Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/438

Այս էջը սրբագրված չէ

փորձարկումների արգեչման պայմանա– գիր 1963)։ Ք–ի գործունեությունը առաջ բերեց ԱՄՆ–ի ծայրահեղ աջ ուժերի դըժ– գոհությունը, որոնց ձեռքով և նա դավա– դրաբար սպանվեց Դալասում (Տեխասի նահանգ)։

ՔԵՆԵԴԻ (Kennedy) Ռոբերա Ֆրենսիս (1925–1968), ԱՄՆ–ի քաղ․ գործիչ։ Ջ․ Ֆ․ Քենեդիի եղբայրը։ Իրավաբան։ 1961 – 1964-ին՝ ԱՄՆ–ի արդարադատության մի– նիստր (այդ պաշտոնում եղել է նաև Լ․ Ջոե– սոնի օրոք)։ Եղել է դեմոկրատական կու– սակցության լիբերալ թևի պարագլուխ– ներից, դատապարտել է ԱՄՆ–ի ագրեսիան Վիետնամում։ 1968-ին կամպանիա է ըս– կըսել որպես ԱՄՆ–ի պրեզիդենտության թեկնածու և նախընտրական ընտրարշա– վի օրերին դավադրաբար սպանվել է Լոս Անշեյեսում։

ՔԵՆԻՍ (Kenya), հանգած հրաբուխ Աֆ– րիկայում, Քենիայում։ Հատած կոնի ձևով բարձրանում է լավային սարավանդի վրա, Արևելա–Աֆրիկական բեկվածքների գո– տուց արլ․։ Բարձրությունը 5199 մ է (Բա– տիան պիկ, 2-րդը՝ Աֆրիկայում)։ Ստորոտ– ները ծածկված են խոնավ հասարակածա– յին անտառներով։ 4800 t/–ից բարձր հա– վերժական ձյուն և սառցադաշտեր են։

ՔԵՆԻԱ (Kenya), Քենիայի Հան– րապետություն (Republic of Ke– nya), աետություն Արլ– Աֆրհկայում։ Բրիտ․ համագործակցության անդամ է։ Սահմանակից է Եթովպիային, Սուդանին, Ուգանդային, Տանզանիային և Սոմալիին։ Հվ–արլ–ում ողողվում է Հնդկական օվ– կիանոսի ջրերով։ Տարածությունը 582,6 կմ2 է, բն․ 19 մլն (1984), մայրա– քաղաքը՝ Նայրոբի (1 մլն, 1983)։ Վար– չականորեն բաժանվում է 8 նահանգի և մայրաքաղաքային օկրուգի։ Պետական կարգը։ Ք․ հանրապետու– թյուն է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1969-ից։ Պետության և կառա– վարության գլուխը, ինչպես նաև զինված ուժերի գերագույն գլխ․ հրամանատարը պրեզիդենտն է։ Նա նշանակում և ազա– տում է փոխպրեզիդենտին, մինիստրնե– րին, բոլոր բարձրագույն պաշտոնյանե– րին, նշանակում է Ազգ․ ասամբլեայի անդամների մի մասին են։ Օրենսդիր բարձրագույն մարմինը միապալատ Ազգ․ ասամբլեան է։ Հանրապետության կա– ռավարությունը մինիստրների կաբինետն է։ Ընտրական իրավունքից օգտվում են 21 տարին լրացրած բոլոր քաղաքացի– ները։ Բնությունը։ Ք․ գտնվում էtԱրևելա– Աֆրիկական սարահարթի հս–արլ․ ծայ– րամասում, որը երկրի մեծ մասում ունի 500–1500 մ բարձրություն և արլ–ում աստիճանաձև իջնում է դեպի օվկիանոսի առափնյա նեղ դաշտավայրը։ Ափերը մեծ մասամբ վարնետվածքային են, քիչ կը– տըրտված։ Սարահարթի կենտր․ մասը խիստ կտրտվել է Արևելա–Աֆրիկական բեկվածքների ճյուղավորություններով։ Առաջացել են իջվածքներ, որոնք հաճախ լցվում են ջրով։ իջվածքները շրջապատ– ված են բարձր լեռներով (Աբերդեր, մինչև 4000 մ, Մաու և Էլգեյո, մինչև 3000 մ ևն) ու հրաբուխներով (Քենիա լեռ, 5199 մ, երկրի ամենաբարձր կետը, էլգոն, 4322 մ)։ Կան տաք աղբյուրների և գազերի ելքեր։ Ք–ի արմ․ մասը մնացորդային լեռներով բարձր սարահարթ է։ Վիկտորիա լճի ափերով ձգվում է կուտակումային դաշ– տավայրը։ Ք–ի տարածքը կազմված է մինչքեմբրիի բյուրեղային և մետամոր– ֆային ապարներից, որոնք բեկվածքի զոնայում ծածկված են կայնոզոյան լա– վաներով, օգտակար հանածոներով։ Կան հազվագյուտ մետաղների, բազմամետա– ղային և ոսկու հանքավայրեր։ Կլիման մերձհասարակածային է։ Միջին ամսական ջերմաստիճանը ափա– մերձ շրջաններում 24–27°C է, կենտ– րոնական լեռնային շրջաններում՝ 12– 18°C, արմ–ում՝ 22–24°C։ Տարեկան տե– ղումները հս–արլ–ում և արլ–ում 250 մմ են, լեռներում և բարձր սարավանդներում՝ 1500–2000 մմ։ Առավել խոշոր գետերը՝ Տանան և Գալանան, պատկանում են Հնդկական օվկիանոսի ավազանին։ Ք–ի կենտրոնական իջվածքային շրջանում են Ռուդոլֆ, Բարինգո, Նակուրու, Նաիվաշա, Մագադի լճերը։ Որոշ լճեր աղի են։ Ք–ի արմ․ և հվ–արմ․ լանդշաֆտներում տիրապետում են սավաննաները և սա– վաննային անտառները, հս–արլ․ չորային շրջաններում՝ անապատացած սավաննա– ներն ու կիսաանապատները, լեռներում՝ մշտականաչ խոնավ արևադարձային ան– տառները։ Հարուստ կենդանական աշ– խարհը պահպանվում է Ցավո, Մաունթ Քենիա և այլ ազգային պարկերում ու արգելոցներում։ Բնակչությունը։ Բնակչության 98% –ը աֆրիկյան (նիգեր–կոնգոյի, շարի–նե– ղոսյան և քուշյան) ժողովուրդներ են։ Բնակվում են նաև հնդիկներ, եվրոպացի– ներ, արաբներ և այլք։ Հավատացյալնե– րի մոտ 3/4-ը պահպանում է տեղական հավատալիքները, մնացածը քրիստոնյա– ներ ու մահմեդականներ են։ Քիչ թվով կան հնդուիզմ դավանողներ։ Պաշտոնա– կան լեզուներն անգլերենն ու սվահիլին են։ Բնակչության միջին խտությունը 1 կմ2-ի վրա 28,1 մարդ է։ Առավել խիտ են բնակեցված Վիկտորիա լճի, Հնդկական օվկիանոսի ափամերձ շրջանները և սա–