Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/429

Այս էջը սրբագրված չէ

Քարի և սիլիկատների ինստիտուտի շենքը ՔԱՐԻ էՎ ՍԻԼԻԿԱՏՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ գիտահետազուոական, ՀՍՍՀ շինանյութերի արդյունաբերության մի– նիստրության գիտատեխ․ հիմնարկու– թյուն։ Հիմնադրվել է 1961-ին, Երևանում։ Իր պրոֆիլով միակն է ՍՍՀՄ–ում։ Հիմ– նական խնդիրներն են․ բնական քարա– նյութերի և սիլիկատային հումքի հատկու– թյունների և օգտագործման հնարավոր եղանակների ուսումնասիրումը, դրանց մեքենայական հանույթի մշակումը, քիմ․ և տեխնոլոգիական վերամշակումը։ Կա– րևոր խնդիրներից են նաև քարանյութե– րի թափոնների լիակատար և արդյունա– վետ օգտագործումը, Հայաստանի բնա– կան քարանյութերի՝ տուֆերի, բազալտ– ների, պեմզաների, պեռլիտների, հրա– բխային խարամների, դիատոմիտների ևնի հիման վրա նոր բարձրորակ շինա– նյութերի ստացումը։ Տարվում են քարի հանույթի և մշակման ծանր աշխատանք– ների լիակատար մեքենայացման ու ավ– տոմատացման, արտադրվող շինանյու– թերի որակի բարձրացման, տեսականու հարստացման, արդյունավետ նոր ար– տադրությունների ստեղծման մեծ աշխա– տանքներ։ Ինստ–ը գլխավորում է 1983-ին ստեղծված «Քար և սիլիկատներ» գիտա– արտադրական միավորումը։ Ունի աս– պիրանտուրա։ Զ․ Հացագործրսն ՔԱՐԻ ԼԻՃ, ՀՍՍՀ Աշտարակի շրջանում, Արագածի մերձգագաթային սարավանդում, 3190 մ բարձրության վրա։ Անհոսք լիճ Է, առաջացել է մորեններով ամբարտակ– ված տրոգի մեջ։ Մակերեսը 0,12 կմ2 Է, խորությունը՝ մինչև 8 մ, ջրի ծավալը՝ 357 հզ․ մ3։ Ջուրը սառնորակ ու վճիտ Է։ Կարծիք կա, որ լիճն արհեստական է և գտնվել է նախաուրարտական ջրաբաշխա– կան համակարգում։

ՔԱՐԻՍ՛ Մուսթայ (Մ ու ս թ ա ֆ ա Ս ա– ֆիչ Ք ա ր ի մ ո վ, ծն․ 1919), բաշկիր սովետական բանաստեղծ։ Բաշկիր․ ԻՍՍՀ ժող․ բանաստեղծ (1963)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Բաշկիրիայի մանկա– վարժ․ ինստ–ը (1940)։ 1941-45-ի Հայրե– նական պատերազմի հերոսականությունն ու ողբերգականությունն է արտացոլված «Դեկտեմբերյան երգ» (1942), «Ուլմաս– բայ» (1942–44), «Սև ջրեր» (1961) պոեմ– ներում և քնարական շատ բանաստեղծու– թյուններում։ Ետպատերազմյան տարինե– րին երգել է բաշկիր ժողովրդի աշխատան– քային կյանքը։ Ք–ի ժամանակակից պոե– զիան բնորոշվում է սոցիալ–փիլ․ մոտիվ– ների խորացմամբ («Գետերը զրուցում են», 1961, «Երբ վերադարձան կռունկները», 1964 և այլ գրքեր)։ Ք․ հեղինակ է նաև «Հարսանիքը շարունակվում Է» (1947), «Աղջկա առևանգումը» (1959), «Լուսնի խավարման գիշերը» (1964, Կ․ Ա․ Ստա– նիսլավսկու անվ․ ՌՍՖՍՀ պետ․ մրցանակ, 1967) և այլ պիեսների։ Գրել է նաև մա– նուկների համար։ Բաշկիր․ ԻՍՍՀ պետ․ մրցանակ՝ Սալավաթ Ցուլաևի անվ․ (1967)։ Պարգևատրվել է Լենինի և 5 այլ շքա– նշաններով։ Երկ․ Տարիների հետքերով, Ե․, 1974։

ՔԱՐԻՆ ՏԱԿ, գյուղ ԼՂԻՄ–ի Շուշիի շրջա– նում, Կարկառ գետի ափին, շրջկենտրո– նից 2 կմ հվ․։ Անասնապահական սովե– տական տնտեսություն Է։ Ք․ տ–ում է Ստե– փանակերտի մետաքսի կոմբինատի մաս– նաճյուղը։ Ունի միջնակարգ դպրոց, գրա– դարան, մանկապարտեզ, կինո, բուժկա– յան, կապի բաժանմունք, կենցաղսպա– սարկման տաղավար։ Ք․ տ–ում և շրջա– կայքում պահպանվել ենքարայրեր, կա– մուրջ (XVIII դ․), գյուղատեղիներ (XV– XVII դդ․), խաչքարեր (XIII դ․), ջրաղաց– ների փլատակներ, աղբյուր–հուշարձան– ներ, եկեղեցի (XIX դ․)։

