Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/460

Այս էջը սրբագրված չէ

վել է Լոնդոնում, 1775-ին) միշոցով։ ՔԼՈՐ (Chlorum), Cl, տարրերի պարբե– րական համակարգի III պարբերության, VII խմբի քիմ․ տարր, կարգահամարը՝ 17, ատոմական զանգվածը՝ 35,453։ P-տարր է, պատկանում է հալոգենների խմբին, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթ– ների կաոուցվածքն է 3 տ2 Зр5։ К և Լ թա– ղանթները լրացված են։ Բնական Ք․ բաղ– կացած է 35С1 (75,77%) և 37С1 (24,23%) կայուն իզոտոպներից։ Ստացվել են Ք–ի 32, 34, 36, 38, 39 Ա 40 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպները։ Առաջինը Ք․ ստացել է Կ․ Շեեչեն (1774)՝ աղաթթվի և պիրոլյուզիտի (Mn02) փոխազդեցու– թյամբ։ 1810-ին Հ․ Դեին ցույց տվեց, որ այն պարզ նյութ է և անվանեց Chlorine (< հուն․ xXopog – դեղնականաչավուն)։ Ք․ բնության մեջ տարածված տարր է, կազմում է երկրակեղևի զանգվածի 1,7* •10~2% (տարածվածությամբ 18-րդ տար– րըն է)։ Բնության մեջ գտնվում է միացու– թյունների ձևով, առաջացնում է 97 սե– փական միներալ, որոնցից կարևոր են հաւիէոը, քիշոֆը՝tMgCl2․6H20, սիչ– վինը, կառնաւիտը, կաինիտը ևն։ Առավել տարածված է քարաղը (հալիտ), որի պա– շարները երկրակեղևում կազմում են 3․5․ • 1015 in։ Ք․ ջրի հետ տեղաշարժվող տարր է, Cl~- իոնի ձևով պարունակվում է օվ– կիանոսների (1,93%), լճերի և ստորգետ– նյա աղի ջրերում։ Ք–ի պարունակությու– նը հատկապես մեծ է Մեռյալ ծովի, Բալ– խաշ, էլտոն, Բասկունչակ լճերի ջրերում։ Ք․ բնորոշ, խեղդող հոտով, դեղնականա– չավուն գազ է։ Հալ․ ջերմաստիճանը՝ – 101°C, եռմանը՝ –34,05°C, խտությու– նը՝ 3,214 կգ/մ3 (հեղուկ Ք–ինը՝ 1557 կգ/մ3)։ ճնշման տակ կարող , է հեղուկա– նալ 144°C^g ցածր ջերմաստիճաններում (6,6 մթն, 20°C)։ Ք․ լավ է լուծվում ջրում (1 I ջրում՝ 14,8 գ, p=l մթն, t= 0°C) և որոշ ODQ- լուծիչներում։ Ք–ի մոլեկուլը երկա– տոմանի Է՝ CI2։ Այն քիմիապես շատ ակ– տիվ Է, տիպիկ ոչ մետաղ և ուժեղ օքսի– դիչ։ Միացություններում ցուցաբերում Է – 1, +1, +3, +5, +7 օքսիդացման աս– տիճաններ։ Միացություններ է առաջաց– նում համարյա բոլոր քիմ․ տարրերի հետ, որոնց մեծ մասի հետ միանում է անմի– ջականորեն (բացառությամբ՝ C, N, Օ և իներտ գազեր), առաջացնելով քլորիդներ։ Ջրածինն այրվում է Ք–ի մթնոլորտում՝ առաջացնելով քլորաջրածին (տես նաև Ա– ղաթթու)։ Ստացվել են С120, СЮ2, С12Об, С1207 բաղադրության օքսիդները, որոնք անկայուն, ուժեղ օքսիդիչ, պայթուցիկ նյու– թեր են։ Ստացվել են Ք–ի թթվածին պարու– նակող թթուները՝ հիպոքլորային (НСЮ), քլորային (НСЮ2), քլորական (НСЮ3) և գերքլորական (НСЮ4), որոնցից մա– քուր վիճակում կայուն է միայն վերջինը։ Ք–ի թթվածնավոր միացությունները վերա– կանգնիչների հետ առաջացնում են պայ– թուցիկ խառնուրդներ։ Ք․ փոխազդում է ջրի հետ՝ առաջացնելով քչորաչուր։ Կալ– ցիումի հիդրօքսիդի հետ Ք․ առաջացնում է քչորակիր։ Ք․ փոխազդում է ամոնիակի և մեթանի (նաև այլ ածխաջրածինների) հետ՝ առաջացնելով ազոտի եռքլորիդ՝ NC13 և ածխածնի (ածխաջրածինների) քլորածանց– յալներ։ Չհագեցած ածխաջրածինների հետ Ք․ տալիս է միացման ռեակցիաներ։ Այլ հալոգենների հետ Ք․ առաջացնում է միջ– հալոգենային միացություններ՝ ֆտորիդ– ներ (C1F, C1F3, ClFs) և քլորիդներ (BrCl, IC1, ICI3), որոնք ուժեղ օքսիդիչներ են։ Արդյունաբերության մեջ Ք․ ստանում են նատրիումի (կալիումի) քլորիդի ջրային լուծույթների Էլեկտրոլիզով։ Ք․ պահում և տեղափոխում են հեղուկ վիճակում՝ պողպատե (չոր) բալոններում, 6–7 մթն ճնշման տակ։ Ք․ օգտագործում են քլորա– ջրածին, աղաթթու, քլոր պարունակող օրգ․ միացություններ ստանալու, թաղան– թանյութը և կտորեղենը գունազրկե– լու, ջուրը ախտահանելու և սանիտա– րական այլ նպատակներով։ Ք․ կարևոր կենսատարր է, բուս, և կենդան, հյուսվածք– ների մշտական բաղադրիչը։ Մասնակցում է ջրաաղային փոխանակությանը և նպաս– տում հյուսվածքներում ջրի կուտակմանը։ Հասուն մարդու օրական պահանջը 2–4 գ է։ Ք․ ներմուծվում է սննդի հետ (NaCl, KC1)։ Ք–ով հատկապես հարուստ են հացը, մսեղենը և կաթնեղենը։ Ք․ խիստ թունա– վոր է։ Նրա չնչին քանակների առկայու– թյունն օդում (1–6 մգ/մ3) գրգռում է շըն– չուղիները և աչքի լորձաթաղանթը։ 30– 60 րոպեի ընթացքում 1 լիտրում 0,1 – 0․2 մգ Ք․ պարունակող օդի ներշնչումը վտանգավոր է կյանքի համար։ Օդում Ք–ի ցածր և միջին քանակների առկայությունն առաջացնում է ցավեր կրծքավանդակում, հազ, շնչահեղձություն, արցունքահոսու– թյուն, շնչառության հաճախացում ևն։ Թեթև թունավորման դեպքում հիվանդու– թյունը տևում է 3–7 օր։ Արտադրության մեջ Ք–ով թունավորումը կանխելու համար պահանջվում է սարքերի հերմետիկա– ցում, հաճախակի օդափոխություն, ան– հրաժեշտության դեպքում՝ հակագազերի օգտագործում։ Արտ․ ձեռնարկություննե– րում Ք–ի սահմանային թույլատրելի կոն– ցենտրացիան 1 ւէգ/ւ£3 է; Լ․ Գրիգորյան,

