Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/496

Այս էջը սրբագրված չէ

նությէսն առաջացումն Է։ Քրիստ․ հոգևո– րականությունը թշնամաբար է ընդու– նել Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակը, ծա– վալել հակասովետական և հակակոմու– նիստ․ գործունեություն։ Երկրորդ համաշ– խարհային պատերազմից հետո սոցիա– լիզմի համաշխարհային համակարգի ըս– տեղծումը, ազգային–ազատագր․ շարժման վերելքը, խաղաղության և դեմոկրատիա– յի կողմնակիցների շարքերի ստվարացու– մը, հասարակական և անհատական կյան– քի, գիտակցության, քաղ․ հիմնարկների ապակրոնականացումը, կրոնի ազդեցու– թյան ոլորտների նեղացումը ևն քրիստ․ եկեղեցիներին հարկադրել են վարել ար– դիականացման քաղաքականություն։ Սա– կայն արդի Ք–յան «նորացումը» չի փո– խում նրա բուն Էությունը։ Գրկ․ Մարքս Կ․, Էնգելս Ֆ․, Լենին Վ․ Ի․, Կրոնի մասին, Ե․, 1977։ Ֆtո յtե ր– բ ա խ Լ․, Քրիստոնեության Էությունը, Ե․, 1968։ Մոմշյան Խ․ Ն․, Կոմունիզմը և քրիստոնեությունը, Ե․, 1978։ Սարգսյան Ա․, Կրոնական մոդեռնիզմը փակուղում, Ե․, 1984։ Виппер Р․ Ю․, Рим и раннее хри– стианство, М․, 1954; Ковалев С․ И․, Основные вопросы происхождения христиан– ства, М․–Л-, 1964; Кубланов М․ М․, Возникновение христианства, М․, 1974; Шердаков В․ Н․, Социально-психологи– ческий анализ христианской морали, Л․, 1974; К р ы в е л е в И․ А․, История рели– гии, т․ 1–2, М․, 1975–76․ Ա․ Սարգսյան

ՔՐԻՍՏՈՍ (հուն․ Xpiatog – «օծյալ») Հի– սուս (’Inaotig– եբր․ Եշուա անձնանվան հուն, ձևը, եբր․ նշանակում Է՝ «օգնության աստված», «փրկություն»), ըստ քրիստ․ կրոնադիցաբան․ ուսմունքի՝ քրիստոնեու– թյան հիմնադիրը, աստծո որդի (սուրբ երրորդության երկրորդ դեմքը), փրկիչ (մեսիա)։ Ավետարանական ավանդության համաձայն՝ Ք․ ծնվել է Բեթղեհեմ քաղա– քում, «սուրբ հոգուց» և կույս Մարիա– մից (տնս Մարիաս ԱսավաՇածիե)։ Մա– րիամը Ք–ին Փախցրել է Եգիպտոս, նրան փրկելով Հերովդես I Մեծի մանկա– շարդից։ Հերովդես I-ի մահից հետո Ք․ վերադարձել է Նազարեթ քաղաքը, 30 տարեկան հասակում մկրտվել Հովհաննես Մկրւոչի ձեռքով, 12 աշակերտների (առա– քյալների) հետ ծավալել է քարոզչ․ գոր– ծունեություն։ Իբր Ք–ին, իր աշակերտ Հու– դայի մատնությամբ, ձերբակալել են Երու– սաղեմի Զիթենյաց լեռան Գեթսեմանի պուրակում և Հրեաստանի թագավորու– թյունը վերականգնելու մեղադրանքով՝ դատապարտել մահվան։ Հրեաստանի հռոմ․ կառավարիչ Պիղաաոս Պոնաացին փորձել է ազատել Ք–ին, սակայն ամբոխի պահանջով հաստատել է մահվան դատա– վճիռը։ Երկու ավազակների հետ Ք․ խաչ– վել է Գողգոթայում։ Ըստ կրոն, ուսմունքի, Ք․ կամավոր է ընդունել տառապանք ու մահ, անձն, զոհաբերությամբ մարդկու– թյանը փրկելով Ադամից ու Եվայից բա– ժին հասած նախածին մեղքից։ Ք․ իբր հարություն է առել և աշակերտներին պատվիրելով իր գաղափարների քարո– զումը՝ համբարձվել է երկինք։ Ք–ի երկրային կյանքը պատմող ավե– տարանները (կանոնական և պարակա– նոն) լի են հակասություններով։ Հակա– քրիստոնեական գրկ–յան մեջ (Ցելսուսի գործերը, «Թալմուդ» ևն) Ք․ ներկայաց– ված է որպես հռոմ, զինվորի ապօրինի զավակ, կախարդությամբ զբաղվող և դրա համար քարկոծված արկածախնդիր։ Ք–ին հիշատակում են նաև պատմիչներ Հովսեպոս Փլավիոսը և Տակիտոսը։ Ուսումնասիրողների մի մասը Ք–ին համա– րում է սոսկ դիցաբան, կերպար, մյուս– ներն ընդունում են նրա պատմ․ անձնավո– րություն լինելը (մ․ թ․ ա․ մոտ 4–մ․ թ․ 30)՝ ժխտելով Ք–ին վերագրվող գերբնա– կան հատկությունները։ Ք–ի կերպարը կարևոր տեղ է գրավում համաշխարհային կերպարվեստի ու գրկ–յան (հատկապես միջնադարյան) մեջ։ Տարածված է եղել տառապյալ Ք–ի կեր– պարը։ Նոր ժամանակներում, երբ կեր– պարվեստն ու գրականությունը ազատվել են քրիստոնեության ազդեցությունից, Ք–ի կերպարն ստացել է նոր բովանդակու– թյուն (բարոյական իդեալ, ըմբոստ հե– ղափոխական, տառապող հերոս ևն)՝ դառ– նալով հեղինակի այս կամ այն գաղափա– րի կրողը։ Գրկ․ Кубланов М․ М․, Иисус Хрис- тос-бог, человек, миф?, М․, 1964; К р ы в е- лев И․ А․, Что знает история об Иисусе Христе?, М․, 1969․

