Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/428

Այս էջը սրբագրված չէ

վեաոը, հավանաբար, մասամբ կապված է եղել մայրական տոհմի ժամանակա– շրջանի կնոջ պաշտամունքին, որսորդ, հմայությանը և ւոուոեմիզւէին։ Անցումն ուշ պալեոլիթից մեզոլիթին համընկել է սառցապատման վերջնական հանգչմանը և կլիմայական արդի պայման– ների հաստատմանը։ Եվրոպայում մեզո– լիթն ունի 10–7 հզ․, Մերձավոր Արևել– քում՝ 12–9 հզ․ տարվա վաղեմություն։ Մեզոլիթին են վերաբերում ազիլյան, տարդենհուազյան և այլ մշակույթներ։ Մե– զոլիթում տարածվել են երկրաչափական ձեերով նուրբ մանրաքարային գործիք– ները (միկրոլիթներ), քարե հատող կա– ցինները, քլունգներն ու այլ գործիքներ։ Տարածվել է նեւո ու ւսղեղը, օգտագործել են ընտանի շներին։ Բնական պատրաստի մթերքների (որս, ձկնորսություն, հավաքչություն) յուրացու– մից անցումը կենսականորեն անհրաժեշտ մթերքների արտադրությանը նեոլիթի կա– րեոր գիծն է, թեե յուրացումը դեռես կա– րեոր դեր է ունեցել մարդկանց տնտ․ գոր– ծունեության մեջ։ Անասնապահության և երկրագործության անցմամբ տնտեսու– թյան մեջ տեղի ունեցած վճռորոշ փոփո– խությունը որոշ հետազոտողներ անվա– նում են «նեոլիթյան հեղափոխություն»։ Նեոլիթյան մշակույթի բնորոշ տարրեր են՝ ձեռքով պատրաստվող կավամանները, քարե կացինները, մուրճերը, ուրագները, դրերը, կայծքարե դաշույնները, դանակ– ները, մանգաղները, նիզակների ու նե– տերի ծայրերը, կտրող գործիքները, ոսկ– րից, եղջյուրներից (ձկնորսական կեռիկ– ներ, որսատեգեր են), փայտից (թիեր, դահուկներ, սահնակներ են) պատրաստ– ված տարատեսակ արտադրանքը։ Առա– ջացել է պարզունակ մանածագործությունն ու հյուսումը։ Նեոլիթյան արվեստին հատ– կանշական են՝ զարդարուն խեցեղենը, մարդկանց և կենդանիների կավե, ոսկրե, քարե արձանիկները, ժայռապատկերնե– րը։ Թաղման ծեսերը բարդացել են, առա– ջացել են դամբարանադաշտերը։ Եվրո– պայի ու Ասիայի նեոլիթյան հուշարձան– ները մեծ մասամբ թվագրվում են մ․ թ․ ա․ VI–III հազարամյակներով։ Նեոլիթյան մշակույթն առավել արագ զարգացել է Մերձավոր Արեելքի երկըր– ներում, որտեղ ամենից վաղ են սկզբնա– վորվել երկրագործությունն ու անասուն– ների ընտելացումը։ Մանրաքարային գոր– ծիքների հետ այստեղ հանդիպում են նաե կայծքարե շեղբերով մանգաղներ և քարե սանդեր։ VII – VI հազարամյակնե– րին են պատկանում Երիքոն, Ջառմո, Չաթաչ–Հույուք․ և այլ նստակյաց երկրա– գործ․ բնակավայրերը։ Մ․ թ․ ա․ V–IV հա– զարամյակներում զարգացած նեոլիթի երկրագործ, ցեղերը բնակեցրել են Եգիպ– տոսը։ Եվրոպայում նեոլիթյան մշակույթը զար– գացել է տեղական հիմքի վրա, բայց մի– ջերկրածովյան և մերձավորարեելյան մը– շակույթների զգալի ազդեցությամբ, որ– տեղից էլ, հավանաբար, Եվրոպա են տար– վել մշակութային կարեոր բույսեր և ըն– տանի կենդանիների որոշ տեսակներ։ ՍՍՀՄ տարածք ու մ Ք․ դ–ի հնա– գույն հուշարձանները վերաբերում են աշելյան ժամանակաշրջանին։ Դրանք հայտնաբերվել են Կովկասում, Մերձ– ազովյան, Մերձդնեստրյան շրջաններում, Միջին Ասիայում և Ղազախստանում։ 1, 2․ հին քարի դարի օբսիդիանն շեղբ և դանակ (Արեգունի բյուր), 3, 5․ հին քարի դա– րի