անասնապահությամբ։ Ք․ ստեղծել են ինքնատիպ մշակույթ (բանահյուսություն, գրականություն, արվեստ)։ ՍՍՀՄ–ում Ք․ (130 հզ․) բնակվում են հիմնականում Հայկ․ ԱՍՀ–ում (51 հզ․), Վրաց․ ՍՍՀ–ում (26 հզ․), մնացածը՝ Ադըր– բեջան․ և Թուրքմեն․ ՍՍՀ–ներում։ Նրանք ստացել են ազգային մշակույթի համա– կողմանի զարգացման լայն հնարավորու– թյուններ և ՍՍՀՄ այլ ժողովուրդների հետ մասնակցում են կոմունիստ, շինա– րարությանը։ Զբաղվում են հիմնականում անասնապահությամբ, մի մասն աշխա– տում է արդյունաբերության մեջ։ Ձևավոր– վել է Ք–ի ազգային մտավորականություն։ Հայաստանում հրատարակվում է զանա– զան գրականություն, «Ռյա թազա» լրա– գիրը, կատարվում են քրդերեն ռադիո– հաղորդումներ։ Կան Ք–ի պատմությունն ու մշակույթը ուսումնասիրող գիտ․ կենտ– րոններ (Երևան, Լենինգրադ), գործում է Հայաստանի սովետական գրողների միության քրդ․ բաժանմունք։ Գրկ․ Егиазаров С․ А․, Краткий эт– нографический очерк курдов в Эриванской губернии, Тифлись, 1884; Народы Передней Азии, М․, 1957; Вильчевский О․, Курды․ Введение в этническую историю курдского народа, М․–Л․, 1961; Macken– zie D․N․, The Origins of Kurdisch, «Tran– sactions of the Philological Society», L․, 1961; Նույնի, Mala-ё Jizri and faqi Tairan, «Yad-name Irani-ye Minorsky», Tehran, 1969․ Գ․ Ասատրյան
ՔՐԴԵՐԵՆ, քրդերի լեզուն։ Պատկանում է հնդեվրոպ․ լեզվաընտանիքի հնդիրանա– կան ճյուղի իրան, լեզուների հս–արմ․ խմբին։ խոսվում է Թուրքիայում, Իրանում, Սիրիայում, մասամբ նաև՝ Աֆղանստա– նում, Լիբանանում, ՍՍՀՄ–ում (Հայկ․, Ադրբ․, Վրաց․, Թուրքմ․ ՍՍՀ–ներում)։ խոսողների թիվը ՍՍՀՄ–ում՝ մոտ 97,5 հզ․ (1979), արտասահմանում՝ 7,5–12 մլն С1971)։ Ք․ հ․էսքէւակա1ււս_ կցական լեզու է, անի նան որոշ վերւուծական ձևեր՝ հատ– կապես բայի խոնարհման համակարգում։ Պահպանում է թվի, հոլովի և սեռի կարգե– րը, ունի որոշյալ և անորոշ հոդեր, խո– նարհման երկու ձև։ Ք․ ներկայացնում է բարբառային հինգ խումբ՝ հս–արմ․ բար– բառներ, որոնցով խոսում է քրդերի հիմ– նական զանգվածը, հվ–արլ․ բարբառներ և ավելի փոքր տարածում ունեցող դուրա– նին, լուրին, զազան։ Ք․ ուսումնասիրվել է XVIII դարից։ Նրա առաջին քերականու– թյունը կազմել է իտալացի Մ․ Գարցոնին (1784-ին)։ Լույս են տեսել Ք–ի բառային ու դարձվածաբանական բառարաններ։ Արդի Ք․, բացի բանավոր (բարբառային) ձևից, ունի նաև կազմավորման պրոցեսի մեջ գտնվող գրական լեզվի երկու ձև՝ ՍՍՀՄ քրդերի գրական լեզուն, որ հիմն– ված է Հայկ․ ՍՍՀ քրդերի խոսվածքի վրա (գրկ․ լույս է տեսնում 1921-ից հայկ․, 1929-ից՝ լատ․, 1946-ից՝ ռուս, այբուբե– նով, որոշ տառերի ու դիակրիտիկ նշան– ների հավելումով), և սորանի բարբառի հիման վրա կազմավորվող գրական լե– զուն։ Ք՜ով մեզ հասած գրական առաշին ստեղծագործությունը գրված է արաբ, այբուբենով, XI – XII դդ․։ Գրկ․ Цукер манИ․И․, Очерки курд– ской грамматики, М․, 1962; Бакаев Ч․ X․, Язык курдов СССР, М․, 1973; X а- м о я н М․ У․, Язык Бахдинанских кур– дов Иракского Курдистана, տես Մերձա– վոր և Միջին Արևելքի երկրներ և ժոդովուրդ– ներ, պր․ 7, Քրդագիտություն, Ե․, 1975։ Մ, ԻաէՏոյան
ՔՐԵԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, կրիմինալո– գ ի ա (< լատ․ crimen – հանցագործու– թյուն և ․․․ չոգիա), հանցավորությունը, դրա պատճառները, հանցագործի անձնա– վորությունը, հանցավորության կանխար– գելման եղանակները և միջոցները, դրա վերացման հեռանկարները ուսումնասի– րող գիտություն։ Սերտորեն առնչվում է իրավունքի մյուս ճյուղերի հետ, ինչպես նաև օգտագործում է սոցիոլոգիայի, փի– լիսոփայության, տնտեսագիտության և այլ գիտությունների տվյալները։ Սովետա– կան Ք․ բացահայտում է սոցիալ–դասա– կարգային պատճառները, նրա բովանդա– կության, բնույթի և զարգացման միտում– ների սկզբունքային տարբերությունը հա– կամարտ և սոցիալիստական հասարա– կարգերում։ Սովետական Ք․ ուսումնա– սիրում է հանցագործությունների գոյու– թյունը պայմանավորող պրոցեսներն ու երևույթները, հանցագործությունների վե– րացման ու կանխարգելման ուղիները, մշակում է հանցագործության դեմ պայ– քարի միջոցառումներ, պարզում հանցա– վոր արարքների դինամիկան, դրանց տա– րածվածությունը, դրսևորման ձևերը, կա– տարողների սոցիալական դրությունը, հասակային ևն հատկանիշները։ Հանցա– գործության սոցիալական պատճառների ու նպաստող պայմանների ուսումնասի– րության շնորհիվ բացահայտվում են հան– ցագործությունների առանձին տեսակնե– րի պատճառները, կատարվում է դրանց դասակարգումը։ Սովետական Ք․ ուսում– նասիրում է նաև հանցավորության պրոբ– լեմը կապիտալիստական երկրներում, քննադատում բուրժ․ Ք–յան հակագիտա– կան ըմբռնումները։ ՍՍՀՄ–ում Ք–յան խնդիրներով զբաղ– վում է ՍՍՀՄ դատախազության քրեա– գիտ․ ինստ–ը (1957–63), որի բազայի վրա 1963-ին ստեղծվել է Հանցավորության պատճառների ուսումնասիրման և դրա կանխման միջոցառումների մշակման հա– մամիութենական ինստ․։ Տեսական խըն– դիրների ուսումնասիրությամբ զբաղվում են նաև ՍՍՀՄ ԳԱ–ի ինստ–ներում, հա– մալսարանների իրավաբանական ֆա– կուլտետներում, դատական փորձաքննու– թյան մի շարք ինստ–ներում։ Գրկ․ Герцензон А․ А․, Криминоло– гия, 3 изд․, испр․ и доп․․ М․, 1976․ Ա․ Թովմասյան
ՔՐԵԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, կրիմինալիս– տիկա (< լատ․ criminalis – հանցա– գործությանը վերաբերող), գիտություն, որը մշակում է դատական ապացույցնե– րի ձեռքբերման, հետազոտման և գնա– հատման հատուկ եղանակների, մեթոդ– ների, միջոցների համակարգ։ Այդ եղա– նակները, մեթոդները կիրառվում են քրեական դատավարությունում հանցա– գործությունների կանխման, բացահայտ– ման և քննության, ինչպես նաև քրեական (որոշ դեպքերում նաև՝ քաղաքացիական) գործերի դատական քննության ժամա– նակ։ Սովետական Ք․ ընդգրկում է Ք–յան ընդհանուր տեսությունը, քրեագիտական տեխնիկան, հանցագործությունների առանձին տեսակների քննության և կանխ– ման քրեագիտական տակտիկան և մեթո– դիկան։
