Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/498

Այս էջը սրբագրված չէ

Երեք կոմպոնենտներից (1«t2, 3) բաղկացած խառնուրդի բաժանումը դետեկտոր (Դ) ունեցող քրոմատագրաֆիական աշտարակում (Ա)․ ա․ բաժանման հաջորդական փուլերը, p․ քրոմաւոագը– րամ եղանակները լայնորեն կիրառվում են վերլուծական քիմիայում U արդյունաբե– րության մեջ։ Գրկ․ Жидкостная колоночная хромато– графия, т․ 1–3, пер․ с англ․, М․, 1978; Кирхнер Ю․, Тонкослойная хромато– графия, т․ 1–2, пер․ с англ․, М․, 1981 кру– гов Ю․ С․, Б е р е з к и н В․ Г․, Газохро– матографический анализ загрязненного воз– духа, М․, 1981․ Վ․ Բերյոզկին

ՔՐՈՄԱՏԱԳՐԱՖԻԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒ–

ԹՅՈՒՆ, երկու և ավելի կոմպոնենտներ պարունակող խառնուրդի քիմ․ վերլուծու– թյան եղանակ, որը հիմնված է քրուէա– աւսգրաֆիայի կիրառման վրա։ Որակա– կան վերլուծությունն իրականացվում է դագային քրոմաւոագրաֆիայում՝ նմուշի հետ համեմատելով, թղթի, նրբաշերտ քրոմատագրաֆիաներում՝ գունավոր գոտիների և բծերի օգնությամբ, հեղու– կային քրոմատագրաֆիայում՝ Էլյուենտի ֆրակցիաների որակական վերլուծմամբ։ Քանակական վերլուծությունը կատար– վում է համապատասխանաբար քրոմա– տագրամի կորի ընդգրկած մակերևույթը, գոտիների և բծերի մեծությունը չափե– լով, էլյուենտի ֆրակցիաների քանակա– կան վերլուծմամբ։

ՔՐՈՄԱՏԱՁԱՓՈՒԹՅՈՒՆ, ք ր n մ Ш տ ա– մեւորիա, երկքրոմաւոաչ ա– ф ու թ յ ու ն, վերլուծական քիմիայի տի– տրաչափական եղանակ։ Կիրառվում է վե– րականգնիչների [Fe(II), Te(IV), Mo(III), Ti(III), SO3 , հիդրոքինոն, ասկորբի– նաթթու ևն] քանակական որոշման հա– մար։ Ք․ հիմնված է Cr207~+14H++6e^l ^±2Cr3++7H20 ռեակցիայի վրա (ստան– դարտ էլեկտրոդային պոտենցիալը 1,33 Վ)։

ՔՐՈՄԱՏԻԴՆԵՐ, քրոմոսոմների ՝ տարրա– կան կառուցվածքային հիմքը, քրոմոսո– մը պարունակում է մեկ, երկու կամ (որոշ պոլիպլոիդ բույսերի բջիջներում, պոլիտեն քրոմոսոմներում) բազմաթիվ միատեսակ, միմյանց զուգահեռ տեղա– դրված Ք․։ Ցուրաքանչյուր Ք․ պարունա– կում է ԴՆԹ–ի մեկ հսկայական մոլեկուլ, որն անցնում է նրա ողջ երկարությամբ, առանց խզումների։ Ք–ի ներսում, ըստ երևույթին, պահպանվում են քրոմաւոինի 3 կառուցվածքային մակարդակները։ Ի լրումն դրանց, միտոզի սկզբում քրոմա– տԻնը էլ ավելի խտանում, կոմպակտա– նում է։ Կոմպակտացմանը զուգահեռ, ձևավորվում է ոչ հիստոնային սպիտա– կուցներից կազմված հատուկ հիմնամա– սը, որը պայմանավորում է Ք–ի ձևը միտոզում։

