Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/501

Այս էջը սրբագրված չէ

Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարա– նով։ Բնակիչները բռնությամբ տեղահան– վել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապար– հին։

ՔՈՒԹԱՏԻՍ, քաղաքատիպ ավան ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ապշերոնսկի շրջանում։ Բնակչությունը՝ հայեր, ռուս– ներ, հույներ և այլք։ Ք–ի շրջանում ար– դյունահանվում է նավթ և գազ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրա– դարան, կինո, բուժկայան։ Հայերը եկել են շրջակա գյուղերից, 1947-ին։

ՔՈՒԹԱՅԻՍ, քաղաք Վրաց․ ԱԱՀ–ում, Ռիոն գետի ափերին։ Ավտոճանապարհ– ների հանգույց է։ Ունի երկաթուղային կայարան։ 214 հզ․ բն․ (1985)։ Զարգացած է մեքենաշինությունը, քիմ․, թեթե, սննդի արդյունաբերությունը։ խոշոր ձեռնարկու– թյուններն են․ ավտոմոբիլային, տրակ– տորների, էլեկտրամեխ․, պահածոնեոի գործարանները, մետաքսի, կաշվի–կոշի– կի կոմբինատները։ Կա ապակե տարանե– րի և շինանյութերի արտադրություն։ էներ– գետիկ բազաներն են Ռիոնի և Գումաթի հէկերը։ Ունի մանկավարժ, ինստ․, Վրաց․ պոլիտեխ․ ինստ–ի ֆակույտետ, տեխնի– կումներ, ուսումնարաններ, պատմաազ– զագրական թանգարան, Ա․ Գ․ Ծուլու– կիձեի, Զ․ Պ․ Փալիաշվիլու տուն–թանգա– րաններ, պատկերասրահ, օպերային, դրամատիկական և տիկնիկային թատրոն– ներ։ Մոտակայքում կա կարստային քա– րայրերով արգելոց։ Ք․ Վրաստանի հնա– գույն քաղաքներից է, հիշատակվում է մ․ թ․ ա․ VI դարից։ XV դ․ դարձել է Իմերե– թական թագավորության կենտրոնը։ XVII դ․ 60-ական թթ․ գրավել են թուրքե– րը, 1760-ական թթ․ ազատագրել են իմե– րեթ․ U ռուս, զորքերը։ 1810-ին միացվել է Ռուսաստանին, 1846-ին Քութայիսի նա– հանգի գլխ․ քաղաքն էր, առևտրի և տնայ– նագործ․ արդյունաբերության կենտրոն։ XIX դ․ 50-ական թվականներից Վրաստա– նի հասարակական–քաղ․ և մշակութային Կյանքի կենտրոններից։ 1903-ին Ք–ում ստեղծվել է ՌՍԴԲԿ Կովկասյան միության Իմերեթամեգրելական կոմիտեն, որտեղ հեղափոխ․ աշխատանք էին տանում Ա․ Գ․ Ծուլուկիձեն և Պ․ Ա․ Զափարիձեն։ Ք–ում սովետական իշխանություն հռչակվել է 1921-ի մարտի 10-ին։ Ք․ Ն․ Ցա․ Նիկոլա– ձեի, Ն․ 6ա․ Մառի, Զ․ Պ․ Փալիաշվիլու, Վ․ Ի․ Կիկվիձեի ծննդավայրն է։

