հրատարակչություններում, 1970-ից՝ Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում։
Ք–ի առաջին պատմվածքը տպագրվել է 1940-ին՝ Նիկոզիայի «Այգ» պարբերականում, առաջին ժողովածուն («Մեծ ճանապարհի վրա»)՝ 1948-ին։ Այնուհետև հրատարակվել են նրա «Պատմվածքներ» (1954), «Քեզնից հեռու, քեզ հետ» (1962), «Տնակը կռունկի վրա» (1975) պատմվածքներ և վիպակներ ամփոփող գրքերը։ Ուշագրավ են Ք–ի «Կղզի նման չիք մեր Կիպրիա» (1970, ռուս․ հրտ․ 1974) վիպակը, որը պատկերում է Մելգոնյան հաստատության պատանիների կյանքը, և «Կտակը» (1981) ժողովածուն։ Ք․ գրել է նաև մանուկների համար («Աշխարհի ապագա չեմպիոնները», 1962, «Երկնքում շատ աստղեր կան», 1977, ժող–ներ)։ Ք․ թարգմանել է Վ․ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» (1959) վիպակը, «Ջիմ Դենդի» պիեսը («Իմ սիրտը լեռներում է», ժող․, 1963), Մ․ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» (1964) վեպը։
ՔԵՇԻՇՅԱՆ Հակոբ Նազարի (ծն․ 22․12․1911, Կեսարիա), հայ սովետական գորգանկարիչ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1954)։ 1921-ին, Սալոնիկում, ուսանել է Կյուլպենկյան վարժարանում, զուգընթաց աշխատել մորեղբոր՝ Կ․ Ղազարյանի հիմնած գորգի գործարանում (1928-ից՝ գորգանկարիչ)։ 1932-ին Ք–ի ընտանիքը հայրենադարձվել է Սովետական Հայաստան։ 1932–44-ին աշխատել է Գորգմիության կենտր․ վարչությունում (հետագայում «Հայգորգ») որպես նկարիչ, 1944–62-ին՝ գլխ․ նկարիչ։ Ք–ի գծագրությամբ վերարտադրվել են մի քանի վիշապագորգեր («Երևան», «Անահիտ» նոր անվանումներով)։ Հեղինակել է շուրջ 60 անուն գորգ՝ ձեռքի և մեքենայական արտադրության համար։ Ք–ի հայտնագործությունն է չմանված գույնզգույն բրդերով գորգ գործելը, որի շնորհիվ գորգը ձեռք է բերում գեղանկարչականություն։ Ք–ի հեղինակած գորգերը արժանացել են միջազգ․ մրցանակների (Փարիզ, 1937, ոսկե մեդալ, Նյու Յորք, 1939, Մեծ մրցանակ, Բրյուսել, 1958, արծաթե մեդալ, Լայպցիգ, 1965, ոսկե մեդալ)։ 1957-ին ձևավորել է Ա․ Ապենդիարյանի «Ալմաստ» օպերայի զգեստները, 1939-ին՝ Ա․ Տիգրանյանի «Անուշ» օպերայի վարագույրը։ 1957–1976-ին գորգանկարչություն է դասավանդել Երևանի գեղարվեստաթատերական ինստ–ում (1972-ից` դոցենտ)։
Պատկերազարդումը տես 321-րդ էջից առաջ՝ ներդիրում։
Գրկ․ Թեմուրճյան Վ․ Ս․, Գորգագործությունը Հայաստանում, Ե․, 1955, էշ 151 –155։ Бабенчиков М․ В․, Народное декоративное искусство Закавказья и его мастера, М․, 1948, с․ 70․
ՔԵՈՓՍ (հուն․ Хёоф, եգիպտ․ Խ ու ֆ ու), եգիպտ․ փարավոն մ․ թ․ ա․ XXVII դ․ սկզբին։ Պահպանվել են Ք–ի կառավարման ժամանակաշրջանին վերաբերող տարեգրության մնացորդներ և Սինայի թերակղզու բնակիչների նկատմամբ տարած հաղթանակը պատկերող ժայռախորաքանդակ։ Հերոդոտոսը Ք–ին նկարագրում է իբրև բռնակալ և կեղեքիչ։
Ք–ի բուրգը Գիզայում ամենամեծն է եգիպտ․ բուրգերից (բարձրությունը 146,59 մ է, հիմքի կողմը՝ 243 մ)։
ՔԵՉԵԿ Համբարձում Սերաֆիմի (7․6․1872, Նոր Նախիջևան – 3․9․1948, Երևան), հայ սովետական վիրաբույժ, մանկավարժ, հասարակական գործիչ։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1910), պրոֆեսոր (1925), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1935)։ ՀՍՍՀ–ում վիրաբուժական ծառայության հիմնադիրներից։ 1897-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը, այնուհետև աշխատել Դոնի Ռոստովում, Վլադիկավկագում։ 1900–10-ին աշխատել է Պետերբուրգի Ռազմա–բժշկ․ ակադեմիայում, ուր աշակերտել է ականավոր վիրաբույժ Ն․ Վելյամինովին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ղեկավարել է Դոնի Ռոստովի օրթոպեդիայի ինստ–ը և սպայական լազարեթը։ 1916-ին Ք․ Դոնի Ռոստովի Վարշավյան համալսարանում դասավանդել է ուրոլոգիա, 1919–1923-ին աշխատել է Վրաստանում։ 1923-ին ընտրվել է Երևանի համալսարանի բժշկ․ ֆակուլտետի վիրաբուժության ամբիոնի վարիչ, 1925-ից՝ դեկան, այնուհետև գիտական խորհրդատու։ Ակտիվորեն մասնակցել է նաև բժշկ․ ինստ–ի