ՔՐԻՍՏՈՍՏՈՒՐՅԱՆ Ռուբեն Թադևոսի (9․7․1909, գ․ Չալթր, Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրշան –1942), հայ սովե– տական օդերևութաբան։ Ավարտել է Երե– վանի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտե– տը (1931), Լենինգրադի Գլխ․ երկրաֆի– զիկ․ դիտարանի օդերևութաբանների դաս– ընթացը (1931–32)։ Աշխատել է Երևանի Հիդրոմետծառայության կլիմայաբանու– թյան բաժնի վարիչ, 1937-ից՝ Լենինգրա– դի Գլխ․ երկրաֆիզիկական դիտարանում։ Ք–ի աշխատությունները վերաբերում են Հայաստանի կլիմայի բնութագրմանը, օդ– երևութաբանական կայանների պատմու– թյանը U նկարագրությանը։ Երկ․ Климатическое описание Армянской ССР, Л․–М․, 1937; Климатическое описа– ние Эриванского, Ленинаканского и Карак- лисского (Лорийского) районов (по отдель– ным элементам), Тифлись, 1934 (соавторы Шарашидзе Р․ Т․, Шихлинский)․ ՔՐԻՔ (Crick) Ֆրենսիս Հարբի Քոմպտոն (ծն․ 1916), անգլիական կենսաֆիզիկոս, մոլեկուլային կենսաբան, Լոնդոնի թա– գավորական ընկերության անդամ (1959), ԱՄՆ–ի գիտությունների և արվեստների ակադեմիայի պատվավոր անդամ (1962)։ 1937-ից աշխատում է Քեմբրիջի համալ– սարանում։ Զ․ Ուոթսոնի հետ միասին հաստատել է ԴՆԹ–ի կառուցվածքը և բա– ցատրել, թե ինչպես է տեղի ունենում դրա մոլեկուլի պատճենահանումը բջջի կիս– ման ժամանակ։ Դա դարի կարևորագույն հայտնագործություններից էր և մոլեկու– լային գենետիկայի հիմքը հանդիսացավ։ Աշխատանքները հիմնականում վերաբե– րում են գենետիկական կոդի վերծան– մանը։ Նոբելյան մրցանակ (1962, Si․ Ուոթ– սոնի, Մ․ Ուիւկինսի հետ միասին)։

