Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/474

Այս էջը սրբագրված չէ

ՔՈՄՓԹՈՆԻ ԷՖԵԿՏ, էլեկտրամագնիսա– կան ալիքի (սովորաբար ռննագենյան ճառագայթների) երկարության մեծացու– մը՝ ազաա կամ թույլ կապված լիցքավոր– ված մասնիկից, օրինակ, էլեկտրոնից ցրվելիս։ Հայտնագործել է Ա․ Քոմփթոնը 1922-ին, իսկ առաջին տեսությունը՝ քվան– տային պատկերացումների հիման վրա, միմյանցից անկախ մշակել են Ա․ Քոմփթո– նը և Պ․ Դեբայը։ Քվանտային տեսության համաձայն, էլեկտրամագնիսական ալիք– ների ցրումը լիցքավորված մասնիկներից դիտարկվում է որպես մասնիկների և էլեկտրամագնիսական դաշտի քվանտնե– րի՝ ֆոտոնների առաձգական բախման արդյունք։ Ֆոտոնի էներգիան հավասար է hv-ի, որտեղ հ–ը Պլանկի հաստատունն է, v-ն՝ էլեկտրամագնիսական ալիքի հա– ճախականությունը։ Ֆոտոնի և էլեկտրոնի բախման ժամանակ էներգիայի մի մասը փոխանցվում է էլեկտրոնին, իսկ ֆոտոնը, որի էներգիան ավելի փոքր է, շարժվում է այլ ուղղությամբ։ Քանի որ նվազ էներ– գիայով ֆոտոնին համապատասխանում է փոքր հաճախականություն, ապա ցրված լույսի ալիքի երկարությունն ավելի մեծ է, քան ընկնող լույսինը։ Ցրման ժամա– նակ ալիքի երկարության փոփոխությունը կախված չէ ընկնող լույսի հաճախակա– նությունից։ Ք․ է–ի հայտնագործումը լույ– սի քվանտային տեսության առաջին փորձ– նական ապացույցներից էր։ Եթե այն էլեկտրոնները, որոնցից առաձ– գականորեն ցրվում է էլեկտրամագնիսա– կան ճառագայթումը, ռելյատիվիստական են, ապա ֆոտոնների էներգիան (ե իմ– պուլսը) կաճի էլեկտրոնների էներգիայի (ե իմպուլսի) հաշվին, այսինքն՝ ցրվելիս ալիքի երկարությունը կփոքրանա։ Այս երևույթը կոչվում էհակադարձ Ք․Է․։ Այն հաճախ օգտագործում են տիեզերա– կան աղբյուրների ռենտգենյան ճառա– գայթման մեխանիզմը բացատրելիս և այլ ւյՆսյքէփուՍ։ էՈՆԴՐԻՈՍՈԱՆԵՐ, տես Միաոքոնղբիէս– ներ։

ՔՈՆԴՐԻՏՆԵՐ (< հուն․ %оибро£ – հա– տիկ), երկնաքարեր, որոնք կազմված են քոնդրերի (գնդիկների) ձևով սառած և նրբահատիկ զանգվածի մեջ ընկղմված սիլիկատային նյութի կաթիլներից։ Այդ զանգվածը նույն սիլիկատային նյութի ապաբյուրեղացման արգասիքն է։ Քոնդ– րերի չափերը տատանվում են 1 մմ–ից մինչև սիսեռի հատիկի մեծությունը։ Ըստ Պրայորի (Prajor) դասակարգման (1923) Ք․ բաժանվում են երեք խմբի՝ էնստատիտային, բրոնզիտային, հիպերս– թենային։ Մազոնը (Mason, 1960) և Ռինգվուդը (Ringwood, 1961) առանձնաց– նում են Ք–ի հինգ խումբ՝ էնստատիտա– յին, օլիվին–բրոնզիտային, օլիվին–հի– պերսթենային, օլիվին–պիժոնիտային և ածխածնային։

