Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/500

Այս էջը սրբագրված չէ

(կոլագենոզներ, միելոմային հիվանդու– թյուններ), միզուղիների անցանելիության խանգարումները՝ վարակի առկայու– թյամբ։ Ք․ ե․ ա․ ընթանում է կլինիկական 5 փուլով, ենթակլինիկական, սկզբնական, արտահայտված, ծանր և վերջնային։ Վերջնային փուլում գրեթե բոյոր նեֆրոն– ները մահանում են և տեղի են ունենում ֆիբրոզ փոփոխություն, կծիկային ֆիլ– տրման և խողովակային ետներծծման խանգարումներ, արյան շիճուկում մնա– ցորդային ազոտի ֆրակցիաների առաջըն– թաց ավելացում և հոմեոստազի այլ խան– գարումներ։ ժամանակին ախտորոշումն ունի մեծ նշանակություն։ Բուժումը, քրոնիկական հեմոդիալիզ (արհեստական երիկամ), երիկամի պատվաստում։ Ա․ Միղոյան

ՔՐՈՆԻՆ (Cronin) Զեյմս Ուոթսոն (ծն․ 1931), ամերիկացի ֆիզիկոս–փորձարար։ Գիտությունների և արվեստների ամերիկ– յան ակադեմիայի (1967) և ԱՄՆ–ի ազ– գային ԳԱ (1970) անդամ։ Ավարտել է Դալասի համալսարանը (1951)։ 1971-ից՝ Չիկագոյի համալսարանին կից է․ Ֆեր– միի անվ․ միջուկային հետազոտություն– ների ինստ–ի պրոֆեսոր։ Հետազոտու– թյունները վերաբերում են միջուկային ֆիզիկային և տարրական մասնիկների ֆիզիկային։ Ուսումնասիրել է հիպերոն– ների տրոհումը և մյուոնների առաջացու– մը, չափել պիոն–պրոտոնային ցրման լրիվ կտրվածքները։ Կաւոարելագործելով կայծային խցիկը, Ք․ առաջիններից մեկն է օգտագործել այն որպես մասնիկների դետեկտոր՝ հետագծերի բարձրորակ եր– կարներ ստանալու համար։ Վ․ Ֆիտչի հետ համատեղ հայտնաբերել է (1964) CP-ինվարիանտության խախտումը չեզոք К-մեզոնի տրոհման ժամանակ (նոբել– յան մրցանակ, 1980)։

ՔՐՈՆՈՄԵՏՐ (< հուն, xpovog – ժամա– նակ U ․․․ մետր), ճշգրիտ ժամացույց, որի կառուցվածքում կան ջերմաստիճանի տատանումների ազդեցությունը նվազեց– նող և լարազսպանակի ձգանքը լարքի սկզբից մինչև վերջը հավասարեցնող հար– մարանքներ։ Տարածված են հպակավոր Ք–երը, որոնցում ճոճանն ամեն վայրկյան միակցում և անջատում է իրանի վրա հպա– կային արտանցումներ ունեցող էլեկտրա– կան շղթան։ Այդպիսի սարքը հնարավո– րություն է տալիս Ք–ի ցուցմունքներն ար– ձանագրել քրոնոգրաֆի ժապավե– նի վրա, ժամանակի ազդանշաններ (էլեկ– տրական իմպուլսներ) հաղորդել տարբեր սարքերի։

ՔՐՏԻՆՔ, քրտնագեղձերից արտազատ– վող անգույն, թեթևակի օպալեսցենցող հեղուկ։ Մարդու Ք․ պարունակում է 98– 99% ջուր, մոտ 0,1% միզանյութ, միզա– թթու, կրեատինին, սերին, ճարպեր, ցըն– դող ճարպաթթուներ, խոլեստերին, ալ– կալիական մետաղների աղեր (գլխավո– րապես NaCl-ի՝ մոտ 0,3%), ֆոսֆատներ, սուլֆատներ, եթերածծմբական և արոմա– տիկ զույգ օքսիթթուներ։ Մաշկի վրա Ք–ին միշտ խառնված է լինում ճարպագեղձերի արտազատուկը։ Կախված արտաքին մի– ջավայրի ջերմաստիճանից, մկանային աշ– խատանքի ինտենսիվությունից և խմած ջրի քանակից մարդն արտազատում է օ– րական 0,5–10 ւ Ք․։ Օրգանիզմի ախտա– բանական վիճակներում Ք․ կարող է պարունակել լեղապիգմենտներ, ցիստին, գլյուկոզ, էրիթրոցիտներ։

