Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/453

Այս էջը սրբագրված չէ

նը՝ Na0H+HCl=NaCl+H20։ Կրկնակի կապը պատկերող նշանի առկայության ղեպքում թույլատրվում է հավասարող թյան նշանը փոխարինել -> նշանով՝ Н2+СН3~СН = СН2-*СНз–СН2-СНэ։ Ք․ հ․ կազմում են հիմնվելով զանգվա– ծի պահպանման օրենքի վրա։ Նկատի է առնվում, որ ռեակցիային մասնակցող տարրերից յուրաքանչյուրի ատոմների թիվը մնում է անփոփոխ, ելանյութերի և վերջնանյութերի բանաձևերի առջև գըր– վում են համապատասխան գործակիցներ (եթե այն 1 է, չի գրվում), որոնք ցույց են տալիս տվյալ նյութի մոլեկուլների (նաև ւ/ոշ–երի) քանակը։ Ջերմաքիմիա– կ ա ն հավասարումներում որպես գոր– ծակիցներ կարելի է օգտագործել կոտո– րակային թվեր։ Օքսիղավերականգնման բարդ ռեակցիաների հավասարումների գործակիցների ընտրությունը կատարում են ռեակցիայի ընթացքում տված և վերց– ված էլեկտրոնների հաշվեկշռի օգնությամբ (տես Օքսիղավերականգնման ռեակցիա– ներ)։ Ք․ հ․ սովորաբար պատկերացում չեն տալիս ռեակցիաների մեխանիզմի մա– սին, չեն արտահայտում նրանց առանձին փուլերը, ցույց են տալիս տվյալ ելանյու– թերի մասնակցությամբ ընթացող ռեակ– ցիաների գումարային արդյունքը։ Ք․ հ–ի օգնությամբ իրականացվում են արդ․ և հետազոտական նշանակության հաշվարկ– ներ։

ՔԻՄԻԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄ, պինդ մարմինների մակերևույթների մշա– կում, որը զուգակցում է քիմ․ և մեխանի– կական քայքայման պրոցեսները։ Որպես կտրիչ գործիք հիմնականում օգտագոր– ծում են հղկանյութային գործիքները կամ պարզապես հղկանյութի հատիկները։ Ք․ մ․ մ–ման դեպքում մակերևութային շերտի նյութը քիմ․ ռեակցիայի մեջ է մտնում մշակման գոտի ներմուծվող մա– կերևութային ակտի վ նյութերի (ՄԱՆ) հետ, որի հետևանքով առաջանում է հեշտ քայքայվող քիմ․ միացություն, կամ ենթարկվում է կիրառվող ռեագենտի ադ– սորբցիոն քիմ․ ներգործությանը։ Ադսորբ– վելով մշակվող մարմնի մակերևույթին՝ ՄԱՆ ինտենսիվացնում են թույլ տեղերի (արատների), միկրոճաքերի զարգացումը, դրանով իսկ հեշտացնելով հետագա մե– խանիկական մշակումը։ Ք․ մ․ մ–ման առա– վել տարածված տեսակը մետաղի, ապա– կու և քարի ողորկումն է։

ՔԻՄԻԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, քիմ․ կապերով իրար միացած ատոմներ պա– րունակող նյութեր։ Ըստ դասական քի– միայի, Ք․ մ․ են բարդ նյութերը։ Ք․ մ–ի բաղադրությունն արտահայտում են քիմ․ բանաձևերի օգնությամբ։ Հայտնի Ք․ մ–ից շատերն ունեն հաստատուն բա– ղադրություն, ենթարկվում են հաստա– տուն բաղադրության օրենքին և բազմա– պատիկ հարաբերությունների օրենքին (տես Դաչթոնիդներ, Ստեխիամետրիա)։ Բազմաթիվ Ք․ մ․ ունեն փոփոխական բա– ղադրություն՝ ոչ ստեխիամետրական միա– ցություններ են (տես Բերթուիդներ)։ Ք․ մ–ին հատուկ է համասեռությունը։ 4․փանց ստացումը և հետազոտումը քիմիայի հիմ– նական խնդիրն է։ Ք․ մ․ ստացվում են ռեակցիաների հետևանքով և բնորոշվում են որոշակի քիմ․ և ֆիզիկ, հատկություն– ներով։ Հայտնի են միևնույն բաղադրու– թյուն, սակայն տարբեր կառուցվածք և հատկություններ ունեցող Ք․ մ․ (տես Իզոմերիա)։ Տարբերում են անօրգ․ և օրգ․ Ք․ մ․։ Հայտնի է ավելի քան 300 հզ․ անօրգ․ և 4 մլն օրգ․ միացություն։

ՔԻՄԻԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ, լատ․ տառեր, որոնցով նշանակում են քիմ․ տարրերը։ Առաջարկել է Ի․ Բերցեւիուսը (1814)։ Ցուրաքանչյուր քիմ․ տարր նշանակվում է լատ, անվանման առաջին տառով (մե– ծատառ)։ Երբեմն ավելացվում է նաև ան– վանման երկրորդ կամ այլ տառը (սովո– րաբար կրկնությունից խուսափելու նպա– տակով)․ օրինակ, ածխածին՝ С, կալցիում՝ Са, կոբալտ՝ Со, կադմիում՝ Cd, ցերիում՝ Се, պղինձ՝ Си։ Հայտնի տարրերի Ք․ ն․ բերված են Տարրերի պարբերական հա– մակարգում (լատ․ անվանումները տես համապատասխան հոդվածներում)։

ՔԻՄԻԱԿԱՆ ՆՍՏՎԱԾՔՆԵՐ, տես Քեմո– գեն նստվածքներ։

ՔԻՄԻԱԿԱՆ ՊՈՏԵՆՑԻԱԼ, Щ, փոփոխա– կան քանակությամբ մասնիկներ պարու– նակող համակարգերի վիճակը նկարա– գրող թերմոդինամիկական ֆունկցիա։ Առաջարկել է Զ․ Գիբսը (1875)։ Թերմո– դինամիկական համակարգի տվյալ ֆա– զում i-րդ բաղադրիչի Ք․ պ․ որոշվում է որպես ցանկացած թերմոդինամիկական պոտենցիալի (Ս, H, G, А) աճ, երբ համա– կարգին ավելացվում է տվյալ բաղադրիչի 1 մոլ՝ մյուս բոլոր համապատասխան պա– րամետրերի հաստատունության պայման– ներում։ _(ծՈ dnjs, V, nj-Vtfni / S․ P, ոյ~ _ / dA tfdG ծռէ / Т, V, ոյ՜^ժո, ) P’ T՝ Ոյ՚ որտեղ Ս–ն ներքին էներգիան է, H-ը՝ էն– թալպիան, G-ն՝ Գիբսի և A-ն՝ Հելմհոլցի էներգիաները, Տ–ը՝ էնտրոպիան, V-ն՝ ծավալը, Т-ն՝ բացարձակ ջերմաստիճանը։ Պարզագույն դեպքում, իդեալական գա– զերի խառնուրդի համար, Hi-ն կախված է միայն տվյալ (i) բաղադրիչի կոնցենտ– րացիայից և ջերմաստիճանից․ Hi = Ii?+RTlnP,f որտեղ Pi-ն i բաղադրիչի պարցիալ ճըն– շումն է, R-ը՝ գազային հաստատունը, լւ?–ն՝ i-ի ստանդարտ քիմ․ պոտենցիալը (|ij=|iif երբ Pi~l)։ Ք․ պ․ համակարգի թերմոդինամիկական հավասարակշռու– թյան պայմանն արտահայտելու առավել հարմար պարամետր է։

