Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/399

Այս էջը սրբագրված չէ

կան Ժամանակաշրջանում՝ հակառակոր– դի հնարավոր հարձակման դեպքում բնակ– չության պաշտպանության և ժողտնտե– սության անիւավւան աշխատանքն ապա– հովելու նպատակով։ Այդօրինակ միջոցա– ռումներ իրականացվել են դեռես առաջին համաշխարհային պատերազմի (1914– 1918) և կարևոր դեր կատարել երկրորդ համաշխարհային պատերազմի (1939– 1945) ժամանակ։ XX դ․ 50–60-ական թթ․ Ք․ պ–յան համակարգ ստեղծվել է շատ պետություններում՝ կապված միջուկա– յին զենքի, հրթիռների երևան գալու և զարգացման հետ։ Շատ երկրներում Ք․ պ–յան ընդհանուր ղեկավարությունն իրա– կանացնում է կառավարությունը, տեղե– րում՝ իշխանության տեղական մարմին– ները։ Ք․ պ–յան անմիջական ղեկավարու– թյունն իրականացնելու համար ստեղծ– ված են կառավարման հատուկ մարմին– ներ, առանձնացվում են Ք․ պ–յան հատուկ զորքեր, ստեղծվում ռազմականացված և ոչ ռազմականացված միավորումներ աշ– խատունակ բնակչությունիցդ ժամանակա– կից պայմաններում Ք․ պ–յան խնդիրն է զանգվածային ոչնչացման զենքի հնարա– վոր հարվածին ենթակա քաղաքներից բնակչության տեղափոխումն առավել ան– վտանգ շրջաններ և ապաստարաններ, բնակչությանն ապահովել պաշտպանական անհատական միջոցներով (հակագազ, շնչազտոց, բժշկ․ պատրաստուկներ ևն), իրականացնել փրկարար և անհետաձգե– լի վերականգնման աշխատանքներ հար– վածի ենթարկված տարածքներում։ Պա– տերազմական ժամանակաշրջանում ժող– տնտեսության կայուն աշխատանքն ապա– հովելու համար իրականացվում են կազ– մակերպական և ինժեներատեխ․ տարբեր միջոցառումներ, ստեղծվում միջոցներ վե– րականգնման աշխատանքների համար։ Գրկ․ Толстяков О․ В․, КПСС о необходимости совершенствования граждан– ской обороны, М․, 1967; Чуйков В․ И․, Гражданская оборона в ракетно-ядерной войне, М․, 1968․

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱձՄ, կազմա– կերպված զինված պայքար երկրի ներ– սում դասակարգերի և սոցիալ․ խմբերի միջև պետ․ իշխանության համար դասա– կարգային պայքարի առավել սուր ձևը։ Ք․ պ․ ծագում է սոցիալ․ ճգնաժամի հի– ման վրա, երբ պետ․ իշխանությունն ի վիճակի չէ թշնամի դասակարգերի «բա– խումները մեղմել», իր «օրինական» մի– ջոցներով ճնշել գոյություն ունեցող քաղ․ և հասարակական կարգի դասա– կարգային հակառակորդներին (տես Փ․ Энгельс, в кн․։ Маркс К․ и Энгельс Ф․? Соч․, 2 изд․, т․ 21, с․ 170; Վ․ Ի․ Լենին, Երկ․ լիակտ․ժող․, հ․ 33, էջ 7–8)։ Ք․ պ․ ծնող պայման– ները որոշվում են երկրի ներսում և մի– ջազգ․ ասպարեզում դասակարգային ուժե– րի տեղաբաշխմամբ, այդ պատճառով էլ կարող են զուգակցվել միջպետ․ պատե– րազմների, օտարերկրյա ինտերվենցիայի դեմ պայքարի և ազգ․–ազատագր․ պայքա– րի հետ։ Սոցիալ․ հեղափոխության դարա– շրջանին հատուկ են այնպիսի Բ․ պ–ները, որտեղ պատերազմող կողմերն առաջա– դիմական և հետադիմական դասակար– գերն են՝ հարստահարվողները և հարըս– տահարողները։ Հակամարտ հասարակա– կան ֆորմացիաներում լինում են, սա– կայն, այնպիսի Բ․ պ–ներ, որտեղ միմյանց հակադրվում են տիրապետող դասակար– գերի տարբեր խմբավորումներ (օրինակ, Հռոմեական հանրապետության անկման շրջանի Ք․ պ․, Կարմիր և սպիտակ վարդե– րի պատերազմները Անգլիայում)։ Ք․ պ–ի պատմ․ տեսակներն ու ձևերը բազմազան են․ ստրուկների ապստամբու– թյուններ, գյուղաց․ պատերազմներ, պար– տիզանական պատերազմներ, ժողովըր– դի զինված պայքար ընդդեմ կառավարու– թյան ևն։ Պրոլետարական հեղափոխու– թյան դարաշրջանում, ինչպես մատնա– նշել է Վ․ Ի․ Լենինը, երևան են գալիս առա– վել բարձր և բարդ ձևեր։ Պետության տա– րածքը, որպես կանոն, բաժանվում է պա– տերազմող կողմերի միջև, որոնցից յու– րաքանչյուրն ունի պատերազմական գոր– ծողություններ վարելու իր ապարատը, բանակի կազմակերպությունները, քաղ․ կառավարումը (տես Քաղաքացիական պատերազմ և ռազմական ինտերվենցիա 1918–20)։ ժողովրդի կողմից հետադիմա– կան կառավարության բռնի տապալումն արդարացի է։ Հա կա ժող․ կառավարու– թյան դեմ ժողովրդի զինված պայքարի իրավունքը XVIII դ․ պաշտպանել են մա– նըրբուրժ․ և բուրժ․ դեմոկրատիայի ներ– կայացուցիչները, ուտոպիստ կոմունիստ– ները (Ժ․-Ժ․ Ռուսո, Կ․ Հելվեցիուս, Թ․ Ջե– ֆերսոն, Դ․ Մաբլի և ուրիշներ)։ Այդ իրա– վունքն իրավաբանորեն ձևակերպվել է բուրժ․ հեղափոխությունների դարաշըր– ջանի մի շարք փաստաթղթերում (օրինակ, ամեր․ Անկախության դեկլարացիայում)։ Արդի դարաշրջանում ամեն տեսակի ճնշումից աշխատավորների ազատագըր– ման համար մղվող Բ․ պ–ի հետևողական պաշտպանությամբ հանդես է գալիս մի– ջազգ․ բանվոր դասակարգը, նրա կոմու– նիստական ավանգարդը։ Սակայն մարք– սիզմը մերժում է «ամեն դեպքում» Ք․ պ–ի պահանջը, որ առաջ են քաշում կուր ա դա– վանները ու դոգմատիկները, բլանկիսա– ները, «ձախ» ռևիզիոնիստները։ Բանվոր դասակարգը շահագրգռված է մոնոպո– լիստ․ կապիտալի տիրապետությունը տա– պալել և հակահեղափոխ․ ուժերի դիմա– դրությունը ճնշել՝ գործը չհասցնելով Բ․ պ–ի։ Բայց դա կախված է հետադիմական դասակարգերի դիմադրության ուժից, որոնք սովորաբար առաջինն են դիմում Բ․ պ–ի։ ՍՍՀՄ–ում և մի քանի այլ երկըր– ներում պրոլետարիատի դիկտատուրա հաստատվեց Ք․ պ–ի հետևանքով։ Սա– կայն մի շարք այլ սոցիալիստ, երկրնե– րում բանվոր դասակարգն իր իշխանու–r թյունը հաստատեց առանց Բ․ պ–ի։ ժա– մանակակից կապիտ․ որոշ երկրներում բանվոր դասակարգը հնարավորություն ունի հասարակության հեղափոխ․ վերա– փոխումներ իրականացնել առանց Բ․ պ–ի, դասակարգային պայքարի, մոնոպոլիստ, բուրժուազիայի դիմադրությունը ճնշելու այլ միջոցներով։ Դա չի բացառում, որ այս կամ այն երկրում, կոնկրետ իրադրու– թյան փոփոխման համեմատ, Բ․ պ․ որո– շակի Փուլում կարող է դառնալ սոցիա– լիզմի համար պայքարի գլխ․ ձևը։ Գրկ․ Մարքս Կ․, Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը, Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընտ․ երկ․, հ․ 1, Ե․, 1972։ Ն ու յ ն ի, Քաղա– քացիական պատերազմը Ֆրանսիայում,նույն տեղում, հ․ 2, Ե․, 1973։ Էնգելս Ֆ․, Հեղա– փոխությունը և հակահեղափոխությունը Դեր– մանիայում, նույն տեղում, հ․ 1։ Լենին Վ․ Ի․, Պրոլետարական հեղաՓոխության ռազ– մական ծրագիրը, Երկ․ լիակտ․ ժող,, հ․ 30։ Նույնի, Մարքսիզմը և ապստամբությու– նը, նույն տեղում, հ․ 34։ Ն ու յ ն ի, Ռուսա– կան հեղափոխությունը և քաղաքացիական պատերազմը, նույն տեղում։ ՍՄԿԿ ծրագիրը, Ե․, 1986։

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԱՄՆ ՈՒՄ 1861–65, կապիտալիստական Հյուսիսի և ստրկատիրական Հարավի միջև։ Սկըս– վել է 1861-ի ապրիլին, 11 հվ, նահանգնե– րի խռովությամբ, որոնք 1861-ի փետըր– վարին ստեղծել էին այսպես կոչված Կոն– ֆեդերացիա ընդդեմ պրեզիդենտ Ա․ £/ւն– կոչնի կառավարության։ խռովարարների նպատակն էր գրավել իշխանությունը, պահպանել ստրկությու– նը և այն տարածել ամբողջ երկրում։ Պա– տերազմի ընթացքում Հյուսիսի բանակ զորակոչվեց 2,7 մլն, Հարավի բանակ՝ 1,1 մլն մարդ։ Պատերազմի 1-ին փուլում (1861–62) հյուսիսայինները գործում էին անվճռական և կրեցին մի շարք պարտու– թյուններ։ 2-րդ փուլում (1863–65) նը– րանք դիմեցին պատերազմավարության հեղափոխ․ մեթոդների՝ զինված պայքա– րի մեջ ներգրավելով ժող․ լայն զանգված– ների, այդ թվում՝ նեգրական բնակչու– թյանը։ 1864–65-ին հարավցիների հիմ– նական ուժերը ջախջախվեցին, իսկ ստըր– կատիրական Կոնֆեդերացիայի մայրա– քաղաք Ռիչմոնդը գրավվեց (1865-ի ապ– րիլ)։ Պատերազմն արյունահեղ էր և ծանր․ Հյուսիսը կորցրեց 360 հզ․ մարդ, Հարավը՝ 250 հզ–ից ոչ պակաս, երկու կողմից կար շուրջ 1,5 մլն վիրավոր զինվոր ու սպա։ Ռազմ, ծախսերն ու ավերածությունները հաշվվում էին բազում մլրդ դոլլար։ Բայց այդ զոհերը իզուր չէին, ինչպես նշել է Վ․ Ի․ Լենինը, քաղաքացիական պատե– րազմը ԱՄՆ–ում ունեցավ «․․․մեծագույն, համաշխարհային–պատմական, առաջա– դիմական և հեղափոխական նշանակու– թյուն» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 37, էջ 68)։ Հյուսիսի հաղթանակը ամ– րապնդեց բուրժուազիայի տիրապետու– թյունը երկրում։ 1863-ի հունվ․ 1-ին ստըր– կությունը պաշտոնապես վերացվեց, պայ– մաններ ստեղծվեցին կապիտալիզմի արագ զարգացման և արմ․ հողերը յուրաց– նելու համար։ Դյուղատնտեսության մեջ հաղթանակեց ֆերմերական (այսպես կոչ– ված՝ ամերիկյան) ուղին։ Մակայն Ք․ պ․ իրական ազատություն չբերեց նեգրերին, որոնք ազատագրվում էին առանց հողի։ Ք․ պ․ արտահայտել է ռազմ, արվեստի զարգացման նոր միտումները, այն աչքի էր ընկնում մեծ թափով և պատերազմա– կան գործողություններին բազմաթիվ բա– նակների մասնակցությամբ։ Բ․ պ–ի ըն– թացքում կատարելագործվում էին զինված պայքարի միջոցները, մեծապես զարգա– ցավ պայքարի դիրքային ձևը, լայնորեն օգտագործվեցին երկաթուղիները, զրա– հագնացքները, ծովային շոգենավերն ու