ՔՐՈՄԱՏԻՑՍ՛, քրոմատիկա (հուն․ Хрсоцатш>о£ – երանգավորում, < Хршда– գույն), դիատոնիկ հնչյունաշարի աստիճանների «երանգավորումը» քրո– մատիկ կիսատոնով բարձրացնելու կամ իջեցնելու միջոցով։ Հին հուն, երաժշտու– թյան տեսության մեջ քրոմատիկ է կոչվել տետրախորդի երեք հիմնական սեռերից մեկը (այդպիսի տետրախորդը ԻՐ lVa* Va․ */յ աոն կառուցվածքով ըն– կալվել է որպես «երանգավոր»)։ Դասա– կան կոմպոզիտորական երաժշտության առումով Ք․ դիատոնիկ տարրերի (լադա– յին աստիճանների, ինտերվալային ու ակորդային տոների) կիսատոնային փո– փոխումն է՝ և՝ երանգավորող, և՝ նոր ձըգ– տողականություններ գոյացնող ֆունկ– ցիայով։ Տարբերում են մեղեդային (նաև տարածության վրա երևան եկող) և ներդաշնակային Ք․։ Ներդաշնա– կության մեջ Ք․ երաժշտության տոնայնա– կան զարգացման կարևորագույն միջոց է (տես Մոդաւացոնմ)։

ՔՐՈՄԱՏԻԿ ԳԱՄՄԱ, խրոմատիկ գամմա, բացառապես կիսատոներից կազմված գամման։

ՔՐՈՄԱՏԻՆ, նուկլեոպրոտեիդային բարդ կոմպլեքս, որում ամփոփված է էուկարիոա բջիջների կորիզային դեզօքսիռիբոնու– կլեինաթթուն՝ ԴՆԹ (տես Նուկչեինա– թթուներ)։ Միտողի ժամանակ Ք–ի նյու– թը խտանալով, ձևավորվում են քրոմո– սոմները։ Ք–ի ռիբոսոմային ՌՆԹ–ի գե^ ներ պարունակող հատվածները մտնում են կորիզակի կազմի մեջ։ Ք–ի բաղադրիչ– ներն են նաև հիստոնները, ոչ հիստո– նային սպիտակուցները և քրոմատինա– յին ՌՆԹ։ Ք․ իրականացնում է երկու փոխկապակցված ֆունկցիաներ, ա․ ԴՆԹ–ի կոմպակտացում կորիզի չափերին հա– մապատասխան, բ․ ԴՆԹ–ի, որպես ժա– ռանգականության կրողի, ֆունկցիաների՝ ռեպւիկացիայի, տրանսկրիպցիայի և ռե– պարացիայի բնականոն ընթացքի ապա– հովում։ Տարբերում են Ք–ի կազմում ԴՆԹ–ի կոմպակտացման հետևյալ մա– կարդակները․ 1․ նուկլեոսոմներ՝ 11 նմ տրամագծով, սկավառակաձև մաս– նիկներ․ բաղկացած են սպիտակուցային միջուկից, որի շուրջը փաթաթված է ԴՆԹ–ի կրկնակի պարույրը։ Ցուրաքանչյուր նուկ– լեոսոմ պարունակում է մոա 200 զույգ նուկլեոտիդ ԴՆԹ։ ԴՆԹ–ի մոլեկուլը մեկ նուկլեոսոմից մյուսն է անցնում առանց ընդհատվելու; 2․ 25–30 նմ հաստություն ունեցող ֆիբրիլ, ՈՐ^ առաջանում է նուկ– լեոսոմների հատուկ տարածական փոխ– դասավորության հետևանքով՝ հիստոնի մոլեկուլների մասնակցությամբ։ 3 Առանցքային օղակներ կաՍ կանթեր, ֆիբրիլն իր ողջ երկարու– թյամբ պարբերաբար (յուրաքանչյուր 200–500 նուկլեոսոմից հետո) ամրանում է հատուկ սպիտակուցային առանցքային կառուցվածքին, որից, ըստ երևույթին, ձևավորվում է նաև քրոմատիդների ա– ռանցքային հենքը։ Կորիզի ներսում Ք–ի հիմնական մասը գտնվում է հետերոքրո– մատինի կազմում, իսկ ավելի փոքր մասը էուքրոմատինում։ Ք–ի կարևորագույն ֆունկցիան բազմաբջիջ օրգանիզմների բջիջների տարբերակման հիմքում ընկած զեների ընտրողական ակտիվացումն է։ Այդ պրոցեսում կարևոր դեր ունեն ոչ հիս– տոնային սպիտակուցները։ Հ․ Խաչատրյան

