Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/439

Այս էջը սրբագրված չէ

րավանդի բարձրադիր մասը։ Գլխավոր քաղաքներն են Նայրոբին, Մոմբասան, Նակուրուն, Կիսումուն։ Պատմական ակնարկ։ ժամանակակից Ք–ի ազգ․ կազմը ձևավորվել է XIV– XIX դդ․ ներգաղթերի հետևանքով։ Մ․ թ․ ա․ V–մ․ թ․ V դդ․ Արլ․ Աֆրիկա են այ– ցելել հույն, եգիպտացի, չինացի, հնդիկ և արաբ ծովագնացներն ու առևտրական– ները։ VII –VIII դդ․ առաջացել են արաբ– ների և աֆրիկացիների բնակավայրեր, XI –XV դդ․ Ք–ի առափնյա և նրան հարող ներքին շրջաններում՝ քաղաք–պետու– թյուններ։ XVI դ․ Արլ․ Աֆրիկայի զգալի մասը գրավել են պորտուգալացիները։ XVIII դ․ առաջացել են արաբ, մի շարք սուլթանություններ։ XIX դ․ սկսվել է Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներթափան– ցումը Ք–ի տարածք։ Անգլո–գերմ․ պայմա– նագրով 1890-ին Ք–ի տարածքն անցել է բրիտ․ հսկողության տակ, իսկ հետագա– յում մտել է բրիտ․ Արլ․ Աֆրիկա պրոտեկ– տորատի կազմի մեջ։ 1920-ին Ք․ հռչակվել է բրիտ․ գյսղութ, առափնյա շրջանները մնացել են իբրև պրոտեկտորատ։ Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմ– ների միջև ընկած ժամանակաշրջանում Ք–ում սկսվել է կազմակերպված հակա– գաղութատիրական պայքար։ 1960-ի մարտին ստեղծվել է Ք–ի աֆրիկացիների ազգ․ միություն (ՔԱԱՄ) կուսակցությու– նը, որը պահանջում էր Ք–ի քաղ․ ան– կախությունը։ 1961-ին և 1963-ին պառ– լամենտական ընտրություններում հաղ– թեց ՔԱԱՄ–ը և կազմեց Ք–ի առաջին աֆր․ կառավարությունը։ 1963-ի հունիսի 1-ին Ք․ ստացավ ներքին ինքնավարություն, 1963-ի դեկտ․ 12-ին՝ դարձավ անկախ պե– տություն։ 1964-ի դեկտ․ 12-ին Ք․ հռչակ– վեց հանրապետություն։ Ք–ի կառավարու– թյան ներքին և արտաքին քաղաքականու– թյան հիմքում դրվեց «աֆր․ դեմոկրատ, սոցիալիզմի» ուսմունքը։ Կառավարու– թյան գործունեության գլխ․ ուղղություն– ներից մեկը տեղական և օտարերկրյա մասնավոր կապիտալի և աֆրիկացիների ձեռնարկատիրական գործունեության խրախուսումն է։ Արտաքին քաղ․ ասպա– րեզում Ք․ սերտ կապերի մեջ է Արմ․ պե– տությունների, աֆր․ մի շարք երկրների հետ, հանդես է գալիս ապարտհեյդի և գաղութատիրության դեմ։ Ք–ի և ՍՍՀՄ–ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1963-ի դեկտեմբերին։ 1964-ին կնքվել են տնտ․ և տեխ․, մշակութային համագոր– ծակցության և առետր․ համաձայնագրեր։ 1963-ից Ք․ ՄԱԿ–ի անդամ է։ Ք․ Մֆր․ միաս– նության կազմակերպության անդամ է։ Քաղաքական կուսակցությունները U արհմիությունները։ Քենիայի աֆրիկյան ազգա– յին միություն (ՔԱԱՄ), երկրի միակ և կառավարող կուսակցությունն է։ Հիմնադրվել է 1960-ին։ Քենիայի արհմիությունների կենտրո– նական կազմակերպ ու թյ ու ն (ՔԱԱԿ)։ Հիմնադրվել է 1965-ին։ Ունի ավելի քան 450 հզ․ անդամ։ Տնտեսությունը։ Ք․ ագրարային երկիր է։ էկոնոմիկայում կարեոր դեր ունի օտարերկրյա (հատկապես անգլ․) կապի– տալը։ Անկախությունից հետո պլանա– վորվում է ազգ․ տնտեսությունը, զարգա– նում պետ․ և կոոպերատիվ սեկտորը։ Կա– տարվում են ագրարային վերափոխում– ներ։ Գյուղատնտեսությունը։ Երկրի համա– խառն արդյունքի 30% –ը տալիս է գյուղա– տնտեսությունը, որտեղ կան խոշոր կա– պիտալիստական և աֆրիկական համայ– նական հողատիրական տնտեսություն– ներ։ Մշակում են սուրճ, թեյ (1-ին տեղը Աֆրիկայում), երիցուկ, սիգալ, եգիպտա– ցորեն, ցորեն, վարսակ, գարի, կորեկ, սորգո ևն։ Տնտեսության մեջ կարեոր դեր ունի անասնապահությունը։ 1981-ին երկ– րում կար 13,5 մլն խոշոր, 14 մլն մանր եղջերավոր անասուն, 100 հզ․ խոզ, 900 հզ․ ուղտ։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ։ Արդյունաբերությունը թույլ է զարգա– ցած։ Ձեռնարկությունների մեծ մասին հսկում է անգլ․ կապիտալը։ 1983-ին էլեկտրակայանների հզորությունը 544 հզ․ կՎւռ էր, էլեկտրաէներգիայի արտադրու– թյունը՝ 1904 մլն կՎա/ժ։ էլեկտրաէներ– գիա ներմուծվում է նաև Ուգանդայից (1983-ին՝ 179 մլն կՎւո/ժ)։ Հանքարդյու– նահանող արդյունաբերությունը թույլ է զարգացած։ Արդյունահանում են նատ– րիումի հիդրոկարբոնատ, արճիճ, ցինկ, արծաթ, կիանիտ, դիատոմիտ ևն։ Մշա– կող արդյունաբերության առաջատար ճյուղերն են սննդի և տեքստիլ արդյունա– բերությունը։ Կա նաև կարի, կաշվի, քիմ․, նավթավերամշակման, ցեմենտի արդյու– նաբերություն, մետաղամշակում։ Արդ․ կարևոր կենտրոններն են Նայրոբին, Նա– կուրուն, Տիկան, էլդորեւոը, Մոմբասան։ Գործում է նավթավերամշակման գործա– րան։ Տրանսպորտը։ Երկաթուղիների երկա– րությունը 2730 կմ է (1983), ավտոճանա– պարհներինը՝ 54,5 հզ․ կմ (6,5 հզ․ կմ–ը՝ կոշտ ծածկով)։ Գլխ․ նավահանգիստը Մոմբասան է։ Նայրոբիի մոտ կա միջազ– գային օդանավակայան։ Տրանսպորտա– յին նպատակներով օգտագործվում է նաե Վիկտորիա լիճը։ Արտաքին առևտուրը։ Ք․ արտահանում է սուրճ, թեյ, նավթամթերք, կաշի և մորթի, արքայախնձոր, պահածոներ, սո– դա, ներմուծում՝ մեքենաներ և սարքա– վորում, նավթ, սև մետաղ, թուղթ, դեղո– րայք, պարարտանյութ են։ Հիմնական գործընկերներն են Մեծ Բրիտանիան, ԳՖՀ–ն, ճ–ապոնիան, Իտալիան, ԱՄՆ, Մերձավոր Արևելքի երկրները, Ուգան– դան, Տանզանիան։ Դրամական միավորը քենիական շի– լինգն է։ Բժշկաաշխարհագրական բնութագի– րը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ծնունդը 1979-ին կազմել է 1000 բնակչին՝ 51, ընդ– հանուր մահացությունը՝ 12, մանկական մահացությունը՝ 1000 ողջ ծնվածին՝ 119։ Կյանքի միջին տևողությունը՝ 53 տարի։ Տարածված են վարակիչ և մակաբուծա– կան հիվանդությունները։ 1977-ին գոր– ծում էին 80 պետ․ հիվանդանոց, 191 բժշկ․ կենտրոն և 536 ամբուլատորիա։ Մահճակալային ֆոնդը կազմել է 18,0 հզ․, այդ թվում՝ 12 հզ․ պետ․ հիմնարկ– ներում (10 հզ․ բնակչին՝ 11,1 մահճա– կալ)։ 1978-ին աշխատում էին 1270 բժիշկ (1 հզ․ բնակչին՝ 0,9 բժիշկ), 197 դեղագործ, 108 ատամնաբույժ, ավելի քան 1 հզ․ բժշկի օգնական, 13600 բուժ– քույր։ Բժշկ․ կադրեր են պատրաստում Նայրոբիի համալսարանի բժշկ․ ֆակուլ– տետում, միջին բուժանձնակազմ՝ բժշկ․ կադրերի պատրաստման կենտրոնում U բժշկ․ դպրոցներում։ 1968-ին ՍՍՀՄ–ը Քի– սումուում իբրև Ք–ին նվեր կառուցել է 200՝ մահճակալանոց հիվանդանոց՝ պո– լիկլինիկայով և բուժանձնակազմի համար բնակելի շենքերով։ Լուսավորությունը։ 1963-ից սկսած մեծ աշխատանք է կատարվել անգրագիտու– թյան վերացման համար, սակայն 1980-ին անգրագետ էր մեծահասակ բնակչության 52% –ը։ ժամանակակից կրթական հա– մակարգում են՝ 7-ամյա տարրական (ըն– դունվում են 6 տարեկանից) և 6-ամյա միջնակարգ (4+2) դպրոցները։ Մի շարք միջնակարգ տեխ․ ուս․ հաստատություն– ներ (պոլիւոեխ․ կոլեջ Նայրոբիում, տեխ․ ինստ․ Մոմբասայում ևն) հավասարված են միջնակարգ դպրոցի II աստիճանին (ավարտողները բուհ ընդունվելու իրա– վունք ունեն)։ Պրոֆ․ կրթությունը հիմնա– կանում իրականացվում է տարրականի հիմքի վրա՝ պրոֆ․ ուսումնարաններում, ինչպես նաև ձեռնարկություններում։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատ– րաստում մանկավարժ, կոլեջները, միջ– նակարգ դպրոցի՝ Ազգային համալսարա– նը։ Բարձրագույն կրթություն է տալիս Ազգ․ համալսարանը (հիմն, է 1956-ին Նայրոբիում, որպես Թագավորական տեխ․ կոլեջ, 1961-ին ստացել է համալսարանա– կան կոլեջի ստատուս, 1969-ից՝ Ազգ․ համալսարան), որն ունի բնական գիտու– թյունների, ինժեներական, արվեստի, ճարտ․, առևտրի, անասնաբուժական ու բժշկ․ ֆակուլտետներ և համալսարանա– կան կոլեջ (հիմն, է 1972-ին)։ Նայրոբիում են գտնվում Մակմիլանի (հիմն, է 1931-ին, ավելի քան 110 հզ․ ԳԻՐՔ) գրադարանը, Ազգ․ թանգարանը (1911) և Մորսբիի կերպարվեստի պատ– կերասրահը (1961)։ Գիտական հիմնարկները։ Առաջին գիտ․ ընկերությունները՝ գյուղատնտ․ և Արլ․ Աֆրիկայի բնապատմ․, ստեղծվել են XX դ․ սկզբին։ 1933-ին հիմն, է երկրաբանական ծառայությունը։ 1948-ին՝ Արլ․ Աֆրիկայի հետազոտական ընկերությունը, որը միա– վորում է Ք–ի, Տանզանիայի, Ուգանդայի 14 հետազոտական խումբ։ Դրանցից Ք–ում գործում են գյուղատնտ․ և անտառագի– տության հետազոտական, արդ․ հետա– զոտությունների, անասնաբուժության կազմակերպությունները, օդերևութաբա– նական ծառայությունը։ Գյուղատնտ․ բնական ռեսուրսների մինիստրությանը կից գործում են գյուղատնտ․ ազգ․ հետա– զոտական լաբորատորիան և սելեկցիոն կայանը, ինչպես նաև բժշկ․ հետազոտա– կան ինստ–ը ևն։ Մամուլը, ռադիոհաղորդումները, հե– ռուստատեսությունը։ Թերթերից են․ «Դեյլի Նեյշն» («Daily Nation», 1960-ից, անգլ․), «Քենիա Ֆարմեր» («Kenya Far– mer», 1954-ից, անգլ․ և սվահիլի), «Սանդի