Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/480

Այս էջը սրբագրված չէ

Քռնայի Ս․ Ասավածածին եկեղեցին (1330) տասնյակի հասնող վանքապատկան շի– նություններ (հիմնովին ավերված են)։ Եկեղեցին 1330-ին կառուցել են Ք–ի հին եկեղեցիներից մեկի ավերակների վրա (1740-ից հետո լքված համալիրի գաղտնա– րանից հայտնաբերվել են հին եկեղեցուն վերաբերող վիմագրեր, խեցեղեն և այլ իրեր, իսկ 1899-ին4 1191-ի արձանագրու– թյամբ մի քառաթե խաչքար)։ Ս․ Աստվածածին եկեղեցուց մոտ 600 մ հվ–արմ․ մինչե 1970-ական թթ․ նշմարելի էին Ք–ի Ս․ Հռիվւսիմե եկեղեցու ավերակ– ները։ Գրկ․ Սեդրակյան Ա․, Հնությունբ հայրենյաց ի գավառին Երնջակու, Վաղ–պատ, 1872։ Ա լ ի շ ա ն Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։ Айвазян А․, Памятники армянской ар– хитектуры Нахичеванской АССР, Е․, 1981․ Թ, Հակոբյան․ , Ա․ Այվազյան

ՔՌՆԱՅԻ ԴՊՐՈՑ, միջնադարյան Հայաս– տանի բարձր տիպի կրթական հաստատու– թյուն։ Հիմնվել է 1330-ին, Քռնւսյի (Երըն– ջակի գավառում, այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ Ջուլֆայի շրջան) վանքում, Բարդուղիմեոս Բուոնիացու և Հովհաննես Քռնեցու ջան– քերով՝ կաթոլիկություն տարածելու նպա– տակով։ Դպրոցին կից գործել է գրչատուն, ուր ընդօրինակվել են ձեռագրեր, թարգ– մանություններ ու մեկնողական աշխա– 1330–40-ական թթ․ Ք․ դ–ում գրական բեղմնավոր գործունեություն են ծավալել Հովհաննես Քռնեցին և Հակոբ Քռնեցին, Զաքարիան, Սահակ Վանեցին և ուրիշներ։ Ք․ դ–ում թարգմանված մի քանի տասնյակ աշխատություններից հայտնի է ավելի քան 15-ը։ Գրկ․ Սեդրակյան Ա․, Հնութիւնք հայ– րենեաց ի գավառին Երնշակու, Վաղ–պատ, 1872։ Ա լ ի շ ա ն Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։ Հովհաննես Ք ռ ն և ց ի, Ցաղագս Քե– րականին, բնագիրը հրատարակության պատ– րաստեց է․ ւսաչիկյանը, Ե․, 1977։

ՀՍԱՆԹԱԳ, Ք U ն թաց, գյուղ Արեմըտ– յան Հայաստանում, էրգրումի վիլայեթի համանուն գավառի Բաբերդ գավառա– կում, Բաբերդ քաղաքից մոտ 30 կւէ արմ․։ XX դ․ սկզբին ուներ մոտ 170 հայ բնակիչ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ £ՍԱՆԹՈԳԵՆԱՏՆԷՐ, քսանթոգենաթթու– ների (երկթիոածխաթթվի Օ–էսթերների)՝ աղերը և էսթերները, որ– տեղ R-ը ածխաջրածնա– յին ռադիկալ է, R՝–ը՝ մետաղ (աղերում) կամ ածխաջրածնային ռադի– կալ (էսթերներում)։ Կա– յուե միացություններ են։ Կարեոր նշա– նակություն ունի թաղանթանյութի քսան– թոգենաաը, որն օգտագործվում է վիս– կոզային մանրաթել ստանալու համար։ Ք․ օգտագործվում են նաև միջատասպան նյութեր ստանալու, որպես սուլֆիդային հանքանյութերի ֆլոտացնողներ և կաու– չուկի վուլկանացման արագացնողներ։ Վ․ Թովմասյան

