և 1939–45-ի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո)։ Քաղաքի պատմ․ կենտրոնը Նիխոնբասի շրշանն է, ուր պահպանվել է կայսեր պալատի համալիրը (սկսվել է մոտ 1600-ին, XIX դ․ և XX դ․ վերակառուցվել է)՝ շրջափակված պարտեզով։ Տ–ի XIX դ․ վերջի –XX դ․ սկզբի հասարակական շենքերի մեծ մասին բնորոշ է էկլեկտիզմը (Ակասակա պալատը, 1909, ճարտ․ Օ. Կատայամա, Պառլամենտը, 1915–36, ճարտ․ Տ․ Օխամա և ուրիշներ), սակայն 1910-ական թթ–ից արդեն կառուցվել են տեղական ճարտ․ ավանդույթները ժամանակակից ճարտ–յան ոգով ստեղծագործաբար վերամշակված շինություններ («Իմպերիալ» հյուրանոցը, 1916–22, ճարտ․ Ֆ․ Լ․ Ռայթ, քանդել են 1960-ական թթ․, կենտրոնական փոստատունը, 1934, ճարտ․ Տ․ Իոսիդա, Մ․ Յամադա)։ 1964-ին, օլիմպիադայի կապակցությամբ սկսվել է Տ–ի վերակառուցման 1-ին փուլը (բնակելի շրջաններում կառուցվել են 22 ավտոմայրուղիներ, բազմաթիվ ուղանցներ)։ 1960– 1970-ական թթ․ արագ թափով զարգացել են քաղաքային նոր կենտրոնները՝ Սիբույա, Սինձյուկու, Իկեբուկուրո, Տամա, որոնցում տարվում է բարձրահարկ և ստորգետնյա ինտենսիվ շինարարություն։ Քաղաքի ազատ զարգացման համար ներկայացված են Տոկիոյի ծոցի ջրատարածության ցամաքեցման և հետագա իրացման նախագծեր (ճարտ–ներ՝ Կ․ Տանգե, Կ․ Կուկուտակե)։ XX դ․ կեսերի լավագույն կառույցներից են Մետրոպոլիտեն ֆեստիվալ հոլլը (1960–61, ճարտ․ Կ․ Մաեկավա), օլիմպիական մարզահամալիրը (1963–64), Ս․ Մարիամի տաճարը (1964, երկուսն էլ՝ ճարտ․ Կ․ Տանգե), հեռուստաաշտարակը։
Գրկ. N օ ս ё t N․, Histoire de Tokyo, P․, [1961]; The City of Tokyo; Municipal Administration and Government, Tokyo, 1931; Tokyo for the People, Tokyo, 1972; Судзи-дэ миру когай, Токио, 1970; Сютокэн, сёва 60 нэн, Токио, 1970՝․
ՏՈԿԻՈՅԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, դատավարություն ընդդեմ պատերազմի ճապոն. գլխ․ հանցագործների (3 մայիսի 1946– 12 նոյեմբ․ 1948, Տոկիո)։ Հեռավոր Արևելքի համար միջազգային ռազմ. տրիբունալի (կազմակերպվել էր 1946-ի հունվ․ 19-ին՝ ԱՍՀՄ–ի, ԱՄՆ–ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Հնդկաստանի և Ֆիլիպինների ներկայացուցիչներից) դատին էր հանձնվել 28 մարդ, այդ թվում՝ 4 նախկին պրեմիեր մինիստր (Տոձիո, Խիրանումա, Խիրոտա, Կոյսո), 11 նախկին մինիստր (Արակի, Խատա, Խոսինո, Իտագակի, Կայյա, Կիդո, Սիմադա, Սուձուկի, Տոգո, Սիգեմիցու, Մինամի), 2 դեսպան (Օսիմա, Sիրատորի), բարձրագույն հրամանատարության 8 ներկայացուցիչ (Դոիխարա, Կիմուրա, Մուտո, Օկա, Սատո, Ումեձու, Մացուի, Խասիմոտո)։ Մեղադրյալներին տրամադրված էին պաշտպանության լայն հնարավորություններ, յուրաքանչյուրն ուներ մի քանի փաստաբան, այդ թվում՝ ԱՄՆ–ից։ Դատավարության ընթացքում կայացել է 818 դռնբաց դատական նիստ, հարցաքննվել 1194 վկա, ընդունվել 4356 փաստաթղթային ապացույց։ Բոլոր ամբաստանյալների մեղքը հաստատվել Է։ Տրիբունալի դատավճռով Տոձիոն, Իտագակին, Խիրոտան, Մացուին, Դոիխարան, Կիմուրան և Մուտոն դատապարտվեցին մահվան՝ կախաղանի միջոցով, 16 մարդ դատապարտվեց ցմահ (այդ թվում՝ Կոյսոն, Խիրանուման, Արակին, Ումեձուն), Տոգոն՝ 20, Սիգեմիցուն՝ 7 տարվա բանտարկության։ Դատավարության ընթացքում արտաքին գործերի նախկին մինիստր Մացուոկայի և ծովակալ Նագանոյի մահվան հետևանքով գործը նրանց մասով կարճվեց, իսկ պրոգրեսիվ պարալիչով տառապող Օկավայի մասով՝ կասեցվեց։
