Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/421

Այս էջը սրբագրված չէ

կպչում են ձկներին և սնվում դրանց ար– յունով ու մկաններով, ձվադրման համար բարձրանում են գեաերը։ Կան գետային, ոչ մակաբույծ տեսակներ։ Հայտնի է Ք–ի շուրջ 30 (ՍՍՀՄ–ում՝ 9) տեսակ՝ տարած– ված Հս․ և Հվ․ կիսագնդերի ջրերում։ Տնտ․ նշանակություն ունեն գետային, խաղաղ– օվկիանոսյան և կասպիական Ք․։

ՔԱՐԱԼԻՑՔ ԱՏԻՆ ՊԱՏՎԱՐ, տես Պատ– վար։ ՔԱՐԱխԱՉԻ ԼԵՌՆԱՆՑՔ, ՀՍՍՀ–ում, Զա– վախքի և Բազումի լեռնաշղթաների միաց– ման վայրում։ Բարձրությունը 2273 մ է։ Ախուրյան գետի վերին հոսանքի ավազա– նը միացնում է Զորագետի ավազանին։ Ք․ լ–ով է անցնում Լենինական–Կալինինո ավտոճանապարհը։ Զմռանը հաճախ փակ– վում է։

ՔԱՐԱԾՒԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ (հա– մակարգ, փուլ), կ ա ր բ ո ն, պալեոզո– յան դարաշրջանի հինգերորդ փուլը։ Հա– ջորդում է դեոնի ժամանակաշրջանին և նախորդում պերմի ժամանակաշրջանին։ Տևողությունը 60 մլն տարի է։ Սահմանել են անգլիացի երկրաբաններ Ու․ Քոնի– բիրը և Ու․ Ֆիլիպսը 1822-ին՝ Անգլիա– յում։ Ընդհանուր բնութագրումը։ Ք․ ժ–ի նստվածքները տարածված են բո– լոր մայրցամաքներում։ Դասական կտըր– վածքները հայտնի են Արմ․ Եվրոպայում (Մեծ Բրիտանիա, Բելգիա, ԴՖՀ) և Արլ․ Եվրոպայում (Դոնբաս, Մոսկովյան սինեկ– լիզ), Հս․ Ամերիկայում (Ապալաչներ, Միսսիսիպի գետի ավազան)։ Ք․ ժ–ում պլատֆորմների և գեոսինկլինալների փո– խադարձ տեղադրումը մնացել էր նույնը, ինչ որ դևոնի ժամանակաշրջանում։ Ք․ ժ․ գրեթե ամբողջ երկրագնդում ստորաբա– ժանվում է երկու փուլի, առաջինն ընդ– գրկում է վաղ, երկրորդը՝ միջին և վերին կարբոնը։ Ք․ ժ–ի ընթացքում արդի մայր– ցամաքների սահմաններում հսկայական տարածություններ ծածկված էին ծովով։ Միջին կարբոնում ծովից ազատվեցին գրե– թե ամբողջ Արմ․ Եվրոպան, Արևմտա– Սիբիրական դաշտավայրը, Ղազախստա– նը, Միջին Սիբիրը։ Արևադարձային, մերձարևադարձային և բարեխառն գոտի– ների բարձր խոնավությունը նպաստել է բոլոր մայրցամաքներում անտառային և ճահճային բուսականության լայն տարած– մանը։ Բուսական մնացորդների կուտա– կումը հանգեցրել է բազմաթիվ ածխային ավազանների և հանքավայրերի առա– ջացմանը։ Օրգանական աշխարհը։ Կար– բոնի ամենասկզբում ֆլորայում գերա– կշռում էին մանրատերև մամռակերպերը և մերկասերմ պտերազգիները։ Ք․ ժ–ի կենդանական աշխարհը խիստ բազմազան էր։ Ծովերում լայնորեն տարածված էին ֆորամինիֆերները, որոնք արագ էվոլ– յուցիոն փոփոխություն էին կրել կարբոնի ընթացքում և տվել տասնյակ սեռեր ու հազարավոր տեսակներ։ Շերտագրության համար շատ կարևոր են ֆուզուլինիդնե– րը։ Բազմազան էին փափկամորթները։ Զարգանում էին ոսկրային ձկները, շնա– ձկները։ Ցամաքում տիրապետում էին երկ– կենցաղները, ստեգոցեֆալները։ Ք․ ժ–ի կտրվածքը Դոնեցկի ավազանում դասա– կան է իր լրիվությամբ, գերազանց մեր– կացվածությամբ, հնէաբանական մնա– ցորդների առատությամբ և բազմազանու– թյամբ։ Ստորին կարբոնն այդտեղ ներկա– յացված է կրաքարերով, միջին և վերինը՝ հզոր (6–12 կմ) ածխաբեր հաստվածքով։ ՀՍՍՀ տարածքում Ք․ ժ–ի (գլխավորա– պես ստորին) ապարները տարածված են հվ–արմ․ մասերում (Ուրծի լեռնաշղթա, Զանգեզուր) և ներկայացված են ավազա– քարերով, կրաքարերով, կավային թեր– թաքարերով, քվարցիտներով։ Քարածուխը և գորշ ածուխը բոլոր մայր– ցամաքներում կազմում են մի շարք ավա– զաններ ու հանքավայրեր։ ՍՍՀՄ–ում հայտնի են Դոնեցկի (քարածուխ), Մերձ– մոսկովյան (գորշ ածուխ), Կարագանդայի (քարածուխ), Կուզնեցկի և Տունգուսկայի (կարբոնի և պերմի հասակի ածուխներ) ավազանները, Ուկրաինայի, Ուրալի, Հս․ Կովկասի հանքավայրերը։ Կենար, և Արմ․ Եվրոպայում ավազաններ և հանքավայ– րեր կան Լեհաստանում (Աիլեզիա), ԳԴՀ–ում և ԴՖՀ–ում (Ռուր), Բելգիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ–ում (Փենսիլվանիա)։ Ք․ ժ–ի նըստ– վածքների հետ են կապված նավթի և գազի շատ հանքավայրեր (Վոլգա–Ուրալ– յան մարզ, Դնեպր–Դոնեցկի իջվածք)։ Հայտնի են նաև երկաթի, մանգանի, պղնձի (խոշորագույնը՝ Զեզկազգանի), կապարի, ցինկի, ալյումինի (բոքսիտներ), հրակայուն և խեցեգործական կավերի բազմաթիվ հանքավայրեր։ Գրկ․ Геологическое строение СССР, т․ 1, М․, 1968; Проблемы стратиграфии кар– бона, М․, 1970 (Труды Межведомственного стратиграфического комитета СССР, т․ 4); Геология Армянской ССР, т․ 2, Е․, 1964․