ՔԱՐԻՆՋ, գյուղ ՀՍՍՀ Թումանյանի շըր– ջանում, Չաթին լեռան հվ․ ստորոտին։ Կաթնաանասնապահական սովետական տնտեսություն Է։ Ք–ից 1,5 կմ հվ–արլ․ գտնվում է ՀՍՍՀ շինանյութերի արդյու– Քարին շ նաբերության մինիստրության Կիրովա– կանի «Կիրներուդ» կոմբինատի բազալ– տի քարհանքը։ Ունի ութամյա դպրոց, ա– կումբ, գրադարան, բուժկայան։

ՔԱՐԻՏՆԵՐ (հուն․ XapiTEG), պտղաբե– րության, հետագայում4 գեղեցկության, ուրախության, նազանքի աստվածուհի– ներ հին հուն, դիցաբանության մեշ։ Հա– մարվել են Զնսքւ դուստրերը։ Հեսիոդոսը Ք–ից հիշատակում է Եփրոսինային (Ուրա– խություն), Թալիային (Ծաղկուն) և Ագ– լայային (Փայլուն)։ Նրանք իբր ուղեկցել են Հերմեսին, Աֆրոդիտեին, Դիոնիսոսին և ուրիշ աստվածների։ Պատկերվել են գեղեցկուհիների տեսքով (երբեմն՝ մերկ), հաճախ՝ ծաղիկներ կամ երաժշտ․ գործիք– ներ բռնած։ Հին Հռոմում Ք–ին անվանել են Գրացիաներ (Նազելիներ)։ Այլաբանո– րեն Ք․ նշանակում է կատարյալ գեղու– հիներ։

ՔԱՐԿՈՓ, ավան ՀՍՍՀ Թումանյանի շըր– ջանում, Դեբեդի հովտում։ Վարչա–տերի– տորիալ կարգով ենթարկվում է Ախթալա– յի ավանային սովետին։ Գործում է խճի գործարանը։ Ունի տարրական դպրոց, Քարկոփ ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, ավտոմատ հեռախոսակայան, կենցաղ– սպասարկման տաղավար, կինո, մանկա– պարտեզ, բուժկայան։ Հիմնադրվել Է 1936-ին։

ՔԱՐՀԱՆՔ, 1․ հանքային ձեռնարկության արտադրատնտ․ ինքնուրույն միավոր, որի արդյունահանած օգտակար հանածոն բնական քարանյութն Է։ Քարի հանքա– վայրերը հիմնականում մշակում են բաց եղանակով։ 2․ Հանքավայրերի բաց մշակ– ման հետևանքով երկրակեղևում առաջա– ցած բաց փորվածքների ամբողջություն։ Զգալի թվով Ք–եր կան նաև ՀՍՍՀ տարած– քում։

ՔԱՐՀԱՎԱՔ ՄԵՔԵՆԱ, կցվող կամ կախ– վող մեքենա՝ մակերեսային և թաղված քարերը գյուղատնտ․ հանդակներից, ճա– նապարհային և այլ շինարար, տեղամա– սերից հանելու, հավաքելու և տեղափոխե– լու համար։ ՍՍՀՄ–ում արտադրվում են՝ քարերը հողից հանելու, հանող ու բար– ձող, հավաքող ու տեղափոխող և միայն տեղափոխող Ք․ մ–ներ։

ՔԱՐՀԱՏ, Քարահատ, գյուղ Արմ․ Հա– յաստանում, Սեբաստիայի վիլայեթի հա– մանուն գավառի Գոչկիրի գավառակում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 2400(300 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործու– թյամբ, անասնապահությամբ, մեղվաբու– ծությամբ, արհեստներով, առևտրով։ Գյու– ղում կար եկեղեցի (Ս․ Աստվածածին) և վարժարան (Թարգմանչաց), որտեղ 1878-ին սովորում էր 30 աշակերտ։ Բնա– կիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մա– սը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փըրկ– վածներն ապաստանել են տարբեր երկըր– ներում։

ՔԱՐՀԱՏ ՄԵՔԵՆԱ, հանքային մեքենա՝ ապարազանգվածից սղոցելով տրված չա– փի հատաքարեր ստանալու համար։ Ք․ մ–ները կրում են հետևյալ բանող մա– սերը․ կարծր համաձուլվածքներով ամ– րանավորված ատամիկներ ունեցող սկա– վառակային սղոցներ, շղթայակիր բարեր և օղակային ֆրեզներ։ Սկավառակային Ք․ մ–ները կիրառվում են սեղմման նը–