ՔՐՈՄԱՏՆԵՐ, քրոմական թթվի՝ H2Cr04 [քրոմատներ (YI)] և քրոմային թթվի՝ НСг02 [քրոմատներ (III), անցյալում՝ քրոմիտներ], աղերը։ Բյուրե– ղական նյութեր են։ Առավել կարևոր են Ք․ (VI), որոնք օքսիդիչներ են։ Ալկա– լիական մետաղների Ք․ (VI) լուծելի են ջրում, ծանր մետաղներինը4 անլուծելի։ MgCr04->BaCr04 շարքում լուծելիությու– նը նվազում է։ Թթվային միջավայրում Ք․ (VI) փոխարկվում են երկքրոմատ– ների՝ 2Cr0*~+2H+;±Cr2027+H20։ Ք․ (VI) ուժեղ օքսիդիչներ են, օգտագործ– վում են կտորեղենը ներկելու (որպես ժանտանյութեր), կաշին դաբաղելու, խե– ցեղենը գունավորելու և այլ նպատակնե– րով։ Ք․ (VI) թունավոր են։

ՔՐՈՄԱՏՈՖՈՐՆԵՐ (< քրոմա․․․ և հուն, форое – Կրող), 1․ մարդու և ողնաշարա– վոր կենդանիների պիգմենտային բջիջ– ներ․ պայմանավորում են ծածկույթների և որոշ ներքին օրգանների գունավորումը։ 2․ բույսերի, գորշ և կանաչ ջրիմուռնե– րի ժապավենաձև և աստղաձև օրգանել– ներ, որոնք պարունակում են քլորոֆիլ– ներ, կարոտինոիդներ ևն և իրականաց– նում ֆոտոսինթեզը։ 3․ Ֆոտոսինթեզող բակտերիաների օրգանելներ։ Պարունա– կում են բակտերիաքլորոֆիլներ, կարո– տինոիդներ, պիգմենտների սինթեզին մասնակցող ֆերմենտներ ևն։ Ք–ում է տեղի ունենում ֆոտոսինթեզը։

ՔՐՈՄԱՖՈՐՆԵՐ, տես Գունակիրներ։

ՔՐՈՄԵԼ [<քրոմ և (նիկ)ել], նիկեչի, 9–10% քրոմի և 1% կոբալտի համաձուլ– վածք։ Կիրառվում է որպես ջերմազույգի դրական էլեկտրոդ՝ ալյումելի զուգակցու– թյամբ, ինչպես նաև որպես կոմպենսա– ցիոն հաղորդալար։ Ք–ի արդ․ ար– տադրությունն սկսվել է XX դ․ 20-ական թթ․։ Տեսակարար էլեկտրական դիմա– դրությունը մոտ 1 մկօհմ–մ է, սահմա– նային աշխատանքային ջերմաստիճանը՝ 1000°С։

ՔՐՈՄՇՊԻՆԵԼԻԴՆԵՐ, ք ր n մ շ պ ի– նելներ, քրոմիտներ, միներալ– ներ շպինելիդների խմբից։ Ընդհանուր քիմ, կազմը՝ (Mg, Fe)(Cr, Al, Fe)204։ Ք․ ընդգրկում են շուրջ 20 միներալ և դրանց տարբերակները։ Կարևոր մինե– րալներն են՝ մագնոքրոմիտը՝