1939–51-ին՝ Մոսկվայի համալսարանի ազգագրության ամբիոնի վարիչ, 1942– 1966-ին՝ ՍՍՀՄ ԳԱ ազգագրության ինստ–ի դիրեկտոր։ Հիմնական աշխատությունները վերաբերում են կրոնի պատմությանը, հասարակական կարգին, էթնոգենեզին, Միջին Ասիայի ժողովուրդների հնագիտությանը, նախնադարյան, hին և միջնադարյան պատմությանը։ «Աշխարհի ժողովուրդները» բազմահատոր հրատարակության խմբագիր։ Խորեզմի հնագիտաազգագրական գիտարշավի կազմակերպիչ(1937) ու ղեկավար (մինչև 1969-ը)։ Պետ․ մրցանակի դափնեկիր (1949)՝ «Հին Խորեզմ» (1948) աշխատության համար։ Պարգևատրված է 3 շքանշանով, ինչպես նաև մեդալներով։ Երկ․ По следам древнехорезмийской цивилизации, М․–Л․, 1948; По древним дельтам Окса и Яксарта, М․, 1962․
ՏՈԼՈՒԲԵԵՎ Յուրի Վլադիմիրովիչ (1906– 1979), սովետական դերասան։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1956)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1976)։ 1929-ին ավարտել է Լենինգրադի բեմարվեստի ինստ–ը։ Ստեղծագործական գործունեությունն սկսել է 1926-ին։ Աշխատել է Լենինգրադի տարբեր թատրոններում, 1942-ից՝ Ա․ Ս․ Պուշկինի անվ․ դրամայի թատրոնում։ Տ–ի ստեղծած տարաբնույթ կերպարներն աչքի են ընկել հավաստիությամբ, հոգեբանական ճշգրտությամբ։ Լավագույն անձնավորումներից են՝ Քաղաքագլուխ (Գոգոլի «Ռևիզոր»), Պոլոնիուս (Շեքսպիրի «Համլետ»․ այդ երկու դերերը խաղացել է նաև կինոյում), Բուբնով (Գորկու «Հատակում»)։ Ամենախոշոր դերը Պարագլուխն է (Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն», լենինյան մրցանակ, 1958)։ Կինոդերերից են Սանչո Պանսա («Դոն Կիխոտ», 1957), քննիչ Պիլիպենկո («Վըթար>, 1965)։ 1967-ին թողարկվել է «Ցուրի Տոլուբեև» վավերագրական ֆիլմը։ ՍՍՀՄ (1947) և ՌՍՖՍՀ Սաանիսլավսկու անվ․ (1970) պետ. մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։
ՏՈԼՈՒՈԼ (իսպ․ tolu – տոլուական բալզամ, որից Տ․ ստացվել է առաջին անգամ), մ ե թ ի լ բ ե ն զ ո լ, արոմատիկ ածխաջրածին, անգույն, օդում այրվող հեղուկ է, օրգ․ լուծիչ։ Խտությունը՝ 866,9կգ/մ3, հալ․ ջերմաստիճանը՝ –95°C, եռմանը՝ 110°C։ 1,27–7,0% Տ–ի գոլորշիներ պարունակող օդը պայթուցիկ է։ Վատ է լուծվում ջրում (0,014% ,20°C-ում), լավ՝ օրգ․ լուծիչներում։ Տ–ին բնորոշ են բենզոլային օդակում էլեկտրաֆիլ տեղակալման (գլխավորապես 2, 4, 6 դիրքերում) և մեթիլ խմբի փոխարկման (ռադիկալային մեխանիզմով) ռեակցիաները։ Տ․ անջատում են բենզինների կատալիտիկ ռիֆորմինգի վերջնանյութերից՝ ընտրողական լուծահանման և բազմաթորման միջոցով։ Օգտագործվում է բենզոլի, բենզոյական թթվի, նիտրատոլուոլի, բենզիլքլորիդների, ներկանյութերի և այլ նյութերի արտադրության համար, նաև որպես պոլիմերների լուծիչ։ Թույլ նարկոտիկ է։ Տ–ի գոլորշիների թույլատրելի առավելագույն պարունակությունն օդում 50 մգ/մ3 է։
