մեծ պատերազմում զոհվածների հուշա– կոթողներ։ Ք–ի առաջին գլխ․ հատակագիծը կազմ– վել է 1930-ական թթ․ վերջերին (չի ավարտ– վել)։ 1958-ին Քաջարան U Ողջի ավաննե– րի միացումով առաջացել է Ք․ քաղաքը՝ 11 հզ․ բնակչով, որի գլխ․ հատակագիծը մշակվել է 1965-ին (ճարտ–ներ՝ Ա․ Հա– րությունյան, Հ․ Դավթյան և ուրիշներ)։ 1970-ին մշակվել են Ղափան–Քաջարան արղյունաբերական քաղաքների զարգաց– ման տեխնիկատնտ․ հիմունքները։ Բնա– կելի կառուցապատման հարկայնությունը Ք–ում մինչև 1960-ական թթ․ 2–3 էր, այ– նուհետև՝ 5։ Ք–ում կառուցված են կուլ– տուր–կենցաղային սպասարկման բազմա– թիվ շենքեր, մանկապարտեզներ, դպրոց– ներ, խանութներ, ճաշարաններ, մշակույ– թի տուն, հյուրանոց ևն։ Ա․ Պեարոսյան, Մ․ Միքայեչյան
ՔԱՋԱՐԱՆհ ԼԵՌՆԱՆՑՔ, ՀՍՍՀ Ղափանի շրջանում, Զանգեզուրի լշ–ի Կապուտջուղ լեռնագագաթից հվ․, 3280 մ բարձրության վրա։ Ողջի գետի հովիտը կապում է Դիլ– յան գետի հովտին (Նախիջևանի ԻՍՍՀ)։ Ձմռան ամիսներին փակվում է։
ՔԱՋԱՐԱՆԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ
ՀԱՆՔԱՎԱՅՐ, գտնվում է ՀՍՍՀ Ղափա– նի շրջանում, Զանգեզուրի լեռնաշղթայի արլ․ լանջին, Ողջի գետի վերին հոսան– քում։ Անցյալում փոքր քանակությամբ մշակվել են պղնձով առավել հարուստ տեղամասերը։ Առաջին հետախուզական աշխատանքներն սկսվել են 1931-ին։ 1936–45-ին կատարվել է մանրամասն հետախուզում։ 1945-ից շահագործվում է։ Հանքավայրի երկրբ․ կառուցվածքում մասնակցում են էոցենի հասակի հրա– բխածին ապարները՝ անդեզիտաբազալ– տային պորֆիրիտները և դրանց տուֆե– րը, տուֆաբրեկչիաները, ինչպես նաև Մեղրու պլուտոնի ինտրուզիվ ապարները՝ օլիվինային գաբբրոները, գաբբրո–մոն– ցոնիտ–սիենիտները, պորֆիրանման գրա– նիտները և գրանոդիորիտները։ Մոնցո– նիտների և պորֆիրիտների միջև տե– ղադրված է կոնտակտային եղջրաքարերի լայն գոտին։ Հանքավայրի հիմնական հանքավերահսկող ստրուկտուրան Դե– բաքլոփ խզվածքն է։ Այն արտահայտված է հզոր (100 մ) բեկորատված զոնայով և ձգվում է մոնցոնիտների ու պորֆիրանը– ման գրանիտների կոնտակտով։ Հանքայ– նացումը տեղաբաշխված է մոնցոնիտնե– րում։ Հանքավայրի երկրբ․ կառուցված– քում առկա են և կարևոր նշանակություն ունեն նաև գրանոդիորիտ–պորֆիրային, դիորիտ–պորֆիրային դայքաները, կեր– սանտիտները, օդինիտները և սպեսար– տիտները։ Հանքայնացումն արտահայտ– ված է երեք մորֆոլոգիական տիպերով՝ շտոկվերկային, երակային և ցանային։ Հանքավայրում սահմանված է 10 մինե– րալային ասոցիացիա, որոնցից արդյու– նավետ են քվարցմոլիբդենայինը, քվարց– մոլիբդեն–խալկոպիրիտայինը և քվաբց– խալկոպիրիտայինը։ Հիմնական հանքա– յին միներալներն են՝ մոլիբդենիտը, խալ– կոպիրիտը, մագնետիտը և պիրիտը։ Հան– քավայրում պարզորոշ դրսևորված է օքսի– դացման զոնան, որը ներկայացված է լիմոնիտով, գյոթիտով, մալաքիտով, ազուրիտով, կուպրիտով և բնածին պղըն– ձով, իսկ մոլիբդենի միներալներից՝ պո– վեււիաով և ֆեռոմոլիբդիտով։ Հանքա– վայրից ստանում են մոլիբդենի և պղնձի հարստանյութ։ Հանքանյութերում հանդիպում են նաև հազվագյուտ, ցըր– ված և ազնիվ տարրեր՝ ռենիում, սելեն, տելուր, բիսմուտ, ոսկի, արծաթ։ Ք․ պ․ հ․ դասվում է միջին խորություններում ձևա– վորված բարձր–միջին ջերմաստիճանա– յին հիդրոթերմալ տիպին։ Կ․ Քարամյան
