սակայն սովետական իշխանության հաս– տատման նախօրյակին Սովետական Հա– յաստանի ներկայիս տարածքում Ք․ բ․ են համարվել Երևանը, Ալեքսանդրապոլը, Նոր Բայազետը և Գորիսը (բնակչության ընդհանուր թիվը՝ մոտ 104 հզ․)։ 1986-ին ՀՍՍՀ–ում կար 58 Ք․ բ․ (27 քաղաք, 31 քտա)՝ 2,3 մլն ընդհանուր բնակչու– թյամբ։
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱՆԵՐ (< ուշ լատ․ communa, communia – համայնք բառից), X–XIII դդ․ Արմ․ Եվրոպայում կոմունա– յին շարժման հետևանքով ֆեոդալներից ինքնավարության իրավունքներ ձեռք բե– րած համայնքներ։ Ք․ կ–ի համար պայքա– րը դասակարգային պայքարի առաջին շրջանն էր միջնադարյան քաղաքում։ Խո– շոր հողատիրության տիրապետության պայմաններում քաղաքներն առաջանում էին ֆեոդալների հողի վրա, դառնում նը– րանց սեփականությունը և ենթարկվում անխնա շահագործման։ Քաղաքների, իբրև արհեստների ու առևտրի կենտրոնների, հետագա զարգացման հետևանքով ֆեո– դալների իրական իշխանությունը քաղաք– ներում աստիճանաբար սկսել է թուլանալ։ Կոմունային շարժման մեջ գլխ․ դերը պատ– կանում էր ժող․ զանգվածներին, սակայն իշխանությունը կոմունայում զավթում էին առավել հարուստ և ազդեցիկ քաղաքացի– ները (այսպես կոչված, պատրիկները), որոնք շահագործում էին ոչ միայն շրջա– կայքի գյուղացիներին, այլև քաղաքացի– ների մեծ մասին։ Այդ հանգամանքը XIV– XV դդ․ առաջ բերեց համքարային արհես– տավորների ապստամբություններ պատ– րիկության տիրապետության դեմ, որը նշանակում էր դասակարգային պայքարի նոր փուլ քաղաքում։ Այնտեղ, որտեղ կո– մունային շարժումը դաշնակցում էր թագա– վորական իշխանության հետ, դառնում էր կարևոր գործոն երկրի քաղ․ միավոր– ման ճանապարհին։ Այն նպաստում էր քաղաքային դասերի ձևավորմանը, որը բարենպաստ պայմաններում տանում Էր դասային միապետության՝ որպես ֆեոդ, պետության առավել առաջադիմական ձևի, առաջացմանը։
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀՈՂԵՐ, քաղաքի սահմա– նագծի մեջ մտնող բոլոր հողերը։ ՍՍՀՄ–ում Ք․ հ–ի իրավական ռեժիմը սահ– մանվում է ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների հողային օրենս– դրության հիմունքներով, միութենական հանրապետությունների հողային օրենս– գրքերով, օրենսդրական այլ ակտերով։ Ք․ հ–ի իրավական ռեժիմի հիմնական դրույթները տարածվում են նաև քաղաքա– տիպ ավանների շարքը դասվող բանվո– րական, ամառանոցային, առողջարանա– յին ավանների հողերի նկատմամբ։ Ք․ հ–ի մեջ են մտնում՝ 1․ քաղաքային կառուցապատման հողերը (որոնք զբա– ղեցված են բնակելի, վարչական, արդ․ և այլ շենքերով ու կառույցներով կամ նա– խատեսված են ամենամյա կառուցապա– տումների համար)․ 2․ ընդհանուր օգտա– գործման հողերը (փողոցներ, հրապա– րակներ, անցուղիներ, առափնյա տարա– ծություններ ևն), որոնք նախատեսվում են ներքին երթևեկության, հանգստի կազ– մակերպման