ՔԼՈՐԱԼՀԻԴՐԱՏ, եռքլորացեաալդեհիդի հիդրատ, 2, 2, 2-եռքլորէթանդիոլ –1, 1, СС13СН(ОН)2, քնաբեր դեղանյութերի խմբի պատրաստուկ։ Ջրում, սպիրտում, եթերում լուծվող անգույն բյուրեղներ են, հալ․ ջերմաստիճանը՝ 51,4, եռմանը՝ 97,7°С։ Օգտագործում են ներքին ընդուն– մամբ (հաբերի և փոշու ձևով) և հոգնա– ների միջոցով՝ քնի խանգարումների, հո– գեկան գրգռվածության, էպիլեպսիայի դեպքում։ «Դենտա» ատամի կաթիլների բաղադրամաս է։ Ջրամբարներում թույ– լատրելի սահմանային կոնցենտրացիան 0,2 Ագհ է։

ՔԼՈՐԱԿԻՐ, կալցիումի հիդրօքսիդի և քլո– րի փոխազդեցության արդյունք․ Са(ОС1)2, СаС12, Са(ОН)2 և բյուրեղաջուր պարու– նակող բարդ կոմպլեքս է։ Քլորի հոտով, խոնավածուծ, սպիտակ փոշի է։ Պարու– նակում է 28–38% ակտիվ քլոր (անջատ– վում է աղաթթու ավելացնելիս)։ 2% խո– նավություն պարունակող Ք․ տարեկան կորցնում է ակտիվ քլորի 1%-ը, իսկ 10% խոնավություն պարունակողը՝ 10%–ը։ Կի– րառվում է հիվանդի խնամքի համար օգ– տագործվող ամանեղենը, ջուրը, կերակրի մնացորդները, զուգարաններն ախտահա– նելու, նաև գործվածքեղենը, թաղանթա– նյութը սպիտակեցնելու համար։

ՔԼՈՐԱՄԻՆՆԵՐ, ամոնիակի և ամինների քլորածանցյալները, որոնց մոլեկուլնե– րում քլորի ատոմը միացած է ազոտի ատո– մին։ Սուր հոտով, օրգ․ լուծիչներում լուծ– վող, լորձաթաղանթը գրգռող նյութեր են։ Անօրգանական Ք․՝ NH3_xClx (x= 1–3) կոչվում են նաև ազոտի քլո– րիդներ, ստացվում են ամոնիակի և քլորի կամ հիպոքլորական թթվի փոխազդեցու– թյամբ։ Հիդրոլիզվող, ձեթանման հեղուկ– ներ են։ Օրգանական Ք․՝ RNHC1 և RNC12 (R-ալկիլ խումբ), հեղուկ կամ պինդ նյութեր են։ Խոնավության առկա– յությամբ հիդրոլիզվում են։ Ստացվում են ամինների և քլորի փոխազդեցությամբ։ Հաճախ Ք․ են անվանում նաև օրգ․ և ան– օրգ․ թթուների ամիդների N-քլորածանց– յալներին, որոնք օգտագործվում են ախ– տահանման, վարակազերծման համար և որպես քլորացնող միջոցներ։

ՔԼՈՐԱՊՐԵՆ, 2-քլորբուտադիեն – 1, 3, CH2=CC1-CH=CH2, չհագեցած քլորօրգ․ միացություն։ Անգույն, բնորոշ հոտով հեղուկ է, հալ․ ջերմաստիճանը՝ – 130°С, եռմանը՝ 59,4°С, խտությունը՝ 956 կգ/մ3։ Վատ է լուծվում ջրում, լավ օրգ․ լուծիչներում։ Չափազանց ռեակցիո– նունակ է, տալիս է միացման (Н2, Cl2, НС1 ևն) և պոլիմերման ռեակցիաներ։ Արագ պոլիմերվող մոնոմեր է։ Պոլիմեր– վում է՝ առաջացնելով քւորաւցրենային կաուչուկ, տաքացնելիս՝ առավելապես ցիկլային դիմերներ։ Ք․ ստանում են վի– նիլացետիլենից՝ CH=C-CH = CH2+HC1 C“aCb-NH«Cl CH, = CC1–CH = CH, կամ բուտադիենից։ Քլորապրենային կաուչուկի ստացման հումքն է։ Թունա– վոր է, ներգործում է կենտր․ նյարդային համակարգի և շնչուղիների վրա։ Թույ– լատրելի սահմանային պարունակությունն օդում 0,05 մգքմ3 Է։ Հ․ Հակոբյան

ՔԼՈՐԱՊՐԵՆԱՅԻՆ ԿԱՈՒՉՈՒԿ, նաի– րիտ, [-CH2-C(Cl)=CH-CH2-]n, սինթետիկ կաուչուկ, ստացվում է քչորա– ւցրենի պոլիմերմամբ կամ այլ չհագեցած միացությունների համատեղ պոլիմեր– մամբ։ Տարածական չկարգավորված պո– լիմեր է, պարունակում է 85–87% 1,4- տրանս օղակներ։ Առավել տարածված մերկապտանային կարգավորիչների առ– կայությամբ ստացվող Ք․ կ–ի մոլեկուլա– յին զանգվածը 100–200 հզ․ է, խտությու– նը՝ 1200–1400 կգ/մ3։ Լուծվում է արոմա– տիկ և քլորացված ածխաջրածիններում։ Վուլկանացվում է մետաղների օքսիդնե– րով (ZnO, MgO)։ Ք․ կ–ից ստացվող ռե– տինները մաշակայուն են և չայրվող, կա– յուն են յուղերի, բենզինի, օզոնի, ալկա– լիների և նոսր թթուների նկատմամբ։ Օգտագործվում է ռետինատեխ․ (կոն– վեերային ժապավեններ, փոկեր ևն), հա– ղորդալարերի և կաբելների (որպես մե– կուսիչ), սոսինձների արտադրության, քիմ․ սարքավորումների, գլանող սարքե– րի երեսպատման համար։ Կիրառվում է նաև ւատեքսի ձևով։ Ք․ կ–ի առևտր․ ան– վանումն է ՍՍՀՄ–ում՝ նաիրիտ, ԱՄՆ–ում՝ նեոպրեն։ Հակոբյան

ՔԼՈՐԱՋՐԱԾԻՆ, HC1, քլորի միացությու– նը շրածնի հետ։ Սուր հոտով, խեղդող,