նում է կառչել ճյուղին։ Լավ զարգացած կոպերը ծածկում են աչքերը, թողնելով միայն մի փոքրիկ ճեղք։ Աչքերը շարժ– վում են մեկը մյուսից անկախ, որի շնոր– հիվ կենդանին կարող է մեկ աչքով նայել առաջ, իսկ մյուսով՝ ետ։ Այդպիսի կազ– մության շնորհիվ Ք․ կարողանում են գլու– խը չշարժելով դիտել շրջակայքը։ Լեզուն շատ երկար է (երբեմն մարմնի երկարու– թյան կեսից ավելին) U ծայրին ունի կըպ– չուն նյութ։ Ք․ բազմանում են ձվադրու– թյամբ,․ կան նաև ձվակենդանածին տե– սակներ։ էգը հողի մեջ փորում է խոր բույն U դնում 15–35 ձու։ Զվերը զարգա– նում են շատ դանդաղ (3–10 ամիս)։ Տա– րածված են Աֆրիկայում, Հվ․ Ասիայում, Մադագասկարում, Իսպանիայի հարավում են։ Սնվում են միջատներով, որոնց որ– սում են երկար լեզվի շնորհիվ, խոշոր տեսակները՝ երբեմն մանր ողնաշարա– վորներով։ Ֆ․ Դանիեչյան ՔԱՄԻ, օդի շարժումը երկրի մակերևույ– թին համարյա զուգահեռ։ Սովորաբար նկատի է առնվում այդ շարժման հորիզո– նական, երբեմն նաև ուղղահայաց բա– ղադրիչը։ Առաջանում է ջերմաստիճանի տարբերությամբ պայմանավորված մըթ– նոլորտային ճնշման անհավասարաչափ բաշխմամբ։ ճնշման տատանումները պայ– մանավորում են օդի շարժման արագա– ցումը՝ ուղղված բարձր ճնշման շրջանից դեպի ցածր ճնշման շրջանը։ Ք․ բնութա– գրվում է օդի շարժման արագությամբ (մ/վրկ կամ կմIժամ) և ուղղությամբ (հս․, հս–հս–արլ․, արլ․, արլ–հվ–արլ․ են) կամ ազիմուտով։ Մթնոլորտի տուրբուլենտա– կանության հետևանքով Ք–ու արագու– թյունն ու ուղղությունը անընդհատ փո– փոխվում են։ Մթնոլորտի երկրամերձ շեր– տերում Ք–ու արագությունը փոխվում է 0-ից (անդորր) մինչև 50 մ/վրկ և ավելի (փոթորիկ)։ Ք–ու արագությունն ու ուղղու– թյունն ունեն լավ արտահայտված օրա– կան ընթացք, գիշերը գետնամերձ շերտում դիտվում է նվազագույն, իսկ կեսօրից հետո՝ առավելագույն արագություն։ Երկրագնդի մի շարք վայրերում հաճախ դիտվում են տեղական քամիներ (բրիզ– ներ, մուսսոններ, ֆյոն, հարմսիլ, չինուկ, բորտ, սիրոկկո, միստրաչ, նորդ, սարմա, աֆղան, ցիստրել, չեռնահովտային քա– մի)։ Ք–ու ուժը օգտագործվում է նաև էներգետիկայում։
ՔԱՄԻՆԵՐԻ ՎԱՐԴ, որոշակի վայրերում քամիների ռեժիմը բնութագրող վեկտո– րական դիագրամ, որը կազմվում է ամսվա, սեզոնի կամ տարվա երկարամյա միջին տվյալներով։ Ք․ վ․ օգտագործվում է շի– նարարության մեջ՝ շենքի նպատակա– հարմար դիրքը որոշելու համար։
ՔԱՄՏԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, սեմա–քամյան լեզ– վաընտանիքի (տես Սեմա–քամյան չեզու– ներ) ճյուղերից մեկը, որի մեջ մտնում են եգիպտական (կամ նեղոսյան), բեր– բերա–լիբիական և քուշական Լեզուները։