և մշակութային–կենցաղա– յին այլ կարիքների համար․ 3․ գյուղատնտ․ օգտագործման հողերն ու այլ հողահան– դակները, որոնք օգտագործվում են գյու– ղատնտ․ արտադրության և տնտ․ այլ կա– րիքների համար․ 4․ քաղաքային անտառ– ներով ծածկված հողերը․ 5․ երկաթուղա– յին, ջրային, օդային, խողովակաշարային տրանսպորտի, լեռնահանքային արդյու– նաբերության ևն հողերը։ Ք․ հ․ տնօրինում են ժող․ դեպուտատնե– րի քաղաքային սովետները, դրանք հող– օգտագործման իրավունքով տրվում են պետ․ հասարակական և կոոպերատիվ կազմակերպություններին (այդ թվում՝ բնակշին, ամառանոցային–շինարարական կոոպերատիվներին) և քաղաքացիներին։ Ք․ հ․ օգտագործվում են քաղաքների պլանավորման և կառուցապատման նա– խագծերի (գլխ․ հատակագծերի), ամե– նամյա կառուցապատման պլանների, ինչ– պես նաև հողատնտեսության կազմա– կերպման պլանների հիման վրա։
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, քաղաք– ների ու քտա–ների բնակիչների ամենօր– յա կենցաղային ու սոցիալ–կուլտուրական պահանջների բավարարման ծառայու– թյունների, ձեռնարկությունների ինժենե– րական կառույցների ու ցանցերի համա– լիր։ Ընդգրկում է բնակարանային–կոմու– նալ տնտեսությունը, բնակչության կեն– ցաղային սպասարկման, քաղաքային տրանսպորտի, կապի, առևտրի ու հասա– րակական սննդի ձեռնարկություններն ու կազմակերպությունները, ինչպես նաև լու– սավորության, առողջապահության, մշա– կույթի, սոցիալական ապահովության հա– մապատասխան ծառայությունները, կա– ռույցները, հիմնարկությունները ևն։ ՍԱՀՄ–ում Ք․ տ․ ղեկավարում են ժող․ դեպուտատների տեղական սովետները, իսկ նրա ճյուղերի կառավարման կենտ– րոնական հանրապետ․ մարմինները հան– րապետ․ կամ միութենական–հանրապետ․ համապատասխան մինիստրություններն են։ Ք․ տ–յան զարգացումն ապահովվում է պետության կողմից խոշոր կապիտալ ներդրումներ ու նյութական ռեսուրսներ տրամադրելու ուղիով։ ՍՍՀՄ բնակարա– նային–կոմունալ տնտեսության և կուլ– տուր–կենցաղային սպասարկման ճյուղերի հիմնական ֆոնդերին 1984-ին բաժին Էր ընկնում երկրի ժողտնտեսության ամբողջ հիմնական ֆոնդերի արժեքի մոտ 33%-ը։ Քաղաքային բնակելի ֆոնդի ընդհանուր (օգտակար) մակերեսը կազմում էր 2492 մլն մ2, որից հանրայնացվածը՝ 1914 մլն մ2։ Մեծ զարգացում է ապրել քաղաքային արանացորտր։ 1984-ին քաղաքային հան– րայնացված բնակելի ֆոնդի 91% –ը ուներ ջրմուղ, 89%-ը՝ կոյուղի, 88%-ը՝ կենտ– րոնացված ջեռուցում, 67,8%-ը՝ տաք ջրա– մատակարարում, իսկ 78,5%-ը գազիֆի– կացված Էր։ Ինտենսիվ են զարգանում կո– մունալ տնտեսության մյուս ճյուղերը, բնակչության կենցաղային սպասարկման կազմակերպություններն ու ձեռնարկու– թյունների ցանցը։ 1940–84-ին պետ․ ու կոոպերատիվ կազմակերպությունների մանրածախ առևտրի ձեռնարկությունների թիվն ավելացել է մոտ 73% –ով, հասարա– կական սննդինը՝ 3,8 անգամ, մանկա– պարտեզներինն