Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/391

Այս էջը սրբագրված չէ

տուր լուսավորական հիմնարկների ցան– 9 q։ Акопджаняв С․, Ереван (ис– торико-экономический очерк), Е․, 1940; Зайцев Л․ К․, Экономика городского строительства, 2 изд․, перераб․ и доп․, М․, 1981; БезлюдовА․ И․, Централизован– ное планирование и управление жилищно- коммунальным хозяйством, М․, 1983; Роль Местных Советов в экономическом и социаль– ном развитии городов, М․, 1983; Комплекс– ное планирование экономического и социаль– ного развития городов и районов, М․, 1983․ Ա, Ղազարյան․

ՔԱՂԱՔԱՑԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ, տրանս– պորտի տարբեր տեսակների համալիր, որն իրականացնում է բնակչության և բեռ– ների փոխադրումը քաղաքի տարածքում և մոտակա մերձքաղաքային գոտում, ինչ– պես նաև կատարում քաղաքի բարեկարգ– ման հետ կապված աշխատանքներ։ Ք․ տ․ կարող է լինել մարդատար, բեռնատար և հատուկ։ Մարդատար Ք․ տ․ միավո– րում է՝ մասսայական հասարակական տրանսպորտը, որը ստորաբաժանվում է փողոցայինի (տրամվայ, տրոլեյբուս, ավ– տոբուս) և արտափողոցային արագընթա– ցի (մետրոպոլիտեն, արագընթաց տրամ– վայ, միառելս ճանապարհներ, կոնվեյե– րային տրանսպորտ), մարդատար ավտո– մոբիլային (տաքսամոտորներ, գերատես– չական և անձնական մեքենաներ), երկա– նիվ (մոտոցիկլներ, մոտորոլերներ, մո– պեդներ և հեծանիվներ), ջրային (գետա– յին «տրամվայ», մոտորա– և թիանավակ– ներ, լաստանավեր), օդային (ուղղաթիռ– ներ) տրանսպորտը։ Բեռնատար Ք․ տ․ ընդգրկում է ընդհանուր օգտագործ– ման բեռնատար ավտոմոբիլային և մաս– նագիտացված, բեռնատար տաքսամոտո– րային, էլեկտրական (բեռնատար տրամ– վայներ և տրոլեյբուսներ), ձիաքարշ (գրաստային) տրանսպորտը։ Հատուկ Ք․ տ․ կազմված է քաղաքի և նրա բնակ– չության սպասարկման մասնագիտացված ավտոմոբիլներից՝ ձյունամաքրիչ, հրշեջ, սանիտար․, ձմռանը փողոցներում ավա– ցաքան, ավւոդ, ջրող են։ ՄՄՀՄ–ում Ք․ տ․ բարձր զարգացած է։ 1984–ի վերջին տրամվայով հաղորդակ– ցություն կար 110, տրոլեյբուսով՝ 174, ավ– տոբուսով՝ 2436 քաղաքներում, մետրոպո– լիտեններ՝ Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում, Իոսրկովում, Տաշքենդում, Թբի– լիսիում, Բաքվում, Երևանում, Մինսկում, Գորկիում։ 1984-ի վերջին տրամվայի գծերի երկարությունը կազմում էր 9,4 հզ․, տրոլեյբուսինը՝ 15,8 հզ․, մետրոպո– լիտենինը՝ 441 կմ։ Ք․ տ–ի այդ տեսակ– ներով համապատասխանաբար փոխադըր– վել է 8,4, 9,7 և 4,2 մլրդ, մարդատար տաքսամոտորներով՝ 1,5 մլրդ մարդ (1984)։ ՀԱԱՀ–ում առաջին տրամվայն սկսել է աշխատել 1933-ին, տրոլեյբուսը՝ 1949-ին, 1981-ին շահագործման է հանձնվել Երե– վանի մետրոպոլիտենի 1-ին հերթի մի մասը։ 1984-ի վերջին ներքաղաքային ավ– տոբուսային հաղորդակցություն կար 31 քաղաքներում և քաղաքատիպ ավան– ներում, տրամվայով և մետրոպոլիտենով՝ Երևանում, տրոլեյբուսով՝ Երևանում, Լենինականում։ Քաղաքային ուղևորա– փոխադրումների 50% ~ից ավելին իրակա– նացվում է ընդհանուր օգտագործման ներ– քաղաքային ավտոբուսներով (1984-ին Փոխադրվել է 270,5 մլն մարդ)։ Մարդա– տար էլեկտրատրանսպորտով կատարվող ուղևորափոխադրումների տարեկան ծա– վալում մեծ է տրոլեյբուսների տեսակա– րար կշիռը (60,8%), սակայն առավել բարձր տեմպերով է աճելու մետրոպոլի– տենի բաժինը։ ՀՄՄՀ քաղաքներում բեռ– նափոխադրումները, որպես կարգ, կենտ– տրոնացված ձևով իրականացնում են տրանսպորտային խոշոր ձեռնարկություն– ները, որոնք միավորում են բեռնատար ավտոմոբիլների հավաքակազմի հիմնա– կան մասը։ 1984-ին ընդհանուր օգտագործ– ման ավտոմոբիլային տրանսպորտի բեռ– նափոխադրումները կազմել են 94,2 մլն ա։