Տրիբունալը մերկացրեց Արլ․ Ասիայում ճապոն. իմպերիալիստների «Նոր կարգերի» հաստատման իսկական նպատակը և արձանագրեց, որ 1928–45-ին ճապոնիայի արտաքին և ներքին քաղաքականության գլխ․ ուղղությունը եղել է ագրեսիվ պատերազմների նախապատրաստումն ու սանձազերծումը, ֆաշիստ․ Գերմանիայի ու Իտալիայի հետ համաշխարհային տիրապետության հաստատումը։ Տրիբունալը հավաստեց, որ ՍՍՀՄ–ի դեմ ագրեսիվ գործողությունները Ճապոնիայի արտաքին քաղաքականության հիմնական օղակներից Էր։ Նրա «չեզոքությունը» միայն քող էր մինչև ԱՄՀՄ–ի դեմ պատերազմի սանձազերծումը նախապատրաստվելու և Գերմանիային ցուցաբերող օգնությունը թաքցնելու համար։ Տրիբունալն ընդունեց, որ ճապոն. իմպերիալիստներն երկու անգամ սանձազերծել են ագրեսիվ պատերազմ, 1938-ին՝ Խասան լճի շրջանում ՍՍՀՄ–ի, և 1939-ին՝ Խալխին Գոլի շրջանում ՍՍՀՄ–ի և ՄԺՀ–ի դեմ։ Ճապոն. կառավարությունը երկար տարիներ զավթողական պատերազմ է վարել Չինաստանի դեմ։ Ճապոն. զինվորականությունն առանց պատերազ հայտարարելու հարձակվել է ամեր․ Փյոռլ Հարբոր ռազմ. բազայի, ինչպես նաև Հոնկոնգի և Սինգապուրի վրա։ Տ․ դ․, ինչպես և Նյուրնբերգյան դատավարությունը, կարևոր նշանակություն ունեցավ ագրեսիան միջազգային–իրավական մակարդակով հանցագործություն որակելու գործում։ Մ․ Ռագինսկի
ՏՈԿԻՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ճապոնիայի հնագույն և խոշորագույն համալսարանը։ Հիմնադրվել է 1877-ին՝ որպես Տոկիոյի ազգային (կայսերական) համալսարան՝ Սոխեյկո (հիմն․ 1790-ին, կոնֆուցիականության ուսուցման կենտրոն), Կայսեյգո (հիմն․ է 1855-ին, արմ․ մշակույթ), Իգկուսո (հիմն․ է 1863-ին, արմ․ բժշկության) ուս․ հաստատությունների միավորումով։ Ունի իրավաբանական, տնտեսագիտական, բանասիրական, մանկավարժական, ինժեներատեխնոլոգիական, բնական գիտությունների, գյուղատնտ․, բժշկ․, դեղագործական ֆակուլտետներ, ինչպես նաև հանրակրթական կոլեջ։ Համալսարանին կից գործում են տիեզերական ճառագայթների լաբորատորիա, երկրաշարժերի, միջուկային հետազոտությունների, պինդ մարմինների ֆիզիկայի, կիրառական մանրէաբանության, արդյունաբերության, ժուռնալիստիկայի, բժշկ․ գիտությունների (1892), արևելագիտության, սոցիալական գիտությունների, տիեզերքի և օդագնացության, օվկիանոսագիտության և այլ ԳՀԻ–ներ։ Գրադարանը (հիմն, է 1877-ին) ունի 4 մլն գիրք։
ՏՈԿԿԱՏ (իտալ․ toccata,< toccare– ձեռք տալ, դիպչել), ստեղնավոր նվագարանի (դաշնամուր, երգեհոն) համար գրված վիրտուոզ երաժշտական պիես՝ արագ տեմպով, հստակ ռիթմով, սովորաբար՝ «հարվածային» ակորդային տեխնիկայի գերակշռությամբ։ XVI–XVIII դդ․ երգեհոնային Տ–ները պրելյուդին և ֆանտազիային մոտիկ իմպրովիզացիոն բնույթի պիեսներ են։ Սովորաբար դրանք ստեղծվել են որպես գործիքային ցիկլի նախաբան (օրինակ, Յո․ Մ․ Բախի Տ–ֆուգա ցիկլերը)։ Դաշնամուրային Տ–ներ են գրել Ռ․ Շումանը, Ֆ․ Մենդելսոնը, Կ․ Դեբյուսին, Մ․ Ռավելը, Մ․ Մ․ Պրոկոֆևը, Ա․ Խաչատրյանը, Դ․ Դ․ Շոստակովիչը և ուրիշներ։
ՏՈԿՈՍ, որպես միավոր ընդունվող մեծության հարյուրերորդական մասը, նշանը՝ % ։ Տ․ լինում է պ ա ր զ և բ ա ր դ։ Տ․ կոչվում է պ ա ր զ, երբ տվյալ a մեծությունը յուրաքանչյուր հավասար ժամանակամիջոցներից հետո ավելանում է միևնույն