և ամբիոնների կազմակերպման աշխատանքներին։ Հայրենական պատերազմի տարիներին եղել է էվակոհոսպիտալների խորհրդատու։ Ք–ի գիտական աշխատանքները վերաբերում են տուբերկուլոզային գայլախտի լուսաբուժության մեթոդների մշակման, ուրոլոգիայի, վիրաբուժության բազմաթիվ հարցերի ուսումնասիրություններին։ Գործնական բժշկության մեջ առաջինն է օգտագործել ֆինզենի լամպը և կիրառել միզապարկադիտումը։ Եղել է ՀՍԱՀ վիրաբույժների գիտ․ ընկերության նախագահ, պատվավոր անդամ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Ք–ի անունով է կոչվում Երևանի 1 կլինիկ, հիվանդանոցի վիրաբուժ․ բաժանմունքը, բժշկ․ ինստ–ում սահմանվել է Ք–ի անվան ուսանողական կրթաթոշակ։
ՔԵՉԵԿՅԱՆ Մտեփան Ֆեոդորի [(13)․25․3․1890, Նոր Նախիջևան – 24․6․1967, Մոսկվա], հայ սովետական իրավաբան, իրավաբանական գիտությունների դ–ր (1940), պրոֆ․ (1918), ՌՍՖՍՀ գիտության վաստ․ գործիչ (1960)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ՝ (1912)։ 1912-ից դասավանդել է տարբեր համալսարաններում։ 1942-ից եդել է Մոսկվայի պետ․ համալսարանի պրոֆ․ և պետության ու իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչը, 1946–54-ին՝ միաժամանակ ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր Հասարակական գիտությունների ակադեմիայի պրոֆ․։ Ք․ եղել է իրավաբանական մի շարք ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամ։ Ք–ի գիտ․ աշխատությունները վերաբերում են պետության և իրավունքի տեսությանն ու պատմությանը, քաղ․ գիտությունների պատմությանը ևն։ Նախաձեռնել է պետության և իրավունքի տեսության ու պատմության մի շարք դասագրքերի ստեղծումը, եղել դրանց հեղինակը և խմբագիրը։ Թարգմանել է Ֆիխտեի երկերը։ Նրա աշխատությունները թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան ժողովուրդների բազմաթիվ լեզուներով։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Երկ․ Этическое мировозерцание Спинозы, М․, 1914; Национальный вопрос в России и на Западе, М․, 1917; Всеобщая история государства и права, ч․ 1, М․, 1944; Учение Аристотеля о государстве и праве, М․–Л-, 1947; Правоотношения в социалистическом обществе, М․, 1958; Государство и право Древней Греции, М-, 1963․
ՔԵՉԵՅՈՒՐՏ, Քեչեյուրդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գավառի Քոչկիրի գավառակում, Չարդակ կոչվող լեռան ստորոտին։ XIX դ․ կեսին ուներ մոտ 700 (60–70 տուն), առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին՝ 2500 (300 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, արհեստներով, առևտրով։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Աստվածածին)՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։
ՔԵՉՅԱՆ Առաքել Մարտիրոսի (22․12․ 1885, Ակն –25․9․1955, Բուխարեստ), ռումինահայ հասարակական գործիչ, հրապարակագիր, գրող, բանասեր։ Սովորել է Կամարակապի Արամյան վարժարանում։ 1912-ին մասնակցել է Թուրքիայի առաջին բանվորական հուզումներին։ 1902-ից եղել է հնչակյան կուսակցության անդամ, գործել է Ակնում, Կ․ Պոլսում, Կիլիկիայում (1916–21) և Ռումինիայում (1925–30)։ Աշխատակցել է «Երկիր», «Պալքանյան մամուլ», «Նոր երկիր», «Տավրոս», «Հնչակ», «Նոր արշալույս», «Նոր կյանք» և այլ պարբերականների։ 1935-ին տպագրվել է Ք–ի «Ուխտավորներ հայ ազատագրության ճամբուն վրա» վեպը, որը պատմում է համիդյան արյունոտ օրերի մասին։ Ուշագրավ են նաև «Կարմիր դրվագներ հերոսներու կյանքեն․ 1915–1918» (հ․ 1–3, 1938–40) վիպաշարը և «Անկումը հարստության ճամբուն վրա» (1946) վեպը։ Երկար տարիների աշխատանքի արդյունք է Բուխարեստում լույս տեսած «Ակն և ակնցին․ 1020–1915» (1942) բանասիրական երկի առաջին հատորը, որը լրացվել և 1952-ին վերահրատարակվել է Փարիզում՝ «Ակն և ակնցիք» խորագրով։
ՔԵՉՅԱՆ Օննիկ Զենոբի [5(17)․5․1900, Նիկոմեդիա –17․4․1962, Սոֆիա], հայ դերասան, ռեժիսոր։ Բեմ է բարձրացել 1919-ին՝ Նիկոմեդիայում, ապա խաղա-