ՔՐՏՆԱԳԵՂՁԵՐ, մարդու և կաթնասուն կենդանիների (որոշ բացառություններով) պարզ, սովորաբար չճյուղավորված խո– ղովակաձև մաշկային գեղձեր։ Արտադրում և արտազատում են քրտինք՝․ Մարդն ունի 2–5 ւէչն Ք․։ Ք–ի մեծությունը և քանակը տարբեր են մաշկի տարբեր տեղամասե– րում (շատ են հատկապես մատների վրա, թևատակերի և աճուկային ծալքերում)։ Ք–ի հատուկ տարատեսակներ են կոպերի գեղձերը, ինչպես նաև ծծումբ արտազա– տող ականջագեղձերը։ Մեծ քանակու– թյամբ քրտինք արտադրելով Ք․ կարգա– վորում են օրգանիզմի ջերմատվությունը, օրգանիզմից հեռացնում են ազոտային փո– խանակության արգասիքները և ալկա– լիական մետաղների աղերը (գլխավորա– պես NaCl), թրջում մաշկի մակերևույթը։ Տես նաև Քրտնարտադրություն։

ՔՐՏՆԱԽԱՇ, մաշկային հիվանդություն, պայմանավորված է քրտինքի ուժեղ ար– տադրությամբ ու դանդաղ գոլորշիաց– մամբ։ Նկատվում է հիմնականում տարվա շոգ եղանակին կամ գործարանների տաք արտադրամասերում աշխատող բանվոր– ների մոտ։ Հիվանդությունը բնորոշվում է մաշկի տարբեր մասերում (իրան, թի– կունք, ծայրանդամներ) մեծաքանակ բըշ– տիկների առաջացումով, այրոցի ու քորի զգացումով։ Բշտիկների պարունակությու– նը ջրային է, թափանցիկ։ Դրանք աստի– ճանաբար չորանում–ընկնում են՝ տեղում թողնելով աննշան թեփոտում։ Ք․ երբեմն կարող է բարդանալ թարախային վարա– կով։ Ք–ի տարատեսակ է կ ա ր մ ի ր Ք․, որի ժամանակ բշտիկներն առաջանում են կարմրած մաշկի վրա և շրջապատվում բորբոքային պսակով։ Բնորոշ է հիմնակա– նում թուլակազմ, ռախիտով հիվանդ, տեն– դող, ուժեղ քրտնող երեխաներին։ Ք․ հա– ճախ է հանդիպում նաև կրծքի երեխաների մաշկի վրա, չափից ավելի բարուրելու, տաքացնող կոմպրեսներ օգտագործելու հետևանքով։ Բ ու ժ ու մ ը․ ընդհանուր կազդուրող, նյարդային համակարգը հանգստացնող միջոցներ, ընդհանուր լոգանքներ՝ կա– լիում պերմանգանատի լուծույթով, ինչ– պես նաև քրտինքը չորացնող փոշիների, օծանելիքների ու քսուքների օգտագոր– ծում։

ՔՐՏՆԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, քրտնագեղձե– րից քրտինքի արտադրվելը և մաշկի վրա դուրս գալը։ Լավ արտահայտված է մար– դու, կապիկների և սմբակավորների (հատ– կապես կենտսմբակավորների) օրգանիզ– մում։ Ք․ կարևոր դեր է կատարում նյու– թափոխանակության վերջնական արգա– սիքները օրգանիզմից հեռացնելու, մարմ– նի ջրաաղային հաշվեկշիռը պահպանե– լու, ջերմակարգավորման պրոցեսներում։ իրականանում է ռեֆլեկտոր ճանապար– հով։ Ք–յան կենտրոնները գտնվում են գլխուղեղի կեղևում, հիպոթալամուսում, երկարավուն ուղեղում և ողնուղեղում։ Ք․ կարելի է ուժեղացնել կամ նվազեց– նել դեղորայքների միջոցով։ Ք–յ ան խանգարումները կա– րող են լինել քանակական և որակական։ Առաջինը հանդիպում է ավելի հաճախ և արտահայտվում է քրտինքի ավելացմամբ (հիպերհիդրոզ), նվազեցմամբ (հիպոհի– դրոզ) կամ բացակայությամբ (անհիդրոզ)։ Ք–յան տեղային խանգարումներն ի հայտ են գալիս մաշկային հիվանդությունների (էկզեմա, պսորիազ ևն) ժամանակ։ Նև– րոզների դեպքում նկատվում է վերջավո– րությունների (ոտքեր, ձեռքեր) արտա– հայտված Ք․։ Բ ու ժ ու մ ը․ հիմնական հիվանդու– թյան վերացում, օգտագործվում են նաև տեղային ախտանշանային դեղամիջոց– ներ։

ՔՐՔՈՒՄ (Crocus), զաֆրան, հիրիկ– ազգիների ընտանիքի բազմամյա պալա– րակոճղեզավոր, անցողուն բույսերի ցեղ։ Ծաղիկները մեկական, հազվադեպ 2– 3-ական են, թաղանթային, երկսեռ, խո– շոր, մինչև 10 սմ բարձրությամբ։ Գունա– վորումը բազմազան է (դեղին, երկնա– գույն, մանուշակագույն ևն)։ Ծաղկապա– տը ձագարաձև է, որը վերածվում է խո– Ք ր ք ու մ ցան– քային․ /․ բույսի ընդհանուր տեսքը, 2․ երկայնական կտրվածքը, 3․ սպիները ղովակի։ Սպիները վառ նարնջագույն են։ Տերեները բազմաթիվ են, արմատամերձ, նեղգծային, զարգանում են սովորաբար ծաղկման ժամանակ կամ ծաղկումից հե– տո։ Հայտնի է Ք–ի շուրջ 80 տեսակ՝ տարածված Եվրոպայում և Ասիայում (ՍՍՀՄ–ում՝ 19, գլխավորապես Անդր– կովկասում, Ղրիմում և Միջին Ասիա– յում)։ Օգտագործվում է որպես համե– մունք, ներկատու բույս (սպիներից ստա– նում են «զաֆրան» ներկանյութը) սննդի արդյունաբերության մեջ և դեկորատիվ նպատակներով։ Ծաղիկների սպիները նախկինում օգտագործվում էին ժող․ բժըշ– կության մեջ։ Դեկորատիվ պարտեզագոր– ծության մեջ առավել տարածված են Տ ո– մազինիի, գարնանային, ոս– կեզօծ, գեղատեսիլ տեսակնե– րը։ Ք․ բազմանում է պալարակոճղեզնե– րով, պալարաբողբոջներով և սերմերով։ ՀՍՍՀ լեռնային մարգագետիններում, ան– տառային բացատներում և տափաստան– ներում հանդիպում է Ք–ի 3 տեսակ, որոն– ցից 2-ը՝ Ադամի Ք․ (C․ adamii) և գեղա– տեսիլ Ք․ (C․speciosus) գրանցված են ՀՍՍՀ Կարմիր գրքում։tU․ Բարսեղյան ՔՏՒ՚Ա, Ք ի ս խ ա, գյուղ Արևմտյան Հա– յաստանում, էրզրումի վիլայեթի համա– նուն գավառի Թորթում գավառակում։ XX դ․ սկզբին ուներ մոտ 800 հայ բնակիչ։