Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/448

Այս էջը սրբագրված չէ

նալի իզոմերիայի երևույթը, այլ նաև հնա– րավոր դարձրեց կանխատեսել քիմ․ ռեակ– ցիայի ուղղությունը, իրականացնել նպա– տակային սինթեզներ, կռահել նոր միա– ցությունների գոյությունը ևն, նոր թափ ստացավ օրգ․ սինթեզը՝ մշակվեցին բազ– մաթիվ օրգ․ միացությունների ստացման եղանակները (Ա․ Զայցե, Ե․ Վագներ,Շ․ Ֆրիդեչ, Դը Քրաֆթս, Ա․ Ֆավորսկի, է․ Ֆիշեր և ուրիշներ), ստեղծվեցին տա– րածական քիմիայի պատկերացումները (Լ․ Պաստյոր, Ֆ․ Կեկուչե, 6ա․ Վանտ Հոֆֆ)։ 60-ական թթ․ սպեկտրաչափական եղանակների օգնությամբ հայտնաբեր– վեցին մի քանի նոր տարրեր՝ Tl, Ge, Jn (Ли Կռուկս, Կ․ Վինկլեր, Ի․ Ռիխտեր), հայտնի տարրերի թիվն անցավ 60-ից։ 1869-ին Դ․Մենդելեևը հրապարակեց պար– բերական օրենքը (տես Պարբերական օրենք Դ․ ի․ Մենդեչենի) և տարրերի պար– բերական համակարգը։ Ֆիզիկ, եղանակ– ների կիրառումը Ք–ում, էլեկտրաքիմ․ (Մ․ Ֆարադեյ, Ռ․ Կլաուզիուս) և թերմո– քիմ․ (Դ․ Հեսս, Պ․ Բերթլո) երևույթների ուսումնասիրությունները, քիմ․ հավասա– րակշռության (տես Հավասարակշռու– թյուն քիմիական) հայտնաբերումը (Կ․ Բերթոլե, Կ․ Դուլդբերգ, Պ․ Վաագե) 70-ական թթ․ բերեցին ֆիզիկ, քիմիայի ստեղծմանը։ Շուտով առաջարկվեցին էւեկւորոչիւոային դիսոցման (Ս․ Արե– նիուս), քիմ․ ռեակցիայի արագության, լուծույթի օսմոտիկ ճնշման (Վանտ Հոֆֆ) տեսությունները։ Ջ․ Դիբսի, Մ․ Պչանկքւ, Վանտ Հոֆֆի և Վ․ Նեոնաոի աշխատանք– ների շնորհիվ ստեղծվեց քիմ․ թերմոդի– նամիկան, որպես ֆիզիկ, և քիմ․ պրոցես– ների համընդհանուր տեսություն։ 1893-ին Ա․ Վերները ձևակերպեց կոորդինացիոն տեսության հիմնական դրույթները, որոնք ընկան կոորդինացիոն միացությունների Ք–ի հիմքում։ Ք–ի բուռն զարգացմանը XIX դ․ խիսա նպաստեց նաև ֆիզիկայի զարգացումը (սպեկտրաչափություն, իներա գազերի, ռենտգենյան ճառագայթ– ների, ռադիոակտիվության հայտնաբե– րում ևն)։ Կապիտալիզմի զարգացումը բերեց քիմ․ արդյունաբերություն ստեղծե– լու անհրաժեշտությանը։ Դեռ դարասկըզ– բում ծնված քիմ․ տեխնոլոգիան արդ․ հեղաշրջման փուլում դարձավ ինքնու– րույն գիտություն։ Ք–ի զարգացման ժա– մանակակից փուլն սկսվեց աւռոմի կա– ռուցվածքի հայտնաբերման (է․ Ռեղեր– ֆորդ, 1911, Ն․ Բոր, 1913–21) շնորհիվ, առաջարկվեցին քիմ․ կապի առաջին էլեկ– տրոնային տեսությունները (Վ․ Կոսել, Դ․ Լյուիս), հայտնաբերվեցին ռադիոակ– տիվ տարրերը (Po, Ra, Ac, Pa), ավելի ուշ՝ արհեստական ռադիոակտիվությունը։ XX դ․ Ք–ի զարգացման աննախադեպ ժա– մանակաշրջան է․ մշակվեցին բազմաթիվ նոր նյութերի, գերմաքուր նյութերի բարձ– րամոլեկուլային միացությունների (պո– լիմերների, պլաստմասսաների) ստաց– ման եղանակներ, ստեղծվեցին արտադր․ նոր և հզոր ճյուղեր։ Ք–ի այդ հաջողու– թյունները պայմանավորված են մասնա– վորապես նրա խոր տեսական հիմքերի ստեղծումով։ Միջատոմական փոխազդե– ցությունների բնույթը և մոլեկուլի էներ– գիան հաշվարկելու համար քվանտային մեխանիկայի եղանակների կիրառումը բե– րեց քվանտային քիմիայի ստեղծմանը։ Քիմ․ մետալուրգիական, էներգետիկա– յի, հանքային և մեքենաշինական՝ հատ– կապես ավտոմոբիլային արդյունաբերու– թյունների, գյուղատնտեսության և խոշոր քաղաքների բուռն աճը նշանակալի չա– փով ազդեցին բնական պրոցեսների վրա՝ հաճախ զգալիորեն խախտելով ստեղծ– ված բնական հավասարակշռությունները։ Բնության պաշտպանության, շրջապատի մաքրման անհրաժեշտությունը պահան– ջում է մարդու գործունեության, մասնա– վորապես քիմիական, էական վերակա– ռուցում։ Առաջնահերթ նշանակություն ունի բնական հումքի ամբողջական՝ կոմպ– լեքսային վերամշակումը։ Պլանավորվում է, որպես հումքի աղբյուր օգտագործել Համաշխարհային՛ օվկիանոսը։ Գործում է տեսական և կիրառական Ք–ի միջազգ․ միությունը, որի կազմում է ՍՍՀՄ ԳԱ Սովետական քիմիկոսների ազգ․ կոմիտեն։ ՍՍՀՄ քիմիկոսները միա– վորված են Դ․ Մենդելեևի անվ․ համա– միութենական քիմ․ ընկերությունում (1932-ից)։ Աշխարհում լույս է տեսնում մոտ 700 քիմ․ ամսագիր, ՍՍՀՄ–ում՝ ավելի քան 100, Երևանում՝ «Հայկական քիմիական ւսմսագիր»-ը (1947-ից)։ Հայաստանում Ք–ի զարգացման մասին տես Հայկական ՍՍՀ հատորի համապատասխան բաժինը։ Գրկ․ Фигуровский Н․ А․, Очерк общей истории химии, т․ 1–2, М․, 1969–79; Кузнецов В․И․, Диалектика развития химии, М․, 1973; Соловьев Ю․И․, Трифонов Д․ Н․» Ш а м и н А․ Н․, Развитие основных направлений современ– ной химии, М․, 1978 (История химии, т․ 2)․

ՔԻՄԻԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, ք ի մ ի ա թ ե– ր ա պ ի ա, բուժում դեղորայքներով, որոնք ներգործում են վարակիչ և մակա– բուծական հիվանդությունների հարուցիչ– ների և ուռուցքային բջիջների վրա։ «Ք․» հասկացությունն առաջացել է XX դ․ սկըզ– բին, երբ գերմանացի կենսաքիմիկոս Պ․ էռլիխը (Erlich, 1854–1915) ապացու– ցեց միկրոօրգանիզմների վրա ներգոր– ծող պատրաստուկների նպատակային սինթեզի հնարավորությունը, օգտագոր– ծեց սալւ!արսանը (1909) և սահմանեց Ք–յան միջոցների ազդեցության հիմնա– կան օրինաչափությունները։

ՔԻՄԻԱ–ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱ–

ԲԵՐՈՒԹՅՈՒՆ,* քիմ․ արդյունաբերության դեղորայք արտադրող ճյուղ։ Ընդգրկում է սինթետիկ և բուսաքիմ․ պատրաստուկ– ներ, անտիբիոտիկներ, վիտամիններ, բու– ժիչ քսուքներ, էմուլսիաներ, աերոզոլներ և այլ դեղորայք պատրաստող ձեռնարկու– թյունները։ ՍՍՀՄ–ում դեղորայքի արտա– դրությունը թույլատրում և արտադրան– քի որակը վերահսկում է ՍՍՀՄ առողջա– պահության մինիստրությունը։ Նախահեղափոխ․ Ռուսաստանում չկար սեփական Ք–դ․ ա․, կային կիսատնայ– նագործական ձեռնարկություններ, դե– ղորայքը հիմնականում ներմուծվում էր։ Սովետական իշխանության հաստա– տումից հետո անմիջապես ձեռնարկվեց Ք․-դ․ ա–յան ձեռնարկությունների կառու– ցումն ու եղածների վերակառուցումը։ 1920-ին բացվեց համամիութենական Ս․ Օրջոնիկիձեի անվ․ քիմիւԱդեղագոր– ծական ԳՀԻ–ն։ 1929–40-ական թթ․ գոր– ծարաններ կառուցվեցին իյարկովում, Կիևում, Իոսբարովսկում։ Մոսկվայի մոտ հիմնվեց «Ակրիխին» գործարանը։ 1941 – 1945-ին գործարաններ կառուցվեցին Ուրալում, Արմ․ Սիբիրում։ 1947-ին հիմ– նադրվեց անտիբիոտիկների համամիու– թենական ԳՀԻ–ն, 1946–50-ին կազմա– կերպվեցին սինթետիկ հորմոնային պատ– րաստուկների, ինսուլինի, նագանինի, սինթետիկ պապավերինի, կոֆեինի ար– տադրությունները, իսկ 1951–55-ին՝ ավե– լի քան 65 նոր դեղամիջոցների արտա– դրությունը։ 1960–65-ին թողարկվեցին Ai, Bi, В2, В6, Bi2, В15, PP և այլ վի– տամիններ։ 1967-ին կազմակերպվել է բժշկ․ արդյունաբերության համամիութե– նական մինիստրություն, որի արտադրան– քը 15 տարում աճել է ավեւի քան 5 անգամ։ 1971–75-ին արտադրվեցին 180, 1976– 1980-ին՝ 200 նոր պատրաստուկներ։ Կազ– մակերպվեցին արյան փոխարինող– ների և հորմոնային պատրաստուկ– ների տեխնոլոգիայի համամիութենական, քիմ․ միացությունների կենսբ․ փորձար– կումների ԳՀԻ–ներ։ 1981–85-ին բժշկ․ արդյունաբերության արտադրանքն աճեց ավելի քան 1,4 անգամ։ Ք–դ․ ա․ ունեն նաև եվրոպ․ բոլոր սո– ցիալիստ․ երկրները։ Կապիտալիստ, եր– կըրներում Ք․-դ․ ա–յան արտադրանքի հիմնական մասը բաժին է ընկնում ԱՄՆ–ին, ճապոնիային, ԳՖՀ–ին, Ֆրան– սիային, Իտալիային, Շվեյցարիային։ Սե– փական Ք․-դ․ա․ է զարգանում նաև զար– գացող երկրներում՝ Հնդկաստան, Եգիպ– տոս, Իրաք ևն։ Հայաստանում բուս, և հանքային ծագ– ման դեղեր օգտագործվել են վաղ անցյա– լում, որի մասին վկայում են դեղագիտու– թյան և դեղագործության մասին մեզ հա– սած արժեքավոր աշխատությունները։ Ամիրդովւաթ Ամասիացու դեղագրերում (դեղատոմսեր) մանրամասնորեն նկարա– գրված են դեղանյութերի բաղադրություն– ները, դեղաչափերը, պատրաստման ձևերն ու օգտագործման եղանակները։ Սակայն նախահեղափոխ․ Հայաստանում դեղա– գործական արդյունաբերություն չի եղել։ Սովետական Հայաստանում Ք․-դ․ ա–յան սկզբնավորմանր մեծապես նպաստել է Ա․ Մնջոյանը։ 1927-ին նրա ղեկավարու– թյամբ կազմակերպվել է առաջին լաբո– րատորիան, որի հիման վրա, 1943-ին ստեղծվել է Երևանի քիմիադեղագործա– կան գործարանը։ Վերջինս արտադրում է լայն կիրառում ունեցող բազմաթիվ դե– ղանյութեր։ Հայրենական պատերազմի տարիներին Մնջոյանի կազմակերպած հատուկ քիմ․ լաբորատորիան 1945-ին վերածվել է դեղագործական լաբորատո– րիայի, իսկ 1955-ից՝ ՀՍՍՀ ԳԱ նուրբ օր– գանական քիմիայի ինստիտուտի։ Ներ– կայումս ինստ–ի տեխնոլոգիական բաժ– նում արտադրվում են գանգչերոն, քվա– տերոն, դիթիլին, պուֆեմիդ, ֆուբրոմե– գան ևն։ 1968-ին հիմնադրվել է Երևանի վիտամինային պատրաստուկների գործա– րանը, որն արտադրում է C, D3 և E վի– տամիններ։ 1977-ին վիտամինային պատ– րաստուկների և քիմիադեղագործական գործարանների հիման վրա ստեղծվել է