մինչե գրաբաշխիչ կառուցվածքը Աջափ– նյա ջրանցքի ջրի ծախսը 1,65 մ3/վրկ է, երկարությունը՝ 6,7 կմ, ոռոգում է 1150 հա հողատարածություն։ Ձախափնյա ջրանց– քինը՝ համապատասխանաբար 16,35 մ3/վրկ, 8,9 կմ, 3520 հա։ Գ․ Աղաիսսնյան
ՔԱՍԻԴ (արաբ, քասդ – նշան բռնել), բանաստեղծության կայուն ձե Մերձավոր ու Միջին Արևելքի, Միջին ու Հվ․ Ասիայի ժողովուրղների գրկ–յան մեջ։ Ներբողա– կան բնույթի է։ Արտաքին (ձևական) նշաններն են՝ ծավալի մեծությունը (20– 200 բեյթ), հանգավորումը (ըստ aa ba ca da կարգի), եռամաս կառուցվածքը։
ՔԱՍԻՄ ԱԼԻ, Ք ui ս ի մ ի բ ն Ալի (ծն, և մահ․ թթ․ անհտ․), մանրանկարիչ։ Քե– մալեդդին Բեհզադի աշակերտը, Հերա– թի մանրանկարչության դպրոցի ներկա– յացուցիչ։ ХУ դ․ վերջին –XVI դ․ սկզբին աշխատել է Հերաթում, Սուլթան–Հուսեյն Բայկարայի պալատական քիթաբխանա– յում (ձեռագիր մատյաններ պատրաստե– լու արվեստանոցներ և մատենադարան)։ Ք․ Ա–ի ստեղծագործությունները, այդ թվում 1520-ական թթ․ մանրանկարները (Մուհամեդ ալ–Հուսեյն ալ–Վերամինիի «Աղսան ալ–քիբար» ձեռագրում, 1433, Մ․ Ե․ Սալտիկով–Շչեդրինի անվ․ հանրա– յին գրադարան, Լենինգրադ) աչքի են ընկնում ժանրային մեկնաբանությամբ։
ՔԱՎԱՐԱՆ, ըստ կաթոլիկ եկեղեցու դա– վանաբանության՝ երևակայական տեղ, ուր իբր հանգուցյալների «հոգիները» կա– րող են հրով մաքրվել կենդանության ժա– մանակ գործած «մեղքերից»։ Մովորաբար տեղադրվում է երկրի ընդերքում։ Մեղքե– րի քավությանն իբր նպաստում են Ք–ում կրած փորձություններն ու դեռևս ապրող հարազատների «բարի գործերը» (առա– ջին հերթին դրամական նվիրատվություն– ները եկեղեցուն)։ Ք–ից հետո հանգուցյա– լի «հոգին» իբր կարող է մտնել կա՝մ դրախտ, կա՝մ էլ դժոխք։ Ք–ի գաղափարն и1тллп<2^Дл^ սվհլ հն եկհւլհցու հայրեր Որո– գինեսը (II–III դդ,) և Օգոսաինոս Ավրե– լիոսը (IV– V դդ․)» Իսկ դրա մասին ուս– մունքը մշակել է Թովմա Աքվինացին։ Սա– կայն Ք–ի դրույթը, որպես դոգմա, ընդուն– վել է միայն 1438–45-ի Ֆլորենցիայի եկեղեց․ ժողովում և հաստատվել 1562-ի Տրիդենտի եկեղեց․ ժողովում։ Ուղղափառ, բողոքական և Հայոց առաքելական եկե– ղեցիները չեն ընդունում Ք–ի դոգման։ Կարծեցյալ Ք–ի նկարագրությունը տվել է Ա․ Դանթեն իր «Մարդկային կատակեր– գություն» ստեղծագործությունում։
ՔԱՎՈՐ, պսակադրության և մկրտության ծեսերում սովորութային իրավունքով ավանդաբար ընտրվող պատվավոր անձ, նորապսակների ու մկրտվողի «հոգևոր» հայրը։ Հարսանեկան ծիսակատարու– թյունների ընթացքում Ք–ին վերապահվում է նորապսակներին «չար ուժերից պահ– պանելու» դեր։ Հայոց մեջ ընդունված սո– վորության համաձայն, Ք․ լինում էր տոհ– մական․ նրան փոխելը համարվել է ան– պատվաբեր։ Մանիկների ընտանիքում նա համարվել է խորագույն հարգանքի ար– ժանի անձ, ուրախությունների ու տխրու– թյունների պարտադիր մասնակիցը։ Ըն– տանեկան շատ հարցերում որոշում կա– յացնելու համար հաճախ խորհրդակցել են Ք–ի հետ և առաջնորդվել նրա խորհուրդնե– րով։ Հարսանիքի ու մկրտության ժամա– նակ Ք․ դառնում է խնջույքների ղեկավա– րը։ Նորահարսը և նրա գերդաստանի մյուս կանայք հևում պարտավոր էին ցմահ պահպանել Ք–ի հետ չխոսելու սովո– րությունը։ Ենթադրվում է, որ Ք․ արտա– ցոլում է տոհմի նահապետի երբեմնի սովորութային իրավունքները, որոնց քրիստոնեության ընդունումից հետո տըր– վեց զուտ ծիսական բնույթ։ Մեր օրերում Ք–ի հետ կապված մի շարք ծիսակատարություններ վերացել են, մյուսները կրում են ձևական բնույթ։ Տես նաև Կնքահայր։ Գրկ․ Սամուելյան fr․, Հին Հայաս– տանի կուլտուրան, հ․ 1, Ե․, 1931։