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՐՈՒՑՈՒՄ, քրեա– կան դատավարության սկզբնական փուլ, երբ քննիչը, հետաքննության մարմինը, դատարանը կամ դատախազը քննարկում և լուծում են քրեական գործի վարույթ սկսելու հարցը։ Բավարար հիմքերի բա– ցակայության դեպքում քննիչը (դատարա– նը, դատախազը, հետաքննություն կատա– րող անձը) որոշում է կայացնում Ք․ գ․ հ․ մերժելու, իսկ եթե իր վարույթի գործ չէ՝ այն ըստ ընդդատության փոխանցելու մասին։ Ք․ գ․ հ–ման հիմք կարող են հան– դիսանալ հանցագործության կատարման մասին քաղաքացիների հայտարարու– թյունները, հիմնարկությունների, ձեռնար– կությունների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, արհմիութենա– կան, հասարակական այլ կազմակերպու– թյունների, ժողովրդական դրուժինաների հաղորդումները, մամուլում հրապարակ– ված նյութերը, մեղայականով ներկայա– նալը, հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի կողմից հանցագործության հատկանիշների ան– միջական հայտնաբերումը (ՀՍՍՀ քրեա– կան դատավարության օրենսգիրք, հոդ– ված 97)։ Մասնավոր մեղադրանքի գոր– ծերով քրեական գործ կարող է հարուցվել միայն տուժողի գանգատի հիման վրա։ Հ․ Պիվազյան
ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔ– ՆԵՐ ՍՍՀ Լ/ի ու թյան ևմիութե– նական հանրապետություն– ն և ր ի, համամիութենական օրենսդրա– կան ակտ, որը սահմանում է քրեական գործերի դատավարության հիմնական սկզբունքները, դրանց հարուցման, նա– խաքննության և դա ս։ ական քննության կարգը։ Ընդունել է ՍՍՀՄ Գերագույն սո– վետը 1958-ի դեկտեմբերի 25-ին (հետա– գա լրացումներով)։ Բաղկացած է 7 հատ– վածից։ Առաջին հատվածում ձևակերպ– ված են սովետական քրեական դատավա– րության խնդիրներն ու սկզբունքները, սահմանված են ապացույցի հասկացու– թյունը, տեսակները, դրանց գնահատման սկզբունքները, բացարկի հիմքերը։ 2-րդ հատվածում թվարկված են դատավարու– թյան մասնակիցները, նրանց իրավունք– ներն ու պարտականությունները։ 3-րդ հատվածում ամփոփվում են հետաքննու– թյան և նախաքննության մարմինների ցանկը, հետաքննության մարմինների պարտականությունները, քննիչի իրավա– սությունները, հանցագործության կա– տարման մեջ կասկածվողների ձերբակալ– ման հիմքերը, նրանց իրավունքները, խափանէէան միշոցի տեսակները, դրանց կիրառման, կաչանքի մեջ պահելու ժամ– կետներն ու հիմքերը, խուզարկության և առգրավման կարգն ու հիմքերը։ Նախա– քննության և հետաքննության մարմին– ների գործունեության ընթացքում օրեն– քի կատարման նկատմամբ հսկողության իրավունք ունի դատախազը։ 4-րդ հատ– վածում շարադրված է դատավարության կարգը առաջին ատյանի դատարանում