Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/489

Այս էջը սրբագրված չէ

ացեաիլխոլինի նիկոսփնանման ազդեցու– թյանը։ Ք․ արաահայաված ներգործու– թյուն է ունենում վեգետատիվ նյարդային համակարգի խոլինաընկալիչների վրա՝ թուլացնելով նյարդային գրգիռների հա– ղորդումը պարասիմպաթիկ, իսկ ավելի նվազ չափով՝ սիմպաթիկ հանգույցնե– րում։ Ք․ օժտված է սրտի պսակաձև անոթ– ները լայնացնող և զարկերակային ար– յան ճնշումն իջեցնող հատկություններով։ Կիրառվում է ստամոքսի և տասներկու– մատնյա աղիքի խոցերի, կրծքային հեղ– ձուկի (ստենոկարդիա) և հիպերտոնիկ հիվանդության բուժման ժամանակ։ Թո– ղարկվում է 20 և 30 մգ դեղահաբերի ձեով (ներքին ընդունման համար)։ Ք․ սինթե– զել են ՀՍՍՀ ԳԱ նուրբ օրգ․ քիմիայի ինստ–ում՝ ակադեմիկոս Ա․ Մնջոյանը, աշխատակիցներ Վ․ Աֆրիկյանը, Մ․ Գրի– գորյանը, Ն․ Հակոբյանը։