ՔԱՄՅՈՒ, Կ ա մ յ ու (Camus), Ալբեր (1913–60), ֆրանսիացի գրող, հրապա– րակախոս, փիլիսովւա։ Սովորել է Ալժիրի համալսարանի փիլ–յան ֆակ–ում, զբաղ– վել թատեր․ և հաս․ գործունեությամբ, թղթակցել ձախ մամուլին, հրատարակել «Աստառ և երես» (1937), «Ամուսնություն– ներ» (1939) քնարական Էսսեների ժողո– վածուները։ 1934–37-ին՝ կոմկուսի ան– դամ։ 1938-ին տեղաՓոխվել է Ֆրանսիա։ Դիմադրության շարժման տարիներին աշ– խատակցել է «Կոմբա» («Combat») ընդ– հատակյա թերթին, որի խմբագիրն է դարձել Ֆրանսիայի ազատագրումից հե– տո։ Ք․ հռչակվել է «Օտարականը» (1942) վիպակով, «Առասպել Սիզիփոսի մասին» (1942) փիլ․ երկով, ապա «Թյուրիմացու– թյուն» (1944) և «Կալիգուլա» (1944) պիես– ների բեմադրությամբ։ Լինելով Ժ․-Պ․ Սարտրի խմբակում (մինչև նրանց պա– ռակտումը 1951-ին)՝ Ք․ շնորհիվ իր հրա– պարակախոսությունների («Հրատապ հոդվածներ», հ․ 1–3, 1950–58), «Ընդ– վզող մարդը» (1951) փիլ․-գաղափարախո– սական էսսեի, «ժանտախտը» (1947) վեպ– առակի, «Պաշարողական դրություն» (1948) միստերիայի, «Բարեպաշտներ» (1950) պիեսի դարձավ Արևմուտքի ձախ մտավորականության «մտքի տիրակալ– ներից»։ «Սառը պատերազմի» ժամա– նակի քաղ․–աշխարհայացքային գոտե– մարտերի հորձանքում գտնվելով և պայ– քարող կողմերից որեէ մեկին չհարելով՝ «ազատ նետաձիգ» մնալու Ք–ի տանջալի փորձերն արտահայտված են «Անկում» (1956, հայ․ հրտ․ 1971) վիպակում, «Ար– տաքսում և արքայություն» (1957) պատմ– վածքների գրքում և «Շվեդական ճա– ռեր»-ում (1958, կարդացել է նոբելյան մրցանակ ստանալու առիթով, 1957-ին)։ Ք․ էկզիստենցիալիստական ուղղու– թյան մտածող է։ Նրա մտահայեցողության մեկնակետը XX դ․ քրիստոնեության անկումով պայմանավորված «աստծու մահվան» ողբերգական ապրումն էր։ Ք–ի աշխարհայացքի կենտրոնում բարոյագի– տությունն է։ Ըստ նրա, անխուսափելիո– րեն մահվամբ ավարտվող մարդկային գոյության փաստը բանական անհատին հանգեցնում է «անմտության» (երկրի վրա իր «վիճակի») հայտնագործման։ Աակայն այդ ճշմարտությունը պետք է ոչ թե զինաթափի, այլ գոյատևելու կորով ներարկի մարդուն։ Ք–ի պարտքի փիլ– յունը հենվում է գթության քրիստոնեա– կան պատվիրանի վրա։ Դրանով նա խու– սափել է նիցշեականությունից, բայց և բացահայտորեն հանդես եկել մարքսիս– տական հեղափոխ․ բարոյականության դեմ։ Ք–ի որոշ վիպակներ ու պատմվածքներ տպագրվել են սովետահայ մամուլում։ Երկ․ Theatre, recits, nouvelles, P․, 1962; Essais, P․, 1965; Избранное, [вступ․ ст․ С․ Ве- ликовского], М․, 1969․
ՔԱՅԼԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, տերենկուր (< ֆրանս․ terrain – տեղանք, տարածու– թյուն և գերմ․ Kuhr – բուժում), հատուկ երթուղիով չափավորված հետիոտն զբո– սանքներ։ Մարզական թերապիայի և բուժ– ման մեթոդ։ Կիրառվում է հիմնականում առողջարանային պայմաններում։ Քայլքը հարթ տարածությունում, որին հաջոր– դում է նշագծված երթուղիով վերելքը, ամ– րապնդում և զարգացնում է սիրա–անոթա– յին և շնչառության համակարգի ֆունկ– ցիաները, բարձրացնում նյարդա–մկանա– յին տոնուսը, ինչպես նաև մարզում ստո– րին ծայրանդամների մկանները, խթա– նում նյութափոխանակությունը։ Ք․ հա– ջողությամբ կիրառվում է սիրտ–անոթա– յին համակարգի հիվանդությունների սկզբնական փուլերում (հատկապես սըր– տամկանի կծկողական ֆունկցիայի թու– լացման), նյութափոխանակության խան– գարումների (ճարպակալում են), շնչառու– թյան օրգանների հիվանդությունների, ինչպես նաև ընդհանուր թուլության ժա– մանակ՝ առողջացման և աճող բեռնվա– ծության հանդեպ ֆունկցիոնալ հարմա– րողականության զարգացման նպատա– կով։ Ք–յան համար առանձնացվում են մի քանի երթուղիներ, թեթև՝ մինչև 500 մ, միջին՝ մինչև 1500 մ և դժվար՝ մինչև 3000 մ։tC․ Մանուկյան
ՔԱՅԼԵՐԴ, երաժշտ․ ժանր, որն ապահո– վում է մեծ թվով մարդկանց միաժամա– նակյա շարժումը (զորքերի շարժումը շար– քերով, բազմազան երթեր)։ Ք–երն առանձ– նանում են խիստ համաչափ տեմպով, հստակ ռիթմով։ Սովորաբար չափը 2/4, 4/4, կամ 6/8 է։ Ք–ին բնորոշ է եռամաս ռեպրիզային ձևը (տես Երաժշտական ձե)։ Ծայրի մասերի երաժշտությունը առույգ, առնական բնույթի է, միջին մասինը՝ ավե– լի երգային։ Ք․ զինվորական երաժշտու– թյան հիմնական ժանրերից է։ Տարատե– սակներից են՝ շարային, ռազմերթի և հանդիպական։ Հատուկ տարատեսակ է թաղման կամ ս գ ո Ք․։ Կիրառական խնդիրներ կատարելուց բացի Ք․ դարձել է նաև բեմ․ (օպերա և բալետ), կենցաղա– յին և համերգային երաժշտության ժանր։ Դա նպաստել է նրա ձևի ընդլայնմանը, բովանդակության և արտահայտչամիջոց– ների հարստացմանը։ ՔԱՆ (Kahn) Դյուստավ (1859–1936), ֆրանս․ գրող, արվեստաբան։ Ֆրանս, սիմվոլիզմի ներկայացուցիչներից։ 1886-ին ժ․ Մորեասի և Պ․ Ադանի հետ հիմնել է «Լը սիմվոլիստ» («Le Symboliste») հան– դեսը։ Դրել է պոեմներ («Անձրև և պարզ եղանակ», 1896, «Պատկերների գիրք», 1897), վեպեր («Խելագար արքան», 1896, «Կրքի ծաղիկները», 1900, «Սենտիմեն– տալ անառակը», 1902)։ Ք․ ֆրանս․ գրկ–յան մեջ ազատ ոտանավորով գրող առաջին հեղինակներից է («Քոչող պալատները», 1887, ժող․)։ Իր գեղագիտական հայացք– ները ձևակերպել է «Առաջին պոեմները» (1897) ժող–ի առաջաբանում։ Զարգացնե– լով Պ․ Վեռլենի «ամենից առաջ երաժըշ– տությունը» գաղափարը, խախտել է տա– ղաչափության ավանդական համակար– գերը և ուշադրություն դարձրել, գլխավո– րապես, բաղաձայնույթներով ու համա– հնչյունությամբ հարուստ բանաստեղծու– թյան ռիթմիկ ներդաշնակությանը։ Ք․ եղել է արձանագործության և նկարչու–