Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/418

Այս էջը սրբագրված չէ

Մ․ Քաշունի հազվադեպ դեղին, պարուրաձև դասավոր– ված պսակաթերթիկներով։ Պտուղը պար– կուկ է, սերմերը խոշոր են, հիմնականում սև, փայլուն։ Հայտնի է Ք–ի շուրջ 40 (ՍՍՀՄ–ում4 20) տեսակ, տարածված հիմ– նականում Եվրասիայի բարեխառն և լեռ– նային շրջաններում (2 տեսակ Հս․ Ամե– րիկա յում)։ ՀՍՍՀ–ում՝ Զանգեզուրի ան– տառներում հանդիպում են ն և ղ ա տ ե– ր և Ք–ի բնական բուսուտներ։ Ք–ի բո– լոր տեսակները դեկորատիվ են։ Կաթ– ն ա ծ ա ղ կ ա վոր կամ չինական որոշ Ք–եր օգտագործվում են ժող․ բժշկու– թյան ՝մեջ։

ՔԱԶՈՒՆԻ Մանուել [ 11(23)․8․1823, Կ․ Պո– լիս –1(14)․12․1903, Կ․ Պոլիս, թաղված է Վենետիկի Մ․ Ղազար կղզում], հայ ման– կավարժ, գիտության պրոպագանդիստ։ Ավարտել է Վենետիկի Ռափայելյան վար– ժարանը, 1843-ից՝ Վենետիկի Մխիթար– յան միաբանության անդամ։ Աշխատել է Կ․ Պոլսի Մխիթարյան վարժարաններում որպես ուսուցիչ և տեսուչ, 1848–51-ին՝ «Բազմավեպի» խմբագրի տեղակալ բնա– կան գիտությունների գծով, 1883-ից ղե– կավարել է Մուրատ–Ռափայելյան վար– ժարանը։ 1903-ին ընտրվել է Վենետիկի միաբանության թագադիր աբբա։ Պարգե– վատրվել է իտալ․ Ասպետական խաչով (1897)։ Ք․ նպաստել է հայկ, վարժարաններում բնագիտ․ առարկաների դասավանդումը բարելավելու և գիտության պահանշներին համապատասխանեցնելու գործին։ Ստեղ– ծել է մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկա– յի, մեխանիկայի դասագրքեր, 1869-75- ին Ս․ Ղազար կղզում հիմնել ֆիզիկայի ուս․ լաբորատորիա։ ժամանակի գիտ․ գի– տելիքների յուրատեսակ հանրագիտարան է «Արվեստաբանություն կամ շտեմարան գիտելեաց» գիրքը (1875)։ Գյուղատնտեսու– թյան տարբեր ճյուղերի վերաբերյալ գի– տահանրամատչելի աշխատությունների հեղինակ է։ Ք–ու գլխ․ երկը «Բառգիրք արվեստից և գիտութեանց և գեղեցիկ դըպ– րութեանց» պատկերազարդ հանրագիտ․ բառարանն է (հ․ 1–3, 1891–93)։ Ք–ու «Հնախոսություն Հայաստանի» (1855) և «Աշխարհագրություն հին և նոր Հայաս– տանի» (1857) ուս․ ձեռնարկները գրված են Ղ․ Ինճիճյանի աշխատությունների հի– ման վրա։ Առաշարկել է քիմ․ նյութերի անվանակարգման սեփական եղանակ, մշակել և շրշանառության մեջ է դրել բազ– մաթիվ հայերեն գիտ․ տերմիններ։ Գրկ․ Ахвердян С․ Н․, Сардарян Р․ А․, Мануэль Каджуни–армянский про– пагандист естественных наук XIX века, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԴԱ, Ֆիզիկա», 1977, հ․ 12; Ս․ Հախվերդյան, Ռ․ Սարդար յան․

