Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/403

Այս էջը սրբագրված չէ

պաշտպանության բարձրագույն ղեկավա– րությունը։ Բանակում քաղ․ և ղեկավար մեծ աշխատանք տարան Ն․ Ա․ Անիսիմո– վը, Ա․ Վ․ Բարանովը, Պ․ Ս․ Բատուրինը, Ռ․ Ի․ Բերզինը, Ս․ Ի․ Գուսևը, Ռ․ Ս․ Զեմ– լյաչկան, Բ․ Վ․ Լեգրանը, Ս․ Մ․ Կիրովը, Ս․ Վ․ Կոսիորը, Ա․ ի․ Միկոյանը, Ա․ Ֆ․ Մյասնիկյանը, Կ․ Ա․ Պետերսոնը, Ն, Ի․ Պոդվոյսկին, Կ․ Ե․ Վորոշիլովը, Գ․ Կ․ Օրջոնիկիձեն, ի․ Վ․ Ստալինը, Դ․ Ա․ Ֆուրմանովը և ուրիշներ։ Հաղթանակի ընդհանուր արդյունքն այն էր, որ «Այդ պայքարի ընթացքում մենք ինքնուրույն գոյության իրավունք նվաճեցինք», ստանալով «ոչ միայն դա– դար», այլև՝ «․․․նոր շրջան, երբ մեր հիմ– նական միջազգային գոյությունը կապի– տալիստական պետությունների ցանցում նվաճված է» (Լ և ն ի ն Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 42, էջ 26)։ Սովետական պետության հաղթանակը քաղաքացիական պատերազմում ամրա– պնդեց Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղափոխության նվաճումները։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 27, 32, 34-45, 50-54։ Гай Г․ Д․, Первый удар по Колчаку, Л․, 1926; ФрунзеМ․ В․, Избр․ произв․, т․ 1–2, М․, 1957; Галоян Г․ А․, Борьба за Советскую власть в Арме– нии, М․, 1957; Гусев С․ И․, Граждан– ская война и Красная Армия, М-, 1958; КПСС и строительство Вооруженных Сил СССР (1918–июнь 1941), М․, 1959; История гражданской войны в СССР․ 1917–1922, т․ 1–5, М․, 1939–60; Из истории граждан– ской войны в СССР․ Сб․ документов и ма– териалов, 1918–1922, т․ 1–3, М․, 1960– 1961; Партия в период иностранной военной интервенции и гражданской войны (1918 – 1920 гг․), М․, 1962; Крах первого нашествия империалистов на Страну Советов, М․, 1973; Кузьмин Н․ Ф․, Разгром интервентов и белогвардейцев в 1917–1922 гг․, М․, 1977; Жмуровский Д․ П․, Республика Со– ветов։ единство фронта и тыла (1918 – 1920 гг․), Минск, 1980․

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՅԻՆ ՆԱՎԱՏՈՐՄ, ներառում է քաղաքացիական ավիա– ցիայի, օդագնացության բոլոր տեսակնե– րը և թռչող այլ ապարատներ։ Ծառայում է որպես օդային տրանսպորտ, ինչպես նաե վնասատուներից գյուղատնտ․ բույ– սերի ավիաքիմ․ պաշտպանության, տե– ղանքի աերոլուսանկարահանման, արժե– քավոր հանածոների հետախուզման, ան– տառային տարածությունների ուսումնա– սիրման և հրդեհներից ու վնասարարնե– րից պաշտպանության համար։ Օգտա– գործում են նաև բժշկա–սան․ ծառայու– թյան սպասարկման, կուլտուր–լուսավո– րական և սպորտային նպատակներով։ Տես նաև Ավիացիա, <Աերոֆչոտ>։