ՔՈՒԹԵՇ, սկարլատինա (< իտալ․ scarlattina, < ուշ լատ․ scarlatum – ալ կարմիր, բոսորագույն, ծիրանագույն), օդակաթիլային խմբի սուր վարակիչ հի– վանդություն։ Բնորոշվում է ընդհանուր թունավորմամբ, անգինայով, մանր կե– տային ցանավորմամբ և մարմնի ջերմաս– տիճանի բարձրացմամբ։ Ք․ առաջինը նկարագրել է անգլիացի բժիշկ Թ․ Սիդեն– համը, 1661-ին։ Հարուցիչը «А» խմբի բետահեմոլիտիկ ստրեպտոկոկն է։ Վա– րակի աղբյուրը հիվանդն է կամ բակտե– րիակիրը։ Վարակվում են հիմնականում օդակաթիլային ճանապարհով, հազվա– դեպ՝ հիվանդի օգտագործած առարկանե– րի հետ շփվելիս։ Վարակը կարող է ներ– թափանցել նաև արտաքին ծածկույթնե– րի վնասումից առաջացած վերքերով և այրվածքներով։ Հիմնականում հիվանդա– նում են 6–7 տարեկան երեխաները։ Հի– վանդությունն աճում է աշնան–ձմռան ամիսներին, ցուրտ կամ բարեխառն կլի– մայով երկրներում։ Հիվանդանալուց հետո զարգանում է կայուն իմունիտետ։ Ք–ի գաղտնի շրջանը տևում է 2–7 օր։ Հիվան– դությունն սկսվում է սուր, արտահայտ– վում մարմնի ջերմաստիճանի բարձրաց– մամբ, ընդհանուր թուլությամբ, փսխումնե– րով և անգինայով։ Վերջինս բնորոշվում է բկանցքի լորձաթաղանթի վառ կարմ– րությամբ, քմային նշիկների վրա փառի առաջացմամբ։ Ենթածնոտային ավշահան– գույցները մեծանում են, կարծրանում, դառնում ցավոտ։ Հիվանդության առաջին, հազվադեպ 2-րդ օրը ամբողջ մարմնի մաշկի վրա առաջանում է ալ վարդագույն կամ կարմիր, մանր կետավոր ցան։ Լե– զուն պատվում է գորշասպիտակավուն փառով, որը 4–5-րդ օրը լրիվ մաքրվում է, դառնում վառ կարմիր, հատիկավոր, ընդունում մորու տեսք։ Հիվանդությունը տևում է 3–6 օր։ Ցանի անհետացմանը հաջորդում է խոշոր թիթեղավոր թեփոտու– մը։ Ք․ ընթանում է թեթև, միջին ծանրու– թյան և ծանր ձևերով։ Վարակական ձևը բնորոշվում է բկանցքի ծանր բորբոքա– յին երևույթներով և թարախային օջախ– ների առաջացման հակումով։ Գերակըշ– ռում է հիվանդության թեթև ձևը։ ժամա– նակակից արդյունավետ բուժման շնոր– հիվ մահացությունը խիստ նվազել է։ Բ ու ժ ու մ ը․ անտիբիոտիկներ, թու– նավոր ձևի դեպքում՝ հակաքութեշային շիճուկի ներարկում, բարդությունների բուժում։ Հիվանդը ենթակա է մեկուսաց– ման 10 օրից ոչ պակաս։ Առանձնահատուկ կանխարգելման նպատակով 5–6 ամսա– կան երեխաներին ներարկում են համա– կցված (քութեշի–կապույտ հազի–դիֆթե– րիայի–փայտացման) վակցինա։ Ա․ Ասա ա բաց յան

ՔՈՒԻՇԱՓՈՐ, Քվիշափոր, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգում, Քուիշա գետի (Մաշավերայի ձախ վտակը) վե– րին հոսանքի շրջանում՝ Քուեշի կենտրո– նով։ IV դ․ վերջին քառորդին միացվել է Վրաց երկրին։ Գրկ․ Երեմյան Ս․ Տ․, Հայասաանը ըաո «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։

ՔՈՒԼԻՍ», թատերական, գրական–գեղար– վեստական երկշաբաթյա պատկերազարդ հանդես։ Լույս է տեսնում 1946-ից, Ստամ– բուլում։ իյմբագիր–հրատարակիչ՝ Հ․ Այ– վազ։ Նպաստում է սփյուռքում հայոց լեզ– վի, ազգ․ ավանդությունների ու սովորու– թյունների պահպանմանը, լուսաբանում մշակույթի և արվեստի տարբեր բնագա– վառների անցուդարձը սփյուռքում, ներ– կայացնում հայ ու այլազգի ճանաչված գիտնականների և գրողների կյանքն ու գործունեությունը։ Պարբերաբար անդրա– դառնում է Սովետական Հայաստանի մշա– կույթին։ Ունի երգիծանքի էջեր։ Я․ Հովակիմյան