ՔԱՌԱԲԵՎԵՌ, տես Բազւ1ւսբեեռ։

ՔԱՌԱԷԹԻԼԿԱՊԱՐ, տետրաէթիլ– կապար, (C2Hs)4Pb, ցնդող, անգույն յուղանման հեղուկ է։ Եռման ջերմաստի– ճանը՝ 200°C (քայքայվելով), խտությունը՝ 1652 կգ/մ3։ Ջրում չի լուծվում, խառնը– վում է օրգ․ լուծիչների հեա։ Ստացվում է C2HsCl^ կապարի և նատրիումի հա– մաձուլվածքի հետ կատալիզատորների (ամիններ, բուտիլքլորիդ) առկայությամբ հալելով։ Լայնորեն օգտագործվում է էթիլային հեղուկի (օրինակ՝ բենզինի) բաղադրության մեջ՝ որպես հակադետո– նատոր ներքին այրման կարբյուրատո– րային շարժիչներում։ Ք․ խիստ թունա– վոր է, օրգանիզմ կարող է թափանցել և շնչառական ուղիներով, չվնասելով մաշկը ստամոքսաաղիքային համակարգը։ Օդում սահմանային թույլատրելի քանակությու– նը 0,005 մգ/մ3 է։

ՔԱՌԱԼԱՐ, տես Տետրախորդ։

ՔԱՌԱԿՈՒՍԱՅԻՆ ՁԵՎ, տես Ձևեր մա– թեմատիկայում։

ՔԱՌԱԿՈՒՍԱՅԻՆ ՄԻՋԻՆ, տես Միջիններ։

ՔԱՌԱԿ ՈՒՍԱՅԻՆ ա»ԱԼ, ք Ш ռ Ш կ ու– սային շեղ ու մ, մաթ․ վիճակագրու– թյան հասկացություն, որը սահմանվում է որպես a մեծությունից xi, x2,․․․, xn մե– ծությունների շեղման քառակուսային մի– 2ին;t գ ք (xi–a)2+ (x2–a)2Ht1- (xn–а)2 ․Ք․ ս․ փոքրագույն արժեք ընդունում է, երբ a-ն հավասար է Xi, x2, ․․․,xn մեծու– թյունների թվաբանական միջինին։

ՔԱՌԱԿՈՒՍԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ, ax2+bx+ +с=0 տեսքի հավասարում, որտեղ а, b, c-ն ինչ–որ թվեր են և կոչվում են հա– վասարման գործակիցներ։ Ք․ հ․ ունի երկու արմատ, որոնք հաշվվում են – Ы- ՜[ b2–4ac Xi=t , 2a –b– / b2–4ac x’= 2at բանաձեերով։ D=b2–4ac արտահայտու– թյունը կոչվում է Ք․ հ–ման տարբերիչ։ Եթե D >0, ապա Ք․ հ–ման արմատները իրական են և տարբեր, եթե D< 0, ար– մատները կոմպլեքս համալուծ թվեր են, եթե D= 0, ապա արմատներն իրական են և հավասար։ a=l դեպքում Ք․ հ․ կոչ– վում է բերված տեսքի, իսկ b=0 կամ c=0, կամ b=c=0 դեպքերում՝ թերի Ք․ հ․։ Եթե ամբողջ գործակիցներով Ք․ հ․ ունի մեկ իռացիոնալ արմատ, ապա նրա մյուս արմատը ես իռացիոնալ թիվ է։ Ք․ հ–ման արմատների գումարը՝ xt+x2= , իսկ արտադրյալը՝ xi-x2=-^– (Վ ի և տ ի թեորեմ)։ Ք․ հ–ման երկրաչափական լուծումը հայտնի է եղել դեռես հնադա– րում։

