Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/476

Այս էջը սրբագրված չէ

Գրկ․ Երվանդ Քոչար, Ստեղծագործություն– ների ցուցահանդես, Ե․, 1980 (մատենագիտա– կան ցանկով)։ Վալդեմար ժ․ք Քոչար և նկարչությունը տարածության մեշ, (թրգմ․ ֆրանս․), Բեյրութ, 1972։ Пилипосян А․, Давид Сасунский в графике и скульптуре Кочара, Е-, 1978․ Կ․ Կուրղինյան

ՔՈՉԱՐ Հրաչյա (ԳաբրիեԱան Հրաչյա Քոչարի, 19․1․1910, գ․ Դումլուպուճախ, Արմ․ Հայաստանի ԲագբեաՆդ գավա– Հ․ Քոչար ռում –2․5․1965, Երևան), հայ սովետա– կան գրող, հրապարակախոս։ ՄՄԿԿ ան– դամ 1939-ից։ Հայրենական մեծ պատե– րազմի մասնակից (1941–45)։ 1915-ին կորցրել է ծնողներին, 1916-ին համա– գյուղացիների հետ անցել է Արլ․ Հայաս– տան, ապաստանել վաղարշապատի գա– վառի (այժմ՝ էջմիածնի շրշան) գյուղե– րում։ 1927-ին բնակություն է հաստատել Երևանում։ Սովորել է բանֆակում (1929– 1931), աշխատել «Ավանգարդ», «Խորհըր– դային Հայաստան» թերթերի խմբագրու– թյուններում։ 1934-ին խմբագրել է «Ռյա թազա» թերթը, 1946–51-ին՝ «Սովետա– կան գրականություն», 1954-ին՝ «Ոզնի» ամսագրերը։ 1941–45-ին եղել է ռազմա– ճակատային թերթերի թղթակից։ 1946– 1951-ին՝ Հայաստանի ԴՄ վարչության քարտուղար։ Տպագրվել է 1920-ական թթ․ վերջերից։ «Վահան Վարդյան» (1934) և «Օգսեն Վաս– պուրի ճանապարհորդությունը» (1937) վիպակներում Ք․ բացահարոել է սոցիա– լիստ․ կյանքի և սովետական մարդու բա– րոյականության ձևավորման բարդ ընթաց– քը։ Պատմ․ անցյալի ու ներկայի կապն է դրսևորում «ժամանակներ» (1941) խո– րագիրը կրող վիպակների, պատմվածք– ների ու հեքիաթների ժողովածուն, որ– տեղ հեղինակն անդրադառնում է նաև երիտասարդության դաստիարակության, գյուղի վերափոխման, նոր կյանքի ու կենցաղի խնդիրներին։ Ք–ի գրական գործունեության հաջորդ տասնամյակն սկսվել է պատերազմի դաշ– տում, որտեղից գրած թղթակցություն– ները հիմք են ծառայել «Հերոսների ծնունդը, նամակներ գործող բանակից» (1942), «Նախօրյակին, նամակներ գոր– ծող բանակից» (1943), «Սրբազան ուխտ» (1946), «Բարեկամություն» (1950), «Վի– պակներ ու պատմվածքներ» (1956) ժո– ղովածուների համար։ Այս գործերում վա– վերական ճշգրտությամբ ներկայացված է սխրանք գործող հասարակ մարդկանց կյանքի պատմությունը։ «Գեներալի քույ– րը» (1945, «Պրավդա», JSP 282) պատմված– քում մարմնավորված է Ք–ի ստեղծագոր– ծության հիմնական մոտիվը՝ հայրենա– սիրությունը։ «Մեծ տան զավակները» (հ․ 1–2, 1952–59) վեպում Ք․ ստեղծել է պատերազմական կյանքի տարեգրությու– նը։ Դա հայկ․ ճակատային զորամասերից մեկի պատմությունն է։ Գրողը վիպական հյուսվածքի մեջ է առել բազմաթիվ դեպ– քեր, կերտել բազմազգ հերոսների մի պատկերաշար։ Ք–ի ստեղծագործական նվաճումը «Սպի– տակ գիրքը» (1965) ժողովածուն է, որի մեջ զետեղված են «Նահապետ» (ՀՍՍՀ պետ․ մրցանակ, 1967) վիպակը, պատմ– վածքներ և «Մայրենի լեզու» շարքի գոր– ծերը։ Գրքում քննվում է հայ ժողովրդի մոտ անցյալի ծանր պատմությունը։ Նրա ողբերգության ու կորստի, հարության ու վերագտնումի ճակատագիրն են մարմնա– վորում Նահապետի և մյուսների կերպար– ները։ Ք․ գրել է նաև հրապարակախոսական («Մեծ տարեգրության էջերից, փաստեր և խոհեր», 1957), գրաքննադատական («Գրականություն և կյանք», 1949) հոդ– վածներ ու ուսումնասիրություններ, ուղե– գրություններ, ինչպես և «Հյուսիսային ծիածան» (1961) կինոնկարի սցենարը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքա– նշանով։ Երկ․ Երկ․ Ժող․, հ․ 1 – 6, Ե․, 1964 –t71։ Ընտ․ երկ․, հ․ 1-2, Ե․․ 1975-77։ Գրկ․ Նազարյան Շ․, Հրաչյա Քոչար, Ե․, 1962։ Դ․ Գասպարյան