ՔՍԱՆԹՈՖԻԼՆԵՐ (< հուն․ lavYOg– ոսկե– դեղին և (pi3?iXov– տերե), թթվածին պա– րունակող կարոտինոիդներ․ բույսերում և միկրոօրգանիզմներում դեղին պիգմենտ– ների հիմնական բաղադրիչը։ Կենդան, աշխարհում հազվադեպ են հանդիպում (ձվի դեղնուց, կաթնասունների լյարդ և ճարպային հյուսվածք)։ Պարունակվում են բույսերի քրոմուցչաստնեըում, քւորո– ւցչասաներում են։ Ք․ կապված են սպիտա– կուցների հետ․ կլանում են լույսի տեսա– նելի սպեկտրի կարճալիք ճառագայթները (380–520 նմ) և կլանած էներգիան փո– խանցում քլորոֆիլին կամ նման համա– կարգերի։ Հայտնի են ավելի քան 50 տարբեր Ք․։

ՔՍԱՆՀԻՆԳՀԱԶԱՐԱԿԱՆՆԵՐ, ԱՍՀՄ խոշոր արդ․ կենտրոնների առաջավոր բանվորներ, որոնք 1930-ի սկզբին, գյու– ղատնտեսության կոլեկտիվացման ժամա– նակաշրջանում, կուսակցության կոչով մեկնեցին գյուղ՝ տնտեսական–կազմա– կերպչական աշխատանքի։ ՀամԿ(բ)Կ ԿԿ 1929-ի Նոյեմբերյան պլենումը ընդունեց որոշում ՄՏԿ–ներում և կոլտնտեսություն– ներում աշխատելու համար գյուղ ուղար– կել 25 հգ․ բանվոր։ Այդ որոշումը մեծ ար– ձագանք գտավ բանվորական լայն շըր– ջաններում։ Փաստորեն գյուղ մեկնեց 27․519 մարդ։ Նրանք ակտիվորեն մաս– նակցեցին նոր կոլտնտեսությունների ըս– տեղծմանը, թույլ կոլտնտեսությունների ամրապնդմանը, քաղ․ դաստիարակչա– կան աշխատանք տարան գյուղացիների շրջանում։ Շատերը դարձան կոլտնտեսու– թյունների նախագահներ։ Ք․ աշխատում էին դասակարգային սուր պայքարի պայ– մաններում։ Ք–ի գործունեությունը նպաս– տեց բանվոր դասակարգի և գյուղացիու– թյան դաշինքի ամրապնդմանը, կոլեկ– տիվացման հաջող ընթացքին։ Հայաստա– նում այդ կոչին արձագանքեցին և գյուղ մեկնեցին բազմաթիվ բանվորներ։

ՔՍԱՆՄԵԿ ՊԱՀԱՆՋ, ճապոնիայի՝ Չի– նաստանին ներկայացված պահանջները (1915-ի հունվ․ 18-ին) Չինաստանում ճա– պոն․ իմպերիալիզմի տնտ․ և քաղ․ տի– րապետությունը հաստատելու նպատա– կով։ Չինաստանից պահանջվում էր հա– մաձայնել Շանդունի վերաբերյալ հետա– գայում կայանալիք ճապոնա–գերմ․ պայ– մանավորվածության հետ, երկարաձգել Լյույշունի (Պորտ Արտուր), Դալյանի (Դալ– նի) և Հվ–Մանջուրական երկաթուղու ճա– պոն․ «վարձակալությունը» (մինչե 99 տա– րի ժամկետով), Հանեպինի մետալուր– գիական կոմբինատը դարձնել ճապոնա– չին․ խառը ձեռնարկություն, Չինաստա– նը պետք է պարտավորվեր մի երրորդ տե– րության չտրամադրել որեէ նավահան– գիստ, ծովածոց կամ կղզի։ Ընդհանուր քաղ․ պահանջների համաձայն, Չինաս– տանը պետք է հրավիրեր ճապոն, խորհըր– դականներ, կարևորագույն քաղաքներում ստեղծեր ճապոնա–չին․ միասնական ոս– տիկանություն, ճապոնիան Չինաստա– նում ստանալու էր երկաթուղային նոր կոնցեսիաներ են։ ճապոնիայի ճնշման տակ Ցուան Շի Կայի համաձայնողական կառավարությունն ընդունեց «Ք․ պ>, բա– ցառությամբ ընդհանուր քաղ․ պահանջնե– րի, որոնցից ճապոնիան հրաժարվեց իմպեր․ այլ պետությունների հակազդե– ցության հետևանքով։

