Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/442

Այս էջը սրբագրված չէ

ցել Կ․ Պոլսում, 1922-ից՝ Բուլղարիայում՝ Ռուսչուկում (1924–26-ին), Պլովդիվի «Սևումյան» (1927–30-ին), 1936-ից՝ ՀՕԿ–ի Սոֆիայի մասնաճյուղի «Շիրվանզադե» թաաերախմբերում։ Բուլղարխսն ֆաշիստ, լծից ազատագրվելուց (1944) հետո եղել է <Երեան> միության Սոֆիայի թատեր․ խմբակի կազմակերպիչներից։ Հիմնակա– նում կատարել է դրամատիկ և բնութա– գրական դերեր՝ Սուրեն (Շիրվանզադեի «Պատվի համար»), Մանուկ աղա (Պարոն– յանի «Մեծապատիվ մուրացկաններ»), Աբեղա (Շանթի «Հին աստվածներ»), Շմա– գա (Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավոր– ներ»), Ցագո (Շեքսպիրի «Օթելլո») են։ 1921-ից զբաղվել է նաև ռեժիսորությամբ։ Բեմադրություններից են՝ Շիրվանզադեի «Նամուս», «Պատվի համար», Պարոնյանի «Պաղտասար աղբար», Մուրացանի «Ռու– զան», Ստոյանովի «Վարպետները»։ Ր․ Հովակիմյան

ՔԵՊԱՊՀՅԱՆ (Քեբաբչյան) Մել– քոն Մկրտչի (1880, Ակն–3․10․1949, Երե– վան), հայ նկարիչ։ Սովորել է Ակնի Նա– րեկյան և Ներսեսյան վարժարաններում։ 1892-ին տեղափոխվել է Կ․ Պոլիս, զբաղ– վել տարբեր աշխատանքներով, ինքնա– կրթությամբ վարպետանալով մանրա– նկարչության և գործվածքեղենի ձևավոր– ման արվեստի մեջ։ 1918-ին մեկնել է Փարիզ, իբրև նկարիչ աշխատել կտորեղե– նի ֆաբրիկաներում, նկարել աֆիշներ և նորաձևության նմուշներ, ձևավորել գըր– քեր (այդ թվում՝ Վ․ Շուշանյանի, Թ․ Ազատ– Մ․ Ք և Ш Ш Щ- ճ յ ա ն․ «Լռու– թյուն» (Հայաս– տանի պետ․ պատ– կերասրահ, Երե– վան) յանի գրքերը, <աենուն տարեցույցի» և <Անահիտի> տարբեր տարեթվերի համար– ներ)։ Ք–ի ստեղծագործության մեջ ակ– նառու տեղ են գրավում Մեծ եղեռնի թե– մայով աշխատանքները, որոնց բնորոշ են հստակ գծանկարը, վարդագույն, արծա– թամոխրավուն, երբեմն մանիշակագույն երանգների նուրբ անցումները։ Գործե– րից են․ «Հայ մայրերի սուգը», «Գաղթա– կաններ», «Խաչելություն», «Վենետիկ», «Վաղ գարուն», «Օռնամենտալ մոտիվ», գործվածքների էսքիզներ (18 թերթ)։ 1930-ին և 1944-ին Փարիզում ունեցել է անհատական ցուցահանդեսներ։ 1947-ին ներգաղթել է Մովետական Հայաստան և իր աշխատանքները նվիրել Հայաստանի պետ․ պատկերասրահին (Երևան)։ Լ• Չուգասզյան «&ԵՊԻՆՈՎ (Ք և պ ի ն յ ա ն) Գրիգոր Հովհաննեսի [3(15)․l ․1886, Թիֆլիս– 17․7․1966, Մոսկվա], հայ սովետական քանդակագործ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1956)։ 