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՍՍՀ, քաղաքացիական իրավահարաբերություն– ներ կարգավորող հանրապետական օրենսդրական ակտ։ ՀՍՍՀ առաջին քա– ղաքացիական օրենսգիրքն ընդունվել է 1923-ին։ Գործող քաղաքացիական օրենս– գիրքն ընդունվել է ՀՍՍՀ Գերագույն սովետի 1964-ի հունիսի 4-ի օրենքով՝ ՍՍՀ Միության և միութենական հանրա– պետությունների քաղաքացիական օրենս– դրության հիմունքների հիման վրա։ Այն կարգավորում է ինչպես հիմունքներով նախատեսված (մատակարարման, գյու– ղատնտ․ մթերքների գնման, կապիտալ շինարարության կապափ պայմանագրեր ևն), այնպես էլ դրանցով չնախատեսված իրավահարաբերությունները (նվիրատ– վություն, բեռների ավտոմոբիլային փո– խադրումներ ևն)։ Հաշվի առնելով ազգ․ առանձնահատկությունները, ՀՍՍՀ Ք․ օ․ կարգավորում է նաև այնպիսի հարաբե– րություններ, որոնք մյուս միութենական հանրապետություններում չեն կարգավոր– վում և ընդհակառակը։ ՀՍՍՀ Ք․ օ․ բաղ– կացած է ներածությունից և 8 հատվածից։ Առաջին հատվածում (ընդհանուր դրույթ– ներ) նախատեսված են նորմեր քաղաքա– ցիական իրավունքի առարկայի, նրա սուբ– յեկտների իրավական վիճակի, քաղաքա– ցիական իրավահարաբերությունների ծագման հիմքերի, քաղաքացիական իրա– վունքների իրականացման և պաշտպանու– թյան, գործարքների, հայցային վաղեմու– թյան և ներկայացուցչության մասին։ Երկրորդ հատվածը (սեփականության իրավունք) կարգավորում է սեփականու– թյան ձեռքբերման ու դադարեցման, սե– փականատիրոջ իրավա զորությունների, սոցիալիստ, սեփականության ձևերի, անձ– նական ու ընդհանուր սեփականության իրավունքի և սեփականության իրավունքի պաշտպանության իրավահարաբերու– թյունները։ Երրորդ՝ Պարտավորական իրավունք հատվածում սահմանված են ընդհանուր բնույթի (պարտավորության հասկացություն, պարտավորության սուբ– յեկտներ, պարտավորությունների կատա– րում, դադարում ևն) և պարտավորության կոնկրետ տեսակներին (առուծախ, մա– տակարարում, կապալ, մրցանակաբաշ– խություն են) վերաբերող նորմերը։ Օրենսգրքի չորրորդ–վեցերորդ հատված– ները նվիրված են անձի ստեղծագործա– կան գործունեությանը (հեղինակային իրավունք, գյուտարարական իրավունք, հայտնագործություն), յոթերորդը՝ ժա– ռանգման իրավունքին, ութերորդը՝ օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունակությանը, օտարերկրյա պետությունների քաղաքա– ցիական օրենքների և միջազգային պայ– մանագրերի կիրառմանը։ Հ․ Ներսիսյան