ՔՈՆԵՔԹԻՔՈՒԹ (Connecticut), նահանգ ԱՄՆ–ի հս–արլ–ում՝ Նոր Անգլիայում։ Հվ–ում ափերը ողողվում են Լոնգ Այլենդ նեղուցի ջրերով։ Տարածությունը՝ 12,9 հզ․ կմ2, բն․՝ 3138 հզ․ (1983)։ Վարչական կենտրոնը և մեծ քաղաքը Հարթֆորդն է։ Տարածքի մեծ մասը զբաղված է Ապալաչ– ների հվ․ լեռնաճյուղերով (բարձրությունը՝ մինչև 587 մ), կենտրոնական մասում Քո– նեքթիքութ գետի հովիտն է։ Ք․ ինդուս– տրիալ նահանգ է։ Առաջատար ճյուղերն են էլեկտրատեխ․, ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը, հաստոցների, սարքերի, գործիքների, ավիաշարժիչների, ուղղաթիռների, սուզանավերի (այդ թվում՝ ատոմային), առանցքակալների, ժամա– ցույցների արտադրությունը։ Գյուղա– տնտեսությունն ունի մերձքաղաքային բը– նույթ։ Քոնեքթիքութ գետի հովտում ըզ– բաղվում են ծխախոտագործությամբ։ *Հվ– արմ–ում Ք․ հարում է Նյու Ցորք քաղա– քին և մտնում նրա քաղաքամերձ գոտու մեջ։ ՔՈՆ–Թ–ԱՅ, քոնտայ, տա ի–ն ո ն, սիամցիներ, ազգ, Թաիլանդի հիմ– նական բնակչությունը։ Թիվը Թաիլան– դոսՐ 24 մլն (1978)։ Բնակվում են նաև Մալայզիայում և Քիրմայում (ավելի քան 50 հզ․)։ Լեզուն պատկանում է թաի լեզվա– խմբին։ Կրոնով հվ․ ճյուղի բուդդայական– ներ են։ Զբաղվում են հիմնականում հո– ղագործությամբ, ձկնորսությամբ։ Զար– գացած են արհեստները (հյուսում, փայ– տի փորագրություն, մետաքսագործու– թյուն և բրուտագործություն)։ Գրկ․ Народы Юго-Восточной Азии, М․* 1966․

ՔՈՇՅԱՆ Լուսիկ (Լյուսյա) Գևորգի (2․4․ 1921, Բաքու–26․10․1984, Երևան), հայ երգչուհի, ժող․ և գուսանական երգ– պարերի կատարող։ ՀՍՍՀ ժող․ արտիս– տուհի (1961)։ 1938-ից (ստեղծման օր– վանից) Հայկ․ ժողովրդական երգի–պարի անսամբլի առաջատար մենակատարուհի։ Կատարողական վարպետությունը ձևա– վորվել է անսամբլում՝ Թ․ Ալթունյանի, բալետմայստերներ Ի․ Արբատովի և է․ Մանուկյանի ղեկավարությամբ։ 1961-ից հայֆիլհարմոնիայի մենակատարուհի։ Բյուրեղյա մաքրության բնատուր ձայնը, կատարման մտերմիկ ոճը իրենց նախա– ստեղծ հմայքը պահպանել են Ք–ի ստեղծա– գործական ողջ գործունեության ընթաց– քում։ Նրա կատարմամբ լայն ճանաչում են գտել «Բինգյոլ», «Մաճկալ», «Ես պուճուր եմ», «Լուսնյակ գիշեր», «Զաղացս պատիկ– պատիկ» ժող․, գուսաններ Ջիվանու, Շե– րամի, Հավասու, Աշոտի, Շահենի երգերը։ Հանդես) է եկել ԱԱՀՄ քաղաքներում և արտասահմանում։ Պարգևատրվել է «Պատ– վո նշան» շքանշանով։ Ի․ Ղարագյոզյան

