«ՅՈՅԱՆ1>, Ք n չանի, գյուղ Արմ․ Հա– յաստանում, Վանի վիլայեթի Թիմար գա– վառում, Մարմեա գետի ստորին հոսան– քի շրջանում, էրերնա (Ս․ Սահակ) լեռ– ների ստորոտին։ XX ղ․ սկզբին ուներ 110 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հիմնա– կանում երկրագործությամբ և արհեստ– ներով։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Աստ– վածածին), ինչպես նաե XIX դ․ 80-ական թթ․ հիմնված դպրոց։ Ք․ 1896-ին ենթարկ– վել է համիդիեական հրոսակների կողո– պուտներին և ջարդերին։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, բնակիչները մասնակ– ցել են Վասպուրականի ինքնապաշտպա– նական մարտերին, ապա տեղափոխվել Արլ․ Հայաստան։ Գ․ Բադաչյան
ՔՏՈՌՕՂԼԻ>, «Ք յ n ռ օ ղ լ ու>, վիպա– կան–բանահյուսական հուշարձան, տա– րածված է Մերձավոր Արլ–ում և Միջին Ասիայում։ Ձևավորվել է XVII դ․։ «Ք․»-ու պատումները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի․ 1․ արմ․ (թուրք․, հայկ․, վրաց․, քրդ․, որոնք հանգում են ադրբ․ «Քյոռօղլի* էպոսին)․ 2․ արլ․ (թուրքմեն․1 «Գյոռօղլի», ուզբեկ, և ղա– զախ/ «Գորոգլի», տաջիկ․՝ «Գուրուգլի* կամ «Գուրգուլի* էպոսները)։ Արմ․ բոլոր տարբերակներում հերոսը ժող․ վրիժա– ռու է, հանպատրաստից բանաստեղծ (աշուղ), որի կյանքի նպատակն է վրեժ լուծել հորը կուրացրած բռնապետներից (այստեղից էլ՝ հերոսի անունը՝ կույրի որդի)։ Արմ․ խմբի պատումները էպիկ, և լիրիկ, երգերով շաղախված պատմություն– ներ են՝ Ք–ու կռվի ու հաղթանակների մա– սին։ Այդ երգերի հորինողը համարվում է է Ք․ ինքը։ էպոսը կիսապատմ․ և կիսա– առասպելական բնույթ ունի, պահպա– նում է իրական դեպքերի (դեմքերի) որոշ արձագանքներ, որոնք հաստատվում են XVI –XVII դդ․ պատմ․ փաստաթղթերով։ Ք–ու կերպարում ներկայացված է հերոսի ժող․ գաղափարատիպը, ազնիվ ու արդա– րացի կառավարողը։ Նա գլխավորում է ժողովրդի պայքարը ընդդեմ ճնշողների։ Նրա զինակիցները հասարակ, քաջ մար– դիկ են՝ դարբնի, մսագործի որդի, ձիա– պան։ Ք–ու անձնավորությունը և նրա շուրջը հյուսված ժող․ վիպասանությունը խոր հետք են թողել հայ իրականության մեջ․ պահպանվել են մի շարք պատմ․ տեղեկու– թյուններ ու վկայություններ, ավանդու– թյուններ, հայերեն բազմաթիվ պատում– ներ, գրական մշակումներ ու փոխադրու– թյուններ։ Հայ պատմիչ Առաքել Դավրի– ժեցին իր Պատմության մեջ, խոսելով XVI դ․ վերջերին և XVII դ․ սկզբներին Իրանի Շահ–Աբբաս թագավորի դեմ ապս– տամբած մի շարք փաշաների և բեկերի մասին, հիշատակում է նաև Ք–ու անունը։ Հայ բանահյուսության մեջ հայտնի են «Ք․>-ու հայ․ բազմաթիվ տարբերակներ (Վանի, Մոկսի, պարսկահայոց բարբառ– ներով)․ դրանցից մի ամբողջական պա– տում, որ 1912-ին գրի է առել բանահա– վաք–աշուղագետ Վերդին, Ղամարլուի շրջանի Ազատավան գյուղում, խոյեցի Գևորգ Ավագյանից, տպագրվել է 1942-ին (պրոֆ․ Խ․ Սամուելյանի ներածությամբ), մնացածներն անտիպ են և գտնվում են ՀՍՍՀ ԳԱ արխիվում։ Հայ․ պատումնե– րում Ք․ քաջ կռվող է, իր զինակիցների հետ հետապնդում է հարստահարողնե– րին, պաշտպանում չքավորների շահերը։ Միևնույն ժամանակ նա երգիչ է, միշտ անբաժան իր սազից, երգում, փառաբա– նում է իր զինակիցներին, սիրած կնոջը՝ Նիգյարին, և հրեղեն Ղըռաթ ձիուն։ Հայ գրկ–յան մեջ հայտնի են «Ք> էպոսի մի շարք գրական–գեղարվեստական մշակում– ներ՝ Ռ․ Պատկանյանի համանուն պոեմը, Ղ․ Աղայանի «Քյորօղլին ջրաղացպան», «Քյորօղլին կալանավոր» և «Քյորօղլու թուրը» երգախառն դրվագները, աշուղ Զամալու (Մկրտիչ Տալյան) փոխադրու– թյունները՝ «Քյոռ–օղլու հեքիաթը» (մասն 1, 1898, մասն 2, 1904), աշուղ Խայաթի փոխադրությունը՝ «Պոլիբեգ–Քյոռօղլու հեքիաթներից մեկը» (1900) ևն։ Ա․ Նա զին յան «Ք․»-ու հայկ․ պատումները պարունա– կում են եղանակավոր երգեր։ Ըստ Ղ․ Աղա– յանի՝ դրանք երեք որոշակի եղանակ ունեն։ Առանձնապես յայնորեն տարած– ված է «Այ Քյորօղլի, ջան, Քյորօղլի» խոս– քերով սկսվող երգի հերոսաշունչ եղա– նակը, որը հենց Ղ․ Աղայանի միջոցով է հասել նոր ժամանակները և նրա որդու՝ Մ․ Աղայանի երգածից գրի է առել Շ․ Տալ– յանը։ Հայտնի են այդ երգի մշակումնե– րը՝ ձայնի ու դաշնամուրի (Ս․ Բարխու– դարյան) և ձայնի ու սիմֆոնիկ նվագա– խմբի համար (Մ․ Մազմանյան)։ Նույն երգի Ելևէջների վրա է հիմնված Հ․ Բեկ– նազարյանի «Պեպո» ֆիլմի նախանվագը (երաժշտությունը՝ Ա․Խաչատրյանի)․ երգը, որպես յուրատեսակ գաղափարական (հե– րոսական) ընդհանրացում, հնչում է նաև ֆիլմի վերջաբանում (կատարող՝ Մ․ Աղա– յան)։ <Ք․»-ու հայկ․ պատումները հիմք են դարձել նաև Ք․ Քուշնարյանի «Քյոռ–օղլին գերության մեջ» ծավալուն խմբերգի և Ա․ Տիգրանյանի համանուն անավարտ օպերայի (սեփական լիբրետոյով, 1936) համար։ Ադրբ․ «Ք․» էպոսի մոտիվներով Ու․ Հաջիբեկովը ստեղծել է վիպա–հերո– սական համանուն օպերան (1937)։ Ռ․ Աթայան Գրկ․ Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, Վաղ–պատ, 1896։ «Քյոռօղլի» էպոսի քրդական պատումները (գրառում, թարգմանություն, ներածություն "Հաջիե Ջնդիի), Ե․, 1953։ Աբրահամյան Ա․, Գաբրիելյան Դ․ք Քյոռ օղլու նորահայտ էրգերը, «Տեղեկագիր ՏՍՍՀ ԴԱ, հաս․ գիտ․», 1954, № 9։ Кёр-оглу, восточный поэт-наезд– ник, Тифлис, 1856; Кёроглу, Баку, 1959; Каррыев Б․ А․, Эпические сказания о Кёр-оглы у тюркоязычных народов, М․, 1968; Гёр-оглы։ Туркменский героический эпос, М․, 1983; К о р о г л ы X․ Г․, Взаимо– связи эпоса народов Средней Азии, Ирана и Азербайджана, М․, 1983․
