Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/427

Այս էջը սրբագրված չէ

նը՝ մինչև 3000 մ։ Կազմված է գլխավորա– պես ավազաքարերից, մերգելներից, թեր– թաքարերից։ Լանջերը ծածկված են հա– ճարենու և կաղնու անտառներով, գա– գաթները՝ լեռնային մարգագետիններով։

ՔԱՐԹԼԻ–ԿԱԻԵԹԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, վրաց․ պետություն։ Ստեղծվել է 1762-ին, Քարթւիի թագավորության և Կախեթի միավորմամբ։ Քարթլիի թագավորությու– նը երկարատև պայքար է մղել թուրք– իրանական զավթիչների դեմ իր անկա– խության համար։ Սակայն միայն 1730– 1740-ական թթ․ սկզբին ժող․ զանգվածնե– րի պայքարի և Կախեթի թագավոր Թեյ– ւէուրազ //-ի ջանքերի շնորհիվ հաջողվել է վերականգնել Քարթլիի թագավորու– թյունը, որի թագավոր ճանաչվել է ինքը՝ Թեյմուրազ II, 1744-ին։ Կախեթի թագավոր է դարձել Թեյմուրազ II-ի որդին՝ Հերակչ II, որը հոր մահից (1762-ին, Ռուսաստա– նում, ուր գնացել էր Ռուսաստանի աջակ– ցությունը ստանալու նպատակով) հետո հռչակվել է միավորված Ք․-Կ․ թ–յան թա– գավոր։ Ք․-Կ․ թ․ Գեորգիհսկի պայմանա– գիր 1783-ով անցել է Ռուսաստանի հո– վանավորության տակ, իսկ Գեորգի XII թագավորի մահից հետո միացել Ռուս, կայսրությանը (1801)։

ՔԱՐԹԼԻՍ ՑԻՈՎՐԵԲԱ» (վրաց․ Քարթ– լիի կյանքը), պատմ․ երկերի ժողովա– ծու, որն ընդգրկում է վրաց ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև XVIII դ․։ Ավանդաբար բաժանվում է երկու մասի՝ Հին«Ք․ց․» և Նոր «Ք․ ց․»։ Հին «Ք․ ց․» սկսվում է Լեոնւոի Մրո– վելու (XI դ․) «Վրաց թագավորների և նախահայրերի ու տոհմերի պատմու– թյամբ», այնուհետև տրված է Ջուանշերի «Վախթանգ Գորգասալի պատմությունը» (ներառում է V–VII դդ․ շրջանը), Լեոնտի Մրովելու «Սուրբ և փառավորյալ նահա– տակ Արչիլի վկայաբանությունը», որը ամենափոքրածավալն է ամբողջ ժողո– վածուում (Արչիլը համարվում է VIII դ․ գործիչ), անանուն հեղինակի «Քարթլիի մատյանը» (ընդգրկում է VIII –XI դդ․ ժա– մանակաշրջանը), Սմբատ Դավթի որդու «Պատմություն և տեղեկանք Բագրատու– նիների» աշխատությունը (արտացոլում է VI–XI դդ․ իրադարձությունները)։ Հին «Ք․ ց․»-ում առավել հանգամանորեն է ներկայացված Վրաստանի պատմության XI դ․ վերջի –XIII դ․ սկզբի ժամանակա– շրջանը․ «Պատմություն արքայից արքա Դավթի» (XII դ․), «Թագակիրների պատ– մությունն ու ներբողյանը» (XIII դ․), «Պատմություն արքայից արքա Թամարի» (XIII դ․), «Լաշա Գեորգիի ժամանակա– կից մատենագիր (Պատմություն Դեմետ– րե, Գեորգի, Թամար, Գեորգի՝ Թամարի որդի, թագավորների)» (XIII դ․)։ ժողո– վածուի առաջին մասն ավարտվում է 1207–1318-ի իրադարձություններն ընդ– գրկող «ժամանակագրությամբ» (XIV դ․)։ «Ք․ ց․» իբրև Վրաստանի պատմության ձեռնարկ սկսել է կազմվել XII դ․ և խըմ– բագրման ու լրացման ենթարկվել հաջորդ երկու դարերում։ Տևական ընդմիջումից հետո «Ք․ ց․» վերստին մշակվել է XVIII դ․, երբ վրաց թագավոր Վախթանգ VI-ի հրա– մանով կազմված «ուսյալ արանց» հանձ– նաժողովը՝ Բերի էգնատաշվիլու ղեկա– վարությամբ վերանայել է ամբողջ ժողո– վածուն և ավելացրել XIV–XVII դդ․ պատ– մությանը նվիրված Նոր «Ք․ ց․»։ «Ք․ ց․» արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Հայաստանի և հայերի մա– սին․ դեռևս XII–XIII դդ․ գրավել է հայ պատմիչների ուշադրությունը, թարգման– վել հայերեն։ Մխիթար Անեցին և, հավա– նաբար, Ստեփանոս Օրբելյանը ծանոթ են եղել «Ք․ ց․»-ի վրացերեն բնագրին, Վար– դան Արևելցին ու Մխիթար Այրիվանեցին օգտվել են ժողովածուի հայերեն թարգ– մանությունից։ Գրկ․ Մ և լ ի ք ս և թ–P և կ Լ․, Վրաց աղ– բյուրները Հայաստանի ու հայերի մասին, հ․ 1–2, Ե․, 1934 – 1936։ «Քարթլիս ցխովրե– բայի» կամ վրաց պատմության հին հայերեն թարգմանությունը, Թ․, 1953։ Վրաց ժամանա– կագրություն, (1207–1318), Ե․, 1971։ Հ․ Մ ար գար յան

ՔԱՐԹՎԵԼԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, հարա– վային կովկասյան, իբերա– կան, իբերա–կովկասյան լեզվաընտա– նիքի հվ․ խումբը։ Տարածված են Վրաց․ ՍՍՀ–ում, մասամբ՝ Ադրբ․ ՍՍՀ–ում, ինչ– պես նաև Թուրքիայում և Իրանում։ Խո– սողների թիվը ՍՍՀՄ–ում՝ մոտ 3 մլն (1970)։ Ներառնում է հին գրավոր վրաց․ (հուշարձանները V դարից), անգիր մեգ– րելերենը, ճաներենը, սվաներենը։ Հնչյունական համակարգում սովորա– բար առկա է 5–7 պարզ ձայնավոր և 25– 28 բաղաձայն հնչույթ։ Շեշտը թույլ ար– տահայտված ուժային է։ Ձևաբանությու– նը բնութագրվում է զարգացած հոլովու– մով և խոնարհումով։ Գոյականը տարբե– րակում է թվի (եզակի, հոգնակի) և հոլո– վի (6–9) կարգեր։ Խոնարհումը միատե– սակ է (շեղումներ կան սվաներենում)։ Տարբերակում է անցողական և անան– ցողական, հաստատուն (ստատիկ) և ուժա– յին (դինամիկ) բայեր։ Բայական հիմնա– կան կարգերն են դեմքը, կերպը, թիվը, ժամանակը, եղանակը։ Ունի 11 – 15 եղա– նակա–ժամանակային ձև։ Շարահյուսա– կան կապի միջոցներից են խնդրառությու– նը, շարահարությունը, համաձայնությու– նը։ Նախադասության անդամների դասա– վորությունն ազատ է։ Բառապաշարի հիմ– քը բնիկ բառերն են։ Կան փոխառություն– ներ արաբ–ից, պարսկ–ից, թուրք–ից։ Գրկ․ Цагарели А․ А․, Сравнитель– ный обзор морфологии иберийской группы кавказских языков, 2 изд․, Тб․, 1957; Кли– мов Г․ А․, Склонение в картвельских язы– ках в сравнительно-историческом аспекте, М․, 1962․ ՔԱՐԻ ԴԱՐ, մարդկության զարգացման պատմա–մշակութային ժամանակաշրջան, երբ աշխատանքի գործիքներն ու զենքե– րը պատրաստվել են քարից, ինչպես նաև փայտից ու ոսկրից, դեռևս բացակայել է մետաղամշակությունը։ Ք․ դ–ի վերջում տարածվել է խեցեգործությունը։ Անցման դարաշրջանից՝ Էնեոչիթից հետո Ք․ դ․ փոխարինվել է բրոնզի դարով։ Ք․ դ․ հա– մապատասխանում է նախնադարյան հա– մայնական հասարակարգի մեծ մասին և ընդգրկում կենդանու վիճակից մարդու զատվելուց (մոտ 1 մլն 800 հգՀ տարի առաջ) մինչև առաջին մետաղների տարածման ժամանակաշրջանը (մոտ 8 հզ․ տարի առաջ Հին Արևելքում, մոտ 6–7 հզ․ տա– րի առաջ՝ Եվրոպայում)։ Ք․ դ․ բաժանվում է երկու հիմնական ժա– մանակաշրջանի՝ հին Ք․ դ–ի (պալեոլիթ) և նոր Ք․ դ–ի (նեոլիթ)։ Պալեոլիթը բրածո մարդկանց ապրած ժամանակաշրջան է։ Պալեոլիթյան մարդիկ զբաղվել են որսոր– դությամբ և հավաքչությամբ, սկզբնավոր– վել է ձկնորսությունը, իսկ անասնապահու– թյունն