1909-ին ավարտել է Պե– Դ․ Հ․ Քեպինով տերբուրգի համալսարանի ֆիզմաթ ֆակ–ը։ 1907-ին Փարիզում սովորել է ժուլիան ակադեմիայում, 1910–12-ին՝ Ռ․ Վեռլեի, Պ․ Լանդովսկու ղեկավարած քանդակագործական արվեստանոցում, մասնագիտական դասեր առել Օ․Ռոդենից, Պ․ Տրուբեցկոյից։ 1912-ին Փարիզի Ազգ․ սալոնում ցուցադրել է դիմաքանդակներ։ 1913-ին վերադարձել է Թիֆլիս, 1916-ին մասնակցել հայ նկարիչների ցուցահան– դեսին։ 1921-ին տեղափոխվել է Մոսկ– վա։ Քանդակագործի 1920–30-ական թթ․ գործերին բնորոշ են հավաստիությունն ու ավարտվածությունը, նյութի զգացողու– թյունը և ձևերի արտահայտչականությու– նը։ Հիմնականում ստեղծել է իր ժամանա– կակիցների հոգեբանական դիմաքանդակ– ներ։ 1924-ին Կրեմլում կազմակերպված ցուցահանդեսում Ք–ի Վ․ Ի․ Լենինի հար– թաքանդակ դիմապատկերը ընդունվել է որպես լավագույններից մեկը, կրկնօրի– նակվել Մոսկվայի և այլ քաղաքների հա– մար, իսկ 1932-ին մեծացվել (5,32 t/X X 6,34 մ, ցեմենտ) Լենինգրադի միացյալ պետ․ քաղ․ վարչության շենքի նիստերի դահլիճի համար։ Այդ շրջանի հաստոցային լավագույն աշխատանքներից են՝ Վ․ Ֆիգ– ների (1925, փայտ, Տրետյակովյան պատ– կերասրահ, Մոսկվա, 1926, բրոնզ, Լե– նինգրադի հեղափոխության թանգարան), Ս․ Պեոովսևայայի (1928․ մարմար․ ՍՍՀՄ պատմության թանգարան, Մոսկվա), քան– դակագործի կնոջ՝ Տ․ Գ․ Քեպինովայի (1935, մարմար, Տրետյակովյան պատ– կերասրահ) դիմաքանդակները։ Հայրե– նական մեծ պատերազմի տարիներին Ք․ ապրել և ստեղծագործել է Երևանում, այդ ժամանակ կերտել է Սովետական Միության հերոսներ Վ․ Ն․ Տալալիխինի (1941, գիպս, ՍՍՀՄ կուլտուրայի մի– նիստրություն, Մոսկվա), ի․ Ն․ Կոժե– դուբի (1945, բրոնզ, Տրետյակովյան պատ– կերասրահ), Գ․ Մարգուլիսի (1943, գիպս, Հայաստանի պետ․ պատկերասրահ, Երե– վան), Ա․ Իսահակյանի (1942, գիպս, 1960, բրոնզ), Մ․ Սարյանի (1949, մար– մար), Ա․ Խաչատրյանի (1945, գիպս, Գ․ Ք և պ ի ն ո վ․ Մ․ Սարյանի դի– մաքանդակը, մարմար (1949, Հայաստանի պետ․ պատկերասրահ* Երևան) երեքն էլ՝ Հայաստանի պետ․ պատկերա– սրահում) դիմաքանդակները։ Անհատա– կան ցուցահանդեսներ է ունեցել 1935-ին, 1948-ին (Մոսկվա) և 1964-ին (Երևան)։ Վերջին շրջանի դիմաքանդակներին («Ն․ 8ա․ Մյասկովսկի», 1960, բրոնզ, «Ս․ Ս․ Պրոկոֆև», 1961, մարմար, երկուսն էլ՝ ՌՍՖՍՀ կուլտուրայի մինիստրություն, Մոսկվա, «Մ․ Ասլամազյան», 1961, գիպս, Հայաստանի պետ․ պատկերասրահ) հա– տուկ է կերպարների ոգեշնչվածությունը, բնութագրման ճշգրտությունը։ Գրկ․ Գրիգոր Քեպինով, Ե․, 1964 (կատա– լոգ) ։ Кравченко К․ С․, Григорий Ива– нович Кепинов, М․, 1963․ Մ․ Այվազյան

ՀԵՍԱԲԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատ– կանում է «հա» ճյուղին, ըստ բազմահատ– կանիշ վիճակագրական դասակարգման՝ արմ․ խմբակցության Անտիոքի կամ ծայր հվ–արմ․ բարբառախմբին (Քեսաբ–Սվե– դիայի բարբառ)։ Խոսվում է Անտիոքի (այժմ՝ Սիրիայի տարածքում) Քեսաբ ավանում ու շրջակա 11 հայաբնակ գյու– ղերում։ Բաղաձայնական համակարգը եռանդամ է․ հին հայերենի ձայնեղներին համապատասխանում են խուլեր (պուն< <բուն), խուլերին՝ ձայնեղներ (բուօդ< < պատ)։ Կան ետնալեզվային քմայիններ՝ կ1, գյ, ք3։ Ունի կոկորդային խուլ պայթա– կան կ։ Ձայնավոր և երկբարբառային հնչյուններն են՝ ա, ա, է(^է, է^),ը(ը՝), ի(Դ),ու,ու, օ (օ՝ու), էօ(օու), երկբարբառ– ներն են՝ իէ (իյէ), ուօ՝ (ուօ), եռաբարբառն է՝ ուօ՝յ։ Շեշտը վերջնավանկային է։ Ձայ– նավորների և երկբարբառների պատմա– կան հնչյունափոխությունը բազմաբնույթ է․ ա>ա, ու, ու ուօ՝/ուօ, Ի, է ևն․ ե>ի (Դ)․ իէ(իյէ), ա/ա, ո․ ա․/ու․ ի>է, (է*1), ա, ա․ու>**օ (օու), օ(օու)․ ո ։>ու, ու, վը, ի, ա, ա, ուօ․ այ>ա, ի, ու․ աւ>ուօ՝/ուօ, ու/ու․ եա>ի․ իւ>է, ի, ուօյ․ ոյ>ուօյ, է։ Գոյականն ունի 29 հոգնակերտ, որոն– ցից համակարգային են՝ իր, օունք/օունք, նա/նա (< նի), դուն, ընա (<ենի), սաուն, ք։ Ունի 7 հոլով։ Որոշյալ հայցականը կազմվում է զ(ըզ) նախդրով, ներգոյա– կանը՝ յ(ի)։ Սեռականի ընդհանրական հոլովիչն է անորոշ առմամբ ը՝ (< ի), որոշ– յալ՝ էն|]է^ն(<ին)։ Անորոշ տրականը այս դեպքում ունի ա/ա, մյուս դեպքերում ձևով նույնանում է սեռականին՝ ուն/ուն, վին, ուճ/ուճ, ու, օ՝ուն/օւււն, ուօց, ք/ուօց, ք/ց, ու, ուօ։ Բացառականը կազմվում է յ(ի) նախդրով, ունի համադրական և վերլուծական ձևեր։ Գործիականի հոլո– վակերտն է ուօն։ Ստացական հոդերն ունեն նախադաս ի հենարանը։ Անձնա– կան դերանունների հայցականը կազմ– վում է գ(ըզ) նախդրով։ Զ(զը) և ի (իը, յը) նախդիրները գործածվում են նաև իբրև ցուցական դերանուններ։ Անորոշ դերբայն ունի ընդհանուր իլ վերջավորություն, այդ դերբայով միավանկ բայեր չկան։ Բայն ունի ի(< ե), t/է*1 (< ի), ու/ու (< ա) խոնարհումները։ Օժանդակ բայի և առ– հասարակ բոլոր ժամանակների անցյալն