ՔՎԱՐԿՆԵՐ, սկզբնային ւոարրւսկւսն մաս– նիկներ, որոնցից կազմված են բոլոր ուժեղ փոխազդող մասնիկները՝ հադրոնները։ Ք–ի մոդելը 1964-ին միմյանցից անկախ առաջարկել են Մ․ Գեյ_-Մանը և ամերիկա– ցի ֆիզիկոս Զ․ Ցվայգը (G․ Zweig, ծն․ 1937)։ Շեշտելով այդ մասնիկների ան– սովոր հատկությունները, մասնավորա– պես, կոտորակային էլեկտրական լիցքը (տես Տարրական Էչեկւորական չիցք)՝ Մ․ Դել–Մանն անվանեց դրանք «քվարկ– ներ» (բառը հանդիպում է Զ․ Զոյսի «Ֆի– նեգանի հոգեհացը» վեպում)։ Ցուրաքան– չյուր քվարկ ունի 1/2 սպին և միաժա– մանակ կրում է որոշակի ֆիգիկ․ հատ– կության (իզոտոպ սպին, տարօրինակու– թյուն են) տարրական միավոր (տես աղ– յուսակը)։ Մուծելով երեք տեսակի Ք․4 ս, d, տ և ենթադրելով, որ բարիոնները կազմված են երեք Ք–ից, իսկ մեզոնները՝ քվարկից և հակաքվարկից, հնարավոր դարձավ վերարտադրել այն ժամանակ հայտնի բոլոր հադրոնների բնութագրերը։ Այսպես, պրոտոնի քվարկային կազմն է՝ (uud), նեյտրոնինը՝ (udd), ^+-մեզոնինը՝ (ud), 1£+-մեզոնինը՝ (us), Л-հիպերոնինը՝ (տսժ)են։ Քվարկային մոդելը հաստատ– վել է հադրոնների ներքին կառուցվածքի ուսումնասիրությանը նվիրված մի շարք փորձերով։ Պարզվել է, որ հադրոնի ներ– սում դիտվող կետային մասնիկները (տես Փարթոններ) ըստ իրենց քվանտային թվերի կարելի է նույնացնել Ք–ի հետ։ 70-ական թթ․ հայտնաբերվել են մի շարք նոր հադրոններ (J/փ, D, X, В –մե– զոններ), որոնց ֆիզիկ, հատկություննե– րը հասկանալի են դարձել միայն Ք–ի մո– դելի հիման վրա։ Այդ հադրոնների կազմի մեջ մտնում են երկու նոր տեսակի Ք․՝ с և b, որոնք համապատասխանաբար կրում են «հմայք» (տես Հմայք տարրա– կան մասնիկների) և «հրապույր» ֆիզիկ, հատկությունների տարրական միավոր– ներ (մասնիկների այդ հատկությունները, տարօրինակության նման, պահպանվում են ուժեղ փոխազդեցություններում)։ Պարզվել է, որ որոշ բարիոններ բաղկա– ցած են երեք միատեսակ Ք–ից, մի բան, որն արգելված է Պաոււիի սկզբունքով։ Այդ պատճառով Ք–ի յուրաքանչյուր տե– սակին վերագրվում է լրացուցիչ քվան– Աղյուսակ, հինգ հայտնի քվարկների (քվանտային թվերը) բնութագրերը Քվարկներ Հակաքվարկներ Մասնիկ ս d Տ с ъ ս d ~Տ с b էլեկտրական լիցք Բարիոնային լիցք Սպին Իգոտոպ սպինի պրո– + 2/3 -1/3 -1/3 + 1/3 + 2/3 -1/3 1/2 –2/3 + 1/3 + 1/3 -1/3 –2/3 + 1/3 յեկցիա +1/2 –1/2 0 0 0 -1/2 + 1/2 0 0 0 Տարօրինակություն 0 0 -1 0 0 0 0 + 1 0 0 Հմայք 0 0 0 + 1 0 0 0 0 – 1 0 Հրապույր 0 0 0 0 + 1 0 0 0 0 -1 տային թիվ՝ «գույն», որը կարող է ընդու– նել երեք արժեք։ Նոր հադրոնների քվար– կային կազմը հետևյալն է՝ J/tl>=(cc), D+ = (cd), D°=(cu), Y = (bb), B– = (bu),tB°=(bd)։ Տեսականորեն կանխագուշակվել է նաև վեցերորդ, +2/3 լիցքով t-քվարկի գո– յությունը։ է–քվարկ պարունակող հադրոն– ների որոնումներ են կատարվում աշխար– հի խոշորագույն արագացուցիչներով։ Ըստ տարրական մասնիկների փոխազ– դեցությունների արդի տեսությունների (տես Քվանտային քրոմադինամիկա, Փո– խազդեցությունների մեծ միասնացում), հադրոնների ուժեղ, Էլեկտրամագնիսա– կան և թույլ փոխազդեցություններն առա– ջանում են քվարկային մակարդակով։ Ք․ կլանում և առաքում են այդ ուժերը տա– րածող մասնիկներ (համապատասխանա– բար՝ գլուոններ, ֆոտոններ և միջանկյալ վեկտորային բոզոններ)։ Ազատ Ք–ի փոր– ձարարական որոնումները (արագացու– ցիչներով, տիեզերական ճառագայթնե– րում և տարբեր նյութերի նմուշներում) դրական արդյունք չեն տվել։ Գրկ․ Окунь JI․ Б․, Лептоны и кварки, М․, 1981; Н а м б у Е․, Кварки, пер․ с япон– ского, М․, 1984․ Ա․ իյոշամիրյան