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ, քաղաքների հա– տակագծման և կառուցապատման տեսու– թյունն ու իրականացումը։ Ք․, պայմա– նավորված տիրող սոցիալ․ կարգերով, երկրի բնակլիմայական պայմաններով, ազգ․ առանձնահատկություններով, գի– տության և մշակույթի զարգացման մա– կարդակով, ընդգրկում է սոցիալ–տնտ․, շին–տեխ․, ճա ր տարա պետա–գե դար վես տա– կտն, սանիտարահիգիենիկ փոխկապակց– ված խնդիրների բարդ համադրումը։ Կախուն քաղաքի (մ․ թ․ ա․ II հազարամյակ, Ֆայյում օազիս, Եգիպտոս) հատակագիծը, ըստ ենթադրության՝ U–շինարար բանվորնե– րի բնակելի մաս (1 – 1-գլխ․ փողոց),․ P–թա– գավորների և վերնախավի բնակելի մաս (2 – 2-գլխ․ փողոց, 3–պալատ) Բնակավայրի կառուցապատումը որո– շակիորեն կանոնավորելու առաջին փոր– ձերը կատարվել են հին քաղաքակրթու– թյան երկրներում, մ․ թ․ ա․ III հազա– րամյակի կեսերին –Il-ի սկզբին։ Հին Հունաստանում քաղաքի կանոնավոր հա– տակագծման սկզբունքը (հավանաբար սաղմնավորվել է Արլ–ում) զարգանալով վերածվել է քաղաքաշինական՝ այսպես կոչված «հիպոդամոսյան» համակարգի, որը լայնորեն կիրառվել է ամբողջ հելլե– նիզմի ժամանակաշրջանում։ Հին Հռո– մում կանոնավոր հատակագծումը (տես Կարդո և դեկումանո) եղել է իշխող սկըզ– բունք (Պոմպեյ, Տիմգադ, Օսսփա ևն)։ Վիարուվիոսի (մ․ թ․ ա․ I դ․) աշխատու– թյուններում ծնունդ է առել Ք–յան տե– սությունը։ Միջնադարում արևմտաեվրոպ․ քա– ղաքները հիմնականում կազմավորվում էին կորիզ հանդիսացող դղյակի, տաճարի կամ առևտր․ հրապարակի շուրջը, որոնք սկզբում շրջապատվում էին ծուռ ու նեղ փողոցների ցանցով, այնուհետև պարս– պապատվում, որից դուրս հետագայում առաջացած թաղամասերը դարձյալ ամ– րացվում ու պարսպապատվում էին։ ժա– մանակի ընթացքում նախկին պարսպի շուրջը կամ նրա տեղում առաջանում էր բոլորընթաց փողոց, որի կորիզից ճառա– գայթող փողոցների զուգակցումով պայ– մանավորվեց օ ղ ա–շ առավղային (ավելի սակավ՝ հովհարաձև) ցան– ցի առաջացումը։ XV–XVII դդ․ Ռուսաս– տանում լայն թափ է ստացել կրեմլների («դետինեց») կառուցումը, որոնք պաշտ– պանական նշանակությունից զատ նաև հիմնարկել են ռուս, քաղաքների հատա– կագծային կենտրոնները (Մոսկվա, Տու– լա, Նիժնի Նովգորոդ ևն)։ Արլ–ի հին երկրներում ազատ կառուցապատումից (Հնդկաստանի Ֆաթիհպուր–Աիքրի, հիմն․ 1569–84-ի միջև) բացի ստեղծվել են նաև կանոնավոր հատակագծերով անսամբլ– ներ և քաղաքներ («պեկինյան առանցքի» անսամբլը Պեկինում, XV–XVI դդ․, Հնդկաստանի Զայպուր քաղաքը, հիմն․ 1728-ին)։ Արմ․ Եվրոպայում Վերածննդի ճարտ– ներն ըստ դարաշրջանի կենսական նոր պայմանների մշակել են անսամբլների, հրապարակների ստեղծման նոր եղա– նակներ (Կապիտոլիումի հրապարակը Հռոմում, 1546, ճարտ․ Միքելանջելո), զարգացրել ճարտ–յան և Ք–յան տեսու– թյունը (Լ․ Բ․ Ալբերտիի, Պալադիոյի տրակտատները), նախագծել «իդեալա– կան» քաղաքների հատակագծեր (Վ․ Մկա– մոցի և ուրիշներ), որոնք ընդգրկում էին ոչ միայն պաշտպանական, այլև առօրյա հարմարություններին վերաբերող հար– ցերը։ Իսպան․ նվաճումից հետո Կենտր․ և Հվ․ Ամերիկայի նորաստեղծ քաղաքնե– րը (Մեքսիկայում, Պերուում և այլուր) կառուցապատվում էին ըստ Իսպանիայի կայսեր՝ 1523-ին սահմանած «Հնդկաս– տանների համար օրենք»-ի (փողոցների ուղղանկյուն ցանց, կենտրոնում՝ գլխ․ հրապարակը կազմող տաճարն ու վարչ․ շենքերը)։tXVII –XVIII դդ․ բացարձակ միապետության, պապական Հռոմի գեր– իշխանության պայմաններում Եվրոպայի մի շարք երկրներում ծավալվել են մեծ մասշտաբի քաղաքաշինական աշխա– տանքներ, ստեղծվել խոշոր ճարտ․ ան– սամբլներ, որոնք կոչված էին մարմնա– վորելու կաթոլիկ եկեղեցու և թագավո– րական իշխանության ուժն ու մեծությունը (Ա․ Պետրոսի հրապարակի անսամբլը, 1657–63, ճարտ․ Լ․ Բեռնինի, Պյացցա դել Պոպոլոն Հռոմում, Վերսաչը ևն)։ XVIII դ․–XIX ղ․ 1-ին կեսին մշակվել են անսամբլների ստեղծման նոր եղանակ– ներ, որոնց հիմքում ընկած էր ճարտա– րապետորեն կազմակերպված լայնարձակ տարածքի գեղեցկության գաղափարը՝