ՔՐՄՈՅԱՆ Մայքլ (Գ և ղ ա մ) (ծն․ 1922, Ֆրեզնո), հայ երգիչ (բաս)։ Երաժշտ․ կըր– թությունը ստացել է Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիայում, ապա Լոս Անջելեսի համալսարանի օպերայի և դրամայի բաժ– նում։ Հանդես է եկել տարբեր օպերային խմբերի հետ, ԱՄՆ–ի նահանգներում ու քաղաքներում, ելույթներ ունեցել Եվրո– պայի երկրներում։ Հիմնական բնակա– վայրը Նյու Ցորքն Է։ Ք–ի արտիստական ձիրքը դրսևորվել է երգարվեստի տարբեր բնագավառներում՝ օպերա, համերգային կատարում, մյուզիկլ։ Կատարել է գլխ․ դերերգեր Վ․ Մոցարտի «Առևանգումը հա– րեմից», «Ֆիգարոյի ամուսնությունը», Շ․ Գունոյի «Ֆաուստ», Զ․ Վերդիի «Սիմոն Բոկկանեգրա» և այլ օպերաներում։ Հա– մերգային հայտագիրն ընդգրկում է դա– սական, ժամանակակից ամեր․, նեգրա– կան, ռուս․, հայկ․ երգեր, ուրույն տեղ են գրավում Կոմիտասի երգերը։ 1971-ին մենահամերգներով հանդես է եկել Երե– վանում։ Ց․ Րրուայան

ՔՐՄՈՒԹՅՈՒՆ, հոգևորական դաս հնա– գույն կրոններում։ Քրմերը համարվել են միջնորդներ մարդկանց և երևակայական ուժերի (աստվածներ, ոգիներ ևն) միջև, սպասարկել են տաճարները, աղոթել, կատարել զոհաբերություններ, գուշակու– թյուններ, հմայական զանազան գործո– ղություններ, կրոն, այլ ծեսեր ու արարո– ղություններ։ Նախնադարում Ք․ չի եղել որպես առանձին հասարակական խավ, պաշտամունքն սպասարկել են տոհմի, ցեղի առաջնորդները, իսկ հետագայում՝ որոշակի անձինք (գուշակներ, կախարդ– ներ ևն)։ Հնագույն պետությունների ու կրոնների ձևավորմամբ, ինչպես նաև տաճարների առաջացմամբ Ք․ դարձել է հասարակական վերնախավ։ Հին Եգիպ– տոսում և Մերձավոր Արևելքի երկրնե– բում տաճարային Ք․ ունեցել է ընդարձակ հողատիրույթներ, նյութական հարստու– թյուններ, զգալի թվով ստրուկներ, հա– րըստացել նաև հավատացյալների նվի– րատվություններով։ Գիտություններն ու հոգևոր մշակույթի այլ բնագավառները շո– շափելիորեն դարձել են Ք–յան մենաշնոր– հը․ քրմերը կազմել են տարեգրություն– ներ, վարել տոմարական հաշվումները, գրի առել ժող․ բանահյուս, ստեղծագոր– ծությունները, զբաղվել աստղագիտու– թյամբ և այլ գիսէհւթյուններով։ Քրմա– պետի պաշտոնը մեծ մասամբ փոխանցվել է ժառանգաբար (Հին Հունաստանում, Հռոմում և ճապոնիայում եղել է ընտրո– վի)։ Համաշխարհային կրոններում Ք–յան ժառանգորդն է հոգևորականությունը։ ՔՐՈՄ (Cromium), Cr, տարրերի պարբե– րական համակարգի IV պարբերության VI խմբի տարր, կարգահամարը՝ 24, ատո– մական զանգվածը՝ 51,996։ d-տարր Է, ատոմի արտաքին Էլեկտրոնային թա– ղանթների կառուցվածքն Է՝ Յտ2 Зр6 3d5 4տ2, К և Լ թաղանթները լրացված են։ Բնա– կան Ք․ բաղկացած է 50Cr (4,31%), s2Cr (87,76), 53Cr (9,55) և 54Cr (2,38) կայուն իզոտոպներից։ Ստացվել են 46, 48, 49, 51, 55 և 56 զանգվածի թվերով ռադիոակ– տիվ իզոտոպները, որոնցից առավել կա– յուն է 51Cr (Ti/2=27,8 օր)։ Ք․ հայտնաբե– րել են ֆրանս․ քիմիկոս Լ․ Ն, Վոկլենը (1797) և նրանից անկախ Մ․ Կլապրոտը (1798) կրոկոիտ միներալում։ Անվանումն ստացել է միացությունների գունավորված լինելու պատճառով (հուն․ xpoj±a–գույն,