ՔՈՉԱՐԻ, հայկական ժողովրդական տղա– մարդկանց խմբապար։ Պարաձևում քայ– լերը խրոխտ են, կտրուկ, մեծ ծնկածալե– րով ու ծունկկոտրուկներով։ Կատարում են իրար սեղմված ձեռքերի անքակտելի բռնելաձևով, գլուխները բարձր, կիսա– շրջանով կամ ուղիղ գծի դասավորությամբ։ Տարածված են Ք–ու տարբեր տեսակներ, ըստ տեղավայրի (Ապարանի, Ալաշկեր– տի, Մուշի ևն) ու ըստ պարաձևի (մեկտակ Ք․, երկուտակ Ք․, երեքտակ Ք․ ևն)։ Ք․ բաղկացած է 2 մասից՝ չափավոր ու ա– րագ։ Երաժշտ․ չափը՝ 2/4, 4/4, 8/4։ Ռիթ– մը շաւո ճկուն է, իմպուլսիվ և հաճախակի սինկոպաներով։ Կատարվում է զուռնայի և դհոլի նվագակցությամբ։

ՔՈՉԱՐՅԱՆ Արամ Կարապետի [1(14)․10․ 1903, Վաղարշապատ –5․9․1977, Երևան], հայ սովետական կոմպոզիտոր, երաժըշ– տագետ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1960)։ Սովորել է Մոսկվայի կոնսերվա– տորիայում (1929–31), 1945-ին ավար– տել Երևանի կոնսերվատորիան։ Ձայ– նագրել է աշուղական սիրավեպեր, ժող․ և գուսանական երգեր (շուրջ 2000 նմուշ)։ Երևանի կոնսերվատորիայում հիմնադրել է Ռ․ Մելիքյանի անվ․ երաժշտագիտահե– տազոտական կաբինետը (1934, 1938-ից՝ Արվեստի գործերի վարչության երաժըշ– տագիտ․ հիմնարկություն, 1944-ից՝ ՀՍՍՀ ԳԱ երաժշտության պատմության և տե– սության սեկտոր)։ 1936-ին գլխավորել է Շամշադինի երաժշտագիտ․ արշավախում– բը։ Երաժշտագիտ․ աշխատանքներից են՝ «Հայ ժողովրդական երաժշտություն» (1939), «Հայաստանի հարվածային և փո– ղային գործիքները» (1965), «Հայկական գուսանական երգեր» (1976)։ Հեղինակել է «Տերն ու ծառան» օպերան (ըստ Հ․ Թու– մանյանի, 1970), «Կանտատ խաղաղու– թյան, բարեկամության և աշխատանքի» (1955), երգեր, խմբերգեր, գործիքային երկեր, կատարել ժող․ և գուսանական երգերի մշակումներ։ Մ․ Մուրադյան