արվեստի իրեր մամոնտի ժանի– քից (Կոստննկի կայան), 4․ հին քարի դարի կա– նացի արձանիկ (Գագարինո կա– յան) Ուշ պալեոլիթյան մշակույթներ հայտ– նաբերվել են ՍՍՀՄ տարածքի բազմաթիվ վայրերում (Ռուսական հարթությունում, Սիբիրում, Ուրալում են)։ Ուշ պալեոլիթ– յան յուրահատուկ հուշարձաններ են Հա– յաստանի, Վրաստանի և Ադրբեջանի քա– րայրերը, Սամարղանդի կայանը՝ Ուզ– բեկաոանում։ Երկրագործ, նեոլիթին են պատկանում Ուկրաինայի, Մոլդավիայի, Անդրկովկասի, Միջին Ասիայի մի շարք կայաններ (V–III հազարամյակներ)։ Զըկ– նորսական–որսորդական մշակույթները V–III հազարամյակներում տարածված են եղել Հս․ Կովկասում, Միջին Ասիայում և այլուր, իսկ IV–II հազարամյակներում՝ Բալթիկայից մինչե Իոսղաղ օվկիանոս ձգվող անտառագոտում։ Հայաստանի տարածք ու մ ստորին պալեոլիթի հնագույն մնացորդ– ներ՝ շելյան տիպի քարե գործիքներ գտնը– վել են Արտին լեռան կայաններում (Սա– տանի–դար, Հարավային, Արեգունի բլուր– ներ)։ Հաջորդ՝ աշելյան ժամանակաշրջանի մշակույթը դրսեորվել է ինչպես Արտին լեռան, այնպես էլ Հրազդան գետի միջին հոսանքի կայաններում (Արզնի, Նուռնուս, Լուսավան, Ջրաբեր ևն)։ Պալեոլիթի միջին փուլում Հայաստանի տարածքում երևան են եկել մուստիերյան տիպի գործիքները։ Արտին լեռան և Հրազդան գետի միջին հոսանքի կայանների ուշ պալեոլիթյան գտածոները պատկանում են օրինյակյան, սոլյուտրեյան և մադլենյան մշակույթնե– րին։ Այս ժամանակաշրջանի կայաններից հայտնի են նաև Զորաշեն (Անիի շրջան), Սաբունչի և Մաստարա (Թալինի շրջան) գյուղերի մոտ գտնվող քարայրերը։ Մի– ջին քարի դարի ժայռապատկերները (Արագած լեռան լանջերին, Մյունիքում և այլուր) ներկայացնում են հիմնականում որսի տեսարաններ։ Նեոլիթյան ժամանա– կաշրջանում Հայկ․ լեռնաշխարհի բնակիչ– ները վարել են որսորդա–հավաքչական տնտեսություն, սկսել են զարգանալ երկ– րագործությունն ու խեցեգործությունը։ Մի խումբ կայաններում (Բառոժ, Տեր– տերի ձոր են) բացվել են կացարանների հետքեր, գտնվել ոսկրե գործիքներ (հեր– յուններ, ասեղներ, ուլունքներ են) և խե– ցանոթներ (Աև բլուր, Աղվեսի բներ, Կղզյակ բլուր ևն)։ Գրկ․ Էնգելս Ֆ․, Ընտանիքի, մասնավոր սեՓականության և պետության ծագումը, Ե․, 1965։ Նույնի, Աշխատանքի դերը կապկի մարդացման պրոցեսում, Ե․, 1953։ Ս ա ր– դ ա ր յ ա ն Ս․, Նախնադարյան հասարակու– թյունը Հայաստանում, Ե․, 1967։ Абрамо– ва 3․ А․, Палеолитическое искусство на территории СССР, М․–Л․, 1962; Бори- с к о в с к и й П․ И․, Древний каменный век Южной и Юго-Восточной Азии, Л․, 1971; Ефименко П․ П․, Первобытное общест– во, 3 изд․, Киев, 1953; Замятнин С․ Н․, Очерки по палеолиту, М․–Л․, 1961; Мас– сон В․ М․, Средняя Азия и Древний Вос– ток, М․–Л․, 1964; Паничкина М․ 3․, Палеолит Армении, Л․, 1950; Семёнов С․ А․, Развитие техники в каменном веке, Л․, 1968; Чайлд Г․, У истоков европейской цивилизации, пер․ с англ․, М․, 1952; Палео– лит Ближнего и Среднего Востока, Л․, 1978; История первобытного общества, М․, 1983; Археология СССР․ Палеолит СССР, М․, 1984; Graziosi P․, Palaeolithic Art, Լ․, 1960․