ՔԱՋԱՐԱՆՑ, գետ ՀՍՍՀ Ղափանի շըր– ջանում։ Երկարությունը 10 կմ է, ջրհավաք ավազանը՝ 34,6 կմ2։ Սկիզբ է առնում երկու օժանդակներով, Զանգեզուրի լեռնաշըղ– թայի Սիսկատար գագաթի հվ–արլ–ից։ Տրոգային հովտով հոսում է արլ․, Քաջա– րան քաղաքի մոտ միախառնվում Կապուտ– ջուղ գետին և կազմավորում Ողջին։ Ունի ձնաանձրեային սնում, հորդանում է մա– յիսին։
ՔԱՋԲԵՐՈՒՆԻ Դաբրիել, տես Տեր–Հով– հաննիսյան Դաբրիել։ ՔԱՋ ԲԵՐՈՒՆԻՆԵՐ, նախարարական տոհմ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Քաջբերունիք գավառում։ Ղազար Փար– պեցին Ք–ից հիշատակում է Ներսեհ իշ– խանին (կռվել է Վարդանանց կողմում և նահատակվել 451-ին՝ Ավարայրի ճակա– տամարտում), իսկ Թովմա Արծրունին՝ Դրիգոր իշխանին (որպես Տարոնի Բա– գարատ իշխանի աջակից)։ Ք–ի մասին աղբյուրներում այլ տեղեկություններ չեն հանդիպում։
ՔԱՋԲԵՐՈՒՆ ԻՔ, Ք աջբերունյաց երկիր, գավառ Վանա լճի հս․ ափերին։ Եղել է Քաջ բերունիների նախարարական տոհմի տիրույթը։ Զարգացած միջնադա– րում ընդգրկել է Տուրուբերանի Աղիովիա և Վասպուրականի Դառնի (Դառնի) ու Առբերանի գավառները։ Ավելի ուշ Ք․ է կոչվել միայն Աղիովիւոը։ Հիշատակ– վում է նաև Արճեշ կամ Արճիշո երկիր ան– վանաձևերով (Արճեշ քաղաքի անունով)։ Ք–ի հվ․ շրջանները հիմնականում դաշ– տային են։ Ծաղկանց (այժմ՝ Ալադաղ) լեռ– ներով հս–ից Ք․ բաժանվում է Ծաղկոտն, Բագրևանդ և Ապահունիք գավառներից։ Ք–ի հվ․ սահմանը կազմում է Վանա լիճը, հվ–արմ–ը՝ Նեխ–Մասիք (Սիփան) լեռը և Խորխոռունիք գավառը։ Արլ–ից սահմա– նակից է Վասպուրականին։ Կլիման բա– րեխառն է։ Դավառի տարածքով հոսում են Իրիշատ և Օրորան (Արճեշ) գետերը։ Ք․ մինչե Արշակունիների թագավորու– թյան անկումը (428) եղել է արքայատան կրտսեր անդամների բնակատեղ։ VII դ․ Ք․ նվաճել են արաբները (IX դ․ կեսից մտցվել է Կայսիկների ամիրայության մեջ), այնուհետև այն մտել է վասպու– րականի թագավորության մեջ, իսկ 1021-ից հետո ընկել է բյուզ․ տիրապե– տության ներքո։ XI դ․ 2-րդ կեսին Ք․ աս– պատակել են սելջուկյան թուրքերը։ Հե– տագայում գավառին հաջորդաբար տիրել են Շահ՜ի Արմենները, է յուրյանները, մոն– ղոլները։ XVI –XVII դդ․ Ք․ տուժել է թուրք– պարսկ․ պատերազմներից։ XVII դ․ սկըզ– բին պարսից Աբբաս I շահը Ք–ի հազարա– վոր հայերի բռնությամբ գաղթեցրել է Իրան։ 1555-ի Ամասիայի և 1639-ի Կասրե– Շիրինի պայմանագրերով Ք․ անցել է Թուրքիային՝ կազմելով Վանի էյալեթի (XIX դ․ 2-րդ կեսից՝ վիլայեթի) Արճեշ գավառը։ Աղբյուրներում հիշատակվում են Ք–ի բազմ՛աթիվ բնակավայրեր, որոնց թվում՝ Արճեշ և Զարիշաւո քաղաքնե– րը։ XIII դարից հիշատակվում է Ականց գյուղաքաղաքը, որը Արճեշի ջրասույզ լինելուց (1841) հետո դարձել է գավառի վարչ․ կենտրոնը։ Ք–ում գործել են հայ միջնադարյան մշակույթի ներկայացուցիչ– ներ Թովմա Մեծոփեցին, Հովհաննես Մե– ծոփեցին, Հովհաննես Արճիշեցին, Մխի– թար Աասնեցին։ Գրչության և մշակույթի հայտնի կենտրոններ են եղել Այրիձորի, Ասպսինակ (Ս․ Հարություն), Գինեբեր Ս․ Նշանի (Կենաբեր Ս․ Գևորգ), Զորո Մանուկ Մ․ Նշանի, Մեծոփա Մուխարա կամ Ւաւռաբաստի (XV դարից՝ Արծվաբեր Մ․ Աստվածածնի), Ուռնկարի Ս․ Նշան վանքերն ու անապատները։ Գավառի մոտ 26 հզ․ հայերը ծանր կորուստներ են կրել 1896-ի թուրք, կոտորածների ժամանակ։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին այնտեղ ապրում էր մոտ 10 հզ․ հայ։ Զբաղվում էին հիմնականում հա– ցահատիկի մշակությամբ, այգեգործու– թյամբ, արհեստներով, լճափնյա գյուղե– րում՝ նաև ձկան որսով։ 1915-ին, Մեծ եղեռ– նի ժամանակ, Ք–ի (Արճեշի) հայ բնակիչ– ների զգալի մասը թուրք, կոտորածների զոհ դարձավ։ Փրկվածներն ապաստանե– ցին Արլ․ Հայաստանում։ Ք–ի (Արճեշի) հայաբնակ բնակավայ– րերը Ագրակ, Ականց, Աղի, Աղս, Աղսրավ (Ասրաֆ), Անձավ, Անջնի, Ասպսնակ (Ասպ– սինակ), Արծվաբեր վանք, Արմիզոն, Ար– ջոնից վանք, Բանոն, Բերդաղ, Բլուրմակ, Գանձակ, Գելկան, Գոզ կամ Գյոզ (Ներ– քին և Վերին), Գոմեշվան, Գոմք, Գրա– գոմ, Դադալու, Դիլան, Զիարեթ, Զեե, Ինջասու, Իրիշատ, Ւաւչերով, Խարկեն, Խոջալու, Ծայծակ, Կարամելիք, Կենա– փորի վանք, Կտրած քար, Հասանդոլի, Հարություն, Մաճառս, Մատղավանք, Մե– ծով!, Մոյ (Մույ), Շկավտյան (Շքաֆթյան), Չախրբեկ, Ջիգրաշեն, Զուդգյահ, Սինա– մեշ, Սոսկուն, Փայ, Փայխներ, Փափշկեն, Փիր Օմար, Քալաքյու, Քերթիս (Քյարթիս), Քոքն, Քյոչքյորփի, Քուզեր, Քուրդնկազ, Օրորան։ Գրկ․ Ալիշան Ղ․, Տեղագիր Հայոց Մե– ծաց, Վնա․, ․ 1855։ Միրախորյան Մ․, Նկարագրական ուղևորություն ի հայաբնակ գավառս Արևելյան Տաճկաստանի, մաս 3, ԿՊ, 1885։ Ա–Դ ո, Վանի, Բիթլիսի և էրգրու– մի վիլայեթները, Ե․, 1912։ Նույնի, Մեծ դեպքերը Վասպուրականում 1914–15 թվա– կաններին, Ե․, 1917։ Երե մ յան Ս․ Տ․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։ Սրվանձտյանց Գ․, Երկ․, հ․ 1, Ե․, 1978։ Линч X․ Փ․ Б․, Армения, т․ 2, Тиф- лись, 1910․ Գ․ Բադասան
ՔԱՋՎԱՐԴ (Paeonia), պիոն, քաջվար– դազգիների ընտանիքի բազմամյա խո– տաբույսերի, հազվադեպ թփերի կամ կիսաթփերի ցեղ։ իյոտաբույսերն ունեն համարյա ուղղաձիգ կոճղարմատ, ար– մատային պալարներ, բազմաթիվ ցողուն– ներ․ ծառանման Ք–երին հատուկ են եր– կար, փայտացած ընձյուղները։ Ծաղիկ– ները սովորաբար մեկական են, խոշոր, 5–8 սպիտակ, վարդագույն, կարմիր,