ՔՈՉԱՐՅԱՆ Արմենակ Եզեկի [15․10․1913, Դսեղ (այժմ՝ ՀՍՍՀ Թումանյանի շրջանում) – 30․7․1986, Երևան], հայ սովետական երկրաբան։ Երկրաբանս։հանքաբանական գիտ․ դ–ր (1970), պրոֆեսոր (1971)։ ՀՍՍՀ վաստ․ երկրաբան (1967)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ավարտել է Երևանի համալսարա– նը (1940)։ Աշխատել է ՀՍՍՀ ԳԱ երկրբ․ գիտ․ ինստ–ում, միաժամանակ դասախոսել Երևանի համալսարանում։ 1964–67-ին, 1975–86-ին՝ երկրբ․ գիտ․ ինստ–ի դիրեկ– տորի գիտ․ գծով տեղակալ, 1967–71-ին՝ ինստ–ի դիրեկտոր։ Աշխատությունները վերաբերում են ՀՍՍՀ մետաղային օգ– տակար հանածոների հանքավայրերի ուսումնասիրության հարցերին։ Երկ․ Ղափանի պղնձի հանքավայրի Կոմսո– մոլի հանքը, Ե․, 1948։ Ինչպես են առաջացել Տայկական ՍՍՀ մետաղային հանքավայրերը, Ե․, 1977;

ՔՈՉԱՐՅԱՆ Գուրգեն Ավետի (9․3․1893, Բաքու –19․3․1972, Բաքու), հայ սովետա– կան աշխարհագրագետ։ Աշխարհագրական գիտ․ դ–ր (1965), պրոֆեսոր (1930)։ Ավար– տել է Խարկովի համալսարանի իրավաբա– նական ֆակուլտետը (1917), մասնակցել քաղաքացիական կռիվներին (1919–21)։ Զբաղվել է Հայկ․ ՍՍՀ և Ադրբ․ ՍՍՀ տնտե– սաաշխարհագրական հետազոտություննե– րով և տնտ․ քարտեզագրությամբ։ Հայկ․ ՍՍՀ պետպլանում 1925-ին ղեկավարել է շրջանացման հանձնաժողովը, 1926-ին հաստատվել է նրա ներկայացրած շրջա– նացման սխեման և լույս տեսել «Հայկ․ ՍՍՀ կոնտրոլ թվերը» աշխատությունը։ 1935–40-ին Ք․ Ադրբ․ ՍՍՀ պետպլանում ղեկավարել է հանրապետության առաջին ատլասը կազմելու աշխատանքները։ Հեղինակ է ավելի քան 100 քարտեզնե– րի և աշխատությունների։

ՔՈՉԱՐՅԱՆ Մուսայել Տիգրանի [ծն․ 15․5․ 1920, գ․ Վերին ճամբարակ (այժմ՝ Կրաս– նոսելսկի շրջանում)], հայ սովետական փիլիսոփա։ Փիլ․ գիտ․ դ–ր (1981), պրոֆ․ (1982)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի պատմության ֆակ–ը (1944), ՍՍԿԿ Կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ակա– դեմիան (1957)։ Մասնակցել է Հայրենա– կան մեծ պատերազմին (1941–43-ին)։ 1959–70-ին եղել է ՀԿԿ Երևանի Սպան– դարյան շրջկոմի առաջին քարտուղար, 1970–75-ին՝ Երևանի Խ․ Աբովյանի անվ․ հայկ․ մանկավարժ, ինստ–ի ռեկտոր։ 1975- ից Երևանի ժող․ տնտեսության ինստ–ի մարքս–լենինյան փիլ–յան ամբիոնի վա– րիչն է։ Գիտ․ աշխատությունները վերա– բերում են XVI11 դ․ ֆրանս․ մատերիա– լիստ–լուսավորիչների փիլ․ հայացքներին։ Ընտրվել է ՍՍԿԿ XXII, ՀԿԿ XXI –XXV համագումարների պատգամավոր և ՀԿԿ Կենտկոմի անդամ, ՀՍՍՀ VI–VIII գու– մարումների Գերագույն սովետի դեպու– տատ։ Պարգևատրվել է Հայրենական պա– տերազմի I և II աստիճանների, «Պատվո նշան» շքանշաններով։ Երկ․ Поль Гольбах, М․, 1978․

ՔՈՉԱՐՅԱՆ Նորայր Մարգարի (16․10․ 1906, Երևան –14․3․1967, Երևան), հայ սովետական ֆիզիկոս։ ՀՍՍՀ ԳԱ թղթ․