ՔՅՈՈՅՈՅ, գյուղ Արմ․ Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարա– հիսար գավառի Ամասիա գավառակում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 2470 (300 տուն) հայ բնակիչ։ Գյուղում կային եկեղեցի և վար– ժարան։ Բնակիչները բռնությամբ տեղա– հանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանա– պարհին։ £ՅՈՓՐԻ£ՅՈՅ, գյուղ Արմ․ Հայաստա– նում, էրզրումի վիլայեթի համանուն գա– վառի Հասանկալա գավառակում, Բասենի դաշտում, Երասխ և Մուրց գետերի միա– խառնումից ոչ հեռու, Երասխի ձախ ափին, Հասանկալա գյուղաքաղաքից մոտ 10 կմ արլ․։ XVII–XVIII դդ․ հաճախ հիշատակ– վում է որպես գյուղաքաղաք։ XX դ․ սկըզ– բին ուներ մոտ 250 տուն հայ բնակիչ։ 1878-ին և առաջին համաշխարհային պա– տերազմի տարիներին Ք–ից Արլ․ Հայաս– տան է գաղթել մոտ 150 հայ ընտանիք։ Ք–ի շրջակայքում պահպանվել էին Վա– ղարշավան քաղաքի ավերակներ։ Կային հանքային աղբյուրներ, մարմարի և կե– րակրի աղի զգալի պաշարներ։ Գյուղից մոտ 4,5 կմ հեռավորությամբ պահպան– վում էր Երասխի հնագույն (հավանաբար IV դ․) կամուրջներից մեկը՝ Հովվի կա– մուրջը (թուրք․՝ Չոբանքյոփրի)։ Ք–ի տա– րածքում 1916-ին կատարված պեղում– ներն ի հայտ են բերել միջին բրոնզե– դարյան ժամանակաշրջանի իրեր և առար– կաներ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Թ․ Հակոբյան
ՔՅՈՓՈՒՐ, գյուղ Արմ․ Հայաստանում, էրզրումի վիլայեթի Դերջան գավառում։ 1909-ին ուներ 100 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակու– թյամբ, այգեգործությամբ, անասնապա– հությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհ– վել է գաղթի ճանապարհին։ Փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ ՔՅՈհԼ–ԹԱՓԱ, Մոխրաբլուր, հնա– վայր, Նախիջևան քաղաքից 8 կմ հս–արլ․, Նախիջևան գետի ձախ ափին (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ–ում)։ 22 մ բարձրու– թյամբ բլուր–բնակատեղի է՝ բաղկացած նոր քարի և վաղ բրոնզե դարերին պատ– կանող մշակութային 4 շերտերից։ Պեղում– ների ընթացքում (1904-ին՝ Ե․ Լալայան, 1951-ից՝ Օ․ Ա․ Աբիբուլաև) բացվել են կլոր կացարաններ՝ կից ուղղանկյուն շի– նություններով (քարե հիմքով և հում աղյուսե պատերով)։ Բլրի լանջերին աս– տիճանաձև սփռված են մանրաքար պա– տերով դամբարաններ։ Հայտնաբերվել են վառարաններ, խեցեղեն (հասարակ սև, ինչպես նաև դեղնավուն ու կարմրա– վուն անգոբով պատված թասեր, գավաթ– ներ, պարուրաձև նախշերով զարդար– ված ամաններ, օջախներ ևն), ձուլման կաղապարներ, մետաղե իրեր, քարե, ոսկրե գործիքներ, ձիու քարե արձանիկ, այրված հացահատիկ (հորերում և առան– ձին ամաններում)։ 2-րդ շերտի կառույց– ները ճարտ․ ձևերով նման են Շենգավիթի շինություններին։ Գրկ․ Լալայան Ե․, Նախճավան կամ Նախիջևանի ոստիկանական շրջան, «ԱՀ», 1906, գիրք XIII, № 1։Սարդարյան Ա․, Նախնադարյան հասարակությունը Հայաս– տանում, Ե„ 1967։ Խ ա ն զ ա դ յ ա ն է․, Հայ– կական լեռնաշխարհի մշակույթը մ․թ․ա․ III հազարամյակում, Ե․, 1967։
- ЗПМЛ․ПЬ5Ш (1978-ից՝ Զովք), ավան
ՀՍՍՀ Աբովյանի շրջանում։ Կաթնաանաս–