ՔԱՎՈՒԹՅՈՒՆ, ըստ կրոն, պատկերաց– ման՝ մահկանացուի սեփական անկատա– րելության գիտակցումն ու «նախածին մեղքի» ապաշխարությունն աստծո առաջ։ Ծագել է նախնադարյան հասարակար– գում, «աստվածների զայրույթը» զոհերի մատուցմամբ մեղմելու հավատալիքից։ Ըստ աստվածաշնչյան ավանդության, մարդկության վրա ծանրացած է նրա առաջնեկների՝ Ադամի к Եվայի անհա– տուցելի մեղքը (իմաստության ծառից չճաշակելու աստծո պատվիրանի խախ– տումը)։ Այդ առիթով հուդայական եկե– ղեցին սահմանել է Ք–յան օր և քահանայա– կան դասի մեղքերի թողության համար զոհաբերել է նոխազ, իսկ ժող․ զանգված– ների փրկության համար առաջին ոտքերը գլխին կապված մեկ այլ նոխազ նետել է անապատ (այստեղից էլ՝ «քավության նո– խազ» արտահայտությունը)։ Ըստ քրիս– տոնեության, ողջ մարդկության մեղքն իր ուսերին է առել Հիսուս Քրիստոսը և սեփա– կան զոհաբերությամբ աստծուն հաշտեց– րել մարդկանց հետ։ Քրիստ․ եկեղեցին Հիսուս Քրիստոսին անվանելով փրկիչ, իսկ նրան հավատացողներին՝ փրկյալներ, Զ–յան դոգման օգտագործել է՝ մարդկանց հավատացնելու, թե նրանք միայն իր հա– վատի գրկում կարող են արժանանալ աստծո ողորմածությանը։ Ք^յան քրիս– տոն․ դոգմայի հակամարդասիրական բնույթը մերկացրել և ծաղրել են դեռևս անտիկ փիլիսոփաները։ Այն գիտ․ վեր– լուծության և քննադատության են են– թարկել Լ․ Ֆոյերբախը և Ֆ․ էնգելսը։
ՔԱՏՐԵՆ (ֆրանս․ quatrain, < quatre – չորս), տես Քառատող տուն։
ՔԱՐԱԲԵՐԴ, գյուղ ՀՍՍՀ Անիի շրջանում։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնա– պահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջ– նակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կի– նո, բուժկայան։ Հիմնադրվել է 1829-ին։ Գյուղում և շրջակայքում պահպանվել է բերդ, եկեղեցի։ Քարաբերդ
ՔԱՐԱԴԼՈՒՒ», գյուղ ՀԱԱՀ Եղեգնաձորի շրջանում, Վարդենիսի լեռնաշղթայի հվ․ լանջին։ Անասնապահական–այգեգործա– կան սովետական տնտ․ զբաղվում է նաև ծխախոտագործությամբ, կերային կուլ– Քարագլոփւ տուբաների մշակությամբ։ Գործում է Երե– վանի տրիկոտաժի–ձեռնոցարտադրական միավորման մասնաճյուղը։ Ունի միջնա– կարգ դպրոց, ակումբ, 2 գրադարան, կապի բաժանմունք ․կենցաղսպասարկման տաղա– վար, կինո, բուժկայան։ Գյուղում և շրջա– կայքում պահպանվել են գյուղատեղիներ (Y–XVII դդ․), վանք (Ս․ Մամասի, 1230 թ․}, եկեղեցի (Մ․ Պողոս, XIII դ․), մատուռ– ներ (XIII դ․), խաչքարեր (1290–91 թթ․), գերեզմանոց խաչքարերով (VII –XIY դդ․)։ Բնակիչների նախնիները եկել են խոյից, 1828-ին։
ՔԱՐԱԳԼՈՒԽ, Քրըգլոխ, Արա– վ ու գ, Շիկաքար, գյուղ ԼՂԻՄ–ի Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հս–արմ․։ Միավորված է սրամորթի կոլ– տնտեսության հետ։ Ունի գրադարան, ակումբ։ Ք–ում և շրջակայքում պահպան– վել են Շիկաքար բերդը, մահարձաններ (XII–XIII դդ․), խաչքարեր (XIII դ․), եկեղեցի (XIV դ․), Հասան–Զալալյան իշ– խանի դղյակ–դիտարանը (XIII դ․), աղ– բ յուր–հուշարձաններ։
ՔԱՐԱԳԼՈՒՒ», գյուղ ԼՂԻՄ–ի Հադրութի շրջանում, Դիզափայտ լեռնաշղթայի արլ․ լանջին, շրջկենտրոնից 29 կմհվ․։Միավոր– ված է Բանազուրի սովետական տնտեսու– թյան հետ։ Ունի տարրական դպրոց, գրադարան, ակումբ, կինո։
ՔԱՐԱԼԵԶՆԵՐ (Pe tromy zones), բոլորա– բերանների դասի ողնաշարավոր կենդա– նիների ենթադաս։ Ունի մեկ կարգ։ Միակ 1սաղաղօվկիանոսյան քարալեզ շնչանցքը գտնվում է գլխի վերին մասում (միացած չէ ըմպանի հետ), բերանը՝ ծծող սկավառակի (կառչելու, կպչելու օրգան) հատակում։ Լեզվի և սկավառակի վրա կան եղջերային ատամներ։ Ունեն յոթ խռիկապարկ։ Արյունատար համա– կարգը փակ է։ Սիրտը երկխորշ է։ Մարմնի երկարությունը 15–100 սմէ։ էգերը դնում են 2–240 հզ․ ձկնկիթ։ Ձվադրումից հետո սատկում են։ Գաղթող ձևերը մի քանի տարի անցկացնում են ծովում, որտեղ