ՏՈԿԱՄԱԿ [ռուս․ «тороидальная камера с магнитными катушками» (մագնիսական կոճերով տորոիդային խցիկ) արտահայտության կրճատված ձևը], տորի ձև ունեցող փակ մագնիսական թակարդ, որը նախատեսված է բարձրջերմաստիճանային պլազմա ստեղծելու և պահելու համար։ Տ․ տիպի համակարգերն առաջարկել (1950) և մշակել են սովետական ֆիզիկոսները՝ ջերմամիջուկային կառավարվող սինթեզի (ՋԿՍ) պրոբլեմի լուծման կապակցությամբ։ Տ–ում պլազման պահող և կայունացնող մագնիսական դաշտը երեք դաշտերի գումար է՝ տորոիդային պլազմային գալարով հոսող I հոսանքի ստեղծած Нω դաշտի, հոսանքին զուգահեռ Нφ ուժեղ տորոիդային դաշտի և տորի գլխավոր առանցքին զուգահեռ ուղղված, համեմատաբար թույլ Н┴․ լայնական դաշտի։ Գումարային մագնիսական դաշտի ուժագծերն ունեն միմյանց մեջ ներդրված տորոիդային մագնիսական փակ մակերևույթների համակարգ կազմող պարույրների ձև։ Տ–ում պլազման մագնիսահիդրոդինամիկորեն կայուն է, եթե բավարարվում է Нφα/НωR>1 պայմանը (R-ը տորի մեծ շառավիղն է, α-ն՝ պլազմային գալարի լայնական հատույթի շառավիղը)։ Н┴~H/Rωα/R լայնական դաշտն անհրաժեշտ է պլազման հավասարակշռության մեջ պահելու համար։ Պլազման տաքանում է իր միջով անցնող հոսանքների շնորհիվ, լրացուցիչ տաքացման համար օգտագործում են փոփոխական էլեկտրամագնիսական դաշտեր, ինչպես նաև ներարկում արագ չեզոք ատոմներ։ 70-ական թթ․ սկզբից Տ․ համակարգերն ամբողջ աշխարհում առաջատար տեղ են գրավել ՋԿՍ–ի հետազոտություններում։ Ջերմամիջուկային ռեակտորի մի շարք նախագծեր, որոնք պետք է իրականացվեն մինչև XX դ․ վերջը, հիմնված են Տ․ համակարգերի վրա։
ՏՈԿԱՆՏԻՆՍ (Tocantins), գետ Արլ․ Բրազիլիայում։ Երկարությունը 2850 կմ է, ավազանը՝ 770 հզ․ կմ2։ Կազմավորվում է Մարանյան և Ալմաս գետերի միախառնումից։ Հոսում է Բրազիլական սարահարթով։ Ընդարձակ էստուարով թափվում է Պարա գետի մեջ։ Խոշոր վտակը Արագուայան է։ Վարարման ժամանակ (հոկտեմբերից մարտ–ապրիլ) ջրի մակարդակը բարձրանում է 7–9-մ-ով։ Ջրի միջին ծախսը գետաբերանում 16300 մ3/վրկ է։ Նավարկելի է գետաբերանից սկսած 350 կմ։
ՏՈԿԱՐԵՎ Մերգեյ Ալեքսանդրովիչ [ծն․ 16(28)․12․1899, Տուլա], սովետական ազգագրագետ և պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ–ր (1940), Ցակուտ․ ԻՍՍՀ(1956)և ՌՍՖՍՀ (1971) գիտության վաստ․ գործիչ։ Մոսկվայի պետ․ համալսարանի պատմության ֆակ–ի պրոֆեսոր (1939–73), ՍՍՀՄ ԳԱ ազգագրության ինստ–ի բաժանմունքի վարիչ (1943-ից)։ Հիմնական աշխատությունները վերաբերում են հասարակական կարգի, էթնոգենեզի, աշխարհի ժողովուրդների կրոնների պատմության և ձևերի, պատմագրության խնդիրներին։ Սիբիրի, Օվկիանիայի, Արմ․ Եվրոպայի ժողովուրդների ազգագրության մասնագետ է։ «Աշխարհի ժողովուրդները» բազմահատոր մատենաշարի 3 գրքի համահեղինակ է և խմբագիր։ Պարգևատրվել է 2 շքանշանով, ինչպես նաև մեդալներով։