ՔԻՄԻԱԿԱՆ ՌԵԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ Երևանի, ՍԱՀՄ քիմ․ արդյունաբերու– թյան մինիստրության «Աոյուզռեակտիվ» համամիութենական արտադր․ միավոր– ման ձեռնարկություն։ Հիմնադրվել է 1963-ին, առաջին արտադրանքը թողար– կել 1966-ին։ Արտադրում է մոտ 1000 տե– սակի օրգ․ քիմ․ ռեակտիվներ՝ սինթետիկ գինեթթու և դրա աղերը, սաթաթթու, մոր– ֆոլին, մետագինեթթու, ամինաթթուներ և դրանց աղերը, մակերևութաակտիվ (ացետոմոնոգլիցերիդներ) և փայլեցնող (լիկոնդաներ) նյութեր, կիտրոնաթթվի աղեր, թթվածին, քլոր և ազոտ պարունա– կող նյութեր։ Պատրաստի արտադրանքն օգտագործվում է սննդի, քիմիադեղագոր– ծական, պարֆյումերիայի, ռադիոէլեկ– տրոնային արդյունաբերության, մեքե– նաշինության և գյուղատնտեսության մեշ։ Այն իրացվում է ԱԱՀՄ բոլոր հանրապե– տություններում, առաքվում Բուլղարիա, Կուբա, Լեհաստան, Հարավսլավիա, Հնդկաստան, Արմ․ Բեռլին, Սինգապուր և այլուր։ Գործարանը գիտաարտադր․ կա– պերի մեջ է ԱԱՀՄ մի շարք քաղաքների ճյուղային ԳՀԻ–ների և ուս․ հաստատու– թյունների հետ։

ՔԻՄԻԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՅԻ ԿԱՐԴ ըստ տվյալ նյութի, ռեակցիայի կինետի– կական հավասարման մեջ տվյալ նյութի կոնցենտրացիայի աստիճանացույցը։ co= = кС А» С в • • • կինետիկական հավա– А В սարման ա–ն ռեակցիայի արագությունն է, nA, nB* • *–ն՝ ռեակցիայի կարգերն ըստ А, В․․․ նյութերի, k-ն՝ ռեակցիայի արա– գության հաստատունը, Са, Св-ն՝ համա– պատասխան նյութերի կոնցենտրացիա– ները։ па, пв․․․ կոչվում են նաև ռեակցիա– յի մասնակի կարգեր ըստ А, В․․․ նյութե– րի։ Ռեակցիայի բոլոր մասնակի կարգե– րի գումարը կոչվում է գումարային կամ ընդհանուր կարգ։ Այն, որպես կանոն, 3-ից չի անցնում։ Տարրական ռեակցիանե– րի համար Ք․ ռ․ կ․ համընկնում է մոլեկու– լայնության հետ։ Որոշվում է փորձնական ճանապարհով։ Տես նաև Քիմիական կինե– տիկա։

ՔԻՄԻԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ, քիմիա– կան երևույթներ, քիմիական փոխարկ ումներ, մեկ կամ մի քա– նի նյութերի՝ ելանյութերի փոխարկումը այլ բաղադրություն, կառուցվածք և քիմ․ հատկություններ ունեցող նյութերի՝ վերջ– նանյութերի։ Ի տարբերություն միջուկա– յին ռեակցիաների, Ք․ ռ–ի հետևանքով քիմ․ տարրերը չեն փոխարկվում, անփո– փոխ են մնում նաև նրանց ատոմների թիւյը և իզոտոպային բաղադրությունը՝ իրականանում է զանգվածի պահպանման օրենքը։ Ք․ ռ․ սխեմատիկորեն պատկե– րում են քիմիական հավասարումներով։ Ք․ ռ–ի ընթանալու համար անհրաժեշտ է, որ ելանյութերի մասնիկները (ատոմ– ները, մոլեկուլները ևն) ունենան ռեակ– ցիայի էներգետիկ արգելքը հաղթահարե– լու համար բավարար էներգիա (տես Ակտիվացման Էներգիա), և որ ելանյու– թերը լինեն խառնված կամ հպվեն իրար։ Ք․ ռ․ բնորոշող կարևոր մեծություններ են ռեակցիայի ջերմային էֆեկտը, արագու– թյան և հավասարակշռության հասյոա– տունները, ակտիվացման էներգիան, վերջնանյութերի ելքը, ելանյութերի փո– խարկման աստիճանը կարող են ընթանալ ինքնաբերաբար կամ արտաքին ազդակ– ների՝ ջերմության, լույսի (տես Լուսա– քիմիա), էլեկտրական հոսանքի (տես Էչեկտրուիզ), իոնացնող ճառագայթների (տես Ռադիացիոն քիմիա), կատալիզա– տորների (տես Կատաչիզ), ճնշման ևն ներգործությամբ։ Մի շարք ռեակցիաներ ընթանում են միայն արտաքինից էներ–