ու երկրագործությունը դեռևս հայտ– նի չեն եղել։ Իբրև գործիքներ օգտագործել են քարի անմշակ կտորտանքը։ Նեոլիթում մարդիկ արդեն ապրել են արդիականին մոտիկ կլիմայական, բուս, և կենդան, աշխարհի պայմաններում։ Գործածել են քարե հղկված և ծակված գործիքներ, խեցանոթներ, որսորդությանը, հավաք– չությանը, ձկնորսությանը զուգահեռ, ըզ– բաղվել են արորային պարզունակ երկ– րագործությամբ, բուծել ընտանի կենդա– նիներ։ Պալեոլիթի և նեոլիթի միջև ան– ցումային ժամանակաշրջան է համար– վում միջին քարի դարը (մեզոլիթ)։ Պալեոլիթը բաժանվում է վաղ կամ ստո– րին (1800 հզ․ –35 հզ․ տարի առաջ) և ուշ կամ վերին (35 հզ․–10 հզ․ տարի առաջ) ժամանակաշրջանների։ Վաղ պա– լեոլիթը բաժանվում է որոշակի մշակույթ– ներով (մինչշելյան, շելյան, աշելյան և մուստիերյան) արտահայտված հնագիտ․ փուլերի։ Շատ հնագետներ մուստիերյան փուլը (100 հզ․–35 հզ․ տարի առաջ) համարում են առանձին (միջին պալեոլի– թի) ժամանակաշրջան։ Հնագույն (մինչշելյան) գործիքները եղել են մի ծայրը կոտրած քարերը և դը– րանցից պոկված ցլեպները։ Շելյան և աշել– յան բնորոշ գործիքները եղել են ձեռքի հատիչները։ Մուստիերյան փուլում քարե գործիքները (քերիչներ, սրածայրեր, դա– նակներ, ծակիչներ, հատիչներ ևն) դար– ձել են համեմատաբար ավելի նուրբ։ Մարդիկ սկսել են գործածել ոսկորը և օգտվել կրակից։ Կլիմայի ցրտելուն զու– գահեռ, մարդիկ սկսել են բնակվել քար– այրերում և յուրացնել ընդարձակ տա– րածություններ։ Թաղումները վկայում են կրոն, պարզունակ հավատալիքների սաղմնավորման մասին։ Մուստիերյան մարդիկ պատկանել են պալեոանթրոպոս– ներին (նեանդերթալցիներ)։ Ուշ պալեոլիթում ձևավորվել է մարդու ֆիզիկական արդի տեսակը (նեոանթրո– պոս, Homo-sapiens՝ կրոմանյոնյան մարդ ևն), որն սկսել է անցնել նստակեցու– թյան։ Քարայրային կայաններին զուգա– հեռ տարածվել են ինչպես համայնա– կան մեծ, մի քանի կրակարանով (օջա– խով), այնպես էլ՝ գետնափոր ու վերգետ– նյա փոքր բնակարանները։ Որսորդական տնտեսությունը հասել է զարգացման առավել բարձր մակարդակի։ Երևան է եկել կերպարվեստը, քարից, մամոնտի ժանիքից, երբեմն՝ կավից կենդանիների ու մերկ կանանց քանդակապատկերներ, ոսկրի ու քարի վրա փորագրված կենդա– նիների ու ձկների պատկերներ, փորագիր ու նկարված երկրաչափ․ զարդեր, քարան– ձավների պատերին և առաստաղներին կենդանիների, երբեմն՝ մարդկանց փո– րագիր ու զարդանկար պատկերներ (միա– գույն և բազմագույն)։ Պալեոլիթյան ար–