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ

ՀԻՄՈՒՆՔՆԵՐ ՍՍՀ Միության և մ ի ու թ և ն ա կ ա ն հ ա ն ր ա պ և տ ու– թ յ ու ն ն և ր ի, սովետական քաղաքա– ցիական իրավունքի դրույթները և կա– րևորագույն նորմերը բովանդակող հա– մամիութենական օրենսդրական ակտ։ Ընդունվել է ՄՍՀՄ Գերագույն սովետի 1961-ի դեկտ․ 8-ի օրենքովս գործողու– թյան մեջ դրվել 1962-ի մայիսի 1-ից (հե– տագա լրացումներով)։ Հիմունքները սահ– մանազատում են ՍՍՀ Միության և միու– թենական հանրապետությունների իրա– վասությունները քաղաքացիաիրավական հարաբերությունների ոլորտում։ Հիմունք– ների հոդված 3-ի համաձայն, ՍՍՀ Միու– թյան քաղաքացիական օրենսդրությունը կարգավորում է արտադրպնքի մատակա– րարման, կապիտալ շինարարության, գյու– ղատնտ․ արտադրանքի պետ․ գնումների, տրանսպորտով կատարվող փոխադրում– ների, պետական ապահովագրության, ինչպես նաև հայտնագործությունների, գյուտերի և ռացիոնալիզատորական առա– ջարկությունների, արդյունաբերական նմուշների և գիտության ու տեխնիկայի այլ նվաճումների կապակցությամբ առա– ջացող հարաբերությունները, կապի U վարկային հիմնարկների հարաբերու– թյունները միմյանց և հաճախորդների հետ, որոնց կարգավորումը սահմանա– դրությամբ, Հիմունքներով և ՍՍՀՄ օրենս– դրական այլ ակտերով վերապահված է ՍՍՀ Միության իրավասությանը։ Հիմունքները բաղկացած են ներածա– կանից և 8 հատվածից (129 հոդված)։ Առա– ջին հատվածում (Ընդհանուր դրույթներ) արված է քաղաքացիական իրավունքի առարկայի սահմանումը, ամրագրված են նրա սոցիալիստական սկզբունքները U քաղաքացիական իրավունքի ինստ–ների համակարգը, ամփոփված են քաղաքա– ցիների և իրավաբանական անձանց իրա– վական վիճակի, հայցային վաղեմության, գործարքների և ներկայացուցչության վե– րաբերյալ նորմերը։ Երկրորդ հատվածում կարգավորվում են սեփականության իրա– վունքի իրավահարաբերությունները։ Եր– րորդ՝ պարտավորական իրավունքի վե– րաբերյալ հատվածն ամփոփում է նորմեր պարտավորության հասկացության, սուբ– յեկտների, պարտավորության կատարման և կատարումն ապահովելու, պարտավո– րության առանձին տեսակների (առու– ծախ, մատակարարում, փոխադրումներ ևն) մասին։ Չորրորդ–վեցերորդ հատված– ները կարգավորում են քաղաքացիների ստեղծագործական գործունեության հա– րաբերությունները (հեղինակային իրա– վունք, հայտնագործություն, գյուտարա– րական իրավունք)։ Ցոթերորդ հատվածը վերաբերում է ժառանգման իրավունքին, ութերորդը՝ միջազգային մասնավոր իրա– վունքին՝ օտարերկրացիների և քաղաքա– ցիություն չունեցող անձանց, իրավաբա– նական անձանց իրավական դրությանը, օտարերկրյա պետությունների քաղաքա– ցիական օրենքների և միջազգային հա– մաձայնագրերի կիրառմանը։ Ք․ օ․ հ–ի հիման վրա միութենական հանրապետություններում ընդունվել են քաղաքացիական օրենսգրքեր (տես Քա– ղաքացիական օրենսգիրք ՀՍՍՀ)։ Հ․ Ներսիսյան

ՔԱՂԱՔԱՅՆԱՑՈՒՄ, հպատակ UI- գ ր ու մ, անձին իր խնդրանքով քաղա– քացիություն (հպատակություն) տալը։ Ք․ իրագործվում է, երբ քաղաքացիություն է տրվում քաղաքացիություն չունեցող անձին, կամ երբ փոխվում է անձի քաղա– քացիությունը։ Ք–ման կարգը որոշվում է քաղաքացիություն շնորհող պետության օրենսդրությամբ։

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ, անձի քաղ․ և իրա– վական պատկանելությունը կոնկրետ պետությանը։ Հանդես է գալիս որպես պե– տության և նրա իշխանության ներքո գտնվող անձի փոխհարաբերություն՝ պե– տությունը քաղաքացուն տալիս է իրա– վունքներ, նրան պաշտպանում և հուիսնա– վորում է արտասահմանում, իսկ քաղա– քացին անվերապահորեն պահպանում է պետության օրենքներն ու այլ պահանջ– ները, կատարում նրա սահմանած պար–