ՔՈՉԱՐ Գևորգ Բարսեղի [5(18)․ 9․1901, Թիֆլիս –16․2․1973, Երևան], հայ սովե– տական ճարտարապետ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1961), ՀՍՍՀ վաստ․ ճարտ․ (1968)։ ՍՍՀՄ շինարարության և ճարտ–յան ակադեմիայի թղթ․ անդամ (1957)։ ՍՄԿԿ անդամ 1927-ից։ Պրոլետարական ճարտ–ների համառուսաստանյան ընկե– րության («ՎՕՊՐԱ») հիմնադիր անդամ– ներից։ 1920–26-ին սովորել է Վխուտե– մասում։ 1929-ին ավարտել է Մոսկվայի Վխուտեինը և Կ․ Հաչաբյանի ու Մ․ Մազ– մանյանի հետ աշխատանքի անցել Երե– վանում։ Ք–ի ստեղծագործական առավել բեղմնավոր շրջանում նախագծվել ու կա– ռուցվել են Երևանում՝ Կառուցողների ակումբը (1926–27, Կ․ Հալաբյանի և Մ․ Մազմանյանի հետ), Կիրովի անվ․ գործարանի բանվ․ բնակելի թաղամասը Գ․ Р․ Քոչար Ե․ Ս․ Քոչար (1932–34, Մ․ Մազմանյանի, Հ․ Մարգար– յանի, Ս․ Սաֆարյանի հետ), Պետապի շենքը (1930, Կ․ Հայաբյանի, Մ․ Մազման– յանի հետ), Անասնաբուժական ինստ–ի ուսանողների հանրակացարանը Կիրովի փողոցում (1932–33), վարչական շենք (1934–35) և բնակելի տուն (1936) Նալ– բանդյան փողոցում, «Մոսկվա» կինո– թատրոնը (1935–37, ճարտ․ Տ․ Երկանյա– նի հետ), հանրախանութ (1936–37, ճարտ–ներ Ա․ Ահարոնյանի, Հ․ Մարգար– յանի, Մ․ Մազմանյանի հետ) Աբովյան փողոցում, Լենինականում՝ քաղսովետի շենքը (1933–34), Կիրովականում՝ կինո– թատրոն (1935), Սևանի ափին՝ գրողնե– րի ստեղծագործական տունը (1935), Դի– լիջանում՝ հանգստյան տուն (1936)։ Այդ տարիներին Ք․ նախագծել է Կիրովակա– նի (Կ․ Հալաբյանի հետ), Արզնիի, Վերին Իոսթունարխի (ճարտ․ Ռ․ Գրիգորյանի հետ) գլխ․ հատակագծերը։ 1939–60-ին Ք․ ապրել և ստեղծագործել է Կրասնոյարսկի երկրամասում։ 1955– 1959-ին՝ Կրասնոյարսկ քաղաքի գլխ․ ճար– տարապետ։ ճարտ․ Մ․ Մազմանյանի հետ կազմել է Նորիլսկ (1939–54) և Դուդին– կա (1949–54) քաղաքների գլխ․ հատակա– գծերը։ Նրա նախագծերով կառուցվել են րնաէյեւհ i տներ (1939), օդանավակայան (1946), կապի տուն (1946), վարչական շենք (1950, բոլորը՝ Նորիլսկում), վերա– կառուցվել է Կրասնոյարսկի Ա․ Ս․ Պուշ– կինի անվ․ դրամատիկ, թատրոնի շենքը (1952–53)։ 1960-ին Ք․ վերադարձել Է Երևան, աշխատել Երևաննախագիծ ինստ–ում, որպես գլխ․ ինժեներ, ապա՝ ինստ–ի գլխ․ ճարտ․։ Նրա նախագծերով կառուցվել են Նոր Զեյթունում ուսանողա– կան հանրակացարանների (1961–64, ճարտ․ Շ․ Ազատյանի հետ) և ՀՍՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստ–ի (1963, ճարտ․ Ս․ Քյուրքչյանի հետ) համալիր– ները։ Ք–ի կառույցներին բնորոշ են լակոնիզ– մը, պարզ ու հստակ ճարտ․ մտածողու– թյունը, ծավալա–տարածական լուծումնե– րի ֆունկցիոնալ հիմնավորվածությունը։ Պարգևատրվել է Աշխատանքային կար– միր դրոշի շքանշանով։ Ա․ Գրիգորյան

ՔՈՉԱՐ (Ք ո չ ա ր յ ա ն) Երվանդ Սի– մոնի [15(27)․6․1899, Թիֆլիս -22․1․1979, Երևան], հայ սովետական նկարիչ–քան– դակագործ։ ՍՍՀՄ ժող․ նկարիչ (1976)։ 1918-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ուր նկարչություն էր դասավան– դում Հ․ Շամշինյանը։ 1915–18-ին, միա– ժամանակ, սովորել է Գեղարվեստը խրա– խուսող կովկասյան ընկերության նկար–