ՔՈՒՄԲԵՏ, հայկ․ միջնադարյան ճարտ․ հուշարձան Կարսից 10 կմ հվ․, էրզրում տանող ճանապարհին։ Պատկանում է մաս– տարայատիպ հուշարձանների թվին, գըմ– բեթակիր քառակուսու չորս կողմից կից են ներսից կիսաշրջանաձև, դրսից ուղ– ղանկյուն խորանները։ Ի տարբերություն նույնատիպ մյուս եկեղեցիների Ք․ ավան– դատներ չունի։ Միակ մուտքը արմ․ խո– րանից է։ Քանդված է գմբեթը, պոկված են պատերի սրբատաշ քարերը։ Քիվը և ինտերիերում որմնակամարների խոյակ– ները բնորոշ են X դ․ հայկ․ ճարտ–յանը։ Քումբեա եկեղեցու (X դ․) հատակա– գիծը Հիմնական՝ խորանարդաձև ծավալի ան– կյունները ավարտվում են խոշոր տրոմպ– ներով, որոնց մեջ չորս ավետարանիչի խորհրդանիշների բարձրաքանդակներն են։ Գրկ․ Thierry J․ М․, A՛ propos de quelques monuments chretiens du vilayet de Kars (Tur- quie), «Revue des etudes armeniennes», t․ Ill, 1966․ Մ, Հասրաթ յան ՔՈՒՆ, մարդու և բարձրակարգ կենդանի– ների գլխուղեղի և օրգանիզմի պարբե– րական վրա հասնող ֆիզիոլոգիական վիճակ, որն արտաքինից դրսևորվում է նշանակալի անշարժությամբ և արտաքին գրգռիչների նկատմամբ արտաքուստ նկատելի ռեակցիաների բացակայու– թյամբ։ էլեկտրաֆիզիոլոգիական հետա– զոտությունները ցույց են տվել, որ Ք․ կազմված է միմյանցից տարբերվող առնվազն երկու փուլերից։ Այդ փուլերը (դանդաղ և արագ Ք․) որակապես տարբեր– վում են իրենց դրսևորումներով, ուղե– ղային մեխանիզմներով և, հավանաբար, նաև ֆունկցիոնալ նշանակությամբ։ Առա– ջին փուլը ուղեղագրում (էնցեֆալոգրա– մում) բնութագրվում է պոտենցիալների տատանումների ռիթմի դանդաղ ընթաց– քով, փոքր ամպլիտուդով (բարձրությամբ) և բարձր հաճախականության տատանում– ներով։ Իջնում է նաև մկանների լար– վածությունը, թուլանում շնչառությունը և սրտի ռիթմը։ Դանդաղ Ք–ի փուլում բա– ցակայում են հոգեկան ապրումները։ Արագ փուլը (պարադօքսալ կամ ակտիվաց– ված Ք․) բնորոշվում է մեծ ամպլիտուդով և ցածր հաճախականության տատանում– ների փոխակերպումով ցածր ամպլիտուդ– ների և բարձր տատանումների։ Արագ Ք․ շատ հաճախ (80–90%) ուղեկցվում է ե– րազներով։ Դանդաղ և արագ Ք․ միա– սին վերցրած առաջացնում են 90–100 ր տևողության ցիկլ։ Գիշերային Ք–ի ընթաց– քում դիտվում են 3–5 նման ցիկլեր։ Առա– վոտյան Ք–ի ցիկլում տեղի է ունենում արագ Ք–ի տևողության աստիճանական մեծացում՝ դանդաղ Ք–ի տևողության կար– ճացման հաշվին։ Ք․ օրգանիզմի համար կենսականորեն անհրաժեշտ պրոցես է։ Ի․ Պավլովը Ք․ դիտում էր որպես գլխուղեղում տարածուն արգելակման պրոցես։ Ք–ի առաջացման մեխանիզմները բացատրելու համար առաջարկված են և այլ տեսություն–