ՔՍԱՆՅՈհԹԵՐ, փոխադարձ տեղաշարժ– վող մակերևույթների շփումը փոքրացնող և դրանց մաշակայունությունը մեծացնող նյութեր։ Օգտագործում են շարժիչների, մեքենաների և սարքերի շփվող մասերը յուղելու, մետաղները կոռոզիայից պաշտ– պանելու համար և ճնշմամբ մետաղները մշակելու ժամանակ։ Ք–ի հիմնական տե– սակներն են ք ս ա յ ու ղ և ր ը, պլաս– տիկ յ ու ղերը, տեխնոլո– գիական յ ու ղերը, պինդ քսա– ծածկույթները, պինդ կամ փ ո– շենման Ք․ և քսուքային հովացնող հեղուկները։

ՔՍԵՆԻԱՆԵՐ (< հուն․ 1Ыа – հյուր– ընկալություն), սերմեր ու պտուղներ, որոնք միևնույն բույսի մյուս սերմերից կամ պտուղներից տարբերվում են իրենց գույնով, ձևով, մեծությամբ և այլ հատկա– նիշներով։ Ք․ տերմինն առաջարկել է գերմ․ կենսաբան Վ․ Ֆոկեն (1881)։ Ք․ առաջանում են Էնղոացերմի կամ սերմի թաղանթի և պտղապատյանի հատկանիշ– ների վրա հայրական բույսի զեների ազ– դեցությամբ (առաջին և երկրորդ կարգի Ք․)։ Միայն կրկնակի, բեղմնավորման երե– վույթի հայտնաբերումից հետո (1898) պարզ դարձավ, որ առաջին կարգի Ք․ առաջանում են սաղմնապարկի կենտրո– նական բջջի կորիզի հետ երկրորդ սպեր– մի միաձուլման հետևանքով (առաջինը միաձուլվում է ձվաբջջի հետ)։ Երկրորդ կարգի Ք–ի առաջացման աատճառները պարզ չեն։

ՔՍԵՆՈԼԻ& (< հուն․ |evo£ – օտար և ․․․ չիթ), պետրոլոգիայում՝ բեկորների ներփակումներ, որոնք օտար են այն մագ– մատիկ ապարին, որի մեջ հանդիպում են։

ՔՍԵՆՈՆ (Xenonum), Xe, տարրերի պար– բերական համակարգի 3-րդ պարբերու– թյան, 8-րդ խմբի տարր, կարգահամարը՝ 54, ատոմական զանգվածը՝ 131,30։ Պատ– կանում է իներա գազերի շարքին։ Մթնո– լորտային Ք․ բաղկացած է 124–136 զանգ– վածի թվերով 9 կայուն իզոտոպներից, որոնցից առավել տարածված են 129Xe (26,44%), 431Xe (21,18%)ե 132Xe (26,89%)։ Ստացվել են Ք–ի ռադիոակտիվ 15 իզո– տոպներ․ ամենակայունը 127Xe (Ti/2=34,4 օր)-ն է։ Կարեոր նշանակություն ունի 135Xe (T 1/2=9,1 Ժամ, P~) իզոտոպը, որն աչքի է ընկնում ջերմային նեյտրոնների կլան– ման մեծ կտրվածքով (2,7–2,8․10а բարն)։ Ք․ հայտնաբերել են անգլիացի գիտնա– կաններ Ու․ Ռամզայը և Մ․ Տրավերսը, կրիւցւոոնի խառնուրդ (այդաեղից էլ ան– վանումը՝ հուն․ |£vog – օտար)։ Հազվա– գյուտ տարր է, կազմում է երկրի կեղևի զանգվածի 3․10"9%-ը, գտնվում է հիմնա– կանում օդում (1000 մ3 օդում՝ 87 սմ3)։ Անգույն գազ է, եռման ջերմաստիճանը՝ –108,1°C, հալմանը՝ –111,8°C, խտու–