ՔԱՌԱԿՈՒՍԻ–ԲՆԱՅԻՆ ՑԱՆՔ, տես Ցանք։

ՔԱՌԱՆԴՈՒ, Կարկաչան, գետ ՀՍՍՀ Արթիկի և Ախուրյանի շրջաններում։ Ման– թաշ գետի ստորին հոսանքի (Արթիկջուրն ընդունելուց հետո) անվանումը։ Տես Ման– թաշ։

ՔԱՌԱՆԻՍՏ, տետրաէդր, կանոնա– վոր բազմանիստերի հինգ տիպերից մեկը (նկ․)․ ունի չորս եռանկյուն նիստ, վեց կող, չորս գագաթ (յուրաքանչյուր գագա– թից ելնում է երեք կող)։ Եթե Ք–ի կողի երկարությունը а է, ապա ծավալը հա– վասար է V=a3- • /2/12։ Ք․ կանո– նավոր եռանկյուն բուրգ է։ Ի տարբե– րություն մյուս կանոնավոր բազմանիս– տերի, Ք․ չունի սիմետրիայի կենտրոն։

ՔԱՌԱՍՆԻՑ ՄԱՆԿԱՆՑ ՎԱՆՔ, XIII դա– րի հայկ․ ճարտ․ հուշարձան ՀՍՍՀ Թու– մանյանի շրշանի Դսեղ գյուղի հս–արմ․ մասում՝ Դեբեդի կիրճի աշակողմյան զա– ռիթափ լանշի «Տախտեր» կոչվող վայրում։ Բաղկացած է եղել եկեղեցուց, ժամատնից, կացարաններից, օժանդակ շինություննե– րից, որոնցից պահպանվել են չնչին մնա– ցորդներ։ Հիմնական կառույցը ուղղան– կյուն հատակագծով գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցին է, որի գմբեթը և կիսա– գլանաձև թաղածածկի մեծ մասը չեն պահ– պանվել։ Գմբեթը հենվել է արմ․ կողմի կիսասյուներով ավարտվող, շեշտված ելուստներով զույգ որմնամույթերի և խո– րանին երկու կողմից կից ավանդատների Ք սասանից Ման– կանց վանքի (XIII դ․) մնացորդները անկյունային մասերի վրա։ Միակ մուտքը եղել է արմ–ից, ունեցել է հարուստ զար– դաքանդակներով եզրակալ։ Ավանդատնե– րը կրկնահարկ են՝ երկայնական շեշտ– ված ձգվածությամբ, արլ–ում՝ կիսաշրջա– նաձև կտրվածքի խորշերով։ Եկեղեցու կառուցման ավարտը 1241 և 1256-ի միջև է։ Գ․ Շախկյան

ՔԱՌԱՍՈՒՆԱԿՆ, սառնորակ (7,3–9,0°C) աղբյուրների խումբ ՀՍՍՀ Աբովյանի շրջանում, Հատիս հրաբխային զանգվա– ծի հվ․ ստորոտին։ Գտնվում է Ակունք և Կաթնաղբյուր գյուղերի միջև (աղբյուր– ների ընդհանուր ելքերը՝ մոտ 1450 ւ/վրկ)։ Ք–ի աղբյուրները դասվում են խմելու ամենաբարձրորակ ջրերի շարքը։ Սնման ջրհավաք ավազանը գտնվում է Զառ գյու– ղից արլ․, Գեղամա լեռնաշղթայի արմ․ լանջին։ Ջրերն այժմ գրեթե ամբողջովին օգտագործվում են Երևան քաղաքի ջրա– մատակարարման համար։

ՔԱՌԱՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ ՊԱՐՏԻԶԱՆԱ– ԿԱՆ ՋՈԿԱՏ, կազմակերպվել է 1943-ի օգոստ․ 5-ին և գործել մինչև 1944-ի փետր․ 28-ը (ներկայիս Պսկովի մարզի տարած– քում), Գերմանի անվան 3-րդ պարտիզա– նական բրիգադում։ Անձնակազմը նախա– պես բաղկացած էր Նովոռժևի և ֆաշիստ․