ՔԱՐԱԾՒՓ ՒԵԺ, ֆենոլի հոտով, սև, մա– ծուցիկ հեղուկ, ստացվում է քարածխի կոքսացման ժամանակ։ Օրգ․ նյութերի խառնուրդ է, խտությունը՝ 1175–1205 կգ/մ3։ Պարունակում է մոտ 500 նյութ (նավթալին և նրա հոմոլոգները, անտրա– ցեն, ֆենանտրեն ևն)։ Ք․ խ–ի ֆրակցիոն թորմամբ անջատում են նավթալինային, կլանիչ, անտրացենային ֆրակցիաները և քարածխային ձյութ։ Ք․ խ–ից ստանում են բենզոլ, տոլուոլ, ֆենոլներ, նավթալին, անտրացեն, հետերոցիկլային միացու– թյուններ ևն։ 1 ա քարածխի կոքսացումից ստացվում է 30–40 կգ Ք․ խ․։ Տարեկան արտադրությունը՝ 15–16 մլն иг (1980)։

ՔԱՐԱԾՈՒԻ, բուսական ծագման այրվող կարծր օգտակար հանածո, որն ունի ած– խացման ավելի բարձր աստիճան, քան գորշ ածուխը։ Դույնը՝ սև կամ գորշասև։ Սովորաբար խիտ է։ Փայլն ավելի ուժեղ է, քան գորշ ածխինը։ Պարունակում է 75–97% և ավելի ածխածին, 1,5–5,7% ջրածին, 1,5–15% թթվածին, 0,5–4% ծծումբ, մինչև 1,5% ազոտ, 45–2% ցըն– դող նյութեր։ Առաջանում է բարձրակարգ բույսերի օրգանական մնացորդների քայ– քայման արգասիքներից, որոնք փոփո– խության (մետամորֆիզմի) են ենթարկ– վում երկրակեղևի շրջապատող ապարնե– րի ճնշման և համեմատաբար բարձր ջեր– մաստիճանի պայմաններում։ Ք․ լայնորեն տարածված է քարածխային, պերմի և յուրայի ժամանակաշրջանների նստվածք– ներում։ Տեղադրվում է տարբեր հզորու– թյան (ւ/-ի մասերից մինչև մի քանի տասն– յակ և ավելի մ) շերտերի ձևով։ Ածխի տե– ղադրման խորությունը տարբեր է՝ 2000– 2500 մ և ավելի։ Ք–ի պաշարների մասին տես Քարածխային ժամանակաշրջան հոդ– վածում։ Ք․ կիրառվում է որպես կենցա– ղային, էներգետիկ վառելիք, հումք մե– տալուրգիական և քիմ․ արդյունաբերու– թյան համար, ինչպես նաև նրանից հազ– վագյուտ և ցրված տարրեր կորզելու նը– պատակով։ Տես նաև Ածուխներ։

ՔԱՐԱԿԱՐԿԱՌ, քարակուտակ, մի– ջին և մեծ չափի անկանոն եզրագծերով քարաբեկորների կուտակում։ ՀՍՍՀ–ում տարածված են Արագածում, Դեղամա, Վարդենիսի լեռնաշղթաներում, Ղարաբա– ղի բարձրավանդակում։

ՔԱՐԱԿԵՐՏ, ավան ՀՍՍՀ Բաղրամյանի շրջանում։ Խաղողապտղաբուծական պե– տական տնտեսությունն զբաղվում է նաև անասնապահությամբ։ Կան պահածոների և կաթի վերամշակման գործարաններ։ Քարակերտ Ունի 2 միջնակարգ, մեկ երաժշտական դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կա– պի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, կինո, 3 մսուր–մանկապար– տեզ, բուժկայան։

ՔԱՐԱՀՈՒՆՋ, Մ ատաղաբլուր, լեռ Դորիսի շրջանում։ Բարձրությունը 1686 մ է, հարաբերական բարձրությունը՝ մոտ 150 մ։ Հրաբխային կոն է՝ կազմված չոր– րորդականի խարամներից։ Ունի մեղմա– թեք, ողորկ, չմասնատված լանջեր, կլո– րավուն գագաթ։ Ծածկված է մարգագե– տիններով և օգտագործվում է որպես խոտհարք։

ՔԱՐԱՀՈՒՆՋ, գյուղ ՀՍՍՀ Դորիսի շըր– ջանում, Վարարակ և Քարահունջ գետերի միախառնման տեղում, շրջկենտրոնից 4 կմ հվ․։ Այգեգործական–անասնապահական Քարահունջ սովետական տնտեսություն է։ Ունի միջ– նակարգ դպրոց, մշակույթի տուն, 2 գրա– դարան, կապի բաժանմունք, կենցաղսպա– սարկման տաղավար, կինո, մսուր–ման–