ու մանկամսուրներինը՝ մոտ 3 անգամ ևն։ Կապիտ․ երկրներում արտադրության միջոցների և հատկապես քաղաքային հողերի մասնավոր սեփականությունը հնարավորություն չեն տալիս, որպեսզի Ք․ տ․ զարգանա համալիր ձևով, քաղաքա– շինության մեկ միասնական պլանով։ Քա– ղաքային բնակչության ինտենսիվ աճը խորացնում է բնակչության պահանջարկի և Ք․ տ–յան զարգացման տեմպերի միջև եղած անհամամասնությունը։ Նախահեղափոխական Հայաստանում բնակարանային տնտեսությունը թույլ Էր զարգացած, գրեթե չկար քաղաքային տրանսպորտ, ջրմուղ–կոյուղի, կոմունալ տնտեսության մի քանի ձեռնարկություն– ները տնօրինում էին մասնավոր ձեռնար– կատերերը, բաժնետիրական ու արտա– սահմանյան կոնցեսիոներական ընկերու– թյունները, իսկ սոցիալ–կուլտուրական նշանակության հիմնարկների ցանցը սահ– մանափակ Էր։ Հոկտեմբերյան հեղափո– խությունից հետո խոշոր տնատերերին պատկանող բնակելի շենքերը հանձնվե– ցին քաղաքային սովետներին, ազգայ– նացվեցին նաև մասնավոր կոմունալ ձեռ– նարկությունները, իրականացվեցին Ք․ տ․ վերականգնելու և վերակառուցելու միջո– ցառումներ։ 1922-ին ՀՍՍՀ ամբողջ քաղա– քային բնակելի ֆոնդը կազմված էր 900 հզ․ մ2 ընդհանուր մակերեսով 1–2 հար– կանի շենքերից։ Նախապատերազմյան տարիներին (1929–40) առաջացան նոր քաղաքներ, վերակառուցվեցին հները։ Երևանում կազմակերպվեցին տրամվայի ու ջրմուղ–կոյուղու տնտեսությունները, 1932-ին կառուցվեց ջրմուղի 2-րդ ջրատա– րը (1-ինը՝ 1911-ին)։ Ք․ տ․ սկսեց բարձր տեմպերով զարգանալ հատկապես ետ– պատերազմյան տարիներին։ 1949-ից Երե– վանում սկսեցին գործել ավտոբուսային ու տրոլեյբուսային, իսկ 1953-ից՝ գազի տըն– տեսությունները։ 1985-ի սկզբին ՀՍՍՀ 25 քաղաքծերում և 33 քտա–ներում բնակվում էր հանրապետության ամբողջ բնակչու– թյան մոտ 67,7%–ը (1913-ին՝ 10,4%-ը)։ Քաղաքային բնակելի ֆոնդի ընդհանուր մակերեսը 1984-ի սկզբին կազմում Էր 28․2 մլն մ2 (այդ թվում հանրայնացված՝ 13․3 մլն մ2), իսկ մեկ բնակչի ապահով– վածությունը բնակելի տարածությամբ՝ 12,8 մ2 (1940-ին՝ 5,8 մ2)։ ՀՍՍՀ քաղաքնե– րում յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ավելի շատ բնակարան է կառուցվում, քան մի շարք բարձր զարգացած կապիտ․ երկրներում։ 1984-ին հանրապետության քաղաքային սովետներին ենթակա պետ․ բնակելի ֆոնդի 99%-ն ապահովված Էր ջրմուղ–կոյուղով, 97%-ը՝ կենտրոնացված ջեռուցմամբ, 70% –ը՝ տաք ջրամատակա– րարմամբ։ Քաղաքների, քտա–ների և կո– մունալ կենցաղային նպատակների հա– մար 1983-ին բաց է թողնվել մոտ 361,4 մլն մ3 ջուր, իսկ ջրմուղի օրական միջին կարողությունը կազմել է 1,9 մլն մ3։ Մեծ զարգացում են ստացել նաև քաղաքային ուղևորատար տրանսպորտը, սանիտա– րական մաքրման և շրջակա միջավայրի պահպանման ճյուղերը, առևտրի և բնակ– չության կենցաղային սպասարկման, ժող– կրթության, առողջապահության և կուլ–