Երկ․ Общественный строй Якутов в XVII– XVIII вв․, Якутск, 1945; Этнография народов СССР, М․, 1958; Ранние формы религии и их развитие, М․, 1964; История русской этнографии, М․, 1966; Религия в истории народов мира, 3 изд․, М․, 1976․
ՏՈԿԱՐՍԿԻ Նիկոլայ Միխայլովիչ [6(18)․ 12․1892, Պետերբուրգ –20․12․1977, Լենինգրադ], հայ ճարտարապետության պատմաբան։ Արվեստագիտության դ–ր (1962)։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1961)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Լենինգրադի քաղաքացիական ինժեներների ինստ–ը (1926)։ Հայկ․ ճարտ–յան հետազոտությամբ սկսել է զբաղվել դեռևս նախասովետական շրջանում (1915 թ․՝ Իշխան, 1916՝ Անի)։ 1921–39-ին եղել է Նյութական կուլտուրայի պատմության պետ․ ակադեմիայի (ГАИМК), 1939–- 1941-ին՝ էրմիտաժի ավագ գիտաշխատող։ 1923-ին գործուղվել է Հայաստան, հետազոտել ներկայիս Աբովյանի և Հրազդանի շրջանների ճարտ․ հուշարձանները, Սևանի վանքի համալիրը։ Մասնակցել է Ամբերդի (1936, որպես արշավախմբի ղեկավար՝ Հ․ Օրբելու տեղակալ) և Դվինի (1938) պեղումներին։ 1941-ին Տ․ տեղափոխվել է Հայաստան, եղել Հուշարձանների պահպանության կոմիտեի փոխնախագահ (1941–45), ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ի ավագ գիտաշխատող։ Նրա ղեկավարությամբ իրականացվել են Ավանի և Պտղնիի տաճարների, Հովհաննավանքի եկեղեցու ամրացման աշխատանքները։ 1947-ին Տ․ վերադարձել է Լենինգրադ, ղեկավարել ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թանգարանը։ 1957-ին Տ․ նորից այցելել է Սովետական Հայաստան, կազմակերպել և ղեկավարել հնագիտական արշավախումբ, որը 1957-ին պեղել է Ջրվեժի, 1958-ին Ողջաբերդի վաղ միջնադարյան հուշարձանները։
Տ․ առաջինն է շարադրել հայ ճարտ–յան ընդհանուր պատմությունը, հեղինակ է առանձին հուշարձաններին նվիրված հիմնարար աշխատությունների։ Գրել է Դ․ Ա․ Ղիփշիձեի «Անիի քարայրները» (1972, ռուս․) աշխատության նախաբանը, ծանոթագրությունները, մշակել նյութերը, պատրաստել գծագրերը։ Նրա թողած գիտ․ ժառանգությունը մեծ ավանդ է հայագիտության մեջ։ Տ․ ՀՍՍՀ ԳԱ–ի սահմանած Թ․ Թորամանյանի անվ․ մրցանակի առաջին դափնեկիրն է (1972)։ Պարգևատրվել է «Պատվոնշան» շքանշանով։
Երկ․ Предварительный отчет о поездке в Армению осенью 1923 г․ «Известия Российской