ՔԱՐՈՆ (հուն․ Xapcov), հին հուն, դիցա– բանության մեջ ննջեցյալների ոգիները Սաիքս գեաով Հադեսի թագավորություն փոխադրողը։ Այդ հավատքով4 հին հույ– ները, իբրն փոխադրավարձ, հանգուցյա– լի բերանում դրել են մանր դրամ (մեկ ոբողոս)։ Ք․ իբր իր մակույկով տեղափո– խել է այն հանգուցյալների ոգիները, որոնց ոսկորներն անդորր են գտել գե– րեզմանում։
ՔԱՐՎԱՆՍԱՐԱ (1978-ից՝ Ամրե Թագա), գյուղ ՀՍՍՀ Արագածի շրջանում։ Ք–ով է անցնում Արթիկ–Ապարան ավտոճանա– պարհը։ Երինջների ինտենսիվ աճեցման Քարվանսարա միջտնտեսային ձեռնարկությունը զբաղ– վում է նաև հացահատիկի, կերային կուլ– տուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։
ՔԱՐՎԱՆ ՍԱՐԱՅ, գյուղ Արմ․ Հայաստա– նում, Սեբաստիայի վիլայեթի Եվդոկիա գավառում, Եվդոկիայից մոտ 35 կմ հվ․։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ մոտ 2400 (300 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատի– կի մշակությամբ, այգեգործությամբ, մեղ– վաբուծությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Աստվածածին)։ 1895-ի հայկ․ կոտո– րածների ժամանակ զոհվել են Ք–ի 78 բնակիչ, մնացածները բռնությամբ տեղա– հանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճա– նապարհին։ Ք ԱՐՏ–Բ ԼԱՆՇ (ֆրանս․ Carte blanche), 1․ ստորագրված մաքուր (չլրացված) բը– լանկ, որը մեկ ուրիշին է հանձնվում տեքստը լրացնելու իրավունքով։ 2․ Փո– խաբերական առումով՝ անսահմանափակ լիազորություն, գործողությունների լրիվ ազատություն։
ՔԱՐՏԵԶ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ, աշխար– հագրական քարտեզ, որն արտացոլում է գյուղատնտ․ արտադրության տարածքա– յին տարբերակումը։ Լինում են գյուղա– տնտեսության վարման և զարգացման, տնտ․ պայմանների, գյուղատնտեսության տնտ․ ցուցանիշների, գյուղատնտ․ արտադ– րության ռեսուրսների (նյութական, աշ– խատանքային, բնական) տնտ․ գնահատ– ման, գյուղատնտ․ արտադրության տեխ– նոլոգիայի քարտեզներ։
ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՔՄՄ), ստեղծվել է քարտե– զագրական գիտությանն ու արտադրու– թյանն աջակցելու, քարտեզագրական հե– տազոտությունների կատարման ու կոոր– դինացման, տարբեր երկրների գիտնա– կանների համագործակցության, ինչպես նաե քարտեզագրական կարեոր հարցերի քննարկման, միջազգային կոնֆերանսնե– րի, սիմպոզիումների, ցուցահանդեսների կազմակերպման և քարտեզագրության նորագույն նվաճումներին ծանոթացնելու համար։ Հիմնադրվել է 1961–ին։ Անդամ– ներն են 63 երկիր (1985, ՍՍՀՄ–ը՝ 1964-ից)։ Բարձրագույն օրգանը Գլխա– վոր ասամբլեան է, որը հրավիրվում է 4 տարին մեկ։
ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ՊՐՈՅԵԿՑԻԱՆԵՐ, երկրի էլիպսոիդի (գնդի) մակերեույթի ամբողջական կամ մասնակի պատկե– րումը հարթության վրա մաթեմատիկա– կան եղանակներով։ Հաճախ Ք․ պ․ են անվանում նաև քարտեզագրական ցան– ցը, որը հարթության (քարտեզի) վրա ար– տահայտում է գնդի կամ էլիպսոիդի միջօ– րեականների ու զուգահեռականների ցանցը։ Քանի որ գնդի և էլիպսոիդի մա– կերևույթները հնարավոր չէ առանց ծալ– քերի ու աղճատման բացել հարթության վրա, հետեապես դրանց հարթ պատկերու– մը ունենում է երկարության, մակերեսի և անկյունների աղճատում (պարտադիր չէ բոլորը միաժամանակ)։ Քարտեզի վրա սո– վորաբար նշվում է ընդհանուր կամ գլխա– վոր մասշտաբը, որը գնդի կամ էլիպսոի– դի պատկերման փոքրացման աստիճանն է։ Ք․ պ․ լինում են բևեռային կամ նորմալ (նկ․ 1), հասարակածային կամ լայնակի (նկ․ 2), հորիզոնական կամ շեղ (նկ․ 3) ևն։ Ք․ щ․ դասակարգվում են ըստ աղճա– տումների բնույթի և քարտեզի միջօրեա– կանների ու զուգահեռականների ցանցի ձևի։ Ք․ պ․ աղճատումների բնույթով լի– նում են հավասարանկյուն (կոնֆորմ,