ՔՎԱՐՑ (գերմ․ Quarz), միներալ։ Ք․ անու– նով հայտնի են սիլիցիումի երկօքսիդի՝ Տ102-ի բյուրեղային երկու ձևափոխու– թյուններ՝ հեքսագոնային Ք․ (կամ a–Ք) և արիգոնային (թ–Ք․)։ £նության մեջ լայնորեն տարածված է P–Ք․, որի բյու– րեղագիտ․ համակարգը տրիգոնային Է։ Ք–ի բյուրեղներում հարթությունների և համաչափության կենտրոնի բացակայու– թյամբ է պայմանավորված պիեզոէլեկ– տրական և պիրոէլեկտրական հատկանիշ– ների առկայությունը (տես Պիեզոէւեկ– տրականություն)։ Ամենից հաճախ Ք–ի բյուրեղներն ունեն ձգված–պրիզմատիկ տեսք։ Գույնը բազմազան է՝ անգույն, կաթի սպիտակ կամ գորշ։ Ք–ի թափան– ցիկ կամ կիսաթափանցիկ գունազարդ բյուրեղները կոչվում են անգույն, թա– փանցիկը՝ լեռնային բյուրեղա– պ ա կ ի, մանուշակագույնը՝ ա մ ե– թ ի ս տ, ծխագույնը՝ ռ ա ու խ տ ո - պ ա զ, սևը՝ մ ո ր ի ո ն, ոսկեդեղինը՝ ց ի տ ր ի ն։ Կարծրությունը՝ 7, խտությու– նը՝ 2650 կգ/մ3։ Մշակված է սինթետիկ Ք–ի մենաբյուրեղների ստացման տնտեսապես շահավետ տեխնոլոգիա։ Բնական Ք․ լայ– նորեն տարածված միներալ է, շատ ապար– ների, ինչպես նաև օգտակար հանածոնե– րի ամենաբազ մազան ծագման հանքա– վայրերի էական բաղադրամասը։ Արդյու– նաբերության համար առավել կարևոր են քվարցային ավազները, քվարցիտները և մենաբյուրեղային Ք․։ Վերջինս հանդի– պում է սակավ և շատ բարձր է գնահատ– վում։ ՄՄՀՄ–ում Ք–ի բյուրեղների գլխ․ հանքավայրերը հայտնի են Ուրալում, Ուկր․ ՍՍՀ–ում, Պամիրում։ Քվարցային ավազները կարևոր հումք են խեցեգործա– կան և ապակու արդ․ համար։ Ք․ կիրառ– վում է մաքուր սիլիցիում ստանալու նպատակով, իսկ թափանցիկ, գունազարդ տարբերակները՝ ոսկերչական գործում։

ՔՎԱՐՑԱՅԻՆ ԳԵՆԵՐԱՏՈՐ, բարձր հա– ճախականության էլեկտրական տատա– նումների գեներատոր՝, որում ռեզոնան– սային կոնտուրի դերը կատարում է քվար– ցային ռեզոնատորը։ Քվարցային ռեզո– նատորի համարժեք էլեկտրական սխե– ման կազմվում է հաջորդական տատա– նական կոնտուրից և նրան զուգահեռ միացված՝ էլեկտրոդների, բռնիչի և մոն– տաժի ստատիկական ունակությունից։ Համապատասխանաբար, քվարցն ունի երկու ռեզոնանսային հաճախականու– թյուն՝ հաջորդական և զուգահեռ ռեզո– նանսների։ Ք․ գ–ի տատանումների հա– ճախականությունը կարող է լինել մի քանի կհց–ից մինչև մի քանի տասնյակ Մհց։ Ք․ գ․ բնորոշվում է գրգռվող տատա– նումների հաճախականության բարձր կայունությամբ։ Ք․ գ–ի հզորությունը չի գերազանցում մի քանի տասնյակ վտ։ Ք․գ․ օգտագործվում է ժամանակը չափե– լու համար և որպես հաճախականության ստանդարտ։ Քվարցային ռեզոնատորնե– րըն օգտագործվում են նաև որպես բարձր հաճախականության կայուն նեղշերտ զտիչներ։ բ– Կարապետյան

ՔՎԱՐՑԻՏ, ռեգիոնալ մեւոամորֆացված ապար։ Հիմնականում կազմված է քվար– ցի հատիկներից։ Բացի քվարցից, հաճախ հանդիպում են նաև ուրիշ միներալներ, ըստ դրանց էլ առանձնացվում են Ք–ի հատուկ տեսակներ՝ փայլարային, նըռ– նաքարային ևն։ Ք–ի առաջացումը կապ– ված է ռեգիոնալ մետամորֆիզմի ընթաց– քում ավազաքարերի վերաբյուրեղացման հետ։ Ք–ի շատ տեսակներ կարևոր օգտա– կար հանածոներ են։ Երկաթային (մագնե– տիտային) Ք–ները երկաթի արժեքավոր հանքաքար են (օրինակ, Կրիվոյ ռոգի և Կուրսկի մագնիսական անոմալիայի հան– քավայրերը ՍՍՀՄ–ում, Վերին լիճը ԱՄՆ–ում, Լաբրադորը Կանադա յում)։ Ք․ լայնորեն օգտագործվում է շինարարու– թյան մեջ որպես դեկորատիվ քար։