․ լու– սավորության կազմակերպման և իրակա– նացման նկատմամբ, հետևում ուս․ ծրա– գրերի կատարմանը, պրոպագանդիստա– կան կադրերի ընտրությանն ու տեղա– բաշխմանը։ Վերոհիշյալ աշխատանքնե– րը Ք․ լ․ տ․ իրականացնում է իր կոն– սուլտանտների, մեթոդական խորհուրդ– ներում ընդգրկված հանրապետության ճա– նաչված գիտնականների և մասնագետ– ների ուժերով։ Ք․ լ․ տ․ ունի կուսպրոպա– գանդայի տեխ․ միջոցներով հագեցված 8 մեթոդկաբինետ, գրադարան (83 հզ․ կտոր գրականությամբ)։ Մ․ Սանթրոպան Պատկերազարդումը տես 416-րդ էջից հետո՝ ներդիրում։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, տես Կուսակցություն քաղաքական։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍՍՀՄ զինված ուժեր ու մ, Սովետական Միու– թյան կոմունիստական կուսակցության ղե– կավար մարմիններ ՍՍՀՄ զինված ուժե– րում։ Ք․ մ–ի խնդիրներն են քաղ․ աշխա– տանքի զինծառայողների շրջանում, նը– րանց համախմբումը ՍՄԿԿ և սովետական կառավարության շուրջ, դաստիարակումը սովետական հայրենիքին ու կոմունիզմի գործին անսահման նվիրվածության ոգով։ Ք․ մ–ի կազմակերպական և գաղափարա– խոսական գործունեությունը նպատակա– մղված է զորքերի մարտունակության ամ– րապնդմանը, զինված ուժերի անձնակազ– մի բարձր կարգապահության և բարոյա– քաղ․ կոփվածության ապահովմանը։ Այդ ամենը ՍՄԿԿ Կենտկոմն իրականացնում է սովետական բանակի և ռազմածովային նավատորմի Գլխ․ քաղվարչության միջո– ցով։ Ք․ մ․ ստեղծվում են ՍԱՀՄ պաշտպա– նության մինիստրի և Գլխ․ քաղվարչու– թյան կողմից զինված ուժերի զորատեսակ– ներում, օկրուգներում, զորքերի խմբե– րում, նավատորմներում, զորամիավորում– ներում և ուս․ հաստատություններում՝ ՍՄԿԿ ԿԿ–ի սահմանած կառուցվածքին համապատասխան։ Ք․ մ–ի աշխատողները նշանակովի են (ոչ ընտրովի)։ Միավորում– ների քաղբաժինների պետերը համա– պատասխան հրամանատարների քաղ․ գծով տեղակալներն են և օժտված են վար– չա–կարգադրիչ իրավունքներով։ Զինվ․ շինարարության բոլոր փուլերում Ք․ մ․ կյանքում իրականացրել և իրականացնում են ՍՄԿԿ քաղաքականությունը։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՑՈՒՅՑ, ժողովրդի բերկ– րանքի կամ զայրույթի, քաղ․ պահանջ– ների, բողոքի, հասարակության տրամա– դրության, մասսայական (երթ, միտինգ ևն) դրսևորում։ Մինչև սոցիալիստ, կար– գի հաղթանակը՝ պրոլետարիատի, աշ– խատավորական զանգվածների հեղափոխ․ պայքարի ձևերից։ Ք․ ց–եր տեղի են ունե– ցել դեռևս XVII–XVIII դդ․ բուրժ․ հեղա– փոխությունների ժամանակաշրջանում, հատկապես՝ Ֆրանս, մեծ հեղափոխու թյան (1789–94) տարիներին։ Սկսաօ XIX դարից Ք․ ց–երը դարձել են բանվո դասակարգի քաղ․ պայքարի կարևոր ձԼ Իմպերիալիզմի դարաշրջանում Ք․ ց–երը ձեռք են բերել սուր բնույթ, հանդիսա– նալով իմպերիալիզմի, գաղութատիրու– թյան, ռասիզմի, իմպեր․ պատերազմների հրահրման դեմ, սոցիալիզմի, խաղաղու– թյան համար պայքարի հուժկու միջոց։ Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղա– փոխության և Եվրոպայի ու Ասիայի մի շարք երկրներում սոցիալիստ, հեղափոխու– թյունների հաղթանակից հետո Ք․ ց–երի բնույթն այդ երկրներում արմատապես փոխվել է։ ՍՍՀՄ–ում և մյուս սոցիալիստ, երկրներում ամեն տարի հեղափոխ․ տո– ների օրերին (Մայիսի մեկ, Հոկտեմբեր– յան հեղափոխության, ժող․ սոցիալիստ, հեղափոխությունների տարեդարձեր) տե– ղի են ունենում բազմամիլիոն ցույցեր։ Այդ ցույցերով ՍՍՀՄ–ի և մյուս սոցիա– լիստ․ երկրների աշխատավորներն ար– տահայտում են իրենց բողոքը միջազգ․ իմպերիալիզմի մեքենայությունների դեմ, հանդես գալիս խաղաղության, դեմոկրա– տիայի և սոցիալիզմի համար պայքարի պաշտպանությամբ։

ՔԱՂԱՔԱԿԱՆԱԴԻՏՈՒԹՅՈՒՆ, բուրժ․ հա– սարակագիտության ճյուղ, որն ուսումնա– սիրում է հասարակության քաղ․ կազմա– կերպվածքը և քաղ․ կյանքը, ներքին և ար– տաքին քաղաքականության պրոբլեմնե– րը։ Տես Քաղաքական գիտություններ։

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, գործունեության ոլորտ, որը կապված է դասակարգերի, ազգերի և սոցիալ․ այլ խմբերի միջև հա– րաբերությունների հետ, որի միջուկը պետ․ իշխանությունը նվաճելու, պահպա– նելու և գործադրելու խնդիրն է․ մասնակ– ցությունն է պետության գործերին, նրա գործունեության ձևերի, խնդիրների, բո– վանդակության սահմանումը։ Ք–յան բո– վանդակությունը վերջին հաշվով միշտ որոշվում է դասակարգի կամ դասակարգե– րի դաշինքի շահերով։ Ք․ պատմ․ երևույթ է, որը առաջ է գա– լիս նյութական արտադրության զարգաց– ման որոշակի փուլում՝ հասարակությունը հակամարտ դասակարգերի բաժանվելու ժամանակ։ Ք․, քաղ․ գաղափարները, քաղ․ հաստատությունները, ինստ–ները, քաղ․